Posted in Uncategorized

Կյանքն է սովորեցնում…

Կյանքն է սովորեցնում…Դեռ շատ փոքր եմ ասելու, որ կյանքը ինձ սովորեցնում է, բայց իմ միակ ուսուցիչը կյանքն է: Ես կարծում եմ, որ մարդուն կյանքն է սովորեցնում և առհասարակ ես փորձում եմ սովորել, դասեր քաղել կյանքից: Կյանքն է իմ ուսուցիչը: Կյանքի դեպքերից արդեն կարելի է հասկանալ, թե որն է ճիշտ, որը սխալ, որն է արդար, որն անարդար, որն է ճիշտ ուղին, իսկ որն է ծուղակ տանող ուղին: Ես կարծում եմ, որ ես սովորում եմ իմ սխալների վրա, գուցե ես եմ իմ ուսուցիչը, գուցե կյանքը, գուցե ես ուսուցիչ չունեմ, չգիտեմ: Երբեք չեմ մտածել այդ ուղղությամբ և հենց մտածեցի միանգամից մտքիս եկավ կյանքը: Մտքիս եկավ, որ կյանքն է ինձ սովորեցնում և ինչքան էլ ինձ հարազատ մարդիկ ինձ փորձեն սովորեցնել և ես նրանց փորձից ելնելով հասկանամ ճիշտ ու սխալ, ես կարծում եմ, որ ամեն մեկը գոնե կյանքից մի բան պետք է սովորի, պետք է հասկանա թեկուզ իր սխալի վրա: Քանի որ ես սովորում եմ կյանքից, ուրեմն հենց նա էլ իմ ուսուցիչն է: