Posted in Վահան Տերյան, Uncategorized

Տերյանը մեր օրերում…

Картинки по запросу Տերյան սիրո մասին բանաստեղծությունՄեր օրերում կարծես, թե սկսել են շատ քիչ ուսումնասիրել հայ բանաստեղծներին, հայ գրականությունը: Հիմա եզակիները կարող են ասել Տերյանից ինչ-որ բանաստեղծություն, որ հիշում են կամ էլ շատ են սիրում: Տերյանը ունի շատ գեղեցիկ և զգացմունքային բանաստեղծություններ սիրո մասին, որոնք շատ յուրահատուկ և տարբերվող սիրո խոստովանություններ կլինեին: Ես շատ մարդկանցից հարցումներ եմ արել և գրեթե բոլորը համոզված էին, որ մեր օրերի սիրահարների համար դա կլինի ուղղակի հետամնացություն և ոչ ավելին: Կարծում եմ, որ Տերյան արտասանելը և նվիրելը երբեք էլ հետամնացություն չի լինի: Թերևս մեր օրերում կան մարդիկ, ովքեր դեռ հասկանում են Տերյանի բանաստեղծությունները, նրանց խորությունը և դա հետամնացություն չեն համարում: Հուսով եմ Տերյանը երբեք չի համարվի հետամնացություն: Այսօրվա սիրահարների համար ավելի կարևորը նյութականն է, գումարն է, բայց իմ կարծիքով այդ ամենից առավել կարևոր է սերը, յուրօրինակությունը: Ես կարծում եմ, որ յուրաքանչյուր սիրահար զույգ կարող էր սիրո խոստովանություն անել Տերյանի միջոցով: Հարցումների ընթացքում նաև իմացա, որ տարիներ առաջ ոչ այդքան հաճախ, բայց կհանդիպեինք սիրահարների, ովքեր իրար Տերյան կնվիրեն, քան այժմ: Տերյանը իմ ամենասիրելի բանաստեղծներից է և նրա բանաստեղծությունները ես նույնպես շատ սիրում եմ և կցանկանայի, որ մեր օրերի երիտասարդությունը Տերյան ընթերցելը, նվիրելը հետամնացություն չհամարեր:

Leave a comment