Posted in Կինո-Ֆոտո, Uncategorized

Էնի Լեյբովից. Լուսանկարչուհի.

Annie Leibovitz-SF-1-Crop.jpgԼուսանկաչության արվեստը առաջին անգամ հետաքրքրեց նրան՝ Ճապոնիա գնալու շրջագայության ընթացքում՝ երկրորդ կուրսում։ Տուն վերադառնալուց հետո Էնին միանգամից գրվեց լուսանկաչության դասընթացների։  Էննի Լեիբովիցի արդեն մի քանի տարի հետո նա դարձավ երաժշտական միջավայրում՝ ամենահայտնի ամսագրի գլխավոր լուսանկարիչը։ Իսկ հետագայում նրա նկարներից շատերը դարձան աշխարհահռչակ։ Այսօր նա շարունակում է մնալ հայտնիության գագաթնակետին. նրա յուրաքանչյուր նոր աշխատանք ակնթարթորեն հայտնի է դառնում: Էնի Լեյբովիցը ժամանակակից ամենատաղանդավոր և հաջողակ լուսանկարիչներից մեկն է:

Էնի Լեյբովիցի նկարներից ինձ ամենաշատը հետաքրքրեցին այս երկու լուսանկարները:

 

Վուպի Գոլդբերգը 

4_640x644

Այս լուսանկարը հաղորդում է տրամադրություն: Այս լուսանկարում թվում է, թե տղան պարկած է ինչ-որ սառած սպիտակ բանի մեջ, սակայն երկրորդ հայացքից նկատում ենք, որ տղան պարկած է կաթի մեջ: Սա շատ հետաքրքիր լուսանկար է և ժպիտ է հաղորդում մարդկանց:

Քեյթ Բլանշետ

5_640x420

Այս լուսանկարում պատկերված է այս աղջիկը, ով վարում է հեծանիվ սակայն շատ տարօրինակ կերպով: Աղձկա մեղմ ժպիտը մարդկանց հաղորդում է լավ տրամադրություն: Կարծում եմ  ետևի տնակը նույնպես ինչ-որ նշանակություն ունի:

 

 

 

 

Posted in Կինո-Ֆոտո, Uncategorized

Չարլի Չապլի (The kid),(Կինո-ֆոտո՝)

Ես հաճախում եմ կինո-ֆոտո խմբակ, որտեղ զբաղվում ենք զանազան բաներով՝ նկարում ենք,դիտում ենք մուլտֆիլմ և այլն: Ասեմ, որ խմբակում 7-8 հոգի են հաճախում:Այդ պատճառով էլ հեշտ են անցնում դասերը: Ահա մենք դիտեցինք Չարլի Չապլիի (the kid)-ը, որը իդեպ առանց խոսքի էր և այդպես ավելի քան հետաքրքիր էր:Կարծում եմ լավ կլինի, որ պատմեմ ֆիլմը իմ հիշողության օգնությամբ:

Կար մի կին:Նա ուներ փոքրիկ երեխա:Նրանք չափազանց աղքատ էին և ապրում էին դրսում:Մայրը չեր ուզում,որ երեխան լաց լինի սովիծ,ցրտից այդ պատճառով էլ երեխային դնում է մի հարուստ մարդու ավտոմեքենայի մեջ և գրում նամակ ՙ<<Պահեք և սիրեք երեխային,խնդրում եմ>>:Նա հույս ուներ,որ երեխան կլինի ապահով ձեռքերում:Բայց երկուգողեր գալիս են և գողանում են մեքենան:Նրանք տեսնում են երեխային և դնում դրսում:Դրսում երեխային գտնում է Չարլի Չապլինը և ճար չունենալով տանում  է երեխային տուն:Անունը դնում Ջոն և պահում:Երեխան մեծանում է և դառնում հինգ տարեկան:Ահա նրանք ապրում են իրենց համար երջանիկ:Մի օր բլիթներ են թխում, մի օր գնում փող վաստակելու և այդպես շարունակ:Բայց ահա մի գեղեցիկ օր երկու տղամարդ գալիս են և ուզում են տանել երախային:Շատ դաժանորեն բաժանում են Չարլի Չապլինին և Ջոնին:Սակայն Չարլի Չապլիի խորամանկությամբ նրան էլի միանում են և արդեն ապրում են հյուրանոցում:Մոռացա ասել, այդ կինը դառնում է շատ մեծահարուստ կին և ապրում է շատ լավ կյանքում:Նա շատ էր ուզում գտնել իր երեխային և հայտարարություն գրում թերթում:Ահա կարդում է հայտարարությունը այն հյուրանոցի պահակը, որտեղ մնում են Չալի Չապլին և Ջոնը:Պահակը կասկածելով, որ երեխան Ջոնն է տանում է Ջոնին ոստիկանույթուն:Ահա գալիս է այդ կինը գտնում է իր երեխային և տանում իր տուն:Խեղճ Չարլի Չապլի նա էլ փորձում էր գտնել Ջոնին, սակայն չեր կարողանում:Ջոնը իր մայրիկին շատ է խնդրում, որ Չարլի Չապլին վերադառնա և ապրի իրենց հետ:Կինը ոստիկանությանը խնդրում է բերել իրենց տուն Չարլի Չալիին:Եվ ահա Չարլի Չապլիին տանում են այնտեղ, որտեղ Ջոնն էր:Նրանք անչափ իրար կարոտել էին և երկուսն էլ ուրախ էին, որ ապրում են միասին ու անվտանգ:Այդպես նրանք երեքով ապրեցին ուրախ և երջանիկ:

Գիտեմ,շատ հուզիչ էր, բայց ոչինչ, արցունքները սրբեք և սպասեք հաջորդ թողարկմանը: