Posted in Ձմեռային ճամբար

Ձմեռային ճամբարի (հրաշալի օրերի) ամփոփում…

dscn1472-300x225Մեր ջոկատը ընկեր Հասմիկի ջոկատն է: Ճամբարի ընթացքում մասնակցել ենք Դիջիտեքին, բնագիտա-տեխնիկական ստուգատեսին և մարզական ստուգատեսին: Նաև մասնակցել են Դիջիտեքի հանրային քննարկմանը: Այս երեք շաբաթվա ընթացքում հիանալի ժամնակ ենք անցկացրել: Եվ՛ խաղացել ենք, և՛ սովորել: Հիանալի ճամբար էր, շատ տպավորված եմ: Մեր երեք շաբաթվա օրակարգը կարող եք տեսնել այստեղ:  

 

Առաջին շաբաթը մեզ համար նախագծային էր: Մասնակցել ենք դիջիտեքին, բնագիտա-տեխնիկականին, մարզական ստուգատեսին և մանսկացել ենք <<հեքիաթասաց>> նախագծին: Մենք շրջում էին կրտսեր դպրոցներով և մանկապարտեզի երեխաներին պատմում էինք զանազան և հետաքրքիր հեքիաթներ: Նրանք շատ էին ուրախանում մեր այցելությունից: Նաև մասնակցել ենք <<Արի  Տուն>> նախագծին և հանդիպել ենք ամերիկահայ ծնողի հետ: Խոսել ենք տարբեր բաների մասին և բացահայտել ԱՄՆ: Գնացել ենք սահդաշտ և շատ հետարքիր, ծիծաղելի ժամանակ ենք անցկացրել: Դիջի գովազդ ենք նկարահանել և կոչ արել բոլորին, որպեսզի մասնակցեն Դիջիտեքին: Ես նաև եղել եմ դիջիտեքի անվանակարգի պատասխանատուի օգնականը: Գնացել ենք Ձիերի ագարակ, խնամել նրանց: Այնքան բարի աչքեր ունեին: Երկրորդ շաբաթվա ընթացքում մենք մասնակցել ենք բազում կլոր սեղանների, հանդիպումնրի: Շարունակել ենք մասնակցել Դիջիտեքին, Բնագիտա-տեխնիկական և մարզական ստուգատեսին: Շարունակել ենք նաև <<հեքիաթասաց նախագիծը>>: Երրորդ շաբաթն ամենալավն էր և ճամփորդային, քանի որ այցելեցինք <<Ջրվեժի արգելոց>>: Այնտեղ շատ ձյուն էր, ցուրտ էր: Մենք անցկացրեցինք բազում մրցույթներ: Օրինակ՝ սահնակների մրցույթ, դահուկներով մրցույթ: Նաև նկարել ենք ձյան վրա գուաշով և գրել ենք MSKH, որպեսզի բոլորը գան և տեսնեն, որ այնտեղ եղել են մի խումբ ՍԵԲԱՍՏԱՑԻՆԵՐ: ՄԵզ հետ էր նաև Ընկեր Բուշի ջոկատը: Նաև երրորդ շաբաթում սկսեցինք ընկեր Ալլայի հետ նախագիծը: Շատ հետաքրքիր է, քանի որ բանաստեղծություն վերածում ենք երգի: Այս երեք շաբաթվա ընթացքում սովորել եմ բազում հետաքրքիր և ուսուցողական բաներ, որոնք չգիտեի:

ՀԻԱՆԱԼԻ ՃԱՄԲԱՐ ԷՐ

Մեր պատրաստած տեսանյութերը.

Կոչ Դիջիտեքին.

Ընկեր Ալլայի հետ նախագիծ.

Համերգային օր.

Ջրվեժի Այցելություն.

Ճամբարային ֆոտոպատում.

Leave a comment