Posted in Ստեղծագործական աշխատանքներ, մտքերի աշխարհ, Uncategorized

Գրքերով բացվող ճանապարհ…

Похожее изображениеԳրքեր…Գրքեր…Գրքեր… Անդադար գրքեր… Միգուցե մարդիկ հոգնել են գրքեր կարդալուց, բայց դա հնարավո՞ր է: Ոչ, քանի որ գրքերը կարդալուց, երբեք չես հոգնում: Գրքերը տարբեր ժանրերի են, տարբեր ոճերի՝արկածային, ճամփորդական և այլն: Օրինակ՝ ես շատ եմ սիրում արկածային գրքեր և գրքեր, որոնց մեջ  մի պատմության մասին է, որը իրական է և, որն ունի իր հետաքրքիր սկիզբը և բարի ավարտը: Իմ ամենասիրելի գրքերից են՝ <<Առանց Ընտանիքի>> և <<Երկարագուլպա պիպի>>  գրքերը: Այսքան տարիների ընթացքում ես ինչքան գիրք կարդացել եմ միշտ էլ պատմվածքում եղել է չար և բարի: Չարն այնքան էլ պարտադիր չի, սակայն բարին միշտ-միշտ պարտադիր է: Գրքերի մտքերը, ասելիքները մի ամբողջ կյանք կարող ենք վերլուծել: Ես ինքս փոքր ժամանակ չէի սիրում գիրք ընթերցել, բայց երբ մեծացա հասկացա, որ գիրքն այնքան լավ բան է: Ես բոլոր իմ հասակակիցներին խորհուրդ եմ տալիս, որպեսզի ընթերցեն շատ գրքեր, նաև խորհուրդ եմ տալիս մեծահասկաներին, քանի որ այս ժամանակներում նաև մեծահասակներն են քիչ գիրք ընթերցում:

One thought on “Գրքերով բացվող ճանապարհ…

Leave a comment