Posted in Պատմություն, Uncategorized

Ստուգատեսային շաբաթ.Պատմություն

1. Իմ ընտրած մարզաձևի (վոլեյբոլի) պատմությունը:

Red dragons kwalificeren zich tegen grieken voor ek.jpgՎոլեյբոլը (անգլերեն է, նշանակում է հարված  գնդակին թռիչքի պահին) թիմային մարզախաղ է: Խաղում են 6-ական մարզիկից կազմված 2  հակառակորդ թիմերով` փակ խաղասրահում կամ բացօթյա՝ 18 x 9 մ չափերով խաղադաշտում, որը 1 մ լայնության խաղացանցով բաժանված է 2 հավասար մասերի: Վոլեյբոլի գնդակը նման է ֆուտբոլի գնդակին, բայց ավելի թեթև է: Խաղի նպատակն է` ափերի, ձեռքերի կամ մարմնի` գոտկատեղից վեր  ցանկացած մասի հարվածով գնդակն անցկացնել ցանցի վրայով այնպես, որ այն ընկնի մրցակցի կիսադաշտը: Ընդ որում` թիմերից յուրաքանչյուրն իրավունք ունի գնդակին հարվածել ընդամենը 3 անգամ: Չի թույլատրվում որսալ գնդակը, ձեռքերում պահել և 2 անգամ անընդմեջ դիպչել նրան: Սովորաբար գնդակին երկրորդը հարվածող խաղացողն այն ուղարկում է ցանցից վեր՝ հնարավորին չափ բարձր, իսկ երրորդը կտրուկ հարվածով այն ուղարկում է ցանցի մյուս կողմը՝ «մարում է» գնդակը: 4 մրցախաղերում հաղթում է առաջինը 25 միավոր հավաքած թիմը՝ մյուսի նկատմամբ առնվազն 2 միավոր գերակշռության դեպքում: 5-րդ՝ որոշիչ մրցախաղում (թայ-բրեկ), հաղթում է 15 միավոր վաստակած թիմը: Մրցամարտում հաղթելու համար թիմին անհրաժեշտ է 5 մրցախաղից հաղթանակի հասնել 3-ում: Վոլեյբոլն սկզբնավորվել է 1890-ական թվականներին ԱՄՆ-ում և արագորեն տարածվել է ամբողջ աշխարհում: Վոլեյբոլի միջազգային ֆեդերացիան ստեղծվել է 1947 թ-ին և միավորում է շուրջ 180 երկրների: Օլիմպիական խաղերի ծրագրում այս խաղն ընդգրկվել է 1964 թ-ից: Գոյություն ունի նաև համեմատաբար նոր՝ լողափի վոլեյբոլ մարզաձևը: Վոլեյբոլի այս տեսակը խաղում են աշխարհի բոլոր ավազածածկ լողափերին: 1996 թ-ից այն նույնպես ընդգրկված է Օլիմպիական խաղերի ծրագրում:  Վոլեյբոլը սկզբնավորվել է 1890-ական թվականներին՝ ԱՄՆ-ում։ Հետագայում անցել է Ճապոնիա, Չինաստան, Ֆիլիպիններ։ Եվրոպայում վոլեյբոլ նախապես տարածում է գտել Չեխոսլովակիայում (1907 թ)։ 1947 թ կազմավորվել է վոլեյբոլի միջազգային ֆեդերացիա (ՖիՎԲ), որը միավորում է 148 երկիր (1985)։ Վոլեյբոլ խաղի ծագումն ու զարգացումը:ջ Վոլեյբոլը ծնունդով ամերիկյան խաղ է: 1885թ. Մորգանը մշակեց խաղի կանոնները: Գնդակը երկար ժամանակ օդում մնալու պատճառով խաղը կոչվեց վոլեյբոլ՝ թռչող գնդակ: Առաջին անգամ խաղը հանդիսատեսին ներկայացվավ 1886թ. հուլիսին Սպռինգսֆիլդում:
 

2. Իմ ընտրած բնական գիտության (օդերևութաբանության և կլիմայագիտության պատմությունը:

Մթնոլորտի ֆիզիկայի մաս են նաև ակտինոմետրիան ( ուսումնասիրում է մթնոլորտում արեգակնային ճառագայթման ու նրա վերափոխման օրինաչափությունները), մթնոլորտային օպտիկան (զբաղվում է մթնոլորտում տեղի ունեցող օպտիկական երևույթների ուսումնասիրությամբ), մթնոլորտային էլեկտրականությունը և մթնոլորտային ձայնագիտությունը։Մթնոլորտում տեղի ունեցող քիմիական պրոցեսներն ուսումնասիրում է մթնոլորտի քիմիան։Մթնոլորտային երևույթներն ու պրոցեսները տեսական մեթոդներով ուսումնասիրող բաժինը կոչվում է դինամիկական օդերևութաբանությունը, որի գլխավոր խնդիրներից է եղանակի կանխատեսման հաշվարկային մեթոդների մշակումը։ Օդերևութաբանության մյուս բաժիններից են՝ սինօպտիկական օդերևութաբանությունը, որն զբաղվում է մեծ տարածությունների վրա եղանակային պայմանների տեղաբաշխման ու փոփոխման օրինաչափությունների ուսումնասիրմամբ և սպասվելիք եղանակի կանխատեսման մեթոդների մշակմամբ։ Օդերևութաբանության կարևոր բաժիններից է նաև կլիմայագիտությունը, որն զբաղվում է կլիմաառաջացնող գործոնների, դրանց փոխադարձ կապի ու ներգործության պայմանների, ինչպես նաև կլիմայի տատանման օրինաչափությունների ուսումնասիրությամբ։ Օդերևութաբանության մեջ ձևավորվել են նաև մի շարք կիրառական բաժիններ՝ գյուղատնտեսական օդերևութաբանությունը, ծովային օդերևութաբանությունը, բժշկական կլիմայագիաություն և այլն։ Ժամանակակից օդերևութաբանությունը օգտագործում է ֆիզիկայի և տեխնիկայի նորագույն նվաճումները։ Օդերևութաբանական արբանյակների օգնությամբ կատարվում են դիտարկումներ ամբողջ երկրագնդի համար։ Ռադիոլոկացիոն սարքերի միջոցով կատարվում են ամպերի և մթնոլորտային տեղումների որոշակի դիտարկումներ և այլն։ Օգտագործվում է դիտարկումների ու տվյալների մշակման ավտոմատացումը։ Տեսական օդերևութաբանության հետազոտումների ժամանակ օգտագործվում են ԷՀՄ-ները։ Օդերևութաբանությունը առավել սերտորեն կապված է օվկիանոսագիտության և ցամաքի ջրաբանության հետ։ Տարբեր երկրների օդերևութաբանական գործունեությունը միավորում է օդերևութաբանական համաշխարհային կազմակերպությունը։  Կլիմայագիտություն, գիտություն կլիմայի, նրա տիպերի առաջացման, տարածական բաշխվածության և ըստ ժամանակի փոփոխությունների մասին։ Կլիմայագիտությունը աշխարհագրության և երկրաֆիզիկայի (օդերևութաբանության) սահմանում զարգացող գիտություն է։ Կլիմայի տիպերի մասին միասնական տվյալներն ստացվում են օդերևութաբանական դիտումների նյութերի վիճակագրական մշակումից։ Կլիմայի ծագման, նրա ֆիզիկական պայմանավորվածության մասին ուսմունքը ֆիզիկական կլիմայագիտական առարկան է, որը հիմնվում Է երկրի մակերևույթի ն մթնոլորտի ջերմային ու ջրային հաշվեկշռի մասին պատկերացումների և նրանց կլիմայագոյացնող դերի վրա։ Ֆիզիկական կլիմայագիտության հատուկ ճյուղ Է դինամիկական կլիմայագիտությունը, որը ուսումնասիրում Է կլիմաների տեղաբաշխումը երկրի վրա՝ կախված մթնոլորտի ընդհանուր շրջանառությունից։

Նյութի աղբյուրը՝  https://hy.wikipedia.org/wiki/%D5%95%D5%A4%D5%A5%D6%80%D6%87%D5%B8%D6%82%D5%A9%D5%A1%D5%A2%D5%A1%D5%B6%D5%B8%D6%82%D5%A9%D5%B5%D5%B8%D6%82%D5%B6

https://hy.wikipedia.org/wiki/%D4%BF%D5%AC%D5%AB%D5%B4%D5%A1%D5%B5%D5%A1%D5%A3%D5%AB%D5%BF%D5%B8%D6%82%D5%A9%D5%B5%D5%B8%D6%82%D5%B6

 

Leave a comment