Posted in Հասարակագիտություն

Հասարակագիտություն. #9

Այս դասին մենք խոսեցինք անչափահաս երեխաների աշխատելու մասին: Ես կարծում եմ, որ երեխաների մոտ ցանկություն առաջանում է աշխատելու, երբ նրանք արդեն բավական ինքնուրույն են և մտածում են, որ արդեն կարող են աշխատել: Ես կարծում եմ, որ մեր տարիքի երեխաների համար աշխատանքը այնպիսին պետք է լինի, որ մենք բաց չթողնենք մեր դասերը, պարապմունքները, չգերհոգնենք, քանի որ այս տարիքում պետք է լավ սովորել, որպեսզի ապագայում աշխատել: Սակայն ես ինքս կցանկանայի աշխատել, երբ մի փոքր մեծանայի, քանի որ հաճելի է, երբ դու ինքդ ես աշխատում այն գումարը, որը քեզ հարկավոր է: Այնուամենայնիվ ես ճիշտ չեմ համարում, եչբ երեխաները իրենց ուսումը աչքաթող անելով աշխատում են այնպիսի տեղ, որ չեն հասցնում վայելել կիրենց մանկությունը և շատ հոգնում են: Ես կարծում եմ, որ 13-14 տարեկանում, երբ երեխաները սկսում են աշխատել դա կարող է դասերին խանգարել, ավելի լավ է 15-17 հասակում փորձել և դրանից հետո մտնել նոր կյանք:

Posted in Տրամաբանական մաթեմատիկա, Uncategorized

Տրամաբանական մաթեմատիկա. 21.11.18

1. Արմենը պիցան ուտում է 5 րոպեում, Աննան՝ 20, իսկ իրենց պապիկը` 60 րոպեում:  Քանի՞ վայրկյանում բոլորը միասին կուտեն պիցան:

Պատ․՝ 225 վ

2. Երեք կանայք իրենց տարիքը չեն ցանկանում ասել, իրանք միայն խոստովանում են որ Աննայի , Բելինդայի և Քրիստինայի տարիքների գումարը 105 է, իսկ Դեիսիի, Բելինդայի և Քրիստինայի տարիքների գումարը՝ 89:  Ի՞նչ կարող ես հստակ պնդել իրենց տարիքների մասին:

Պատ․՝ Աննան մեծ է Դեիսիայից

3. Քանի՞ կարմիր եռանկյունի է պետք սեղանը լցնելու համար:

5124

Պատ․՝ Հարկավոր կլինի 12 հատ կարմիր եռանկյունի

4. Հաշվի՛ր

1-2+3-4+5-6+…-2016+2017 = ?

Պատ․՝ 1009

5. Քանի՞ տառ կա չինական այբուբենում

Պատ․՝ չինական այբուբենում տառ չկա, կան միայն հերոգլիֆներ

6. Բիզնես հանդիպման ժամանակ ամեն մարդ բարևում է 7 մարդու:  Եթե  56 ձեռքսեղմում է եղել, ապա քանի՞ մարդ կար հանդպմանը:

Պատ․՝ 8 մարդ

7. 7x7x7 չափսերով կարմիր ներկված խորանարդը մասնատել են 1x1x1 չափսերով խորանարդների:  Խորանարդներից քանի՞սը ներկված չեն լինի:

5124

Պատ․՝ 125 հատ խորանարդ

8. Հաշվիր նշված անկյունը:  Պատկերում կանոնավոր վեցանկյուն է:

5124

Պատ․՝ 60°

9. Անգլերեն լեզվով հանելուկներ`

What is greater than God,
more evil than the devil,
the poor have it,
the rich need it,
and if you eat it, you’ll die?

Պատ․՝ ոչինչ (nothing)

What can travel around the world while staying in a corner?

Պատ․՝ կնիք (stamp)