Posted in Պատմություն, Uncategorized

Տնային աշխատանք. Հայոց պատմություն. 15.10.2018

15.10.18

1.Հայկական մարզի կազմակերպումը

  • Հայկական մարզի ստեղծումը և կառավարումը

Թուրքմենչայի պայմանագրից հետո հայ ազնվականները և Խաչատուր Լազարյանը նախագիծ են ներկայացնում, որի համաձայն Ռուսաստանի հովանու ներքո Արևելյան Հայաստանում ստեղծվելու էր ինքնավարություն՝ սեփական օրենքներով, զինանշանով և դրոշով, ինչպես նաև՝  զորքով։ Լազարյանի նախագծի փոխարեն Նիկոլայ I Ռոմանով կայսերի 1828 թվականի մարտի 21-ի հրամանով, ստեղծվում է Հայկական մարզը։ Հայկական մարզի կենտրոն ընտրվում է Արևելյան Հայաստանի խոշորագույն քաղաքը՝ Երևանը, շուրջ 13 հազար բնակչությամբ, որի կեսից ավելին հայեր էին։ Հայկական մարզի կառավարել է մարզային վարչության կողմից։ 1828 թվականին Հայկական մարզի ղեկավարումը ստանձնել է գեներալ Ալեքսանդր Ճավճավաձեն, որին փոխարինեց հայազգի իշխան, ծնունդով Թիֆլիսից գեներալ Վասիլ Բեհբութովը։ Հայկական մարզը բաժանված էր 5 գավառների, որտեղ հիմնվում են ոստիկանական վարչություններ և գավառային դատարաններ։ 1833թ. վերանում է մարզային վարչության կոլեգիալ ղեկավարման ձևը, և լայն իրավունքներ են տրվում վարչության պետին։ Հիմնվում են ոստիկանական, դատական, ֆինանսական բաժիններ և հարկային վարչություն։

  • Տարածքը և բնակչությունը

Հայկական մարզի տարածքը կազմել է շուրջ 21 000 կմ2։ Հայկական մարզը նախապես բաժանվել է Երևանի, Նախիջևանի և Օրդուբադի։ Հայկական մարզի բնակչությունը 1830 թվականին կազմել է շուրջ 160.000 մարդ: Երևանը սկսում է զարգանալ որպես ռուսական մարզի կենտրոն։ 1828-1830 թվականներին Իրանից Հայաստան են տեղափոխվում 40.000-42.000, իսկ Թուրքիայից՝ 75.000-80.000 հայեր։ Մնացածները հաստատվում են Ռուսական կայսրությանը: Արդյունքում ընդհանուր բնակչության թիվը հասնում է 160 հազարի, որից հայերը արդեն կազմում էին մեծամասնությունը՝ 52 տոկոս: Թիֆլիսը 1804 թ. գրեթե ամբողջությամբ հայաբնակ քաղաք էր՝ 80 տոկոս հայ բնակչությամբ։ Այսպիսով, Արևելյան Հայաստանում, ինչպես նաև Թիֆլիսի ու Շամախու նահանգներում, հայերի ընդհանուր թիվը հասնում էր 300 000-ի։

  • Հայկական մարզի վերացումը

1840 թվականի ապրիլի 10-ի Նիկոլայ առաջին կայսեր հրամանով, Հարավային Կովկասի վարչական նոր բաժանմամբ, ստեղծվեցին Վրացա-Իմերեթական նահանգը՝ Թիֆլիս կենտրոնով և Կասպիական մարզը՝ Շամախի կենտրոնով։ Բաժանումն անցկացնելիս հաշվի չէին առնվել անդրկովկասյան ժողովուրդների կրոնական և ազգային պատկանելությունները, և դա հանգեցրել էր տեղաբնակ ժողովուրդների դժգոհությանը։ Հայկական մարզը որպես ինքնուրույն միավոր դադարեց գոյություն ունենալ, և նրա տարածքը Լոռու ու Ջավախքի հետ միացվեց Վրացա-Իմերեթական նահանգի մեջ։ Արցախը, Զանգեզուրը և Գարդմանքը միացվեցին Կասպիական մարզի տարածքին։

 

2.Փորձիր վերլուծել 1836թ. եկեղեցական կանոնադրությունը: Ոսումնասիրել նաև «ՊՈԼՈԺԵՆԻԵ»: Ներսես Աշտարակեցու,  Մատթեոս Ա Կոստանդնապոլսեցու  վերաբերմունքը կանոնադրությանը:

Եկեղեցական կանոնադրություն.

Հայ առաքելական եկեղեցին իրավունք չուներ զբաղվել պետական գործերով: Դրանով իշխանությունները փորձում էին Հայ առաքելական եկեղեցին պահել պետակա հսկողության տակ: Ըստ կանոնադրության՝ Ռուսաստանում ստեծվելու էր 6 թեմ: Ռուսաստանը հնարավորություն ուներ միւամտելու կաթողիկոսների ընտրությանը, սակայն կանոնադրության մեջ կան նաև հայության համար դրական կետեր: Հայ եկեղեցին Ռուսաստանում ստանում էր ինքնավարություն, հայ մանուկների կրոնական ու ազգային դաստիրակությամբ զբաղվելու որոշակի հնարավորություն։

Ուսումնասիրել նաև «ՊՈԼՈԺԵՆԻԵ»

«Պոլոժենիե»-ն բաղկացած էր 141 հոդվածից և բաժանվում էր 10 գլխի: Առաջին գլուխը վերաբերում էր Հայ եկեղեցու իրավունքներին, երկրորդը՝ կաթողիկոսներին, երրորդը՝ Սինոդին, չորրորդը՝ առաջնորդներին, հինգերորդը՝ հոգևոր ատյաններին և հոգևոր կառավարություններին, վեցերորդը՝ մենաստաններին, յոթերորդը՝ ամուսնացած եկեղեցականներին, ութերորդը՝ հոգևոր դպրոցներին, իններորդը՝ եկեղեցական կայքի կառավարմանը, տասներորդը՝ եկեղեցական պաշտոնյաների եկամուտներին:

Ներսես Աշտարակեցու, Մատթեոս Ա Կոստանդնապոլսեցու  վերաբերմունքը կանոնադրությանը

Ներսես Ե Աշտարակեցի կաթողիկոսն իր գահակալության ողջ ընթացքում գրեթե անտեսել է «Պոլոժենիե»-ն և գործել է անկախ: Մատթեոս Ա Կոստանդնուպոլսեցի կաթողիկոսը փորձել է ամբողջովին վերանայել «Պոլոժենիե»-ն: Դպրոցական գործի ծավալման առումով դրական դեր է «Պոլոժենիե»-ն խաղացել:

 

3.Ամփոփիր Ռուսական կայսրության արևելյան Հայաստանի նկատմամբ վարած քաղաքականությունը XIX դարի I կեսին/15-20 նախադասությամբ/: