Posted in Խորացված

Սարսափելին

Իրականում սարսափելի է պատկերացնել, որ մարդկային կյանքը հատկապես հիմա կորցրել է իր արժեքը, մենք արժեք ենք տալիս տեխնիկային, նյութականին, այն ամենը ինչ հեշտ կարող ենք վերադարձնել, բայց ոչ մարդկանց։ Կյանք, որը տրվում է շատ դժվար, մարդուց կարող են խլել ընդամենը մեկ վայրկյանում։ Երբեք չենք կարող իմանալ, թե ինչ է մարդասպանի մտքում այդ պահին, երբ նա սպանում է, ինչ դրդապատճառներ ունի, այդ պահին ինչ հոգեվիճակում է։ Իրականում ես կարծում եմ, որ մարդ սպանելու համար հոգեբանորեն շատ ուժեղ պետք է լինես, անգամ եթե այդ պահին դու անկախ քեզնից, հանգամանքներից ելնելով ստիպված ես եղել մարդ սպանել, ուրեմն հետո դառնում ես շատ հոգեբանորեն ուժեղ մարդ, որովհետև մարդու մահ տեսնելը հեշտ չէ, հատկապես, երբ գիտակցում ես, որ դրա պատճառը դու էիր։ Իզուր չէ, որ պատերազմներից մարդիկ վերադառնում են լիովին փոխված։ Պատերազմում սահմանին կանգնած դու խլում ես հազարավոր մարդկանց կյանքեր, ատրճանակդ ձեռքիս կրակում ես անդադար առանց մտածելու կամ գուցե մտածելով, թե ամեն մի փամփուշտից քանի մարդ զոհվեց և երբ արդեն խաղաղ ժամանակ գիտակցում ես, թե ինչքան մարդու կյանք ես խլել հենց դու և քանիսն են ցանկացել քոնը խլել` առանց գիտակցելու, մտածելու, գուցե նա քեզ չէր էլ ստում, բայց ստիպված էր։ Իսկ սա արդեն պատերազմների ամենացավոտ կողմն է, երբ որոշում են ղեկավարները, ովքեր սկսում են դրանք, գուցե նրանք էլ չեն ատում միմյանց, բայց այդ տարածքային խնդիրը, շահերը, այդ ամենը դրդում է պատերազմին, մարդասպանությունը։ Նրանք մարդիկ են, ովքեր իսկապես չեն պատկերացնում , թե ինչ է կատարվում կռվի դաշտում, երբ մարդը մարդ է սպանում և դրանից ուրախանում, որովհետև ինքը փրկվեց։ Գուցե լավ էլ պատկերացնում են ամեն բան, պարզապես այնքան են տարվել շահերով, որ դա նրանց համար սովորական է, որ դա նրանք արդարացնում են ասելով, որ նրանք մեր թշնամին են, հին ժամանակներից թշնամիներ ենք եղել և հասարակությանն էլ այդպես ստիպում մտածել, այդտեղից էլ հասարակության մեջ թշնամանք է սերմանվում։ Պատերազմներից վերադառնում են մարդիկ, ովքեր գնահատում են կյանքը մեզնից ավելի, որովհետև սահմանին ամեն րոպե, ամեն վայրկյանին մտածել են, որ վերջն է և տեսել են մարդկանց` թշնամի, թե հարազատ ընկեր, ովքեր կորցրել են այդ կյանքը մի վայրկյանում։

Leave a comment