Posted in Պատմություն, Uncategorized

Հետազոտական աշխատանք. Մխիթար Գոշ և Վարդան Այգեկցի.

«Մխիթար Գոշ և Վարդան Այգեկցի»

Մխիթար Գոշ

Մխիթար Գոշի առակներով 12–րդ դարի հայ գրականության մեջ մուտք է գործել ժողովրդական բանարվեստի տեսակը՝ առակը, որն իր հետ բերել է նաև ժողովրդական ոգի ու մտածողություն, ազդարարելով գրականության աշխարհականացման մի կարևոր փուլ։ Մ. Գոշի իմաստության համբավն այնքան է հռչակվել, որ շատերը հեռավոր վայրերից եկել են աշակերտելու նրան։ Նա մեծ հեղինակություն է վայելել ոչ միայն մտավորականների, այլև ժամանակի քաղաքական ու պետական գործիչների շրջանում, եղել է Զաքարե Երկայնաբազուկի խոստովանահայրն ու խորհրդատուն։ Միջնադարում նրա մասին պատմվել են ավանդություններ, որոնց մեջ նա սրբացվել է։ Հեղինակավոր Ամերիկյան հանրագիտարանը համարում է, որ Գոշը հայկական վերածնունդի հիմնական ներկայացուցիչներից մեկն է։ Գոշի ծննդյան թվականը հայտնի չէ, սակայն հիմք ընդունելով, որ նա մահացել է խոր ծերության ժամանակ 1213 թվականին, գիտնականները ենթադրում են որ նա ծնվել է 1120-30-ական թվականներին։ Սովորել սկսել է ծննդավայրում։ Չափահաս դառնալով՝ ձեռնադրվել է կուսակրոն քահանա։ Աշակերտել է Հովհաննես Տավուշեցուն և ստացել վարդապետի կոչում։ Այնուհետև Մխիթար Գոշը գնացել է Կիլիկիա։ Թաքցնելով վարդապետական աստիճան ունենալը՝ ուսանել է Սև լեռան երևելի գիտնականների մոտ և վերստին ստացել վարդապետի աստիճան։ Դրանից հետո որոշ ժամանակ նա տեղափոխվել է Կարին, որտեղ ընկերացավ Քուրդ Արծրունու հետ։ Վերադառնալով հայրենիք՝ սկզբում ապրել է Գանձակում, սակայն ինչինչ տարաձայնությունների պատճառով նրա և Աղվանից Ստեփանոս կաթողիկոսի հարաբերությունները սրվել են,և հարաբերություններն այնքան են լարվել,որ դրան անդրադարձել է անգամ Մխիթար Գոշը:Մխիթար Գոշը տեղափոխվել է Հաթերքի իշխան Վախթանգի մոտ Խաչեն, այստեղից էլ՝ Նոր Գետիկի վանքը։ Որոշ ժամանակ անց երկրաշարժից ավերվել են վանքն ու շրջակա գյուղերը։ Ամիրսպասալար Զաքարե և Իվանե Զաքարյան իշխանների հովանավորությամբ Գետիկից ոչ հեռու՝ Տանձուտա ձորում կառուցել Նոր Գետիկ վանքը և հանգրվանել այնտեղ։ Նոր Գետիկի վանքը գտնվում է Այրարատ նահանգից հյուսիսարևելք այժմյան Հայաստանի Հանրապետության Տավուշի մարզում։ Այնտեղ նա բացել է իր դպրոցը։ 11961198 գնացել է Երուսաղեմ ուխտագնացության։ Մասնակցել է 1205ի Լոռիի և 1207-ի Անիի եկեղեցական ժողովներին։ 1207 թվականին Զաքարե ամիրսպասալարը Անի քաղաքում Արևելյան Հայաստանի եկեղեցական ժողով է գումարում՝ հաստատելու Սիսի ժողովի կանոնները՝շարժական սեղանի թույլտվության մասին, որպեսզի զինվորականները ևս պատարագի հնարավորություն ունենան, Մխիթար Գոշը չի գալիս իր հիվանդության պատճառով, սակայն այն հոգևորականները, ովքեր դեմ էին այս որոշմանը դիմեցին Մխիթարին նրա ներկայություն ապահովելու համար։ Ժամանակակիցներն ու հետագա սերունդը Մխիթար Գոշի անունը հիշել են հարգանքով ու ակնածանքով, նրան դասել հայոց եռամեծ վարդապետների շարքը, մեծարել «այր իմաստուն ու հեզ», «վարդապետական ուսմամբ հռչակյալ», «մեծ վարդապետ», «հռչակաորն և մեծ իմաստուն գիտությամբ» պատվանուններով։

Ստեղծագործական աշխատանքը

Մ. Գոշի գրչին են պատկանում մատենագրության զանազան ճյուղերին վերաբերող մոտ մեկ տասնյակ աշխատություններ. «Համառոտ մեկնութիւն մարգարեութեանն Երեմիայի», «Ողբք ի վերայ բնութեանս՝ ի դիմաց Ադամայ առ որդիս նորա», «Յայտարարութիւն ուղղափառութեան հաւատոյ ընդդէմ ամենայն հերձուածողաց՝ ի խնդրոյ մեծ զօրավարին Զաքարէի և եղբօր իւրոյ», «Թուղթ խրատականք», «Շարքհայրապետացն Աղուանից», աղոթքներ, առակներ։ Մխիթար Գոշի գրչին պատկանող ստեղծագործությունները համեմված ժամանակի շունչով և նրա կողմից կատարված ահռելի աշխատանքի արդյունքում ծնվեց նրա հիրավի ամենից կարևոր աշխատությունը, որը հետագա սերունդների և իր ժամանակակիցների համար հիմք հանդիսացավ հայ իրավական մտքի զարգացման համար։ Մխիթար Գոշի աշխատություններում ամբողջապես արտացոլված է նրա վերաբերմունքը պետական իրավական համակարգի առկայության կարևորության մասին իր պատկերացումները։ Մխիթար Գոշը կարևորում էր հասարակական կյանքում հզոր և կենտրոնացված պետության առկայությունը։ Այս ամենին զուգահեռ Գոշը շատ լավ էր հասկանում սեփական սովորույթային օրենքների և այլ օրենսդրությունների ներգրավվումը ժողովրդի հասարակական կյանքում, որի արդյունքում ձևավորվեց նրա առակների և օրենքների ժողովածուն։ Առակների միջոցով Գոշը ձգտում էր ժողովրդի մեջ տարածել բարոյականության և հասարակության մասին իր պատկերացումները, իսկ ահա նրա դատաստանագիրքը, ոչ միայն հայ, այլ նաև աշխարհի շատ ժողովուրդների մոտ ընդունվեց որպես ժամանակին լավագույն օրենքների ժողովածու։ Գոշի դատաստանագիրքը իր մեջ ներառում է բազմաթիվ անխախտ օրենքների ժողովածուներ, սակայն ամենից կարևոր հանգամանքն այն է, որ Գոշի կատարած աշխատանքի արդյունքում հայոց իրավական միտքը ապրեց իր ծաղկուն ժամանակներից մեկը։

Առակներ

Նրա առակների նյութը հիմնականում հասարակական և կենցաղային խնդիրներն են, դասակարգերի, դասերի ու խավերի, անհատների փոխհարաբերության հարցերը, որոնք նոր էին հայ գրականության մեջ։ Այստեղ արտացոլված է դարաշրջանի հասարակության պատկերը բազմազան գծերով։ Առակագիրը շոշափում է խնդիրներ, որով նրա ժողովածուն առանձին կարևորություն է ստանում ժամանակի սոցիալպատմական իրադրության պարզաբանման համար։ Մի շարք առակներում երևում է հասարակական շերտավորումը և սոցիալական պայքարի առկայությունը։ Մարդիկ դատում ու դատապարտում են իշխաններին, տրտնջում թագավորներից, նույնիսկ՝ աստծուց։ Սակայն հեղինակի կարծիքով, ժողովուրդը պետք է հնազանդվի իշխողներին, իսկ վերջիններս պարտավոր են նրանց պահպանել օտար կեղեքիչներից ու վտանգից։ Առակներում ևս Մ. Գոշը կենտրոնացած ուժեղ պետականության գաղափարն է արծածում։ Այստեղ այլաբանորեն կոնկրետ մարդն է նկարագծվում՝ իբրև գյուղացի, քաղաքացի, ազնվականիշխան, արհեստավոր, կրոնավոր, թագավոր և այլն՝ իր կեցության առանձնահատկություններով։ Մխիթար Գոշի կողմից հիմնադրված վանքը՝ Գոշավանքը։ Մ. Գոշը իր ժողովածուն կազմել է ուսուցողական նպատակներով։ Նրա համար առակը հրապարակախոսության միջոց է՝ դրվատելու առաքինությունները, ծաղրելու պակասությունները, հիմարությունն ու տգիտությունը, խարազելու չարիքը։ Ժողովածուն ունի կուռ կառուցվածք. պարունակում է 190 առակ, որոնք երեք գլխավոր բաժիններում դասավորված են որոշակի կարգով, ըստ գործող անձանց կամ նյութի՝ երկնային մարմիններ ու երկիր, տնկիներ ու ծառեր, բույսեր ու ծաղիկներ, մրգեր, լեռ, գետ, աղբյուր, ջրային ու ցամաքային կենդանիներ, թռչուններ, մարդիկ։ Բարոյականք կոչված առակների նյութը բույսերի և կենդանիների հատկություններն են, բարքը, որ հեղինակը դնում է իբրև առակի պատմողական մաս և դրանից հանում բարոյախոսական եզրակացություն։ Այդ պատճառով էլ այս խմբի առակները մեծ մասամբ սակավ գործողությամբ այլաբանական համեմատություննեև են։ Գործողությունն ուժեղ է առասպելական և ստեղծական կոչված առակներում, որոնց նյութը քաղված է կենդանիների ու մարդկանց կյանքից։ Բոլոր դեպքերում պատմվածքի մասը ծավալուն չէ։ Առասպելական, մասամբ և ստեղծական առակներում Մ. Գոշը վերցնում է այնպիսի գործող անձինք, որոնց սոսկ անունները պատրաստի հասկացություններ են. աղվես՝ խորամանկություն, նապաստակ՝ վախկոտություն, արջ՝ միամտությունհիմարություն ևն։ Նրա առակների ժողովածուն առաջին արձակ ստեղծագործությունն է հայ գրականության մեջ, որ գրված է իբրև գրականգեղարվեստական երկ։ Այս իմաստով Մ. Գոշը գեղարվեստական արձակի հիմնադիրն է հայ գրականության մեջ։ Մ. Գոշի առակներն առաջին անգամ հրատարակվել են 1790 թվականին Վենետիկում, թարգմանվել են ֆրանսերեն և ռուսերեն։ Մխիթար Գոշի Դատաստանագիրքը հայոց և միջազգային իրավունքի պատմության մեջ մեծ իրադարձություն է եղել։ Այն պարունակել է այնպիսի դրույթներ, որոնք տեղ են գտել այժմյան բազմաթիվ իրավական ակտերում։ Գոշը այնպիսի գաղափարների հեղինակ է, որոնք բխել են անմիջականորեն մարդու բնական իրավունքներից։ Դատաստանագիրքը պարունակել է քրեական, քաղաքացիական և այլ կարևոր հարաբերություններ կարգավորող դրույթներ։

 

Վարդան Այգեկցի

Ապրել է 12-րդ դարի վերջին և 13-րդ դարի սկզբին։ Ծնվել է Հայոց Միջագետքի Տլուք գավառի Մարաթա հայաբնակ գյուղում, կրթություն ստացել է ծննդավայրում, ապա՝ Կիլիկյան Հայաստանի Արքակաղին (Արքակաղանի) վանքում։ Ուսումն ավարտելուց հետո ձեռնադրվել է վարդապետ և զբաղվել քարոզչությամբ։ Այնուհետև ապաստանել է Կիլիկյան Հայաստանի Սև լեռների Տոսխ կոչված ձորում կառուցված Այգեկվանքում, որտեղից էլ ստացել է իր Այգեկցի մականունը։ 1198թվականին մասնակցել է Լևոն Բ Մեծագործի թագադրության հանդեսին։ Վախճանվել է 1250 թվականին։ Այգեկ վանքում գրել է 22 ճառ, խրատական 5 թուղթ, կազմել է «Արմատ հավատո» ժողովածուն։ Իր խրատներով ու քարոզներով Վարդան Այգեկցին պայքարում էր դրամասիրության, գողության, ամբարատավանության, ոխակալության, որկրամոլության, հարբեցողության, մարդկային այլ արատների դեմ, քարոզում սեր և համերաշխություն։ Ասելիքն ավելի հասկանալի դարձնելու համար նա իր քարոզները համեմում էր իր իսկ հորինած, այնպես էլ արդեն հայտնի զանազան առակներով ու զրույցներով։ Նա գրել է ավելի քան 30 առակ։ Այգեկցին սկիզբ է դրել առակավոր ճառի տեսակին։ Իր Խրատական ճառերում նա վերամշակել, օգտագործել է Եզոպոսի և այլ գրավոր առակներ, ինչպես նաև՝ հայ ժողովրդական առակները ու զրույցները, որոնք գրի են առել Այգեկցին և այլ մատենագիրներնովելներ են, զվարճալի անեկդոտներ և խրատական փոքրիկ պատմություններ։ Իր մշակած և հեղիանակած առակները և զրույցները Այգեկցին հավաքել է առանձին ժողովածուների մեջ։ Ի տարբերություն Մխիթար Գոշի առակների՝ դրանք ներկայացված են առանց որևէ դասակարգման և չունեն բարոյախրատական եզրակացություններ։ Այգեկցու առակներից շատերը հիմք են դարձել հետագա հայ բանաստեղծների ստեղծագործությունների համար։ Այգեկցու հետնորդները մինչև անգամ 17-րդ դարը, նրա առակների մատյանը հարստացրել են, ավելացնելով նորանոր առակներ, նորավեպեր և անեկդոտներ։ Այդպես հայտնվեց «Վարդանյան Առականին», որը պարունակում էր շուրջ 500 առակ։ Ձեռագիր մատյանների մի մասը պահպանվել և հասել է մինչև մեզ «Աղվեսագիրք» ընդհանուր անվան տակ, որովհետև շատ առակների գործող անձը աղվեսն է։ Այն հրատարակվել է 1668 թվականինԱմստերդամում։ «Աղվեսագիրքը» թարգմանվել է վրացերենարաբերենռուսերեն։ Հիշենք նաև որ Ակսել Բակունցը մեծ հմտությամբ աշխարհաբարի է վերածել «Աղվեսագիրքը» նոր կյանք տալով միջնադարյան առակներին։ Առակները կարճ են, պարունակում են այն ժամանակաշրջանի հասարակության սոցիալական կյանքի նկարագիրը։ Նրա առավել հայտնի առակներից են «Եզն և ձին», «Գարու հաշիվը», «Միամիտ գողերը» և այլն

 

Կարծիք

Կարծում եմ, Վարդան Այգեկցին և Մխիթար Գոշը շատ ուսուցանող առակներ էին գրում: Ես կարդացել եմ նրանց առակները և համեմատության համար ասեմ, որ երկու առակագիրներն էլ կյանքի դասեր էին տալիս, կյանքի իմաստը և այլ արժեքներն էին բացատրում, իսկ տարբերությունը այն է, որ Մխիթար Գոշը առակների մեջ օգտագործելով բնությունը մարդկանց տարբեր բաներ է սովորեցնում, իսկ Վարդան Այգեկցին այդքան էլ շատ չի օգտագործում բնությունը իր առակներում:

 

Աղբյուրներ՝ Մխիթար Գոշ

Վարդան Այգեկցի

Վարդան Այգեկցի և Մխիթար Գոշ | Առակներ

 

 

 

Leave a comment