Posted in Պատմություն, Uncategorized

Նախագիծ. Միասնական Տիեզերք

Картинки по запросу տիեզերք

Նախագիծ. <<Միասնական տիեզերք>>

Արևի համակարգը
Արեգակը և նրա շուրջը պտտվող երկնային մարմինները միասին կազմում են Արեգակնային համակարգը: Այն ընտանիք է՝ բաղկացած 10 մոլորակներից, որոնց մեծ մասն ունի առնվազն 1 արբանյակ: Արեգակի շուրջը պտտվում են նաև բազմաթիվ այլ, ավելի փոքր երկնային մարմիններ՝ աստղակերպներ կամ փոքր մոլորակներ և գիսավորներ: Արեգակն աստղ է: Չափերով այն բազմաթիվ անգամ գերազանցում է Արեգակնային համակարգի մյուս երկնային մարմիններին: Մոլորակներն աստղերից տարբերվում են նախ և առաջ նրանով, որ չունեն սեփական լույս, բայց լուսարձակում են, որովհետև անդրադարձնում են Արեգակի լույսը: Արեգակնային համակարգի կենտրոնական մարմինն Արեգակն է։ Այն շիկացած գազային գունդ է, որից ճառագայթող ջերմության և լույսի շնորհիվ Երկրի վրա ապահովվում են կյանքի համար անհրաժեշտ բոլոր պայմանները: Արեգա­կի տարիքը գնահատվում է մոտ 5 միլիոն տարի: Երկ­րից Արեգակ հեռավորությունը մոտ 150 միլիոն կմ է։ Արեգակնային համակարգի մյուս մարմինները՝ մո­լորակներն իրենց արբանյակներով, թզուկ մոլորակ­ները, աստղակերպները, գիսավորները, ասուպային մարմինները, անհամեմատ փոքր են Արեգակից։ Արեգակի շուրջ պտտվում է 8 մոլորակ։ Այդ մոլո­րակները, ըստ Արեգակից ունեցած հեռավորության, դասավորված են հետևյալ հաջորդականությամբ՝ Մերկուրի, Վեներա, Երկիր, Մարս, Յուպիտեր, Սա­տուրն, Ուրան, Նեպտուն։ Առաջին հինգ մոլորակնե­րը երևում են նաև անզեն աչքով, իսկ վերջին երկուսը՝ հեռադիտակով կամ աստղադիտակով։ Մոլորակները լույս չեն արձակում:  Արեգակնային համակարգի մոլորակներից շատերի շուրջ պտտվում են մոլորակներից անհամեմատ փոքր մարմիններ։ Դրանց անվանում են բնական արբան­յակներ։ Օրինակ՝ Երկրի բնական արբանյակն է Լուսինը, իսկ Մարսինը՝ Ֆոբոսն ու Դեյմոսը։ Արեգակնային համակարգի ամենամեծ մոլորակը Յուպիտերն է, որն ունի 58 արբանյակ: Սատուրնը հայտնի է իրեն գոտևորող հիասքանչ օղակներով։ Դրանք կարելի է դիտել միայն աստղա­դիտակով։ Այն ունի 47 արբանյակ: Վեներան ամենապայծառ մոլորակն է։ Ըստ պայծառության՝ առաջին 5 մոլորակներն են՝ Վեներան, Յուպիտերը, Մարսը, Մերկուրին, Սատուրնը: Յուպիտերը, Մարսն ու Սատուրնը երևում են ամ­բողջ գիշեր։ Մոլորակները տարբերվում են նաև իրենց գույնով. Մերկուրին, Վեներան, Յուպիտերը սպիտակավուն են, Մարսը՝ կարմրավուն, Սատուրնը՝ դեղնավուն, Երկիը՝ կապտավուն: Արեգակնային համակարգի մոլորակներից (գուցե և ամբողջ Տիեզերքում) կյանք գոյություն ունի միայն Երկրի վրա։
Արբանյակներ

Արեգակնային համակարգի մոլորակներից 7-ն ունեն իրենց շուրջը պտտվող «լուսիններ»՝ բնական արբանյակներ: Արեգակնային համակարգի մոլորակների ներկայումս հայտնի արբանյակների թիվն անցնում է 60-ից: Դրանցից զանգվածով ամենամեծերը Յուպիտերի 4 մեծ արբանյակներն են, Տիտանը՝ Սատուրնի արբանյակներից մեկը, և Լուսինը: Յուպիտերի 4 արբանյակները՝ Իոն, Եվրոպան, Հանիմեդը և Կալիստոն, հայտնաբերել է Գալիլեո Գալիլեյը: Մեկ մեծ արբանյակ էլ՝ Տրիտոնը, պտտվում է Նեպտունի շուրջը: Մարսն ունի 2 փոքր արբանյակներ՝ Ֆոբոսն (Ահ) ու Դեյմոսը (Սարսափ):

 

Աստղակերպներ և գիսավորներ

Մարսի և Յուպիտերի ուղեծրերի միջև եղած տիեզերական տարածությունում Արեգակի շուրջը պտտվում են նաև հազարավոր քարաբեկորներ: Դրանք այսպես կոչված փոքր մոլորակները կամ աստղակերպներն են, որոնց թիվն անցնում է 40 հազարից: Ամենամեծ աստղակերպը 940 կմ տրամագծով Ցերերան է: Աստղակերպների մեծ մասը շատ ավելի փոքր է Ցերերայից, և միայն դրանցից 200-ի տրամագիծն է գերազանցում 100 կմ-ը: Ցերերան գնդաձև է, սակայն աստղակերպները սովորաբար անկանոն ձև ունեն: Ամենայն հավանականությամբ, դրանք հիմնականում նման են ամբողջապես խառնարաններով պատված, կարտոֆիլանման Գասպրա և Իդա աստղակերպներին, որոնց պատկերները ստացվել են «Գալիլեյ» տիեզերական սարքից 1991 և 1993 թթ-ին: Մեզ հայտնի աստղակերպներից ամենափոքրի («1991BA») տրամագիծն ընդամենը 9 մ է: Վերջերս աստղագետները Նեպտունի և Պլուտոնի ուղեծրերից այն կողմ նույնպես հայտնաբերել են աստղակերպներ: Հավանաբար դրանք սառցե երկնային մարմիններից կազմված Կոյպերայի գոտի կոչվող սառցե հսկա օղակի մի մասն են: Նոր հայտնաբերված աստղակերպներին տալիս են հայտնաբերման տարեթիվը ցույց տվող անվանում: Օրինակ՝ «2010AA» անվանումը կտրվի այն աստղակերպին, որը կհայտնաբերվի 2010 թ-ի հունվարի առաջին կեսին: Այնուհետև, հաշվելով ուղեծիրը, աստղակերպին տալիս են համար և անվանում. օրինակ՝ աստղակերպ դ 3200, անվանումը՝ Ֆաետոն:

Գիսավորները Արեգակնային համակարգում սլացող, սառույցից, փոշուց և քարերից կազմված մեծաբեկորներ են: Սովորաբար գիսավորներն Արեգակի շուրջը պտտվում են խիստ ձգված էլիպսաձև ուղեծրերով: Որոշ գիսավորներ Արեգակնային համակարգ են գալիս Կոյպերայի գոտուց: Աստղագետները ենթադրում են, որ գիսավորները կարող են գալ նաև սառցե երկնային մարմիններից կազմված Օորտի ամպ կոչվող վիթխարի ամպից: Վերջինս թաղանթի նման շրջապատում է Արեգակնային համակարգը և գտնվում է մոտավորապես 1 լուսատարի (մոտ 9,6 . 1012 կմ) հեռավորության վրա: Ամենահաճախ հանդիպող և հայտնի գիսավորը ձեզ ծանոթ Հալլեյի գիսավորն է, որի պտտման հաճախականությունը 75 տարի է:

 

Մոլորակներ
Մերկուրին, Վեներան, Երկիրը և Մարսը ոչ մեծ, քարքարոտ մոլորակներ են, որոնք միասին կազմում են Արեգակնային համակարգի ներքին մոլորակները: Յուպիտերն ու Սատուրնը գազի վիթխարի գնդեր են: Ուրանը և Նեպտունը գազից ու սառույցից կազմված հսկա մոլորակներ են: Պլուտոնն ամենափոքր մոլորակն է և կազմված է քարի ու սառույցի խառնուրդից: Ամենամեծ մոլորակի՝ Յուպիտերի տրամագիծը կազմում է Արեգակի տրամագծի մոտ 1/10-ը: Յուպիտերը՝ Արեգակնային համակարգի այդ հսկան, պատված է պարուրաձև ոլորվող ամպերի շերտերով: Յուպիտերը չունի կարծր մակերևույթ. կազմված է հիմնականում հեղուկ ջրածնից: Նրա ամպածածկույթի ամենախոշոր տեղամասը, որն անվանում են Կարմիր խոշոր բիծ, գոյություն ունի առնվազն 300 տարի: Արեգակն իր մեջ կարող է ընդգրկել մոտ հազար Յուպիտեր: Որոշ մոլորակներ շրջապատված են օղակների համակարգով: Օրինակ՝ Սատուրնն ունի գեղեցիկ, գունավոր օղակներ, որոնք կազմված են քարե և սառցե մարմիններից, փոշու մասնիկներից: Ուրանն ունի 10 շատ նեղ օղակներ: Դրանք հայտնաբերվել են միայն 1977 թ-ին, երբ այդ մոլորակն անցավ աստղերից մեկի առջևով, և մի կարճ ժամանակ նրա օղակները փակեցին այդ աստղից եկող լույսը:

 

Յուպիտեր

 

Յուպիտեր, ծագում է հին հռոմեական բարձրագույն աստծո անունից:

Յուպիտերի «Մեծ Կարմիր հետքը», լուսանկարված Վոյաջեր 1-ի կողմից Յուպիտերի վրա տեղի են ունենում մի շարք մթնոլորտային երևույթներ, ինչպիսիք են փոթորիկներ, կայծակներ և բևեռափայլեր, որոնք մի քանի անգամ ավելի մեծ են ու ուժգին քան Երկրի վրա: Ուշագրավ է Յուպիտերի մթնոլորտում ձևավորված Մեծ Կարմիր հետքը, որը մի հսկա մրրիկ է և հայտնի է XVII դարից ի վեր: Իր տրամագծով այն գերազանցում է Երկիր մոլորակը: Յուպիտերը ունի առնվազն 66 արբանյակներ, որոնցից ամենամեծերը Իո, Եվրոպա, Գանիմեդը և Կալիստոն հայտնաբերվել են Գալիլեո Գալիլեյի կողմից 1610 թվականին: Յուպիտերի հետազոտությունները կատարվում են Երկրի վրա գտնվող և ուղեծրում գործող աղստղադիտակներով, ինչպես նաև սկսած 1970 թվականից դեպի այս մոլորակն են ուղարկվել ութ միջմոլորակային տիեզերական կայաններ`   ՆԱՍԱ-ի «Պիոներներ», «Վոյաջեր», «Գալիլեո» և այլն: Յուպիտերը մեր Արեգակնային համակարգի ամենամեծ մոլորակն է և հայտնի է իր «մեծ կարմիր հետքով», որն իրենից փոթորիկ է ներկայացնում: Մոլորակի վրա ավելի հետաքրքիր բաներ էլ կան, սակայն, գիտնականների պնդմամբ, «մեծ կարմիր հետքը» կարևոր է, քանի որ այն մեր ապահովության հարցում կարևոր դեր է խաղում: Պատճառն այն է, որ Յուպիտերի հսկայական չափսերը և ձգողականության ուժը պաշտպանիչ դեր ունեն Երկրի համար, քանի որ վահանի դեր կատարելով և ծածկելով Երկիրը` այն կլանում է տիեզերական բեկորները, աղբը և այլ վտանգավոր օբյեկտները` իր ուղեծիր քաշելով, մինչև դրանք կկարողանային հասնել Երկիր: Պիեռե-Սիմոն Լապլասե անունով ֆրանսիացի մաթեմատիկոս-աստղագետը Երկրին մոտեցող գիսատղ էր հայտնաբերել, որը սակայն կլանվել էր Յուպիտերի ձգողական դաշտի կողմից և փաստորեն ամբողջապես դուրս մղվել Արեգակնային համակարգից:

 

Մերկուրի

Մերկուրին նման է Լուսնին՝ նրա մակերևույթը ծածկված է բազմաթիվ խառնարաններով, կան նաև հարթ տարածքներ: Նա չունի բնական արբանյակ և զգալի մթնոլորտ: Ի տարբերություն Լուսնի, Մերկուրին ունի մեծ երկաթյա միջուկ, որը ստեղծում է մագնիսական դաշտ, որը մոտավորապես կազմում է Երկրի մագնիսական դաշտի 1%-ը: Մոլորակը չափազանց խիտ է, ինչը պայմանավորված է միջուկի համեմատաբար մեծ չափերով: Մակերևույթի ջերմաստիճանը տատանվում է −183 °C-ից մինչև 427 °C (90 – 700 Կ): Մերկուրին շարժվում է Արեգակի շուրջ բավականին ձգված էլիպտիկ ուղեծրով: Մեկ ամբողջ պտույտ Արեգակի շուրջ Մերկուրին կատարում է 87,97 երկրային օրվա ընթացքում: Մոլորակի միջին ուղեծրային արագությունը կազմում է 48 կմ/վ: Մերկուրիի հեռավորությունը Երկրից տատանվում է 82-ից մինչև 217 մլն կմ: Յուրաքանչյուր մոլորակի վրա օր է համարվում դրա մեկ ամբողջական պտույտը: Երկիրը մեկ ամբողջական պտույտ է կատարում 24 ժամում, այնինչ Մերկուրիի մեկ ամբողջական պտույտը տևում է գրեթե 60 երկրային օր: Պատկերացնու՞մ եք` ինչքան երկար պետք է սպասեիք, մինչև նորից լույսը բացվեր, եթե լինեիք Մերկուրիի վրա: Հետաքրքիր է իմանալ նաև այն, որ Երկրի վրա էլ կարելի է այդ փորձառությունը ունենալ. Անտարկտիդայում մի ամբողջ ձմեռ արևը հորիզոնից չի բարձրանում:
Քանի որ Մերկուրիի ուղեծիրը Արեգակի կողքով է անցնում, մեկ տարին այնտեղ հավասար է մոտավորապես երկրային 88 օրվա, սա նշանակում է, որ Մերկուրիի վրա տարին երկու օրից էլ քիչ ժամանակ է պարունակում: Բայց սա դեռ ամենը չէ. մոլորակի տարօրինակ ուղեծրի պատճառով թվում է թե Արեգակը ետ ու առաջ է շարժվում:

Վեներա

Վեներան Երկրի երկնակամարում երևացող մարմիններից պայծառությամբ երրորդն է Արեգակից և Լուսնից հետո, նրա տեսանելի աստղային մեծությունը հասնում է −4,6, բավարար պայծառ, որպեսզի ստվերներ ստեղծի: Քանի որ, Վեներան ավելի մոտ է գտնվում Արեգակին, քան Երկիրը, այն երկնակամարում երբեք չի հեռանում Արեգակից ավելին քան 47,8° (երկրի մակերևույթից դիտողի համար): Իր առավելագույն լուսատվությանը հասնում է արևածագից անմիջապես առաջ կամ որոշ ժամանակ արևամուտից հետո, որտեղից էլ ծագում են նրա Առավոտյան և Երեկոյան աստղ անվանումները:

Վեներան դասակարգվում է որպես երկրային խմբի մոլորակ, և երբեմն այն անվանում են «Երկրի քույր», քանի որ երկու մոլորակները իրար նման են չափերով, ձգողության ուժով և կազմությամբ: Սակայն պայմանները այս երկու մոլորակների վրա չափազանց տարբեր են: Վեներայի մակերևույթը թաքնված է չափազանց խիտ ծծմբաթթվի ամպերով, որոնք ունեն բարձր արտացոլման գործակից, ինչը հնարավորություն չի տալիս տեսնելու մակերևույթը տեսանելի սպեկտրում (սակայն Վեներայի մթնոլորտը թափանցիկ է ռադիոալիքների համար, որոնց միջոցով էլ հետազոտվել է մոլորակի մակերևույթը):

Վեներան ունի ամենախիտ մթնոլորտը բոլոր Երկրի նման մոլորակների միջ, որը բաղկացած է հիմնականում ածխաթթու գազից: Դա բացատրվում է նրանով, որ Վեներայի վրա գոյություն չունի ածխաթթվի գեոքիմիական ցիկլ և կյանք, որը կարող էր վերամշակել այն կենսազանգվածի:

Խորը անցյալում, ինչպես ենթադրվում է, Վեներան այնքան է տաքացել, որ երկրայինի նման օվկիանոսները, որոնք ենթադրվում է որ այնտեղ կային, ամբողջությամբ գոլորշիացել են, երբ ջերմաստիճանը աճել է ջերմոցային էֆեկտի հետևանքով, թողնելով իրենցից հետո անապատային տեսարան բազմաթիվ ժայռերով: Տեսություններից մեկը ենթադրում է, որ ջրային գոլորշին մագնիսական թույլ դաշտի պատճառով բարձրացել է այնքան բարձր, որ քշվել է Արեգակնային քամու կողմից միջմոլորակային միջավայր: Շատերի կարծիքով Արեգակնային համակարգի ամենատաք մոլորակը Մերկուրին է, քանի որ այն ամենամոտն է Արեգակին, սակայն իրականում պարզվում է, որ Վեներան ավելի տաք է, քան Մերկուրին, չնայած այն բավականին հեռու է գտնվում: Սա այն պատճառով է, որ Արեգակին մոտ գտնվելով Մերկուրին չունի մթնոլորտ, որը կպահեր արեգակնային տաքությունը: Սրան հակառակ` Վեներան բավականին խիտ մթնոլորտ ունի, որը պահպանում է արեգակնային տաքությունը: Հետաքրքիր է նաև այն, որ Վեներան տարբերվում է մնացած մոլորակներից նրանով, որ այն հակառակ ուղղությամբ է պտտվում:

Մարս

Մարսը իր անունը ստացել է հռոմեական պատերազմի աստված Մարսի պատվին: Երբեմն անվանում են նաև «կարմիր մոլորակ» մակերևույթի կարմրավուն երանգի պատճառով, որը ստացվում է երկաթի օքսիդի պատճառով:

Մարսի մակերևույթային ռելիեֆի առանձնահատկություններից են հարվածային խառնարանները, ինչպես նաև հրաբուխները, հովիտները, անապատները և բևեռային սառցե գլխարկները: Մարսը ունի երկու բնական արբանյակ – Ֆոբոսը և Դեյմոսը (հին հունարենից թագմանաբար – «վախ» և «սարսափ»):  Սկսած 1960-թ. Մարսի անմիջական ուսումնասիրություններով զբաղվել են ՍՍՀՄ («Մարս» և «Ֆոբոս» ծրագրեր), ԵՏԳ և ԱՄՆ («Մարիներ», «Վիկինգ», «Mars Global Surveyor» և այլ ծրագրեր) ավտոմատ կայաններով:

Մարսը կարելի է դիտել Երկրից անզեն աչքով: Որպես օրենք, մեծ առճակատման ժամանակ Մարսը հանդիսանում է Երկրի գիշերային երկնակամարի ամենապայծառ մարմինը, սակայն դա տեղի է ունենում միայն 15-17 տարին մեկ անգամ, մեկ-երկու շաբաթների ընթացքում:

Մարս մոլորակի վրա ջերմաստիճանը տատանվում է −153°C`   բևեռի վրա ձմեռը,  մինչև ավելին քան +20 °C`   հասարակածի վրա կեսօրին: Միջին ջերմաստիճանը կազմում է −50 °C: Մարսի մթնոլորտը, որը հիմնականում կազմված է ածխաթթու գազից, չափազանց նոսր է: Ճնշումը մակերևույթի վրա 160 անգամ փոքր է երկրինից: Մթնոլորտի մոտավոր հաստությունը կազմում է 110 կմ:

 

Սատուրն

Սատուրնը իր մեծությամբ զիջում է միայն Յուպիտերին։ Արեգակից գտնվում է 9,54 ա.մ. հեռավորության վրա և նրա շուրջը 9,6 կմ/վ արագությամբ պտտվում է 29,46 տարում։ Հասարակածային շառավիղը 60400 կմ է, միջին խտությունը`   700 կգ/մ³։ Իր առանցքի շուրջ Սատուրնը պտտվում է 10 ժամ 40 րոպե 30 վայրկյանում։ Նման արագ պտույտից մոլորակը «սեղմվում է» բևեռներում։ Դա լավ նկատվում է անգամ աստղադիտակով նայելիս։ Բևեռային շառավիղը 6500 կմ-ով փոքր է հասարակածային շառավղից։ Հասարակածը ուղեծրի հարթությամբ թեքված է 26,70 անկյունով և դա հանգեցնում է տարվա եղանակների փոփոխության։

Սատուրնը կազմված է ջրածնից, ոչ մեծ քանակությամբ հելիումից և գծային էլեմենտներից։ Այն կազմված է նաև փոքր քարե և սառցե միջուկից, որը շրջապատված է մետաղական ջրածնի հաստ շերտով և դրսից`   գազային շերտով։ Քամու արագությունը Սատուրնի վրա կարող հասնել 1800 կմ/ժ։ Մթնոլորտում տեղի են ունենում հսկայական փոթորիկներ, որոնք տեսանելի են անգամ Երկրից (աստղադիտակով)։ Սատուրնի մագնիսական դաշտը հասնում է Յուպիտերինին և մեծ է Երկրի մագնիսական դաշտից։

Ուրան

Չնայած այն հանգամանքին, որ երբեմն Ուրանը տեսանելի է անզեն աչքով, ավելի վաղ ժամանակներում դիտարկողները չէին ընդունում այն որպես մոլորակ խամրածության և ուղեծրով դանդաղ շարժման պատճառով։

Ինչպես և մյուս գազային հսկաները, Ուրանն ունի օղակների համակարգ և մագնիտոլորտ, բացի այդ, այն ունի 27 արբանյակ: Ուրանի ուշագրավ առանձնահատկությունն այն է, որ ի տարբերություն մյուս մոլորակների՝ նրա պտտման առանցքը գտնվում է գրեթե ուղեծրային հարթության մեջ:

Ուրանը Երկրից ծանր է 14,5 անգամ, այն Արեգակնային համակարգի հսկա մոլորակներից ամենաթեթևն է: Ուրանի ջերմաստիճանն զգալիորեն ցածր է՝ ի տարբերություն Արեգակնային համակարգի բոլոր մյուս հսկա մոլորակների:

Նեպտուն

Նեպտունի կազմվածքը մոտ է Ուրանին, և այս երկու մոլորակները կազմվածքով տարբերվում են ավելի խոշոր հսկա մոլորակներից՝ Յուպիտերից և Սատուրնից: Երբեմն, Ուրանն ու Նեպտունը դասում են առանձին կատեգորիայի՝ «սառցե հսկաների»: Նեպտունի մթնոլորտը, Յուպիտերի և Սատուրնի մթնոլորտերի նման, կազմված է հիմնականում ջրածնից և հելիումից, ածխաջրածինների հետքերով, և հնարավոր է ազոտով, սակայն պարունակում է նաև սառույցների ավելի մեծ մաս՝ ջրային, ամոնիակային, մեթանային: Նեպտունի միջուկը, ինչպես և Ուրանինը, կազմված է հիմնականում սառույցներից և լեռնային ապարներից: Մթնոլորտի արտաքին շերտերում մեթանի հետքերի առկայությունն էլ հենց հանդիսանում է մոլորակի կապույտ գույնի պատճառը: Նեպտունի մթնոլորտում փչում են ամենահզոր քամիներն Արեգակնային համակարգի մոլորակների միջև, որոշ գնահատականներով, նրանց արագությունը կարող է հասնել 2100 կմ/ժ: «Վոյաջեր-2» սարքի թռիչքի ժամանակ 1989 թվականին Նեպտունի հարավային կիսագնդում հայտնաբերվեց այսպես կոչված Մեծ մութ հետքը, որը նման է Յուպիտերիվրա հայտնաբերված Մեծ կարմիր հետքին: Նեպտունի ջերմաստիճանը մթնոլորտի վերին շերտերում մոտ է −220 °C: Մոլորակի կենտրոնում տարբեր գնահատականներով ջերմաստիճանը կազմում է 5400 Կ-ից մինչև 7000 – 7100 °C, որը համեմատելի է Արեգակի մակերևույթի և հայտնի մոլորակների մեծամասնության միջուկի ջերմաստիճանի հետ։ Նեպունը ունի թույլ հատվածավորված օղակների համակարգ, հնարավոր է, որ հայտնաբերվել էր դեռ 1960-ական թվականներին, սակայն հավաստիորեն հաստատվել է միայն «Վոյաջեր-2» կայանի միջոցով 1989 թվականին:

 

Հետաքրքիր փաստեր

  1. Արեգակըկազմում է Արեգակնային համակարգի զանգվածի 99,8 տոկոսը:

Այսինքն՝ Արեգակի զանգվածը 1 989 100 000 000 000 000 000 000 000 000 կգ է: Մյուս բոլոր մոլորակները, արբանյակները, աստղակերպները և այլ մարմիններ տեղավորվում են մնացած 0,2 տոկոսում:

  1. Արծվի համաստեղության գազային ամպում այնքան ալկոհոլ կա, որ դրանից հնարավոր է ստեղծել 200 սեպտիլիոն լիտր գարեջուր:
  2. Վերջին 20 տարում Արեգակնային համակարգի սահմաններից դուրս հայտնաբերվել են հազարից ավելի մոլորակներ: Այս պահին հաստատված է 1934-րդ մոլորակի գոյությունը:
  3. Միջաստղային տարածության ձայնը սարսափելի է հնչում:
  4. Արեգակնային համակարգի բոլոր մոլորակները կարող են տեղավորվել Երկրի և Լուսնի միջև:
  5. Ֆոտոնին անհրաժեշտ կլինի միջինը 170,000 տարի, որպեսզի այն արևի միջուկից հասնի մակերևույթին: Բայց ընդամենը ութ րոպե, որպեսզի հասնի երկրին:
  6. Եթե միջաստղային տարածության տատանումները ձևափոխվեն ձայնային ալիքների, ապա սարսափելի կհնչեն:
  7. Սատուրնի օղակները ժամանակ առ ժամանակ անհետանում են: Յուրաքանչյուր 14-15 տարին մեկ Սատուրնը կողքի է շրջվում` դեպի Երկիր: Օղակների հաստությունն այնքան փոքր է Սատուրնի համեմատ, որ այդ դիրքում թվում է, թե անհետացել են:
  8. Սատուրնը շատ մեծ մեկ այլ օղակ էլ ունի, որը բացահայտվել է 2009թ.:
  9. Սատուրնի հյուսիսային բևեռում վեցանկյուն ամպ գոյություն ունի:
  10. Մեր Արեգակնային համակարգում օղակով աստղակերպ գոյություն ունի: Խարիկլո աստղակերպը երկու նեղ և խիտ օղակ ունի: Սա Արեգակնային համակարգի հինգերորդ օբյեկտն է` Սատուրնի, Յուպիտերի, Նեպտունի և Ուրանի հետ, որն օղակներ ունի:
  11. Յուպիտերը 2,5 անգամ ավելի մեծ է, քան Արեգակնային համակարգի բոլոր մոլորակները միասին:
  12. 1,5 ժամում Երկրի վրա ավելի շատ արեգակնային էներգիա է հասնում, քան մենք օգտագործում ենք ամբողջ տարում:
  13. Եթե Դուք ընկնեք «սևխոռոչ» մեջ, ապա կձգվեք, ինչպես սպագետին: Երևույթը կոչվում է սպագետիֆիկացում:
  14. Եթե ոչինչ չանհանգստացնի Լուսնին (օրինակ` երկնաքար), ապա հետքերը` թողնված նրա մակերևույթին, հավերժ կմնան: Ի տարբերություն երկրի` այնտեղ էրոզիա չկա:
  15. Վերջերս աստղ է հայտնաբերվել, որը 21 տարի «թաքնված» է եղել մեկ այլ` գերնոր աստղի ճառագայթներում:
  16. Աղբաբնդիռները (навозные жуки) կողմնորոշվում են Ծիր Կաթինով: Թռչունները և մարդիկ կողմնորոշման համար օգտագործում են աստղերը, իսկ աֆրիկյան աղբաբնդիռներն օգտագործում են մի ամբողջ գալակտիկա, որպեսզի համոզվեն, որ ճիշտ են շարժվում:
  17. 4,5 մլրդ տարի առաջ Մարսի մեծության օբյեկտը բախվել է Երկրին: Սա դեռևս ամենաճշմարտացի բացատրությունն է այն բանի, թե ինչպես է առաջացել Լուսինը: Օբյեկտից մի կտոր պոկվել է, որը և դարձել է Լուսինը:
  18. Մենք բոլորս աստղափոշուց ենք պատրաստված:
  19. Մեզ հայտնի Տիեզերքում անհամար թվով աստղեր կան:

Ավստրալիական ազգային ինստիտուտի հետազոտությունների համաձայն՝ մեզ հայտնի Տիեզերքում կա 70 սեքստիլիոն աստղ, իսկ դա 70,000 միլիոն միլիոն միլիոն է:

 

Կարծիք…

Ես կարծում եմ, որ դեռ գիտնականներին շատ ժամանակ է հարկավոր, որպեսզի կարողանան հստակ պարզել մոլորակների գոյության, տիեզերքի և արևի գաղտնիքների, երկիր մոլորակի կյանքի հայտնաբերման մասին: Ամեն տարի տարբեր բաներ են գիտնականները հայտնաբերում, թե մոլորակների, թե տիեզերքի մասին:

 

 

Աղբյուրներ՝ http://www.erida.org/2012/05/1.html

http://poqrikner.am/aregaknayin-hamakarg/

http://www.encyclopedia.am/pages.php?hId=79

https://www.dasaran.am/apps/wiki/view/id/5626

https://www.dasaran.am/apps/wiki/view/id/5527

https://www.dasaran.am/apps/wiki/view/id/5530

https://www.dasaran.am/apps/wiki/view/id/5606

https://www.dasaran.am/apps/wiki/view/id/5647

https://www.dasaran.am/apps/wiki/view/id/5658

https://hy.wikipedia.org/wiki/Նեպտուն

http://blognews.am/arm/news/71046/aregaknayin-hamakargi-masin-10-zarmanahrash-past.html

https://168.am/2015/07/22/515724.html

 

 

 

Leave a comment