Posted in Ստեղծագործական աշխատանքներ, մտքերի աշխարհ, Uncategorized

Լռություն…

Картинки по запросу когда тишеԼռություն…

Մարդիկ այս տեսակետից բաժանվում են երկու խմբի: Առաջին խմբին պատկանող մարդիկ սիրում են աղմուկ, իսկ երկրորդ խմբին պատկանող մարդիկ սիրում են լռություն: Ես ինքս շատ եմ սիրում լռությունը: Լռությունը պետք է զգալ: Երբ լռություն է, կարծում եմ, յուրաքանչյուր մարդ իրեն զգում է հանգիստ, խաղաղ, լուռ: Ակտիվ մարդիկ սիրում են աղմուկը, թեպետ կան շատ ակտիվ մարդիկ իմ շրջապատում, ովքեր շատ են սիրում լռությունը: Հենց մեկը՝ ես: Շատ ակտիվ և եռանդուն երեխա եմ, սակայն լռությունը ինձ տալիս է հանգստություն և կողմնորոշվելու հնարավորություն: Լռության մեջ դու զգում ես ինքդ քեզ, և հասկանում, թե ինչ ես դու ուզում, և ինչ է քո սիրտը ուզում և քեզ թելադրում: Ժամանակ է լինում, երբ աղմկոտ վայրերում արդեն նյարթայնանում ես, երբ լռությունը չես կարողանում զգալ և խաղաղվել: 

One thought on “Լռություն…

Leave a comment