Posted in Տեխնոլոգիա, Uncategorized

Ազգային տարրեր-դեկորներ. տեխնոլոգիա

Նոյեմբերի  13-18 — Սեբաստացու օրեր. կրթահամալիրի տոն

 

Ընթացք

Ազգային զարդեր-տարրերի պատրաստում

Միջավայրի ոճավորման գործունեություն

 

Posted in Տեխնոլոգիա, Բնագիտության նախագծեր, Բնագիտություն 2016-2017

Աշխատանքներ ջերմոց-բուծարանում…

Այսօր տեխնոլոգիայի դասաժամին մենք եղել ենք ջերմոց-բուծարանում: Երբ մտանք ջերմոց տեսանք, որ բոլոր ծաղիկների ծաղկման փուլի մեջ են և ջրվելու կարիք ունեն: Ջրեցինք, խնամեցինք: Ելակները արդեն կարմրել էին, լոբիները արդեն հասունացել էին: Մաքրել և փոխել ենք կրիայի ջուրը: Բաժանվեցինք խմբերի մի մասը ջրեցինք միջին դպրոցի բուսյրեը, մի մասը մայր դպրոցի վերևի բույսերը: Մեր դասաժամին մենք կավից կուժերի մեջ տնկել էինք դդումներ և այսօր տեսանք, որ կուժերից մեկը կոտրվել էր: Մի մասը ջրել են գրադարանը աև ակումբը: Իսկ բազուկն ու բողկը արդեն հասունացել են:

Posted in Տեխնոլոգիա, Բնագիտության նախագծեր, Բնագիտություն 2016-2017, Uncategorized

Ջերմոցում…

Մենք այսօր բնագիտության ժամին գնացինք ջերմոց: Ջերմոցը կարիք ուներ խնամքի, քանի որ բույսերը չորացած էին և անխնամ: Ջրեցինք բույսերը, պարարտանյութ լցրեցինք, որպեսզի լավ և արագ աճեն: Հետո ջրեցինք դրսում տնկված լիլիաները: Բույսերը խնամեցինք, փոշիները սրբեցինք և այդպես ամեն օր մենք ջրում ենք մեր բույսերը: Մի քանի շաբաթ հետո մեր ջերմոցի բոլոր բույսերը արդեն ծաղկած կլինեն:

Posted in Տեխնոլոգիա, Բնագիտության նախագծեր, Բնագիտություն 2016-2017, Uncategorized

Այսօր լաբարատորիայում…

thumbnail_20170410_093401Մենք այսօր տեխնոլոգիայի ժամին ջրեցինք և խնամեցինք շատ ծաղիկները: Սկզբում գնացինք լաբարատորիա, խնամեցինք բույսերը, ավլեցինք, բույսերի տերևների փոշիները սրբեցինք: Այնուհետև համալրեցինք մարմարյա սրահի բույսերը: Ջրեցինք ակումբի և գրադարանի բույսերը: Այնուհետև Ջրեցինք ամբողջ դպրոցի ծաղիկները: Բաշխեցինք դպրոցի բույսերը սովորողների մեջ, որպեսզի աշխատանքը արագ ավարտենք:

Posted in Տեխնոլոգիա, Բնագիտության նախագծեր, Բնագիտություն 2016-2017, Uncategorized

Սովորող Սովորեցնող…

Մենք կրկին <<Սովորող Սովորեցնող>> նախագծով գնացել էինք Գեղարվեստի դպրոց: Այնտեղ մենք 2-րդ դասարանցիներին սովորեցրեցինք, թե ինչպես պատրաստել բույսի կտրոններ: Նրանք ցանել էին լոբի և ոսպ, սակայն սխալ էին ցանել: Լցրել էին իրար վրա և ջրել: Մենք նրանց սովորեցրեցինք, թե ոնց ճիշտ ցանեն լոբին, ոսպը, ցանեցինք կտրոններ, որոնք վերցրել էինք Հիմնական դպրոցից: Ջրեցինք ծաղիկները, ցանեցինք և այլն:

Posted in Տեխնոլոգիա, Uncategorized

ԲՈՒՅՍԵՐԻ ԿԱՌՈՒՑՎԱԾՔԸ ԵՎ ԿԵՆՍԱԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅՈՒՆԸ

скачанные файлы (1)ԲՈՒՅՍԵՐԻ ԿԱՌՈՒՑՎԱԾՔԸ ԵՎ ԿԵՆՍԱԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅՈՒՆԸ

Մեր շրջապատում կան շատ բույսեր: Տարբեր բույսեր՝ խոտեր, թփեր և ծառեր, աճում են անտառներում ու մարգագետիններում, այգիներում ու պուրակներում, փողոցների եզրերում, դպրոցամերձ և տնամերձ հողամա­սերում և այլուր: Դասարաններում և սենյակներում բույսերն աճեցվում են համապատասխան տարաներում, այստեղ բույսերը խնամքի առարկա են: Ի՞նչ է բնորոշ բույսերին:

Բույսր հիմնականում աճում է հողում: Նրա մարմնի մի մասը գտնվում է հողում՝ կազմելով ստորգետնյա հատվածը: Մյուսր տեսանելի հատվածն է, որր գտնվում է հողից դուրս, կազմում վերգետնյա հատվածր: Բույսն ունի իր կառուցվածքը: Սովորաբար տարբերում են նրա արմատը, ցողունը և տերևը: Դրանք միասին կազմավորում են բույսի մարմինը: Արմատը սովորաբար կազմում է բույ­սի ստորգետնյա մասը: Արմատներր լի­նում են շատ բարակ և հաստացված, կարճ և երկար: Ցողունն արմատին է միացնում տերեները:

Բացի նշվածից՝ բույսերի մի մասր ծաղկում է, տալիս պտուղներ և առաջաց­նում սերմեր: Ծաղիկները, պտուղները և սերմերը ես բույսի կառուցվածքի մասերն են: Ծաղկման շրջանում բույսերը շատ շքեղ են, գունեղ, գեղեցիկ ու բուրավետ: Արմատը, ցողունը, տերևը, ծաղիկը, պտուղը, սերմր բույսի օրգաններն են:

Բույսն անրնդհատ աճում է և զար­գանում, նրա աճը լավ դիտվում է միջա­վայրի բարենպաստ պայմաններում՝  լույ­սի, ջրի և անհրաժեշտ այլ նյութերի առկայությամբ: Եթե ուշադիր դիտարկենք բույսի կյանքը, ապա կնկատենք այն, որ բույսը սնվում է, օգտագոր­ծում ջուր և ածխաթթու գազ, բույսի մարմնում առաջանում են տարբեր օր­գանական նյութեր: Բույսը նաև շնչում է, որի րնթացքում օգտագործում է թթվածին՝ կենդանիների և մարդու նման:

Որոշ բույսերի կենսագործունեության առանձնահատկություններից է հոտը, հաճախ նաև՝ բուրավետ լինելը:

Բույսերի մասին շատ հետաքրքիր երեույթներ կարելի է դիտել անտա­ռում կամ մարգագետնում, դպրոցամերձ կամ տնամերձ հողամասում, շրջա­կա կանաչ աշխարհում: Բույսերը պետք է ոչ միայն ճանաչել, այլ նաև՝ պաշտպանել: Բույսերր մարդկանց «կանաչ բարեկամներն» են:

Բույսերի մասին գիտությունը կոչվում է բուսաբանություն: