Posted in Բնագիտություն 2016-2017, Uncategorized

Կենսաբանություն. առցանց ուսուցում. 02-06.03.2020

1. Ի՞նչ ազդեցություն ունի օրգանիզմի վրա մարդու հոգեվիճակը, ինչու՞ կենսուրախ մարդիկ ավելի հազվադեպ են հիվանդանում:

Օրգանիզմի վրա մարդու հոգեվիճակը մեծ ազդեցություն ունի, քանի որբժիշկները վստահեցնում են, որ կենսուրախ մարդիկ ավելի հեշտ են տանում ցավերն ու ավելի արագ են կազդուրվում:

2. Առողջ սիրտ, որն է վերջինիս նախադրյալները՝ կարող եք վերցնել հարցազրույց բարեկամ բժիշկներից։

  • Խմեք կաթ

Բրիտանացի բժիշկների հետազոտության համաձայն օրը երեք անգամ կաթնամթերք օգտագործող մարդկանց մոտ արյան ճնշումն ավելի ցածր է, քան մնացածի մոտ: Բարձր ճնշումը վնասում է անոթներին և կարող է դառնալ ինֆարկտի կամ կաթվածի պատճառ: Օրվա ընթացքում հարկավոր է ուտել ցածր յուղայնությամբ յոգուրտներ, կաթնաշոռ, պանիր և այլ կաթնամթերքներ:

  • Զբաղվեք մարմնամարզությամբ

Թեթև վարժությունները նույնպես օգնում են կարգավորել ճնշումը և մարզել սրտամկանը: Ամենալավը ձգումներն են, շնչառական վարժությունները և նույնիսկ յոգան:

  • Կերեք ձուկ

Ձկան մշտական օգտագործումն օգնում է կարգավորել սրտի զարկերի հաճախականությունը և նույնիսկ թեթև առիթմիան: Բավարար է ձուկ ուտել շաբաթը երկու անգամ: Օգտակար է ճարպոտ ձուկը:

  • Ապավինեք հյութերին

Նռան հյութն ամրացնում է անոթները և նույնիսկ օգնում է դրանց վերականգնմանը, ազատում է խոլեստերինից:

  • Հաճախակի ծիծաղեք

Կատակերգություն դիտելուց մարդու արյան շրջանառությունն ավելի լավ է կատարվում, քան դրամա կամ մելոդրամա դիտելիս: Բժիշկները խորհուրդ են տալիս օրը ծիծաղել ոչ պակաս 15 րոպե:

  • Առողջ քուն – առողջ սիրտ

Այն կանայք, ովքեր քնում են հինգ ժամից պակաս, ենթարկվում են սրտանոթային հիվանդություների ռիսկի 30 տոկոսով ավելի, քան նրանք ովքեր քնում են 8 ժամ: Անքնությունը կարող է դառնալ հորմոնալ անհավասարակշռության, արյան մեջ շաքարի մակարդակի խախտման և ճնշման բարձրացման պատճառ:

  • Շնչեք խորը

Սովորական մարդը հանգստի վիճակում մեկ րոպեում կարող է անել 16-19 ներշնչում: Ճնշումը կարգավորելու համար այդ թիվն իջեցրեք մինչև 10: Դանդաղ շնչելու հետևանքով արյան մեջ աղերի անջատումը նվազում է, որի հետևանքով կանոնավորվում է արյան ճնշումը:

  • Լսեք ջազ

Մեր լսածն ազդում է սրտի ռիթմի վրա: Դանդաղ տեմպով ցածր երաժշտությունը դանդաղեցնում է սրտի զարկերը, հետևաբար՝ հանգստացնում է սիրտը:

3. Մեր լաբորատորիան համալրվել է նոր սարքավորումներով, ուստի առաջարկում եմ կատարել հետևյալ հետազոտական աշխատանքները

  • Ի՞նչ է մանրադիտակը, ո՞վ է այն կիրառել առաջին անգամ, ի՞նչ հետազոտություններ են կատարվել մանրադիտակի շնորհիվ

Մանրադիտակի անզեն աչքով անտեսանելի մանր առարկաների և դրանց առանձին մասերի խոշորացված պատկերը տեսնելու համար օպտիկական սարք է: Մանրադիտակի լայն կիրառությունն ու կատարելագործումն սկսվել է 17-րդ դարի սկզբին։ Առաջին անգամ այն կիրառել են Ռ. Հուկը և Ա. Լևենհուկը:

  • Որ՞ոնք են մանրադիտակով աշխատելու և խնամելու կանոնները

Առարկայի մանրամասներն ու կառուցվածքը մանրադիտակով կարելի է տեսնել միայն այն դեպքում, եթե դրա առանձին մասերը միմյանցից տարբերվում են լույսի կլանման  ընդունակությամբ կամ բեկման ցուցիչով։ Ուստի, ելնելով ուսումնասիրվող օբյեկտի բնույթից ու հատկություններից, կիրառվում են դիտման բազմազան մեթոդներ՝ լուսավոր դաշտի, մթնեցրած դաշտի, փուլային ցայտունության, ինտերֆերենցիոն, բևեռացված լույսի, լյումինեսցենտային, ուլտրամանուշակագույն ճառագայթների և այլն։ Հետազոտման մեթոդից ու կիրառության ոլորտից կախված՝ գոյություն ունեն մանրադիտակի բազմաթիվ տեսակներ

  • Ինչպե՞ս է աշխատում ջրի թորման սարքը, ինչո՞վ է թորած ջուրը տարբերվում սովորականից, որտե՞ղ է այն կիրառվում

Թորած ջուրը տարբերվում է սովորականից նրանով, որ այն խմելու պիտանի չէ և երկար օգտագործումը կարող է հանգեցնել ստամոքս-աղիքային համակարգի գործունեության խանգարման:

  • Ի՞նչ է պետրիի թասը, որտե՞ղ է այն կիրառվում

Պետրիի թասը թափանցիկ թաս է, որը կիրառվում է մանրադիտակով զննումների ժամանակ:

Leave a comment