Posted in Ուսճամփորդություն, Uncategorized

Առաջին անգամ գնացքում…

Առաջին անգամ գնացքով այն էլ Գյումրի: Այս առաջարկից հրաժարվել ուղղակի չէր կարելի, չնայած նրան, որ ամբողջ Գյումրին քայլքով անցել եմ, բայց ամեն անգամ մի նոր հետաքրքրություն կգտնես: Այսպիսով առավոտյան ժամը յոթ անց կես բոլորս կայարանում էինք, որպեսզի նստենք գնացք և ուղևորվենք Գյումրի: Օրը դեռ չէր բացվել, իսկ մենք արդեն գնացքում էինք: Ճանապարհներն իմ ամենասիրելի հատվածն են ճամփորդության: Ամբողջ ճանապարհին զրուցեցինք, խաղեր խաղացինք և չզգացինք էլ, թե այդ երեք ժամն ինչպես անցավ: Արդեն Գյումրիում էինք: Գնացքից իջնելով սկսվեցին մեր թափառումները: Քայլելով գնացինք Գյումրու ամենահայտնիի Վարդանանց հրապարակ, շրջեցինք, չափչփեցինք Գյումրու ամենահին փողոցները, նեղլիկ, որոնցով քայլելը ուղղակի հաճույք էր: Այսպես քայլելով հասանք Սև բերդ, չնայած նրան, որ Սև բերդում եղել էի մի քանի անգամներ, այս անգամ կարծես ուրիշ էր ամեն ինչ: Ներսում լռություն էր, անգամ մեր ամենացածր շշուկը արձագանքվում է, ինչն ավելի էր լցնում այդ հիանալի մթնոլորտը: Մենք ուղղակի լուռ շրջում և հիանում էինք:

Սև բերդից հետո բոլորս քաղցած էինք, գնացինք ճաշելու, իսկ հետո որոշեցինք մի փոքր վերադառնալ մանկություն խաղացինք տարբեր խաղեր, որոնց թվում նաև ռեզինն էր: Վաղուց չէինք խաղացել, վերադարձանք մանկություն, մի լավ զվարճացանք, թեյեցինք և չնկատեցինք էլ, թե ինչպես հասավ այն ժամը, որ պետք է գնայինք կայարան: Արագ հավաքվեցինք և շտապեցինք կայարան, որպեսզի հանկարծ չուշանանք գնացքից: Լավ էր, որ ճիշտ ժամանակին հասանք, տեղավորվեցինք գնացքում և շավեցինք դեպի Երևան: Ճանապարհն ինչպես միշտ անցավ աղմկոտ և խաղերով, զրույցներով լի: Բոլորս հոգնած էինք, քանի որ առավոտյան յոթից թափառումների մեջ էինք: Այսպիսով ավարտվեց այս ճամփորդությունը ևս, որը ինչպես մնացածը դեռ շատ երկար կհիշվի:

Posted in Գրականություն

Գրականություն. 26.02.2021

  1. Կարդա սիմվոլիզմի մասին, գտիր Տերյանի բանաստեղծություններում սիմվոլիզմի արտահայտությունները։

ՑՆՈՐՔ

Նա ուներ խորունկ երկնագույն աչքեր,
Քնքուշ ու տրտում, որպես իրիկուն.
Նա մի անծանոթ երկրի աղջիկ էր,
Որ աղոթքի պես ապրեց իմ հոգում։
Նրա ժպիտը մեղմ էր ու դողդոջ,
Որպես լուսնյակի ժպիտը տխուր.
Նա չուներ խոցող թովչանքը կնոջ.—
Նա մոտենում էր որպես քաղցր քույր
Իմ հուշերի մեջ ամենից պայծառ,
Իմ լքված սրտի լուսե հանգրվան,
Քո՛ւյր իմ, դու չըկաս, քո՛ւյր իմ դու մեռար,
Ու քեզ հետ հոգուս լույսերը մեռան

ԼՈՒՍՆՈՏ

Հմայված լուսնի շողերովն արծաթ.
Սրտում փայելով անսովոր մի տենչ,
Ուրվականորեն շրջում է անվերջ
Տարորեն լռին լուսնոտը գունատ։
Լուսնի շողերը թովիչ-խուսափող
Ստվերիդ նման և՛ հեռու, և՛ մոտ.
Ես մի լուսնահա՛ր, ես մի խենթ լուսնո՛տ,
Դու ցո՛լք, դու ցնո՛րք հավիտյան խաբող։
Իմ մեջ սառել է հիվանդ մի կարոտ
Եվ չըգտնելու տանջանքը մաշող.
Ես մի լուսնահա՛ր, դու լուսնկա՛ շող,
Դու հավերժաբար և՛ հեռու, և՛ մոտ…

ԷԼԵԳԻԱ

Մեռնում է օրը։ Իջավ թափանցիկ
Մութի մանվածը դաշտերի վրա.
Խաղաղ-անչար է, պայծառ գեղեցիկ,
Անտրտունջ նինջը մահացող օրվա
Պարզ ջրի վրա եղեգը հանդարտ
Անդողդոջ կանգնած էլ չի շշնջում,
Լռին խոկում են երկինք, գետ ու արտ,
Եվ ոչ մի շարժում, ու ոչ մի հնչյուն…
Ես կանգնած եմ լուռ, անչար է հոգիս,
Թախիծս խաղաղ անուրջի նման.
Էլ չեմ անիծում ցավերը կյանքիս,
Էլ չեմ տրտնջում վիճակիս ունայն…

ԱՆԱՆՈՒՆ ՍԵՐ

Իմաստուն խոսքեր սովորեցի ես,
Որ հրապուրեմ զորությամբ մթին,
Հոգիդ կախարդեմ ու հմայեմ քեզ,
Ինձ այրող հուրը նետեմ քո սրտին։
Բայց բոլոր խոսքերն իզուր են արդեն,
Թալիսմանները՝ մեռած և անուժ,
Հըմայք և դյութանք անզոր են քո դեմ…
— Արդյոք ո՞վ գիտե անունըդ անուշ

ՄԹՆՇԱՂ

Ես սիրում եմ մթնշաղը նրբակերտ,
Երբ ամեն ինչ երազում է հոգու հետ,
Երբ ամեն ինչ, խորհրդավոր ու խոհուն,
Ցրնորում է կապույտ մութի աշխարհում…
Չըկա ոչ մի սահման դնող պայծառ շող,
Աղմուկի բեռ, մարդկային դեմք սիրտ մաշող.—
Հիվանդ սիրտըդ չի՛ տրտնջում, չի՛ ցավում,
Որպես երազ մոռացումի անձավում.
Եվ թվում է, որ անեզր է ամեն ինչ —
Ու ողջ կյա՛նքդ — մի անսահման քաղցր նինջ

2. Կարդա տրիոլետի մասին։ Գտիր Տերյանի բանաստեղծություններում տրիոլետներ։

Տրիոլետը բաղկացած է ութ տողից: Առաջին տողը նույնությամբ կրկնվում է չորրորդ և յոթերորդ տողերում, իսկ երկրորդ տողը՝ ութերորդ տողում։ Համապատասխանաբար բանաստեղծությունը ունի ընդամենը երկու հանգ, որոնք կրկնվում են չորսական անգամ։ Վահան Տերյանը ունի բազում տրիոլետներ, սակայն ես առանձնացրեցի սրծ, որպես օրինակ:

***

Դու հնչիր-քո սրտի գարունն է,
Իսկ իմում՝ վերջինն է հիվանդոտ,
Բայց քոնից բորբոքուն ու խանդոտ,
Դու հնչիր-քո սրտի գարունն է։
Օ՜, երգիր, քո հոգին վառվում է,
Իսկ իմում մահացում է տենդոտ,
Դու հնչիր-քո սրտի գարունն է,
Իսկ իմում՝ վերջինն է հիվանդո՜տ։

***

Պիտի մնա միշտ ժպտուն ու վառ
Գարնան Թիֆլիսն իմ հեռու սրտում,
Որքան էլ գալիքն իջնի տրտում-
Պիտի մնա միշտ ժպտուն ու վառ.
Որքան էլ սրտիս տիրե խավար,
Որպես նայվածքիդ հուրը ցայտուն,
Պիտի մնա միշտ ժպտուն ու վառ
Գարնան Թիֆլիսն իմ հեռու սրտում։

***

Հովիվներն այնտեղ կրակ են արել
Սարերի վրա- օ, անո՜ւշ հեռու.
Ձայնում են անվերջ մթնում իրարու,
Հովիվներն այնտեղ կրակ են վառել։
Ա՜խ, սիրտս թռավ աշխարհն այն հեռու,
Ուր, հի՜ն, հիչում ես, բարբառ հայրենի,
Հովիվներն այնտեղ կրակ են արել
Սարերում իմ բաց, անո՜ւշ հեռու…

***

Հովիվներն ազատ հեռու սարերում
Կրակ են անում-ձայնում են իրար։
Ես՝ կալանավոր աշխարհում արար…
Հովիվներն՝ ազատ հեռու սարերում։
Ու երկրից երկիր-գերումից գերում
Գնում են անդուլ՝ անհայտին ավար…
Հովիվներն ազատ հեռու սարերում
Կրակ են անում-ձայնում են իրար։

***

Այնպես օրորուն է քայլդ,
Սեըդ ահեղ ու բորբոք.
Մաշիր հոգիս անողոք,
Այնպես օրորուն է քայլըդ։
Այնպես հրահրուն է փայլըդ,
Նայվածըդ այնպես շոգ,
Այնպես օրորուն է քայլըդ,
Սերըդ ահեղ ու բորբոք…

3. Ձայնագրիր Տերյանի տրիոլետներից 2-ը։