Posted in Խորացված

Քերականություն. հոմանիշ-հականիշ

7. Ո՞ր շարքի բոլոր բառերն են իրար հոմանիշ:

1)ջատագովել, ներբողել, գովաբանել, դրվատել

2)կաթոգին, հարգալից, գորովալից, սիրալիր

3)նվաղել, սպրդել, մարել, թալկանալ

4)մածուկ, թանձրուկ, քսուք, նստվածք

8. Ո՞ր շարքի բոլոր բառերն են իրար հոմանիշ:

1)արևածագ, լուսաբաց, արևագալ, վաղորդայն

2)նենց, խաբեբա, խարդախ, գծուծ

3)սիրալիր, անբասիր, կաթոգին, գորովալից

4)ցանկալի, տենչալի, բերկրալի, անձկալի

27. Ո՞ր տարբերակի բառազույգն է կազմված հականիշներից:

1) ենթարկվել-ընդվզել, պղտոր-ծանծաղ, ի վնաս-ի շահ

2)հարմար-անպատեհ, անդորր-սաստիկ, անցողիկ-հավիտենական

3)հակամետ-հակոտնյա, անհարթ-ողորկ, անշուք-պատշաճ

4)վեհերոտ-սրտոտ, հօգուտ-ի վնաս, կարծր-փխրուն

28. Ո՞ր տարբերակի բառազույգն է կազմված հականիշներից:

1)ասպնջական-անհյուրընկալ, հորդածուփ-անջրդի, խորունկ-ծանծաղ

2) եդեմ-գեհեն, մեղանչել-ապաշխարհել, վաղեմի-նոր

3)աստանդական-նստակյաց, տարակարծիք-անտարակույս, բերրի-անպտուղ

4)երևակայական-պատմական, մեծատուն-ընչազուրկ, ճապաղ-մերժելի

Leave a comment