Posted in Ռուսերեն, Uncategorized

Д/з.07.12.2016.

Домашнее задание: прочитать текст, уметь говорить о нем на уроке.

Письменное задание: внимательно прочитай грамматический материал таблицы запомни… 

picture1

 выполни упражнение.

picture2

Делегацию молодежи, на научной конференции, добрые традиции, информационное сообщение, великолепная иллюминация, веселая мультипликация, все радиостанции, операция на сердце, тежелая ситуация, цикл передач, сотрудники редакции, циклевать пол.

Цитировать наизусть, чертить циркулем, участвовать в репетиции, обладать хороший дикцией, подготовить декорацию, цирковой номер, в секции волейбола, експедицыя, коллекцию минералов, сильный циклон посадки цитрусов.

Posted in Մայրենի, Uncategorized

Տնային աշխատանք.Մայրենի.

Կարդալ «Հովհար ու ներկեր» գլուխը ( էջ 184)

  • Խոստանում ենք, որ ամեն ինչից միշտ գոհ կլինենք: — Բացատրեք այս մտքի կարևորությունը:

Այս մտքի կարևորությունն այն է, որ երեխաները անընդհատ դժգոհ չլինեն իրենց նվերներից և չդժգոհեն ծնողներին և դնեն վատ դրության մեջ:

  • Պատմեք ձեր կատարած ամենատպավորիչ զոհողության մասին՝ հանուն ընտանիքի:

Ես հանուն ընտանիքի դեռ զոհողություն չեմ կատարել:

  • Ծնողներիս նվիրում եմ գոհությունս — ստեղծագործական աշխատանք (6-8 նախադասություն):

Բոլոր ծնողներն էլ ցանկանում են, որ իրենց երեխաները գոհ լինեն իրենց նվիրած նվերներից, անակնկալներից և այլն: Ես իմ ծնողներից անկախ ամեն ինչից միշտ գոհ եմ, միշտ շնորհակալ: Կապ չունի նվերը թանկարժեք է, թե ոչ, գեղեցիկ է, թե ոչ և այլն, անկախ այս ամենից շնորհակալ եմ լինում իմ ծնողներից: Քանի որ նրանք այդ նվերի գումարը վաստակում են սեփական ջանքերով: Եթե ես գոհ չլինեմ նրանց նվիրած նվերից, անակնկալից ապա պարզ կլինի, որ ես քմահաճ եմ և նրանց չեմ սիրում: Ես իմ ծնողներին նվիրել եմ իմ գոհությունը և միշտ անկախ ամեն ինչից շնորհակալ եմ նրանց ամեն ինչի համար:

Posted in Մայրենի, Ստեղծագործական աշխատանքներ, մտքերի աշխարհ, Uncategorized

Ներողություն…

Ներողություն…

Ներողություն…Դա մի կախարդական բառ է, որը կարող է յուրաքանչյուր չար մարդու դարձնել բարի, կարող է նախանձը ոչնչացնել և այլ բաներ: Ոչ բոլորն են սիրում օգտագործել այդ  բառը մտածում են, թե դա խեղճացած մարդու արարք է: Շատ մարդկանց պարծենկոտությունը չի թողնում, որ ներողություն խնդրեն վատ արարքի համար: Ես իմ ամեն վատ արարքի համար պատրաստ եմ ներողություն խնդրել: Մարդկանց տաս տոկոսը կարող է այդ ներողությունը, որը կախարդական է օգտագործի և ամեն անգամ նույն վատ արարքը կրկնի և ներողություն ասի անընդհատ: Իմ կարծիքով ով, որ ներողություն է խնդրում անկեղծ նա շատ ուժեղ մարդ է: Բոլորին խորհուրդ եմ տալիս իրենց վատ արարքի համար ներողություն խնդրեն չմեծամտանան և թեկուզ արել եք այդ վատ բանը և չեք խնդրել ոչինչ կարող եք հիմա խնդրել դեռ ուշ չէ: Միշտ ասում են՝ ԼԱՎ Է ՈՒՇ, ՔԱՆ ԵՐԲԵՔ: