Posted in Հայոց Լեզու

Հայոց լեզու. հունվար

17.01.2020

Տեքստից գտեք

1. 3 տարբեր հոլովումների ենթարկվող գոյականներ

2. Բոլոր կապերը

Առանց – նախադրություն

Տակ – հետադրություն

Հետ – հետադրություն

Պես – հետադրությում

Վրա – հետադրություն

Մոտ – հետադրություն

3. Անդեմ բայերը. որոշեք որ դերբայներն են, սեռը, կազմությունը

Գտնվող – ենթակայական, կրավորական, ածանցավոր

Դիվահարված – հարակատար, չեզոք, բարդ

Սիրված – հարակատար, կրավորական, ածանցավոր

Համարող – ենթակայական, ներգործական, պարզ

Ազատված – հարակատար, կրավորական, ածանցավոր

Դարձրել – անորոշ, ուղղական, ներգործական, պարզ

Տեղափոխվել – անորոշ, ուղղական, կրավորական, ածանցավոր

Ապրելու – անորոշ, սեռական հոլով, չեզոք, պարզ

Դառնալուց – անորոշ, բացառական հոլով, չեզոք, պարզ

4. Ածականները

Տարօրինակ – որակական, դրական

Վախենալու – որակական, դրական

Փոքրիկ – որակական, դրական

Անդրշիրիմյան – որակական, հարաբերական

Դառը – որակական, դրական

Մեծ – որակական, դրական

Ծեր – որակական, դրական

Բարի – որակական, դրական

Անվնաս – որակական, դրական

Միայնակ – որակական, դրական

Թշվառ – որակական, դրական

Մռայլ – որակական, դրական

Սևատես – որակական, դրական

 

20.01.2020

1. Լրացրու բաց թողած տառերը։

Հայկազն նահապետի այս դաստակերտը, որը  Տրդատի շնորհիվ շքեղ վերաշինվելով դարձել էր անառիկ բերդ, Այրարատ նահանգի երկու գավառները միմյանցից բաժանող Գեղասարի գոգավոր հարթության վրա էր։ Բարձունքի սարավանդը, որի վրա էր դղյակը, շրջապատված էր խորունկ կիրճերով, լեռների խրոխտ ու գմբեթարդ գագաթներով։ Ամրոցը պատսպարված էր բնական ամրություններով, ինչպես նաև կոկված ու հղկված որձաքարե ժայռերով։ Հարավարևելյան կորնթարդ բարձունքի  սարավանդին կանգնած էին հյուրընկալ հսկաները՝ արքունական հինավուրց դղյակը՝ իր զվարթ կառույցներով ու գողտրիկ մատուռներով, Տրդատի հոյակապ հովանոցը՝  վերասլաց սյուներով, քարե արձաններով, քանդակազարդ ձեղունով, ազատատենչ ոգուց բխող զարդաքանդակներով։ Միջօրեի տապն անցել էր. լուսնկա զովաշունչ երեկո էր։ Ներքևում՝ կիճում, անցուդարձը դադարել էր, անօթևան ճամփորդները օթևան էին ստացել Այրիվանքում, որի խորշերից մոմի թրթռացող լույս էր երևում։
Հինավուրց Գառնու ամրոցում արթուն էր միայն թագուհին՝ Սահականույշը։

2. Ընգծված բառերը ձևաբանական վերլուծության ենթարկիր։

Շնորհիվ – կապ, հետադրություն

Անառիկ – ածական, որակական

Երկու – թվական, քանակական

Միմյանցից – փոխադարձ դերանուն, բացառական հոլով

Հարթության – գոյական, սեռական հոլով, եզակի, ա ներքին

Որի – հարաբերական դեըանուն, սեռական հոլով

Վրա – կապ, հետադրություն

Շրջապատված – բայ, հարակատար, կրավորական, ածանցավոր

Լեռների – գոյական, հոգնակի, սեռական հոլով, ան արտաքին

Հինավուրց – ածական, հարաբերական

Ոգուց – գոյական, բացառական հոլով, ու արտաքին

Բխող – բայ, ենթակայական դերբայ, պարզ, չեզոք

Երևում էր – սահմանական եղանակ, անկատար անցյալ, երրորդ դեմք, եզակի, պարզ, չեզոք

Ամրոցում – գոյական, ներգոյական, եզակի, ի արտաքին

Միայն – սահմանափակման վերաբերական

3. Տեքստից գտիր` կալվածք,     անջատել, ձոր, ասպնջական, թագավորական, ապարանք, տանիք, շոգ, լոկ բառերի հոմանիշները։

Կալվածք – դաստակերտ

Անջատել – բաժանել

Ձոր – կիրճ

Ասպնջական – հյուրընկալ

Թագավորական – արքունական

Ապարանք – դղյակ

Տանիք – ձեղուն

Շոգ – տապ

Լոկ – միայն

 

31.01.2020

1. Լրացրու բաց թողած տառերը։

Հռոմեացի զորավար Մարկոս Անտոնիոսը, տիրելով Լիբիային և Եգիպտոսին, իր մեծաքանակ զորքով արշավանք է սկսում պարթևների դեմ։
Անտոնիոսի մեջ արարիչն ասես կուտակել էր մահկանացուներին բնորոշ բոլոր այպանելի գծերը. նա ուխտադրուժ էր, արնախում և փառասեր։ Այդ ինքնահավան և ամբարտավան այրը, պարթևներից մի լավ ջարդ ստանալով, զորքերի փրկված մնացորդներով մի կերպ ճողոպրում է, խուճապահար հասնում Հայաստան՝ օթևան խնդրելով հայոց արքա Արտավազդից։ Եթե լիներ խորամանկ դիվանագետ, հայոց թագավորն ինքն էլ մի վճռական հարված կհասցներ և վերջնականապես կջախջախեր վաղեմի թշնամուն՝ դաս տալով նրա հաջորդներին։ Բայց լինելով բանաստեղծ, մարդկային կարեկցանքի ու վեհանձնության մարմնացում, ոչ միայն չի ջախջախում մազապուրծ թշվառականին, այլև ապաստան է տալիսամբողջ ձմեռ կերակրում զորքի սովալլուկ մնացորդներին։ Մի երեկո Արտաշատի կիսաշրջանաձև թատրոնը լեփ-լեցուն էր հանդիսականներով։ Այդ օրը բեմադրվելու էր Արտավազդի՝ Տիգրան Մեծին նվիրված թատերգությունը։ Դավադիրները հենց թատերասրահում ձերբակալում են արքային՝ Արտավազդին՝ տանելով Ալեքսանդրիա կնոջ և երեխաների հետ միասին։

2. Գտիր բազմաթիվ, բանակ, գոռոզ, տղամարդ բառերի հոմանիշները։

Բազմաթիվ – մեծաքանակ

Բանակ – զորք

Գոռոզ – ամբարտավան

Տղամարդ – այր

3. Տեքստում կան իրար հոմանիշ 2 զույգ բառեր. գտիր դրանք։

Ինքնահավան – ամբարտավան

Ապաստան – օթևան

4. Տեքստից գտիր երեք հնչյունափոխված բառ։

Մարդկային – մարդիկ

Հանդիսական – հանդես

Կիսաշրջանաձև – կես, շուրջ

5. Տեքստից գտիր մեկական բառ, որ համապատասխանի տրված կառույցին.

  • արմատ+հոդակապ+արմատ

փառասեր

  • արմատ+ածանց

թշվառական

  • արմատ+արմատ+ածանց

վեհանձնություն

6.  Ընդգծված բառերը ձևաբանական վերլուծության ենթարկիր։

Տիրելով – բայ, անորոշ, գործիական հոլով, պարզ, չեզոք

Սկսում է – բայ, սահմանական եղանակ, անկատար ներկա, երրորդ դեմք, եզակի, պարզ, չեզոք

Մեջ – կապ, հետադրություն

Բոլոր – որոշյալ դերանուն

Փառասեր – ածական, որակական

Փրկված – հարակատար դերբայ, կրավորական, ածանցավոր

Ինքն – անձնական դերանուն, երրորդ դեմք, եզակի, ուղղական հոլով, դերանվանական հոլովում

Վճռական – ածական, որակական

Կհասցներ – բայ, ենթադրական անցյալ, երրորդ դեմք, եզակի, ներգործական, պարզ,

Վերջնականապես – ձևի մակբայ

Թշնամուն – գոյական, տրական հոլով, եզակի, ու արտաքին

Վեհանձնության – գոյական, սեռական հոլով, եզակի, ա ներքին

Տալիս է – բայ, սահմանական եղանակ, վաղակատար ներկա, երրորդ դեմք, եզակի, ներգործական, պարզ

Ամբողջ – որոշյալ դերանուն

Ձմեռ – գոյական, ուղղական, եզակի, վա արտաքին

Հանդիսականներով – գոյական, գործիական հոլով, հոգնակի, ի արտաքին

Օր – գոյական, ուղղական, եզակի, վա արտաքին

 

Leave a comment