Posted in Մխիթար Սեբաստացի, Պատմություն, Uncategorized

Պատմություն. Մխիթար Սեբաստացի.

Մխիթար Սեբաստացին ծնվել է փետրվարի 7-ին 1676 թվականին, Արևմտյան Հայաստանում: Նա եղել է հայ կաթոլիկ, եկեղեցական գործիչ, հայագետ, Մխիթարյան միաբանության հիմնադիր: Մխիթար Սեբաստացին սովորել է Սեբաստիայի Սբ. Նշան վանքում։ 1696 թ. ձեռնադրվել է կուսակրոն քահանա, 1699 թ.՝ ստացել վարդապետական գավազան։ 1701 թ. Կոստանդնուպոլսում հիմնադրել է միաբանություն։ 1712 թ. Հռոմի պապը Սեբաստացուն շնորհել է աբբահոր կոչում։ Խուսափելով թուրքական հարձակումներից՝ 1715 թ. միաբանությունը տեղափոխվել է Վենետիկ։ Սեբաստացու մահվանից հետո միաբանությունը, ի պատիվ նրա, կոչվել է Մխիթարյան։

Մխիթարյան միաբանությունը հայ կրոնական և մշակութային կազմակերպություն է,  հայ կաթոլիկ եկեղեցու բենեդիկտյան վանականների միաբանություն։ Հիմնադրվել է 1701 թ. սեպտեմբերի 8-ին, Կ. Պոլիսում՝ վանահայր Մխիթար Սեբաստացու կողմից։ Միաբանությունն իր գործունեության ընթացքում հրատարակել է բազմաթիվ հայագիտական-բանասիրական, կրոնական և գիտական այլ աշխատություններ։ Յուրաքանչյուր մեծ գործի գլուխ կանգնած է լինում մի մեծ, նվիրված ու հանճարեղ անհատականություն, որը ոչ միայն ճանապարհ է բացում, այլև դառնում է այդ ճանապարհի առաջին ուղևորը: Այդ հզոր, բազմատաղանդ անհատներից մեկը մեր իրականության մեջ Մխիթար Սեբաստացի վարդապետն էր: Նա պատանեկությունից նվիրվել է ազգի լուսավորությանը և ծրագրել վիթխարի մի գործ՝ եվրոպական լուսավորության մակարդակով ու չափանիշով խթանել իր ազգի առաջադիմությունը:

<<Մխիթար Սեբաստացի>> կրթահամալիրը կրում է Մխիթար Սեբաստացու անունը: Ես սովորում եմ <<Մխիթար Սեբաստացի>> կրթահամալիրում: Կրթահամալիրը տարբերվում է շատ բաներով: Կրթահամալիրում տիրում է ջերմ մթնոլորտ, ամեն ինչ բաց և թափանցիկ է, յուրաքանչյուրն ունի իր կարծիքն արտահայտելու հնարավորություն: Կրթահամալիրը օգնում է սովորողին, որպեսզի սովորողը իրեն ազատ զգա, դառնա ինքնավստահ և ինքնուրույն: Կրթահամալիրում սովորողը գտնում է իր անհատականությունը, գտնում իրեն, փորձում իրեն տարբեր ոլորտներում: Կարևորն այն է, որ մենք՝ սեբաստացիներս խնամքով ենք վերաբերվում մեզ շրջապատող բնությանը, ստեղծում նորը և փորձում ամեն կերպ կանաչապատել մեր շուրջը: Տարբեր ծեսեր, նախագծեր, որոնք զարգացնում են սովորողի գիտելիքը և ավելի հետաքրքիր դարձնում ուսումն ու կրթությունը:

Համեմատություն

Մխիթարյան միաբանությունը ուսումնասիրում է կրոնի, բնագիտական, պատմական, լեզվաբանական, բառարանագիտական, գրական, գեղարվեստական, տնտեսագիտական աշխատություններ: Կրթահամալիրում նույնպես ուսումնասիրում ենք տարբեր ոլորտներ՝ բնագիտական, պատմական, գրական, գեղարվեստական, լեզվաբանական, սակայն կրթահամալիրի և միաբանության տարբերությունն այն է, որ կրթահամալիրում մենք չենք ուսումնասիրում կրոնը: Միաբանությունը հոգևոր է, իսկ կրթահամալիրը ավելի աշխարհիկ է:

Leave a comment