Posted in Պատմություն, Uncategorized

Հետազոտական աշխատանք. Ներսես Շնորհալի

«Ներսես Շնորհալի»

Ներսես Դ Կլայեցի. Հայ բանաստեղծ, մատենագիր, երաժիշտերգահան, քաղ. գործիչ: Հայոց կաթողիկոս 1166-ից: Հաջորդել է Գրիգոր Գ Պահլավունուն՝ իր ավագ եղբորը: Իշխան Ապիրատ Պահլավունու որդին է, Գրիգոր Մագիստրոս Պահլավունու ծոռը: Հիմնավոր կրթություն է ստացել Քեսունի մոտ գտնվող Կարմիր վանքի դպրոցում՝ աշակերտելով Ստեփանոս Մանուկ եպիսկոպոսին: Մինչև կաթողիկոս ձեռնադրվելը եղել է Գրիգոր Գ Պահլավունու օգնականն ու խորհրդատուն: 1116-ից ապրել և ստեղծագործել է Կոմմագենեի Տլուք գավառի Ծովք դղյակում, 1150-ից՝ Հռոմկլայում: Ն. Շու համոզմամբ, ազգային կենտրոնացված պետականության բացակայության պայմաններում հայ եկեղեցին այն միակ հաստատությունն էր, որ պետք է համախմբեր ժողովրդին և կազմակերպեր նրա ինքնուրույն գոյատևումը: Հակադրվելով քրիստոնեական եկեղեցիների միության բյուզ. ըմբռնմանը, ըստ որի այդ միավորումը պետք է տեղի ունենար բյուզ. եկեղեցու հովանու տակ, Ն. Շ. գտնում էր, որ դա պետք է իրագործել ոչ թե նրանցից որևէ մեկի գերիշխանությամբ, այլ յուրաքանչյուրի ընդունելի գծերը պահպանելու, տարաձայնությունները փոխադարձ զիջումներով հարթելու և համերաշխության ճանապարհով: Իբրև քրիստոնեության ջատագով ու պաշտպան՝ Ն. Շ. ունի կրոնական աշխարհայացք: Նա գտնում է, որ ամեն ինչի նախաստեղծ սկիզբը աստվածն է, բայց հասարակական երևույթներին անդրադառնալիս երբեմն դրսևորում է այլ մոտեցում: Նրա համոզմամբ՝ մարդն օժտված է ազատակամ գործունեությամբ և դրանով զգալապես ազդում է հասարակական կյանքի վրա: Ուստի և, ելնելով ընդհանուր բարօրության շահերից, Ն. Շ. հատուկ նշանակություն է տալիս մարդու բարոյական կատարելագործման գաղափարին: Ըստ նրա՝ հանրություն կազմող 5 հիմնական դասերը (հոգևոր, իշխանական, զինվորական, քաղաքային կամ առևտրական և երկրագործ) կոչված են որոշակի դեր խաղալու հասարակական կյանքում, հետևաբար պետք է համագործակցեն խաղաղությամբ: Ն. Շ. հակառակ է տերերի դեմ ուղղված ըմբոստությանը, ինչպես նաև՝ ռամիկների օրինական շահերը ոտնահարող ավատատիրական սանձարձակություններին: Նա ձգտում է կայուն օրենքների և արդարադատության սկզբունքով կարգավորել դասակարգերի հարաբերությունները: Ն. Շ. թողել է գրական հարուստ ժառանգություն՝ արձակ (մեկնություններ, թղթեր, ճառեր) և չափածո (շարականներ, տաղեր, մեղեդիներ, գանձեր, ներբողներ, հանելուկներ, վիպերգական, վիպաքնարական բնույթի քերթվածներ ևն): Արձակից մասնավորապես հայտնի է «Թուղթ ընդհանրականը» (1166, հրտ. 1788): Բազմաբովանդակ ու հարուստ է Ն. Շու չափածոնԳրիգոր Նարեկացուց հետո նա զարգացրեց հայ չափածո խոսքը թեբովանդակության, թեձևի առումով: Նա շարականին հաղորդեց քաղաքացիական բովանդակություն՛ արտահայտելով հայրենասիրական տրամադրություններ: Հիշարժան են Աբգար թագավորին, Տրդատ Մեծին ե Աշխեն թագուհուն, Ավարայրի հերոսներին, Ղևոնդյանց նահատակներին նվիրված շարականները: Առանձնապես բարձր արվեստով է ստեղծված վարդանանց հերոսներին նվիրված «Նորահրաշ պսակաւորը»: Դարեր շարունակ լայն ժողովրդականություն են վայելել «Առաւօտ լուսոյ», «Աշխարհ ամենայն», «Զարթիք փառք իմ» երգերն ու արևագալի շարականները, որոնք խոսքի ու երաժշտության զվարթ շեշտերով փառաբանում են բնության և մարդկային ոգու զարթոնքը: Ն. Շուց պահպանվել են մանկավարժականուսուցողական բնույթի ոտանավորներ, ուղերձներ ու բանքեր, որոնք չունեն իրենց նախօրինակը հայ բանաստեղծության մեջ: Սրանք գրվել են ընթերցողին բարոյապես կրթելու, օգտակար գիտելիքներ տալու նպատակով: Խրատական ոտանավորներից մի քանիսն ունեն կարճ տողեր՝՝ բաղկացած 36 հանգավոր տներից, որոնցից յուրաքանչյուրն սկսվում է հայոց այբուբենի հերթական տառի անունով: Բանաստեղծն այս ձևն է ընտրել, ինչպես ինքն է նշել, որպեսզի մանուկները կարողանան հեշտությամբ ևնյութը մտապահել, ևյուրացնել հայոց գրերի կարգը: Ուշագրավ խրատներ ու գիտելիքներ են պարունակում «Առ եղբորորդին իւր Ապիրատն» ուղերձն ու «Յաղագս երկնի և զարդուց նորա» (1162) տիեզերագիտական պոեմը, որն ստեղծվել է Մխիթար Հերացու խնդրանքով: Հանելուկի, իբրև գրական առանձին տեսակի ստեղծումը, մշակումը և դասական կատարելագործումը նույնպես կապվում է Ն. Շու անվան հետ: Նրանից մնացել է ավելի քան 300 հանելուկ, որոնք, Կիրակոս Գանձակեցու վկայությամբ, հեղինակն ստեղծել է աշխարհականների համար, որպեսզի անբովանդակ զրույցներով զբաղվելու փոխարեն մարդիկ ունենան ժամանցի ավելի օգտակար միջոց: Նրա հանելուկների նյութը հիմնականում բնությունն է, կենցաղը, հայոց պատմությունն ու բանահյուսությունը: Այս առումով էլ Ն. Շու հանելուկները հայ գրականության աշխարհականացման առաջին դրսևորումներից են: Ն. Շ. շատ է օգտվել ժող. բանահյուսությունից: Մեծ է նրա դերը բանաստեղծական տեխնիկայի և տաղաչափության զարգացման գործում: Նա ստեղծագործել է հայկ. չափերի գրեթե բոլոր տեսակներով, որոնց մի մասի ստեղծողը ինքն է: Կանոնավորել է հայերենի տաղաչափությունը՝ բարձրացրել չափածո խոսքի ռիթմիկերաժշտական կողմը: Հետևելով Գրիգոր Մագիստրոսին, նա իր մեծ ու փոքր ծավալի գործերը գրել է հանգերով: Այդպիսիք են նաև նրա շարականներն ու հոգևոր տաղերը, որպիսիք մինչ այդ հորինվում էին ազատ չափերով և անհանգ: Բայց Ն. Շու մեզ հասած չափածո ժառանգության մեծ մասը միահանգ է: Նա այն կարծիքին է, թե միահանգությունը արվեստի կատարելությունն է, թեև որոշ գործեր ստեղծել է փոփոխական հանգերով: Սա արդեն նոր երևույթ էր հայ բանաս տեղծության մեջ, որը չէին կարող չնկատել հաջորդ դարերի տաղասացները: Շարունակելով Գավթակ Քերթողի և Գրիգոր Նարեկացու ավանդույթները, Ն. Շ. բազմազան ձևերով և հաճախ գործածել է ակրոստիքոսի, բաղաձայնույթի և առձայնույթի հնարանքները: Հոգևոր երաժշտության բնագավառում Ն. Շ. հանդես է եկել որպես մեծ բարենորոգիչ: Նա կարգավորել է հայոց մինչ այդ այլայլված, աղքատացած պաշտոներգությունը և բարեձևություն ու միակերպություն հաղորդել դրան: Շատ ավելի կարևոր է, որ Ն. Շ. բազմաթիվ ու բազմապիսի ստեղծագործություններով ըստ ամենայնի ճոխացրել ու, միաժամանակ, XII դ. համար արդեն ապաժամ մասերից ու ձևերից մաքրել է նույն պաշտոներգությունը՝ սեփական հեղինակությունները զետեղելով մի շարք հնացած երգերի և երկար ու ձիգ սաղմոսասացությունների փոխարեն: Չկա հայկ. միջնադարյան ծիսականերաժշտական մի գիրք, որը վերանայած չլինի Ն. Շ., իսկ դրանցից մի քանիսը նա լրացրել է հիմնովին: Միջնադարյան ձեռագրերում ցրված Ն. Շու երգերը քննության են ենթարկվում նրանց գրական խոսքի կառուցվածքի (տաղաչափության), ձայնեղանակների նշման ու գոռծնական կիրառման և խազավորման (խազագրերի հյուսվածքի) տեսակետներով: Բացի այդ, նույն երգերի մի ստվար մասն առկա է նաև Էջմիածնում՝ անցած հարյուրամյակում հայկ. ձայնագրության նոր համակարգի նշաններով ձայնագրված ժողովածուներում: Վերջիններս ներկայացնելով հայոց հոգևոր երգարվեստի, մասնավորապես երգեցողության, ուշ միջնադարյան պատկերը՝ միաժամանակ անդրադարձնում են այդ արվեստի հին ու հնագույն շատ շերտեր, որով և համեմատելի են միջնադարյան գրչագիր համապատասխան մատյանների հետ: Հիշյալ ձայնագրյալ ժողովածուներում ներփակված Ն. Շու ավելի քան 200 ստեղծագործությունների (շարականների և պատարագի ու ժամագրքի երգերի) ուսումնասիրումը հնարավորություն է տալիս գաղափար կազմելու նրա երաժշտաբանաստեղծական արտահայտվելակերպի գլխ. առանձնահատկությունների մասին, տարբերելու այդ ստեղծագործության ժանրայինոճական հիմնական ոլորտները և խորամուխ լինելու նրա արվեստի փիլյան մի քանի էական կողմերի մեջ: Դրանք են՝ ձգտումը դեպի գեղ. կատարելությունը, որ հոգևոր երգարվեստում բարձրացնում է երաժշտության գեղազգայական ներգործության ուժը, արլ. ու արմ. մասնագիտացված արվեստների, այլև սեփական ժողովրդի աշխարհիկ երգերաժշտության կենսունակ տարրերի համարձակ օգտագործումը, որ նոր առումներ է հաղորդում հոգևոր երգին՝ երբեմն նույնիսկ աշխարհընկալման տեսակետով, վերջապես մեղեդիական ազատ, զարդոլորուն ոճի զարգացումը, որը բարդ համաձայնույթների (լադերի) ու բաղադրյալ (խրոմատիկ) հնչյունաշարի աստիճանների անկաշկանդ կիրառման պայմաններում քնարական զեղումները հաճախ տեղափոխում է ներքին ապրումների ոլորտը: ՝Ն. Շ. հայկ. միջնադարի այն մեծերից է, որը Գրիգոր Նարեկացու, Մանուել և Տրդատ ճարտարապետների, Թորոս Ռոսլինի և Սարգիս Պիծակի նման հազվագյուտ արվեստագետների շարքում իր գործունեությամբ արժեքավոր ավանդ է մուծել վերածննդի շրջանն ու դրան հատուկ հումանիզմի շարժումը հեռուներից նախապատրաստելու գործում: Շնորհալին ամենամեծ շարականագիրն է: Նա հեղինակել է հարյուրավոր օրհներգեր, որոնք հարստացրել են Հայ եկեղեցու պատարագների և ժամերգությունների երգասացությունները, խորացրել է հոգևոր երգերի ազգային բովանդակությունն ու հայրենասիրական ոգին, կատարելագործել եղանակները, բարեկարգել և ճոխացրել եկեղեցական պաշտոներգությունը: Շնորհալու ամենասիրված ու տարածված հոգևոր երգերից է «Առավոտ լուսո»-ն, որի եռատող տներն սկսվում են հայոց այբուբենի հաջորդական տառերով: «Առավոտ լուսո»-ն միջնադարի լուսերգության գագաթնակետն է, որտեղ խտացված են բնության կատարելությունների հանդեպ մարդու անսպառ հավատը: «Նորահրաշ պսակավոր» ազգայինհայրենասիրական շարականում հեղինակը գովերգել է Ավարայրի հերոսներին՝ Մեծն Վարդանից մինչև նահատակված շարքային մարտիկները: «Հավատով խոստովանիմ» (1151 թ.) նշանավոր աղոթքը՝ բաղկացած օրվա 24 ժամերին համապատասխան տներից, համաշխարհային հոգևոր գրականության գոհարներից է. թարգմանվել է 36 լեզվով: Հեղինակն այն անվանել է «Քրիստոսին հավատացող յուրաքանչյուր անձի աղոթք»: Չափածո գործերի զգալի մասը Շնորհալին գրել է հանգերով. ստեղծագործել է հայկական տաղաչափության գրեթե բոլոր տեսակներով, որոնց մի մասի հեղինակն էլ ինքն է: Նա կանոնավորել է հայերենի տաղաչափությունը, բարձրացրել չափագիր խոսքի ռիթմիկ երաժշտական կողմը:  Հայ եկեղեցին սահմանել է «Սուրբ Ներսես Շնորհալի» շքանշան: Այս Ներսեսը իմաստնությամբ ավելի մեծ էր, քան իր ժամանակի բազում վարդապետներ, և ոչ միայն հայոց, այլև հույների ու ասորիների մեջ, այնքան, որ նրա իմաստնության համբավը տարածվեց բոլոր ազգերի մեջ»: Ներսես Շնորհալին թողել է հարուստ գրական և երաժշտական ժառանգություն (վիպերգություններ, երգեր, հանելուկներ՝ հիմնված հայ բանահյուսության մոտիվների, պատմական փաստերի վրա)։ 1166 թվականին գրեց «Վանքային ուղերձ» դիմումը ժողովրդին, որը պարունակում է մի շարք կրոնական հարցերի բացատրություններ, ամենօրյա պահվածքի ուսուցումներ։ Հայ միջնադարյան մտածողության վրա մեծ ազդեցություն թողեց 1166 թ. Շնորհալու գրած «Թուղթ ընդհանրական» արձակ գործը։ Ներսես Շնորհալին մշակել և լրացրել է Շարակնոցը, Պատարագամատույցը, կանոնավորել է հայկական եկեղեցական երգերի տարվա փուլերը՝ լրացնելով իր սեփական ստեղծագործություններով։ Հատկապես երաժշտական ասպարեզում ունեցած հաջողությունների համար Ներսեսին շնորհվել է Երգեցօղ պատվանունը, որին հազվագյուտ գործիչներ են արժանացել։ Շնորհալուն է պատկանում նաև Աստվածաշնչի թեմաների վրա հիմնված «Յիսուս որդի» (1152) վիթխարի պոեմը, «Վիպասանութիւն», «Ողբ Եդեսիոյ» 1145-46)՝ հայ միջնադարյան բանաստեղծությունների լավագույն նմուշներից մեկը, հոգևոր երգեր, մոտ 300 հանելուկներ՝ բանաստեղծության ձևով, վերցված բանահյուսությունից։ «Յաղագս երկնի և զարդուց նորա» տիեզերագիտական պոեմը ստեղծվել է Մխիթար Հերացու խնդրանքով։ Նրա շարականների, տաղերի գանձերի ու փոխերի թիվն անցնում է 100-ը։ Նրա լավագույն շարականներից մեկն սկսվում է «Առաւօտ լուսոյ» տողով։ Շնորհալին գրել է պարզ ու մատչելի, որպեսզի հասկանալի լինի բոլորին։ Այս տեսակետից կարևոր են նաև նրա հանելուկները, որոնց թիվը հասնում է 300-ի։ Մեծ սիրով և հարգանքով է գրում Շնորհալին հայ ազգային հերոսների, հայրենասեր թագավորների մասին. նրա ստեղծագործության միջուկն են հանդիսանում հայրենասիրական մղումները և գաղափարները, իսկ հայրենիքի ազատումը՝ առաջնահերթ խնդիրը։

Կարծիք

Ես կարծում եմ, որ Ներսես Շնորհալին շատ տաղանդավոր և լավ մարդ էր: Նա կարողացել էր միաժամանակ վարպետանալ տարբեր ոլորտներում և զարմացնել մարդկանց: Նա և՛ երգահան էր, և՛ մատենագիր, և՛ գործիչ: Ինձ զարմացրեց և շատ դուր եկավ նրա ծավալած գործունեությունները:

 

Աղբյուրներ՝ Ներսես Շնորհալի

Ներսես Շնորհալի

Ներսես Դ Կլայեցի

 

Leave a comment