Posted in Ուսումնառության պայմանագիր, Uncategorized

Ուս․պլանի քննարկում․․․

2․ 6-9-րդ դասարան ընդունվում է այն սովորողը, որ իր  ծնողի (օրինական ներկայացուցչի) հետ ընտրում է Ծրագիրը,  սահմանված կարգով պայմանագիր կնքում ուսումնառության մասին: Ընդունելությունը կատարվում է «Մուտք կրթահամալիր» ուսումնական ճամբարով։

Կարծիք․

Ես համաձայն եմ պարզաբանումների երկրորդ կետի հետ։ Կարծում եմ, որ սովորողը պետք է ընդունելությունից առաջ հաճախի <<Մուտք կրթահամալիր>> ուսումնական ճամբար, որովհետև դա պայմանագրի պարտադիր և կարևորագույն մասն է։ Դա նաև կարևոր է, որ սովորողը նախքան սեպտեմբերին դպրոց հաճախելը ծանոթանա դպրոցի միջավայրին, մթնոլորտին։ Ձեռք բերի մեդիահմտություններ, որպեսզի սեպտեմբերին խնդիրներ չառաջանան

5․ Սովորողի ուսումնական գործունեությունը կազմակերպվում է անհատական ուսումնական պլանով, որը սահմանված կարգով կազմվում է ուսումնական չորս շրջանների համար, այս ուսումնական պլանի հիման վրա։

Կարծիք․

Ես կարծում եմ, որ ճիշտ է, երբ սովորողն է ընտրում իր օրվա պլանը։ Դա հնարավորություն է տալիս սովորողին ընտրել, որոշել, թե օրվա ընթացքում դասերից հետո ինչով պետք է զբաղվի։

8․ Ուսումնական տարին սկսվում է 2017թ. օգոստոսի 30-ին, կազմված է չորս շրջանից՝

  • առաջին՝ 2017թ. օգոստոսի 30-2018թ. հունվարի 8,
  • երկրորդ՝ հունվարի 9-հունվարի 29,
  • երրորդ՝ հունվարի 30-մայիսի 28,
  • չորրորդ` մայիսի 29-հունիսի 15:

Կարծիք․

Ես և՛ համաձայն եմ, և՛ ունեմ մի փոքր անհամաձայնություն։ Համաձայն եմ, որովհետև շատ հետաքրքիր և կազմակերպված է լինում, երբ ուսուցումը բաժանվում է չորս շրջանի։ Անհամաձայն եմ միայն այն կետի հետ, որ առաջին շրջանը սկսվում է օգոստոսի 30-ին, քանի որ սեպտեմբերի 1-ը, որպես գիտելիքի օր համարվում է ուսումնական տարվա սկիզբ, սակայն հնարավոր է նաև սկսել օգոստոսի 30-ին։

9․ Ուսումնական շաբաթը 5-օրյա է: Ծնողի համաձայնությամբ շաբաթ օրերին  կարող են կազմակերպվել լրացուցիչ կրթության պարապմունքներ, հայրենագիտական, ուսումնական ճամփորդություններ, ուսումնական-հասարակական նախագծեր:

Կարծիք․

Ես այս կետի հետ ամենից շատ եմ համաձայն։ Այո, մեր ուսուցումը 5-օրյա է և դպրոցը մեզ չի կարող պարտադրել 6 օր սովորել կամ 7 օր, բայց ուսումնական ճամփորդությունները ինձ համար նույնիսկ պարտադիր են։ Ինքս շատ եմ սիրում ճամփորդել և շատ ուրախ եմ լինում, երբ շաբաթ օրը ճամփորդում ենք կամ էլ  կազմակերպում ենք ծեսեր, հետաքրքիր նախագծեր և այլն։ Ես շատ համաձայն եմ, որ շաբաթ օրերին կազմակերպվի նախահծեր և զանազան ճամփորդություններ։

10․ 2018թ. հունվարի 9-ից 26-ը, մայիսի 29-ից հունիսի 8-ը կրթական ծրագիրը, սահմանված կարգով, կազմակերպվում է  նախագծային ուսուցման ճամբարում:

Կարծիք․

Ես համաձայն եմ այս կետի հետ և չէի կարող համաձայն չլինել, քանի որ շատ եմ սիրում նախագծերով աշխատել և ինքս ունեմ նախագծային երկու բլոգ։ Դասերից մի շաբաթ կարող ենք տրամադրել նախագծերին, քանի որ նախագծերի և՛ օգնում են մեդիահմտությունները ավելի լավ կիրառելու, և՛ նաև սովորում ենք տարբեր բաներ։

12․ 2017թ. հոկտեմբերի 30-ից նոյեմբերի 5-ը,  2017թ. դեկտեմբերի 25-ից մինչև 2018թ. հունվարի 7-ը, հունիսի18-ից օգոստոսի 29-ը սովորողին տրվում է արձակուրդ։ Այդ շրջաններում ուսուցումը, որպես լրացուցիչ կրթություն, կազմակերպվում է «Ուսումնական արձակուրդ» նախագծով:

Կարծիք․

Այս կետով ինչպես միշտ մեր դպրոցը տարբերվում է։ Ես համաձայն եմ այս կետի հետ, քանի որ արձակուրդի առաջադրանքները կարող են լինել լրացուցիչ և պարտադիր։ Ի տարբերություն մյուս դպրոցների մեր դպրոցի սովորողներին տրվում է ընտրության հնարավորություն և սովորողը կարող է ընտրել ցանկանում է կատարել այդ առաջադրանքները, թե ոչ։

13․ Ուսուցումը կազմակերպվում է ուսուցողական թվային միջոցներ կիրառելով: Սովորողը դպրոց է գալիս սահմանված տեխնիկական պայմաններին բավարարող անհատական նեթբուք-նոթբուք-պլանշետով, տանն ունի համացանց: Ծրագիրը դպրոցում ապահովում է անլար համացանցից, համակարգչից, ձայնագրիչից, ֆոտոխցիկից ուսումնական նպատակներով անարգել օգտվելու հնարավորություն:

Կարծիք․

Ես ինչպես միշտ համաձայն եմ այս կետի հետ, որովհետև շատ լավ է, երբ դասերը և նախագծերը իրականացնում ենք նեթբուք-նոթբուքերով։ Նաև շատ լավ է, որ դրա հնարավորություն տալիս է դպրոցը, երբ սովորողը կարող է ունենալ հնարավորություն իմանալ օգտվել տեսախցիկից, ձայնագրիչից և նեթբուք-նոթբուքների տարբեր ծրարգրերից։

18․ Սովորողի ուսումնական առաջադիմությունը, գործունեության արդյունքները, ճամբարներին, ճամփորդություններին, ստուգատեսներին, ֆլեշմոբներին, նախագծերին մասնակցությունը, սովորողի մասին անհրաժեշտ այլ տեղեկություններ էլեկտրոնային գրանցում են ստանում:

Կարծիք․

Ես համաձայն եմ, որ սովորողի ուսումնական առաջադիմության արդյունքները նաև լինեն դրանց արդյունքները։ Դպրոցում իրականացվում են տարբեր նախագծեր, ստուգատեսներ, ֆլեշմոբներ և ճամփորդություններ, որոնք լրացուցիչ կրթություն է և  մասնակցությունը ցանկալի է, եթե սովորողը ցանկանում է մասնակցել դրանց կստանա լրացուցիչ գնահատական էլեկտրոնային մատյանում, իսկ եթե չի ցանկանում մասնակցել չի ստանա գնահատական։

19․ Ուսումնական գործունեության ընթացքում սովորողն աշխատում է տեքստային խմբագրով, կարողանում  է ներկայացում կազմակարպել, ֆիլմ, ռադիոնյութ ստեղծել, կիրառում է որոնողական ծրագրեր, մոնտաժային ծրագիր, էլեկտրոնային բառարաններ, էլեկտրոնային քարտեզներ, դասընթացների ծրագրերով որոշված կիրառական այլ ծրագրեր, օգտվում է համացանցային տարածքներից՝ one drive, google drive, dropbox և այլ: Կարողանում է սեփական նյութերը համացանցում տարածել:  Ծանոթանում է տեղեկատվության օգտագործման բարոյական նորմերին:

Կարծիք․

Համաձայն եմ, քանի որ շատ հետաքրքիր կլինի եթե կազմակերպի տարբեր հետաքրքիր բաներ և ներքաշի նաև մյուսների իր մտածած նախագծի մեջ, իսկ նշված տարածքներից մենք միայն օգտվում ենք google drive-ից, իսկ մյուս երկուսից չենք օգտվում, կարծում եմ, որ անհրաժեշտ և ավելի լավ կլինի, երբ նաև օգտվենք մյուս երկու տարածքներից նույնպես։

22․ Անձնական ուսումնական բլոգի (կայքի) սահմանված կարգով վարումը սովորողի և դասավանդողի համար պարտադիր ուսումնական աշխատանք է:

Կարծիք․

Ես համաձայն եմ, որ դա լինի սովորողի և դասավանդողի համար պարտադիր ուսումնական աշխատանք։ Եթե աշխատում ենք համակարգիչներով պետք է մեր արած գործը ինչ-որ տեղ արտացոլվի, իսկ այդ արտացոլումը լինում է մեր բլոգներում կամ էլ կայքերում։

23. Կրթահամալիրի, դպրոցի կայքերին հետևելը և դրանց աշխատանքին մասնակցելը սովորողի ուսումնական աշխատանք է:

Կարծիք․

Ես համաձայն եմ, որ յուրաքանչյուր դասավանդող, սովորող պետք է հետևի դպրոցի կայքերին և տեղադրի նյութեր, որպեսզի յուարքանչյուր ծնող կամ գուցե կայքի այցելու տեսնի մեր դպրոցի առօրյան։

24. Ծրագրի ամենօրյա 15 րոպե տևողությամբ ընդհանուր պարապմունքը` սահմանված կարգով և ծրագրով, սովորողի համար լրացուցիչ կրթական ծրագիր է:

Կարծիք․

Ես և՛ համաձայն եմ, և՛ ոչ։ Համաձայն եմ, որովհետև դա շատ լավ է, որբ մինչ դասերը սկսելը մենք անում ենք առավոտյան ընդհանուր պարապմունք։ Համաձայն չեմ, որովհետև այստեղ գրված է, որ այն լրացուցիչ կրթությունը, բայց դրա համար մենք ստանում ենք էլեկտրոնային մատյանում ներկա-բացակա և դա մեզ համար պարտադիր կրթական ծրագիր է։ Ես կարծում եմ, որ այս կետը կամ պետք է փոխվի և դառնա պարտադիր կրթական ծրագիր։

25․ «Մայրենի լեզուն», «Հայոց  լեզուն», «Գրականությունը» ներառում են գրաբարի ուսուցում։

Կարծիք․

Շատ եմ սիրում հայոց լեզուն և այս առարկայի հետ կապված ամեն ինչի հետ ես համաձայն եմ։ Համաձայն եմ, որ այս երեք առարկաներ ներառվեն գրաբարի ուսուցման մեջ։

26․ «Մաթեմատիկան» կազմված է 6-րդ դասարանում՝ «Մաթեմատիկա», «Մաթեմատիկա և երևակայություն», 7-9-րդ դասարաններում ՝ «Հանրահաշիվ», «Երկրաչափություն», «Մաթեմատիկա՝ առանց բանաձևերի» դասընթացներից։

Կարծիք․

Ես համաձայն եմ այս կետի հետ, որովհետև մաթեմատիկա առարկան շատ պետք է սովորողին և պետք է ինչքան հնարավոր է հետաքրքիր և շատ լինեն դասերը կապված մաթեմատիկայի հետ։ Ես նույնպես շատ եմ սիրում մաթեմատիկա առարկան և դեմ չեմ այլ կողմ եմ, որ այդպես լինի։

28․ «Բնական գիտություններ» բնագավառի դասընթացների ուսուցումը կազմակերպվում է լաբորատոր պայմաններում, փորձի հիման վրա, բնագիտական ու բնապահպանական աշխատանքների, էկոլոգիական, աշխարհագրական, երկրագիտական, կենսաբանական, աստղագիտական ուսումնական նախագծերով։ Ֆիզիկայի, քիմիայի ուսումնական պարապմունքի ժամանակ դասարանը բաժանվում է երկու խմբի։

Կարծիք․

Համաձայն եմ, որ բնագիտական առարկաների ժամանակ լինեն տարբեր նախագծեր և լաբարատոր աշխատանքներ։ Լաբարատոր աշխատանքներով և նախագծերով լի դասը ավելի հետաքրքիր է լինում սովորողի համար։

30․ «Տեխնոլոգիա» առարկան կազմված է «Տնային տնտեսվարություն», «Միջավայրի խնամք և բարեկարգում», «Պարտեզի խնամք», «Դիզայն», «Առողջագիտություն և առաջին բո­­ւժօգնություն», «Թվային միջոցների սպասարկում», «Դիզայն-խեցեգործություն», «Բույսերի խնամք», «Կենդանիների խնամք» դասընթացներից, կազմակեպվում է ծեսերի, տոների, ցուցադրությունների, տոնավաճառների, սպասարկման (հերթապահության) ուսումնական նախագծերի ձևով: Ուսումնական պարապմունքի ժամանակ դասարանը բաժանվում է երկու խմբի։

Կարծիք․

Ես համաձայն եմ այս կետի հետ։ Կարծում եմ, որ հետաքրքիր չի լինի, երբ տեխնոլոգիայի ժամանակ զբաղվենք միայն գունավոր թղթերով աշխատելով կամ էլ նկարելով։ Պետք է այն կազմակերպվի տարբեր ճյուղերով, որպեսզի լինի հետաքրքիր, նախագծային և ուսուցանող։ Այդպես ովորողը ծանոթանում է բոլոր արվեստի ճյուղերին։

33․ «Ֆիզիկական կրթություն, ՆԶՊ և անվտանգ կենսագործունեություն» բնագավառը 6-9-րդ դասարաններում ներառում է սովորողի ընտրած անհատական կամ թիմային մարզաձևի պարապմունքները, մրցումները, ռազմա-մարզական խաղերը, սահմանված կարգով ռազմա-մարզական դաշտային ճամբարի կամ հավաքի մասնակցություն: Սովորողին առաջարկվող մարզական ակումբներն են նետաձգություն, սուսերամարտ, մարմնամարզություն, ֆուտբոլ, բասկետբոլ, վոլեյբոլ, ձեռքի գնդակ, հեծանվավարություն, սեղանի թենիս: Որպես լրացուցիչ կրթության մարզական ակումբ՝ սովորողը կարող է ընտրել լող, սեղանի թենիս, հեծանվավարություն, եռամարտ, ձիավարություն: Կրթահամալիրում կամ կրթահամալիրից դուրս որևէ մարզաձևի լրացուցիչ կրթության ծրագրում ընդգրկված սովորողը կարող է կրթահամալիրում մարզական-ակումբային  պարապմունքների չմասնակցել։ Անվտանգ գործունեության հմտություններ սովորողը գործնական եղանակով ձեռք է բերում բազմամարտի նախագծերի, քայլարշավների, բարձունքներ հաղթահարելու, վրանային ճամբարների ժամանակ: 9-րդ դասարանի սովորողը տարվա ընթացքում 5 օր մասնակցում է ռազմամարզական ճամբարի:

Կարծիք․

Համաձայն եմ, որ  ֆիզկուլտուրա առարկան կազմակերպվի մարմնամարզնության տարբեր ճյուղերով օրինակ՝ Վոլեյբոլ, բասկետբոլ և այլն։ Նաև համձայն եմ լրացուցիչ կրթությունների հետ կապված ձիավարության, լողի, սեղանի թենիսի հետ։ Կարծում եմ սովորողն ավելի ազատ է լինում, երբ իրեն տալիս ես ընտրության հնարավորություն, հատկապես այսպիսի լայնամաշտաբ ընտրություն, երբ կարող ես հաճախել թե բոլեյբոլի, թե բասկետբոլի, թե նետաձգության, թե սեղանի թենիսի, թե ձիավարության, թե լողի։

34․ 6-9-րդ դասարանի սովորողն իր ընտրությամբ  շաբաթական 4 ժամ իրականացնում է առարկայական նախագծեր` քերականության, մաթեմատիկական, բնագիտական (ֆիզիկոսի, քիմիկոսի, կենսաբանի, աստղագետի), ինժեներական-տեխնիկական, կինո-ֆոտոյի, մեդիալրագրության, օտար լեզվի (գերմաներեն, վրացերեն, պարսկերեն, թուրքերեն, ֆրանսերեն, անգլերեն, ռուսերեն, հունարեն, իսպաներեն)-թարգմանչության, կենդանիների և բույսերի խնամքի, վայրի բույսերի հավաքման-մշակման, պարտիզպանի, կերպարվեստի-դիզայնի-մոդելավորման-քանդակի, պատմաբան-հնագետ-ազգագրագետի, երգչախմբային, արհեստավորի (այդ թվում՝ նաև բրուտի, պարտիզպանի, խոհարարության, կարուձևի) գործունեություն։ Սովորողը կարող է ընտրել նաև կրթահամալիրի պատանեկան ակումբներից մեկը,  ձևավորել նոր ակումբ։

Կարծիք․

Համաձայն եմ այս կետի հետ։ Ինչպես հասկացա այս կետը վերաբերում է ընտրության գործունեությանը, որը առարկա է և որի ժամանակ սովորողը կարող է ընտրել ինչ-որ առարկա ամրապնդելու համար գնալ այդ դասերի, կարող է ընտրել օտար լեզու, որպեսզի նոր սովորի կամ էլ կարող է ընտրել մեկ այլ հմտություն և խորանա դրա մեջ։ Սա շատ միտք է և ես շատ ուրախ եմ, որ մենք ունենք հնարավորություն շաբաթական չորս ժամ զբաղվել նրանով ինչով ցանկանում ենք։

37․ Տևական շրջան Հայաստանից բացակայած սովորողների համար կրթական ծրագիրը սահմանված կարգով կարող է կազմակերպվել անհատական ծրագրերով:

Կարծիք․

Ես համաձայն եմ այս կետի հետ, քանի որ կարող են լինել սովորողներ, ովքեր բացակայել են Հայաստանից և իրենց համար կկազմակերպվեն անհատական ծրագրեր։

38․ Լրացուցիչ կրթությունը կազմակերպվում է կրթահամալիրի դպրոցներում, ուսումնական կենտրոններում՝ սովորողի ծնողի հետ կնքվող լրացուցիչ կրթության պայմանագրով, որպես ուսումնառության պայմանագրի հավելված, սահմանված կարգով: Սովորողը կարող է լրացուցիչ ուսուցման դասընթաց ստանալ նաև կրթահամալիրից դուրս, սահմանված կարգով։

Կարծիք․

Ես համաձայն եմ այս կետի հետ, որովհետև, եթե ինչ-որ մեկը ցանկանում է լրացուցիչ կրթություն անցկացնել դպրոցից դուրս, եթե դպրոցը դա թույլատրում է։

40․ Կիրառվում են գնահատման տարբեր ձևեր, որոնք բերվում են 10 միավորանոց համակարգի: Ըստ ուսումնական շրջանների սովորողի ուսումնական գործունեության՝ սահմանված կարգով կատարվող գնահատման հիմքում դրվում են սովորողի անհատապես և խմբով կատարած աշխատանքները (այդ թվում` բլոգավարություն, հետազոտական-ստեղծագործական աշխատանք, ուսումնա-հասարակական նախագծեր, ուսումնական ճամփորդություններ, հայրենագիտական արշավներ, ստեղծագործական ստուգատեսներին, հավաքներին, ցուցահանդեսներին, փառատոներին մասնակցություն, ինքնաստուգումներ, ընթացիկ և կիսամյակային ամփոփիչ ստուգումներ, հեռավար առաջադրանքների կատարում, ուսումնական կայքի աշխատանք, լրացուցիչ կրթություն),  կիսամյակային հաշվետվությունները: Խրախուսվում է սովորողի ուսումնական գործունեության ինքնահսկման և ինքնաստուգման ձևերի կիրառումը և հրապարակայնացումը մեդիայի միջոցով:

Կարծիք․

Ես ամենից շատ հավանում եմ դպրոցում գնահատման կարգը, քանի որ գնահատման մեջ նաև ներառվում է հետազոտական աշխատանքները, նախագծերը, ֆլեշմոբերի մասնակցությունը, ստուգատեսները, բլոգավարությունը և այլն։ Դա շատ կարևոր է, որ նաև ներառվեն այս ամենը գնահատման մեջ, որովհետև դրանք պարտադիր են և, եթե գնահատվեն շատ լավ և արդարացի կլինի։

42․ 9-րդ դասարանի վերջում սովորողները ․հանձնում են ավարտական քննություններ` ԿԳ նախարարության սահմանած կարգով:

Կարծիք

Իհարկե համաձայն եմ քննությունների հետ, քանի որ դա պարտադիր և սահմանած կարգ է։ Պետք է հանձնենք քննություն, որպեսզի հասկանանք, թե ինչքանով ենք սովորել և ամրապնդել մեր իմացածը։