Վերլուծություն՝
Այս մենախոսության մեջ չկար մի կետ, որի հետ համաձայն չլինեի, քանի որ յուրաքանչյուր պատճառ, յուրաքանչյուր կետ իր մեջ ուներ ճշմարտություն: Ես կառանձնացնեմ այս երեք կետերը, քանի որ ես ինքս ամենից շատ դրանք եմ գնահատում մարդկանց մեջ:
- Մարդիկ, որոնք չափի զգացում ունեն…
Ինչպես ասում են ամեն ինչ չափի մեջ է գեղեցիկ: Ես չեմ սիրում, երբ մարդիկ չունեն իրենց չափն ու սահմանը և չեն գիտակցում, որ պետք է կանգ առնել: Ինձ մարդկանց մեջ առանձնահերթ դուր է գալիս չափի զգացումը:
- Մարդիկ, որոնք կատակների միջոցով սովորեցնում են մեզ հումորով ընդունել կյանքը:
Մարդկանց մեջ ամենից շատ գնահատում եմ նաև հումորի զգացումը, քանի որ կյանքին ոչ բոլորը կարող են վերբերվել թեթև և հումորով: Կյանքը բարդացնելով ոչինչ չի փոխվի, այդ պատճառով պետք է կատակների և հումորի շնորհիվ կյանքը դարձնել ավելի ուրախ:
- Ինձ դուր են գալիս տեսակետ ունեցող մարդիկ, նրանք, որոնք չեն ամաչում գիտակցել, որ սխալվել են կամ որ ինչ-որ բան չգիտեն:
Եվ վերջում ամենից շատ սիրում եմ, որ մարդ կարողանում է գիտակցել իր սխալը և չի ամաչում դրանց համար:
Ստեղծագործական աշխատանք – Ինչպիսի մարդիկ են ինձ դուր գալիս…
Վերլուծություն՝
Ինձ ամենից շատ դուր եկավ այս հատվածը՝
Պետք է ընդմիշտ հիշել, որ ոչ մի անձ, ոչ մի հարաբերություն մեզ հավերժ չեն տրվում. դրանք մեզ տրվում են կոնկրետ ժամանակահատվածի համար` երբեմն տարիներ, երբեմն` մի քանի ժամ:
Այն դուր եկավ, որովհետև ես և՛ համամիտ եմ, և՛ ոչ: Ես համամիտ չեմ, քանի որ միշտ չէ, որ հարաբերությունները տևում են ինչ-որ ժամանակահատված, հա մի օր ավարտվում է, բայց այն այդքան էլ կարճ ժամանակահատվածում չի լինում: Համամիտ եմ, քանի որ պետք չէ ընտելանալ, կապվել մի մարդու հետ, ով մեզ հետ ժամանակավոր է և շուտով հեռանալու է, մի ժամից, թե մի քանի տարուց դա կարևոր չէ, բայց եթե հեռանալու է ավելի լավ է չընտելանալ և չկապվել նրա հետ: Պետք է հիշել, որ ամեն ինչ կյանքում ժամանակավոր բնույթ է կրում:
Ստեղծագործական աշխատանք – Ոչ ոք հավերժ չի տրվում…
Վերլուծություն՝
Այս մենախոսություն այն բանի մասին էր, որ երջանկությունը տարբեր է և յուրաքանչյուրը յուրովի է այն պատկերացնում, երևակայում, հասկանում և զգում: Ամենից շատ դուր եկավ այս հատվածը.
Կոպիտ ասած, այդ ձկնիկերը ոսկե չեն, այլ ընդամենը ոսկեգույն, սակայն բավական է տեսնել, թե ինչպես են նրանք փայլում ու ինչ կայտառ են, և դու ցանկանում ես ունենալ նրանցից:
Իսկապես այսպես է, երբ մենք տեսնենք ուրիշին երջանիկ, երանի կտանք նրա երջանկությանը չտեսնելով այն խնդիրները, որոնք նա թաքցնում է: Նույնը այս ոսկե ձկնիկն է, այն ոսկե չէ, բայց բավական է նրանց փայլը տեսնել և արդեն ցանկանում ենք ունենալ:
Ստեղծագործական աշխատանք – Տարբեր երջանկություններ…
Վերլուծություն՝
Այս մենախոսությունը ինձ շատ դուր եկավ: Նրա մեջ կար շատ հետաքրքիր ասելիք: Մենախոսությունը ցանկանում էր ասել, որ պահ է գալիս, երբ մենք հոգնում ենք ամեն ինչից, ուզում ենք մոռանալ կյանքի, որ փուլում ենք և առհասարակ ամեն ինչ: Այդ ժամանակ ըստ հեղինակի պետք է արբել, արբել, որպեսզի մոռանալ, չհիշել: Արբել պարտադիր չէ ալկոհոլով, կարելի է արբել նաև պեզիայով, առաքինությամբ:
Ստեղծագործական աշխատանք – Արբել այնպես, որ չափսոսալ…