Posted in Uncategorized

Homework.08.12.2016

Text 22,page 22 to retell and make an audio.
 Hometask.ex 5,page36

5.   Hi Joanne!

Are you doing anything  today? I’m so bored and there is no one  at home. My parents are at my grandparent’s house and my sister is at the mall. I’m all alone and there’s not anything to do here. I really want to go anywhere Would you like to hang out? We can go to the cinema or somewhere  else you like. Well, I hope you get this email soon. Give me a call as soon as you can.

Audio.
Posted in Uncategorized

Տրամաբանական, տոկոսով խնդիրներ…

Խնդիր 1: 1-ից մինչև 39 թվերի արտադրյալին գումարել են 68 և արդյունքը բաժանել են 8-ի։ Ի՞նչ մնացորդ են ստացել։

Պատ՝. 4 մնացորդ

Խնդիր 2: Գտնել ամենամեծ վեցանիշ թիվը, որի թվանշանների արտադրյալը հավասար է 4320:

Պատ՝. 4x5x6x3x6x2

Խնդիր 3: Երկու գյուղացին միասին ամբողջ բերքը կարող են հավաքել 12 օրում։ Նրանք միասին 8 օր աշխատեցին, հետո առաջին գյուցացին արդեն հավաքածը բերեց քաղաք վաճառելու, և երկրորդը միայնակ 7 օրում ավարտեց բերքահավաքը։ Գյուղացիներից յուրաքանչյուրը միայնակ քանի՞ օրում կարող է հավաքել ողջ բերքը։

Պատ՝. 24

Խնդիր 4: Այժմ առավոտյան ժամը 6-ն է: Պարզել, օրվա մնացած մասի քանի՞ տոկոսն է կազմում օրվա անցած մասը:

Պատ՝. 18%

Խնդիր 5: Ուղղանկյան լայնությունը 60սմ է, իսկ երկարությունը կազմում է լայնության 115%-ը: Գտնել ուղղանկյան պարագիծը:

Պատ՝. 258
Խնդիր 6: Մեքենան անցել է Երևան-Գյումրի ճանապարհի 40%-ը։ Ճանապարհի մնացած մասը քանի՞ տոկոսով է մեծ անցած մասից։

Պատ՝.20%-ով

Խնդիր 7: Ապրանքի գինը սկզբում էժանացրին 40%-ով, իսկ այնուհետև 30%-ով, որից հետո նրա գինը դարձավ 840 դրամ: Գտնել ապրանքի սկզբնական գինը:

Պատ՝.  693

Խնդիր 8: Ամսագիրն արժե 400 դրամ, իսկ գիրքը նրանից 60%-ով թանկ է: Պարզել, թե քանի՞ տոկոսով է ամսագիրն էժան գրքից:

Պատ՝. 60%-ով

Խնդիր 9: Երեք դաշտերից միասին հավաքեցին 80տ ճակնդեղ, ընդ որում առաջին դաշտից հավաքեցին ամբողջ ճակնդեղի 40%-ը, իսկ երկրորդ դաշտից հավաքել են 12 տ ավել ճակնդեղ, քան երրորդ դաշտից: Գտնել, թե որքա՞ն ճակնդեղ են հավաքել յուրաքանչյուր դաշտից:

Պատ՝. I-32

II-30

III-18

Posted in Uncategorized

Տրամաբանական, հետադարձ հաշվարկ…

Խնդիր 1: Ծառուղու երկայնքով տնկեցին որոշակի քանակությամբ ծառեր: Հաջորդ տարի իրար կողք գտնվող երկու ծառերի արանքում տնկեցին մեկական ծառ: Եվս մեկ տարի անց իրար կողք գտնվող երկու ծառերի արանքում տնկեցին մեկական ծառ: Արդյունքում ստացվեց 45 հատ ծառ: Քանի՞ հատ ծառ էր տնկած սկզբում:

Պատ.` 12 ծառ:

Խնդիր 2: Խորամանկը Միամիտին առաջարկեց հետևյալ խաղը՝ Խորամանկը Միամիտի մոտ եղած փողի քանակը կրկնապատկում է, որից հետո Միամիտը Խորամանկին վճարում է   320 դրամ: Միամիտը համաձայնվեց  և  5   անգամ այդ խաղը խաղալուց հետ մնաց առանց փողի (վերջին անգամը տվեց իր մոտ մնացած   320 դրամը): Քանի՞ դրամ ուներ Միամիտը:

Պատ.` 310 դրամ

Խնդիր 3: Մեկ շարքով իրար կողք գրել 5 ամբողջ թվեր այնպես, որ իրար կողք գրված ցանկացած երկու թվերի գումարը լինի բացասական, իսկ գրված բոլոր թվերի գումարը լինի դրական:

Պատ`. 6, -7, 6, -7, 6=4

Խնդիր 4:  1-ից մինչև 10  թվերը տեղավորել փոքր եռանկյունների մեջ այնպես, որ  4  մեծ եռանկյուններից յուրաքանչյուրի մեջ գրված թվերի գումարը հավասար լինի   25  -ի:

new-picture

Պատ.`

new-picture

Խնդիր 5: Գտնել բոլոր  9 -անիշ թվերի քանակը, որոնցում բոլոր թվանշանները տարբեր են և դասավորված են նվազման կարգով:

Պատ.` 987654321, 876543210

Խնդիր 6: Մեքենաների  300  մետր երկարությամբ շարասյունը շարժվում է  60  կմ/ժ արագությամբ: Ճանապարհին դրված է արագությունը սահմանափակող նշան: Վարորդներից յուրաքանչյուրը հասնելով այդ նշանին արագությունը իջեցնում է մինչև  40 կմ/ժ: Գտնել շարասյան երկարությունն այն բանից հետո, երբ բոլոր մեքենաները կանցնեն նշանի մոտով:

Պատ.`200մ

Խնդիր 7: Խանութը ստացավ  141 լիտր մեղր, լցված 10 և 13  լիտրանոց դույլերում: Պարզել, թե քանի՞ դույլ մեղր ստացավ խանութը:

Պատ.`12 դույլ:

Posted in Մայրենի, Uncategorized

Տնային Աշխատանք. Մայրենի

Կարդալ «Մեր բարեկամ բանվորները» գլուխը…

  • Ինչպե՞ս էր Էնրիկոյի հայրը համեմատում ունևորներին ու բանվորներին. դու ի՞նչ կավելացնես:

Էնրիկոյի հայրը ասում էր, որ ունևորները շատ մեծամիտ են, չեն սիրում աշխատել, քան բանվորները: Բանվորները ավելի համեստ են և աշխատասեր, ջանասեր: Ես կավելացնեմ նաև այն, որ բոլոր բանվորները բարի են և ազնիվ, իսկ հանդիպում են ունևորներ, ովքեր կարծում են, որ կարող են ստել և ստում են բոլորին:

  • Ինչպիսի՞ ընկերություն էր խորհուրդ տալիս տղային ունենալ:

Հայրը տղային խորհուրդ էր տալիս ունենալ շատ ընկերներ, մեծ շրջապատ և ասում էր, որ էնրիկոն չկորցնի իր հին ընկերներին: Խորհուրդ էր տալիս, որ ամեն ոլորտում ունենա ընկերներ, որպեսզի ունենա մեծ շրջապատ և մենակ չլինի:

  • Շատ բան կարող ես սովորել միայն նրանցից (բանվորներից): — Քո կարծիքով՝ ի՞նչ:

Իմ կարծիքով բանվորներից կարող ենք սովորել ազնվություն և ջանասիրություն,քանի որ իմ կարծիքով այս աշխարհում ամենաջանասեր և ազնիվ մարդիկ բանվորներն են: Նրանք երբեք չեն ստում և միշտ աշխատում են ջանասիրաբար, առանց գլուխ պահելու: Չնայած, որ հանդիպում են այնպիսի բանվորներ, ովքեր ստում են և գլուխ են պահում:

  • Ընկերությունը … — շարադրեք ձեր մտորումներն այս թեմայի շուրջ:

Ընկերություն, ընկերություն ի՞նչ է  ընկերությունը, ե՞րբ է սկսվում ընկերությունը: Ընկերությունը այն է, երբ երկու մարդիկ գտնում են իրար և մտերմանում այնքան, որ ընկերանում են: Ընկերությունը սկսվում է այն ժամանակ, երբ արդեն միմիյանց հասկանում ենք, նմանվում և գտնում ընդհանուր բաներ, որոնք կապում են: Կան վատ ընկերներ և լավ ընկերներ: Լավ ընկերը, երբեք պետք է մենակ չթողնի ընկերոջը և միշտ կողքին լինի դժվարության պահին: Իսկ վատ ընկերը իմ կարծիքով նման է  շողքի՝ արևոտ օրը վազես՝ չես փախչի, մռայլ օրը՝ փնտրես՝ չես գտնի: Ընկերությունը մեծացնում է շրջպատը և, եթե մի օր անգամ բոլորը քեզ լքեն կիմանաս, որ քո լավագույն ընկերները, եթե իհարկե իսկական ընկերներ են քեզ մենակ չեն թողնի և կլինեն քո կողքին: Իսկական ընկերը նա չէ ով խղճում է,այլ նա ով օգնում է: Ընկերությունը աշխարհի ամենհրաշալի բաներից մեկն է և ովքեր չունեն ընկերներ, խոստանում եմ շուտով կգտնեն: Ծովը կցամաքի, աստղը կմահանա, իսկ ընկերությունը հավերժ կմնա…

Posted in Մայրենի, Ստեղծագործական աշխատանքներ, մտքերի աշխարհ, Uncategorized

Ծնողներիս նվիրում եմ գոհությունս…

Բոլոր ծնողներն էլ ցանկանում են, որ իրենց երեխաները գոհ լինեն իրենց նվիրած նվերներից, անակնկալներից: Ես իմ ծնողներից անկախ ամեն ինչից միշտ գոհ եմ, միշտ շնորհակալ: Կապ չունի նվերը թանկարժեք է, թե ոչ, գեղեցիկ է, թե ոչ: Անկախ այս ամենից շնորհակալ եմ լինում իմ ծնողներից: Քանի որ նրանք այդ նվերի գումարը վաստակում են սեփական ջանքերով: Եթե ես գոհ չլինեմ նրանց նվիրած նվերից, անակնկալից ապա պարզ կլինի, որ ես քմահաճ եմ և նրանց չեմ սիրում: Ես իմ ծնողներին նվիրել եմ իմ գոհությունը և միշտ անկախ ամեն ինչից շնորհակալ եմ նրանց ամեն ինչի համար: