Posted in Ուսճամփորդություն, Uncategorized

Դեպի Գեղարդ…

Այսօր այցելեցինք Գեղարդ՝ <<Հոգևոր Հայաստան>> նախագծով: Ճանապարհին հիանում էինք աշնան գույներով, երբ հասանք Գեղարդ, նորից վերհիշեցինք այն վայրը, որտեղ շատ հաճախ ենք լինում, սակայն այն միշտ հաճելի է այցելել: Այնտեղ նորից շրջեցինք տարածքով, կամրջի վրա կարդացինք Մաշտոցի շարականները, իսկ հետո ունկնդրեցինք հոգևոր երաժշտություն, որոնք հիմնված էին այդ շարականների վրա:  Ունկդրման ժամանակ բոլորս հանգիստ և լուռ էինք, ամեն մեկը ուներ մի զգացողություն: Ինձ ամբողջ ունկնդրման ժամանակ թվում էր, թե ես կտրվել եմ երկրից, չէի մտածում ոչնչի մասին և ուղղակի նայում էի երկնքին: Հետո վերադարձանք՝ վայելելով աշունը:

 

Leave a comment