Posted in Գրականություն, Uncategorized

Գրականություն. 21.10.19

«Ռավեննայում» բանաստեղծությունը։ Ներկայացրու տպավորությունդ բանաստեղծությունից։ արդա բանաստեղծության մասին նաև այս գրառումը ։ Գրառիր՝ ինչ սովորեցիր Ավ.Իսահակյանի մասին և ինչ իմացար նրա «Ռավեննայում» բանաստեղծության մասին։

Ռավեննայում բանաստեղծությունն ինձ դուր եկավ: Ինչպես միշտ Ավետիք Իսահակյանը իր հոգին ներդրել էր բանաստեղծության մեջ: Գրառումը կարդալով ես շատ բաներ իմացա, թե՛ բաաստեղծության մասին, թե՛ Իսահակյանի մասին: Իրականում հարց չի առաջացել, թե ինչու է բանաստեղծությունը կոչվում Ռավեննայում, եթե բանաստեղծության մեջ Արարատ լեան մասին է կոչվում: Իրականում այդ ժամանակ Իսահակայանը եղել է Ռավեննայում, այդ պատճառով էլ կարոտելով գրել է բանաստեղծությունը և այն կոչել այդպես: Բանաստեղծության մասին շատ մանրամասներ կան գրառման մեջ, թե ինչպես է Իսահակյանը դա գրել, ինչ է զգացել և այլն:

Posted in Հայոց Լեզու

Հայոց լեզու. 21.10.19

Առաջադրանք

  • Լրացրու բաց թողած տառերը և կետադրիր։

Հասարակական ժողովասրահի սպասավորները Սմբատին տեսնելով միմյանցից առաջ ընկան՝ նրա գլխարկն ու ձեռնափայտը վերցնելու։ Հախճաքարե ընդարձակ սանդուղքով բարձրանալով Սմբատն անցավ մարմարե սյուների արանքով և մտավ մի ընդարձակ սրահ, որտեղ մի խումբ զբաղված էր թղթախաղով, մի այլ խումբ զրույցով ու վիճաբանությամբ։ Մյուս տեղում գռեհիկ զավեշտներ էին պատմում, միմյանց ուսի խփում, լսվում էին զանազան անարգական դարձվածքներ ու արտահայտություններ։ Դրանք երեկվա սայլապաններն էին, մրգավաճառները հագուստը փոխած օսլայած օձիքով։ Սրահը զարդարված էր փարթամ կահկարասիով, ողողված էր լամպերի աչք շլացնող փայլփլուն լույսով։ Թավշյա բազկաթոռներին ու բազմոցներին անփույթ ընկողմանած էին նավթաշխարհի ընչաքաղց տերերի հղփացած որդիները։ Սմբատն արհամարհանք ու նույնիսկ նողկանք զգաց դեպի այդ մարդիկ, որոնք իրեն տեսնելով պատկառանքով հետ քաշվեցին, ոմանք էլ խոնարհ գլուխ տվեցին։

  • Սմբատին, գլխարկը, սանդուղքով, վիճաբանությամբ, սայլապանները գոյականների հոլովն ու հոլովումը պարզիր։

Սմբատին – տրական, ի արտաքին

Գլխարկը – ուղղական, ի արտաքին

Սանդուղքով – գործիական, ի արտաքին

Վիճանանությամբ – գործիական, ա ներքին

Սայլապանները – ուղղական, ի արտաքին

  • Դուրս գրիր դերանունները (10 հատ), որոշիր տեսակը, եթե հոլովված են, նաև հոլովը։

Միմյանց – փոխադարձ

Նրա – անձնական, երրորդ դեմք, սեռական, եզակի

Մի – անորոշ

Որտեղ – հարաբերական

Դրանք – ցուցական

Այդ – ցուցական

Այլ – անորոշ

Մյուս – անորոշ

Իրեն – անձնական, երրորդ դեմք, տրական, եզակի

Ոմանք – անորոշ

  • Գտիր անկախ դերբայները (7 հատ), որոշիր՝ որ դերբայներն են։

Տեսնելով – անորոշ դերբայ, գործիական հոլով

Վերցնելու – անորոշ դերբայ, սեռական հոլով

Բարձրանալով – անորոշ դերբայ, գործիական հոլով

Զբաղված – հարակատար դերբայ

Փոխած – հարակատար դերբայ

Զարդարված – հարակատար դերբայ

Ողողված – հարակատար դերբայ