Posted in Պատմություն, Uncategorized

Հայ սպաների աքսորը և քաղաքական բռնաճնշումներ

Հայ Սպաների աքսորը և քաղաքական բռնաճնշումները

 

Հայ սպաների բանտարկությունն ու աքսորը տեղի է ունեցել Հայաստանի խորհրդային անցումից անմիջապես հետո: Նախաձեռնությունը բխել է Խորհրդային Ռուսաստանի կենտրոնական իշխանությունից: Դեկտեմբերի 21-22 ժամանակահատվածում թերթերում տպագրվեցին տարբեր հրամաններ, որոնց համաձայն արձանագրված բոլոր սպաներն ու զինվորական աստիճանավորները դեկտեմբերի 23-ին պարտավոր էի  ներկայանալ Արատակարգ հանձնաժողով:  Հրամանը պարտադիր էր բոլորի համար: 1920թ . դեկտեմբերի 17-ին Հայաստանից մեկնել է Հայ սպաների առաջին խումբը՝ 6 մարդուց բաղկացած: Դեկտեմբերին և հունվարի սկզբին, ըստ ՀՍԽՀ Ալեքսանդր Բեկզադյանի տվյալների, բանակից հեռացվեց և Բաքու ուղարկվեց մինչև 400 սպա: Ի վերջո, արտաքսված սպաների ընդհանուր թիվը հասավ 1400-ի:  Պահպանվել է 1921թ . հունվարի 21-ի հրամանի համաձայն սպաների գրանցման փաստաթուղթը: Տարբեր միջնորդություններով արտաքսումից ազատվել էր 218 մարդ՝ տեղում աշխատելու համար:  Գոյություն ունեն նաև արտաքսումից ազատված սպաների ցուցակներ: Երկուսում կա 57-ական անուն, իսկ երրորդում՝ 97 անուն:  Առաջին անգամ Հայ սպաների աքսորի հիմնական հարցին մենք անդրադարձել ենք 1991թ: Խորհրդային հասարակության պատմության ողբերգական էջերից մեկը քաղաքական բռնաճշումներն են, որոնք լայն թափ ստացան 1930-ական թվականներին: Հայաստանում ձերբակալությունները լայն թափով ծավալվեցին 1936 թ. մայիս-հուլիս ամիսներին: Հայաստանում ճնշումներն իրենց գագաթնակետին հասան 1937 թ. սեպտեմբերին: Բռնաճնշումների արդյունքում միայն 1935-1940 թթ. «Հակահեղափոխական և պետական հանցագործության» մեղադրանքով ԽՍՀՄ-ում բռնադատվեց 19 մլն 840 hազար մարդ, որից մի քանի միլիոն մարդ գնդակահարվեց: Բռնադատվածներից 30 հազարը հայեր էին:  Քաղաքական բռնաճնշումների է ենթարկվել մոտ 42 հազար, իսկ 1937-1938թթ.՝ 8104 մարդ, որոնցից 4530-ը գնդակահարվել է: Հետո 10 ամիսների ընթացքում ձերբակալվել է 1365 մարդ: 1920թ. դեկտեմբերի 9-ին ստեղծվեց հակահեղափոխականության դեմ պայքարի կոմիտեն` ՉԵԿԱ, իսկ մինչ այդ ստեղծվել էր նույն հարցով զբաղվող Արտակարգ հանձնաժողովը: Բնակչության շրջանում տիրում էր ահ ու սարսափ: Դեկտեմբերի  19-ին ստեղծվեց «Հայաստանյան ռազմահեղափոխական կոմիտեի դեկրետ» գերագույն գլխավոր հեղափոխական տրիբունալի մասին: Արդեն 1920թ. դեկտեմբերին սկսվեցին առաջին զանգվածային բռնաճնշումները և գնդակահարությունները, որոնց զոհերը հայ սպաներն էին: 1921թ. հունվարի 24-ին դեռևս կենդանի մնացած շուրջ 1400 հայ սպա ոտքով, բոկոտն, առանց հագուստի և սննդի աքսորվեց դեպի Ռուսաստան: Միևնույն ժամանակ շարունակվում էր հայ բնակչության կոտորածը թուրքերի կողմից: Դա հատկապես ցայտուն նկատվում էր Շիրակի մարզում: Այդ ընթացքում բանտերը շարունկավում էին շինծու մեղադրանքներով լցվել հայերով: Ժողովրդի համբերության բաժակը լցվում էր, և փետրվարի 13-ին բռնկվեց ապստամբություն, որը հայ ժողովրդի հերոսական էջերից էր: Փաստացի, 1-2 ամիսը բավական եղավ, որպեսզի ժողովուրդն ատի բոլշևիկյան բռնատիրությունը: Փետրվարի 18-ին հայերն ազատեցին Երևանը, ստեղծվեց «Հայրենիքի փրկության» կոմիտե՝ Սիմոն Վրացյանի գլխավորությամբ: Վերջինս հայտարարեց, որ բոլշևիկյան իշխանությունը վերացված է, և մինչ նոր իշխանության ձևավորումը իշխանությունը կգտնվի «հայրենիքի փրկության» կոմիտեի ձեռքում: Բոլշևիկների մի մասը նահանջեց Արտաշատ, սակայն մինչ այդ նրանք կացնահարել էին բանտերում պահվող գործիչներին և զինվորականներին: Ապստամբությունը հենվում էր ժողովրդական լայն զանգվածների աջակցության վրա, որովհետև մարդկանց համար արդեն ատելի էր դարձել խորհրդային ռեժիմը: Դա նաև բոլշևիկներն էին նկատում: Հալածանքներն այն աստիճանի էին հասել, որ բռնություններից առանձնապես չխորշող բոլշևիկ Ս. Օրջոնիկիձեն մարտի 18-ին ստիպված էր զգուշացնել Գ. ԱթարբեկովինՉնայած ապստամբությունը համաժողովրդական աջակցություն էր վայելում, այնուամենայնիվ, ռուսական զորքերի վերադարձից հետո պարտություն կրեց, իսկ ապստամբական ուժերի մի մասը նահանջեց Սյունիք, որտեղ Գարեգին Նժդեհը շարունակում էր հերոսական պայքարը քեմալաբոլշևիկյան ուժերի դեմ: Ֆիդայինների դեմ սկսված որսը բնականաբար հիմնականում իրականացվում էր Զանգեզուրում, որտեղ մի ժամանակ Նժդեհը Կարմիր բանակի սարսափն էր: ԽՍՀՄ բռնատիրական մեքենան Հայաստանում իր կիրառած բռնաճնշումների բարձրակետին հասավ 1930-ական թվականներին: Տարբեր տվյալների համաձայն՝ բռնադատվածների թիվը միայն 1930-38 թթ. հասնում էր 15 հազարի, որից մոտ 5 հազարը գնդակահարվել էր, իսկ մեղադրանքները, որոնց հիման վրա բռնադատվում կամ գնդակահարվում էին, հիմնականում կազմում էր հակասովետական քարոզչությունը կամ ագիտացիան: Երկրորդ հիմնական մեղադրանքն ազգայնականությունն էր: 1930-ականների սկզբին տնտեսության կոլեկտիվացման պատճառով գյուղացիության շրջանում իրավիճակը սրվել էր: Մի շարք գյուղացիներ, որոնք հրաժարվում էին իրենց մթերքը տալ պետությանը, հայտարարվում էին  որպես  «կուլակներ» և ենթարկվում դաժան ռեպրեսիաների: Այդ շրջանում արդեն ունեզրկվել և արտաքսման էր ենթարկվել 1000-ից ավելի գյուղացիական տնտեսություն: Բռնագրավվում էր եկեղեցիներին պատկանող անշարժ գույքը և բազմաթիվ եկեղեցիներ էին փակվում: 1926թ.-ին որոշում ընդունվեց, որը եկեղեցիներին արգելում էր ապրիլի 24-ը նշել որպես Մեծ եղեռնի զոհերի հիշատակի օր: Այդ ընթացքում շուրջ 800-ից ավելի եկեղեցի փակվեց, հարյուրավոր հոգևորականներ բռնությունների ենթարկվեցին, իսկ նրանցից 91-ը գնդակահարվեց: 1938թ. հունիսի 4-ին Էջմիածնի հոգևոր վանքը փակելու և այն ոչնչացնելու մասին որոշում ընդունվեց: 1936-38թթ բռնությունները նոր թափ հավաքեցին: Հայ մտավորականները նույնպես ձեռնպահ չմնացին հալածանքներից: Բազմաթիվ հայ ազգի արժանավոր զավակներ այդ տոտալիտար մեքենայի զոհերը դարձան: Նրանց շարքում էին Չարենցը, Բակունցը, Մկրտիչ Արմենը և այլք: Բռնաճնշումների ալիքը չդադարեց նաև պատերազմի տարիներին, սակայն այն ավելի մեղմ բնույթի էր: Պատերազմի ավարտից հետո մի նոր ուժեղ ալիք սկսվեց. պատերազմից վերադարձած տասնյակ հազարավոր մարդիկ, ինչպես նաև այլ «հակասովետական տարրեր», աքսորվեցին: Մարդիկ փրկվել, ազատվել էին հիտլերյան համակենտրոնացման ճամբարներից, սակայն տանը նրանց Խորհրդային աքսորն էր սպասվում. աքսոր դեպի Սիբիր և Ալթայ: Ընդհանուր առմամբ ԽՍՀՄ տարիներին, պահպանված տարատեսակ տվյալների համաձայն, 40 հազարից ավելի մարդ ենթարկվել է բռնաճնշումների, ընդ որում, զգալի մասը գնդակահարվել կամ աքսորվել ու ուղարկվել է սովետական համակենտրոնացման ճամբարներ՝ «Գուլագներ»:

 

Աղբյուրներ՝  Հայ Սպաների Աքսորը և քաղաքական բռնաճնշումները

Հայկական Խորհրդային Սոցիալիստական Հանրապետություն

ԽՍՀՄ բռնաճնշումները Հայաստանի խորհրդային օկուպացիայից հետո

 

 

 

Leave a comment