Posted in Նախագծեր, Uncategorized

Իմ նախագծային փորձը…

Ես կարծում եմ, որ նախագծային ուսուցումը արդյունավետ է, քանի որ սովորողը ունի ընտրելու իրավունք: Նախագծային ուսուցումը կազմակերպվում է տարբեր ձևերով՝ գրում ենք շարադրություններ, տեսագրվում ենք, թարգմանում, լուսանկարում, վերլուծում…Դասարանում յուրաքանչյուրը զբաղվում է նրանով, ինչն իրեն այդ պահին հետաքրքիր է.կա՛մ կատարում ենք նախագծային աշխատանք, կա՛մ էլ կատարում ենք ուսումնական առաջադրանքները, որոնք տեղադրված են լինում մեր դասավանդողի բլոգում: Մենք մայրենիի դասաժամերին նույնպես այդպես ենք անում: Դասարանում, եթե անում ենք նախագծային ուսուցում, ապա տանը կատարում ենք ուսումնական առաջադրանքները: Նախագծային ուսուցումը մենք նաև կատարում ենք տանը: Նախագծային ուսուցումը մեծ հնարավորություն է տալիս սովորողին, որպեսզի սովորողը ինքնահաստատվի, ազատ մտածի: Իմ առաջին նախագծային փորձը եղել է մոտ երեք ամիս առաջ: Ես և իմ երկու դասընկերուհիները բացել ենք ստեղծագործական ամսագիր՝ իմ մտքերի աշխարհ: Շատ հետtաքրքիր էր ինձ աշխատելը: Մեծ հաճույքով եմ գրել ստեղծագործություններ և մինչ օրս էլ շատ մեծ հետաքրքրությամբ և հաճույքով եմ աշխատում այդ նախագծով: Ինձ համար ամենալավ զբաղմունքը շարադրելն է և կարծում եմ՝ շատ հետաքրքիր է, որ քո մտքերը տեղ են գտնում քո բացած ամսագրում: Ունեմ քառասուն շարադրած հրապարակում, երբ տեսնում եմ, որ տիար Բլեյանը իր բլոգ է տարել իմ շարադրական մտքերից, ավելի շատ եմ ոգևորվում և հենց այդ պահին շարադրում եմ: Նաև ունեմ թարգմանական բլոգ և շատ հետաքրքիր բաներ եմ թարգմանում:

Leave a comment