Posted in Բնագիտություն 2016-2017, Uncategorized

Կենսաբանություն. առցանց ուսուցում

  • Ի՞նչ է վիրուսը՝ կառուցվածքը և բազմացման, տարածման ձևերը։

Վիրուսը ոչ բջջային կառուցվածք ունեցող հարուցիչ է, որը բազմանում է միայն կենդանի բջիջների ներսում: Վիրուսներն ունեն ձևերի և չափերի հսկայական բազմազանություն։ Որպես կանոն, վիրուսներն ավելի փոքր են, քան բակտերիաները։

Վիրուսները տարածվում են բազմաթիվ ճանապարհներով. բույսերի վիրուսները փոխանցվում են բույսից բույս բուսահյութով սնվող միջատների միջոցով, կենդանական վիրուսները փոխանցվում են արնախում միջատների միջոցով։ Գրիպի վիրուսները տարածվում են օդակաթիլային եղանակով՝ հազի և փռշտոցի միջոցով։ Ռոտավիրուսները փոխանցվում են երեխաների հետ անմիջական շփման հետևանքով։

  • Ինչպե՞ս է վիրուսը ներթափանցում կենդանի օրգանիզմի մեջ և ինչ զարմանալի հարմարանքներ ունի գոյատևման համար։

Օրգանիզմում հիվանդություն առաջացնելիս՝ վիրուսներն օգտագործում են տարբեր մեխանիզմներ, որը կախված է վիրուսի տեսակից։ Բջջային մակարդակով այդ մեխանիզմները ներառում են լիզիսը, ապա բջջի մահը՝ նեկրոզը։ Բազմաբջիջ օրգանիզմներում մեծ քանակով բջիջների մահից հետո տեղի է ունենում ամբողջ օրգանիզմի մահը։

  • Ի՞նչ է կորոնավիրուսը, ի՞նչ նմանատիպ վիրուսներ կան, ինչո՞ւ են առաջացնում համաճարակներ

Կորոնավիրուսը առաջացնում է սովորական մրսածությունից մինչև այնպիսի սուր հիվանդություններ, ինչպիսիք են սուր շնչառական համախտանիշը: Կորոնավիրուսի նմանատիպ վիրուս է նաև խոզի գրիպը, որն առաջացնում է սուր շնչառական հիվանդություն: Նմանատիպ վիրուսները տարածվելով ամբողջ աշխարհով առաջացնում են համաճարակներ:

  • Դրանց տեսակը, տարբերությունները, ընդհանրությունները

Կորոնավիրուսի և այլ վիրուսների տարբերությունն այն է, որ Կորոնավիրուսի վակցինան դեռ հայտնաբերված չէ: Ընդհանրությունն այն է, որ բոլոր վիրուսներն էլ ազդում են օրգանիզմի վրա, առաջացնում են սուր հիվանդություններ:

  • Որո՞նք  են ախտանիշները, կանխարգելման միջոցները

Կորոնավիրուսի վարակման հիմնական նշաններն են ջերմությունը, հազը, շնչառական անբավարարությունն ու շնչառական դժվարությունները: Որոշ դեպքերում այն կարող է հանգեցնել թոքաբորբի, մի քանի օրգանների անբավարար գործունեության և անգամ մահվան:

Վարակումից մինչև ախտանշանների ի հայտ գալու ժամանակահատվածը՝ ինկուբացման ընթացքը, հիմնականում 1–14 օր է տևում: Վարակվածների մեծ մասի մոտ ախտանշաններն ի հայտ են գալիս 5-ից 6-րդ օրերին, որոշների մոտ էլ վիրուսը որևէ ախտանշանով չի արտահայտվում։

Leave a comment