Posted in Մայրենի, Նախագծեր, Uncategorized

Ազգային և համցանցի լեզուները.հետազոտական աշխատանք

Картинки по запросу internerԴե ի՞նչ, խոսենք համացանցային լեզվի մասին։

Այսպիսով՝ Հայաստանում, իմ կարծիքով գրեթե բոլորը խոսում են համացանցային լեզվով։ Կան բառեր, որոնք համացանցային են, սակայն օգտագործում ենք ռեալ կյանքում և այն գրեթե բոլոր հայ երիտասարդների մոտ դարձել է հայերեն ազգային լեզվի պես, չնայած, որ ազգային լեզվի և համացանցային լեզվի մեջ ակնհայտ տարբերություններ կան:

Համացանցի լեզվում կան արտահայտություններ կամ բառեր, որոնք օգտագործում ենք նաև ռեալ կյանքում, սակայն ոչ ավելի շատ, քան օգտագործում ենք համացանցում:
Ընդհանրապես մարդկանց մեծ մասի մոտ առկա է մի սովորություն՝ կրկնօրինակել միմյանցից կամ ինչ-որ բանից:

Օրինակ՝ արտահայտություններ կան, որոնք մարդիկ կրկնօրինակում են հումորային ծրագրերից:
Օրինակ՝ «ստե չես, ստե չես, ստե չես» , «Հըննն՜ն» «Դու արդեն խոսում ես», «չասես դու տենց բան, մի ասա ինձ տենց բաներ»: Այս արտահայտությունները մենք կրկօրինակում ենք հումորային ծրագրերից, և սրանք հաճախ օգտագործում ենք ռեալ կյանքում և համացանցում:
մՀամացանցային լեզվի մեջ ուղղագրական կամ կետադրական սխալները նկատելի չեն, քանի որ մենք՝ հայերս, սիրում ենք գրել լատինատառ, այդ իսկ պատճառով մեր գրվածքու չեն երևում կետադրական և ուղղագրական սխալները: 
Համացանցի լեզվի մեջ շատ գործածական են սմայլիկները: Դրանք մեզ օգնում են զգացմունքներ, էմոցիաներ արտահայտելու համար:
Կան նաև ավելի հակիրճ սմայլիկներ, այսինքն՝ սիմվոլներ:
))))) — այս սիմվոլը նշանակում է՝ ժպիտ
((((( — այս սիմվոլը նշանակում է, որ տրամադրության չկա:
Նաև շատ տարածված է ՝ LOL, Error, selfie, like, unlike, follow, anfollow, OMG, OK բառերը։ Սրանք ավելի շուտ անգլերեն բառեր են, որոնք դարձրել ենք հայկական համացանցային օգտագործման լեզու:
LOL – (կրճատում) – նշանակում է բարձրաձայն ծիծաղել:
Error – սխալ
Selfie – ինքնանկար
Like – հավանել
unlike – հավանածը ետ վերցնել
Follow – հետևել
unfollow – չհետևել
OMG – (սա հապավում է՝ O my God), որը նշանակում է Օ Աստված իմ:
Ok — լավ, եղավ, ամեն ինչ կարգին է:
Կան նաեւ այլ բառեր, Օրինակ՝
xD — ծիծաղել,  Xay — Բարձր ծիծաղել և այլն:

«Համացանցն աղավաղված է, սխալներով լի է, թե ուղղագրական, թե քերականական և ոճական տիպի սխալներով, և նույնիսկ նախադասության ավարտ, հնչերանգ հասկացությունները չեն պահպանվում։ Երբ երեխան գալիս է դաս պատասխանելու՝ խոսում է նույն կերպ։ Տեխնոէվուլյացիան, համացանցը մեծ ազդեցություն ունեն դեռահասների, ինչու չէ, նաև չափահասների վրա։ Այդ ազդեցությունը և դրական, և բացասական է, հատկապես, երբ երեխաներն իրար հաղորդագրություն են ուղարկում , քանի որ հայերենի հնչյուններին համապատասխան՝ նրանք ստիպված են մի հնչյունը գրել մի քանի տառերով»։

 

Իմ կարծիք…

Ես կարծում եմ, որ իրոք այս համցանցի լեզուն արդեն շատ է դարձել կիրառային առօրյայում և ռեալ կյանքում: Հնարավոր է, երբ սովորես և ավարտես, արդեն աշխատանքիդ համար քեզ պետք չգա քո մայրենի, ազգային լեզուն (սակայն համաձայն չեմ, այն միշտ պետք է) և այն մոռանաս, սակայն եթե համցանցում կիրառենք հայերեն տառերը, այլ ոչ թե լատինատառ, ավելի մեծ է հավանականությունը, որ ուղղագրությունները և քերականությունը այդքան շուտ չմոռացվի: Եթե ամեն երիտասարդ հայերեն տառերով գրելուց անհանգստանա սխալների համար, թեկուզ համացանցի միջոցով, բայց կգտնի քերականորեն ճիշտ գրելու ձևը այդ բառի: Տարբերությունները շատ-շատ են, քանի որ ամենատարրական ուղղագրական բանը այն, որ պետք է ՈՐ-ից առաջ ստորկետ դնել. անգամ դա չգիտի յուրաքանչյուր երիտասարդ, ով չի կիրառում իր լեզուն: Լատինատառ գրելուց բնականաբար չենք խորանա ստորակետի, կամ էլ վերջակետի կիրառելու վրա: Շատ դեպքերում նաև վերջակետի փոխարեն օգտագործում ենք բազմակետեր: Դրանք նույնպես կիրառվում են, սակայն վերջակետն իր տեղն ունի, իսկ բազմակետը՝ իր տեղը: Փակագծերը նույնպես եկել են, և զբաղեցրել են վերջակետի տեղը, որը շատ կարևոր է:

Հ.Գ. Բոլորին խորհուրդ եմ տալիս, օգտագործել մեր  ազգային, մայրենի լեզուն, որպեսզի այն չմոռացվի և տարիներ հետո աշխարհում չլինի միայն համացանցի լեզուն:

Աղբյուրներ՝ https://anushikaghajanyan.wordpress.com/2016/02/17/%D5%B0%D5%A1%D5%B4%D5%A1%D6%81%D5%A1%D5%B6%D6%81%D5%A1%D5%B5%D5%AB%D5%B6-%D5%AC%D5%A5%D5%A6%D5%B8%D6%82/

http://sosi-tv.com/858–.html

 

One thought on “Ազգային և համցանցի լեզուները.հետազոտական աշխատանք

Leave a comment