Posted in Քաղաքագիտություն

Աշխարհաքաղաքականություն

Աշխարհաքաղաքականությունը տեսություն է միջազգային քաղաքական հարաբերությունների վրա, աշխարհագրական գործոնների ազդեցության մասին։

Գեոպոլիտիկան օգտագործվեց գերմանական նացիստների կողմից Երկրորդ համաշխարհային պատերազմի սանձազերծումը և Նացիստական Գերմանիայի նվաճողական քաղաքականությունը արդարացնելու համար։ Այդ պատճառով մի տևական ժամանակ գեոպոլիտիկան նույնացվում էր պատերազմի ու ագրեսիայի գաղափարախոսության հետ և համարվում էր հետադիմական և վարկաբեկված գիտական ուղղություն։ Գեոպոլիտիկայի նկատմամբ հետաքրքրությունը կրկին աճեց 20-րդ դարի 60-ական թվականներից սկսած։ Միաժամանակ տարածում գտան այլ մոտեցումներ ու տեսակետներ՝ պայմանավորված հետպատերազմյան նոր աշխարհակարգով և հատկապես միջուկային զենքի հայտնագործման ու տարածման հանգամանքով։ Տիրապետող էր դառնում այն գիտակցությունը, որ պատերազմն այլևս միջազգային հարցերի լուծման միջոց լինել չի կարող։ Առաջնակարգ նշանակություն ձեռք բերեցին պետության շահերի պաշտպանության, դրանց համաձայնեցման այնպիսի տնտեսական, տեխնիկական միջոցները և արտաքին քաղաքական գործունեությունը, որոնք բացառում են ռազմական ուժի գործադրումը։ Հին, դասական գեոպոլիտիկայի հիմքում ընկած էր «աշխարհագրական միջավայր-արտաքին քաղաքականություն» կապը, երբ աշխարհագրական դիրքի բարելավման և բնական ռեսուրսներով ապահովման հարցերը լուծվում էին ուժի դիրքերից։ Արդի գեոպոլիտիկայի հիմքում ընկած է եռանդամ« աշխարհագրական միջավայր-մարդ (ժողովուրդ)-արտաքին քաղաքականություն» շղթան։ Դրա իմաստն այն է, որ մեծանում է մարդկային գործոնի դերը։ Դա նշանակում է, որ մասնավորապես միջազգային քաղաքականության մեջ` բացառելով պատերազմը և նոր տարածքային նվաճումները, տիրապետող է դառնում հարևան պետությունների կենսական շահերի, ժողովրդի մենթալիտետի, քաղաքական կուլտուրայի, ազգային-պատմական ավանդույթների և նույնիսկ երկրի ղեկավարի հայացքների ու անձնական հատկանիշների փոխադարձ հաշվառումը։ Այդպիսի աշխարհաքաղաքական մոտեցումն օգնում է ճիշտ հասկանալու արտաքին քաղաքական գործընթացի մասնակիցների հեռավոր և մերձավոր շահերն ու նպատակները, նրանց քաղաքականությունը և դրա հիման վրա մշակելու սեփական պետական քաղաքականություն, մշտապես հիշելով, որ «քաղաքականությունը հնարավորին արվեստ է»։

Posted in Քաղաքագիտություն

Քաղաքագիտություն. Արցախյան կոնֆլիկտ

Լեռնային Ղարաբաղի հիմնախնդիրը ծագել է 1917թ. Ռուսաստանյան կայսրության փլուզման արդյունքում Անդրկովկասում երեք ազգային պետությունների` Հայաստանի, Ադրբեջանի և Վրաստանի հանրապետությունների կազմավորման շրջանում: Լեռնային Ղարաբաղը բնակչությունը, որի 95 տոկոսը հայեր էին, գումարեցին իրենց առաջին համագումարը, որը Լեռնային Ղարաբաղը հռչակեց անկախ վարչաքաղաքական միավոր, ընտրեց Ազգային խորհուրդ և կառավարություն: 1918-1920թթ. Լեռնային Ղարաբաղն ուներ պետականության բոլոր ատրիբուտները` ներառյալ բանակն ու օրինական իշխանությունները:

Լեռնային Ղարաբաղի ժողովրդի խաղաղ նախաձեռնություններին ի պատասխան Ադրբեջանի Ժողովրդական Հանրապետությունը դիմեց ռազմական գործողությունների: 1918թ. մայիսից մինչև 1920թ. ապրիլը Ադրբեջանի և նրան սատարող Թուրքիայի զինված ստորաբաժանումները հայ ազգաբնակչության հանդեպ իրագործեցին բռնություններ և ջարդեր (1920թ. մարտին միայն Շուշիում կոտորվեց և տեղահանվեց շուրջ 40 հազար հայ): Սակայն, դրանով հնարավոր չեղավ պարտադրել Լեռնային Ղարաբաղի ժողովրդին ընդունելու Ադրբեջանի իշխանությունը:

1919թ. օգոստոսին Ղարաբաղը եւ Ադրբեջանը` ռազմական բախումը կանխելու նպատակով կնքեցին նախնական պայմանագիր, որով համաձայնվեցին երկրամասի կարգավիճակի խնդիրը քննարկել Փարիզի խաղաղության խորհրդաժողովում:

Հիշարժան է միջազգային հանրության արձագանքը: Ազգերի լիգան մերժել է Ադրբեջանի անդամության դիմումն այն պատճառաբանությամբ, որ դժվար է որոշել պետության հստակ սահմանները և այն տարածքները, որոնք գտնվում են այդ պետության ինքնիշխանության ներքո: Ի թիվս այլ վիճելի խնդիրների եղել է նաև Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի հարցը: Տարածաշրջանի խորհրդայնացման հետևանքով հիմնախնդիրը դուրս մնաց միջազգային կառույցների օրակարգից:

Անդրկովկասում խորհրդային կարգերի հաստատումն ուղեկցվեց քաղաքական նոր կարգերի ստեղծմամբ: Լեռնային Ղարաբաղը որպես Ադրբեջանի և Հայաստանի միջև վիճելի տարածք է ճանաչվում նաև Խորհրդային Ռուսաստանի կողմից: 1920թ. օգոստոսին Խորհրդային Ռուսաստանի և Հայաստանի Հանրապետության միջև կնքված համաձայնագրով, ռուսական զորքերը ժամանակավորապես տեղակայվեցին Լեռնային Ղարաբաղում:

Հայաստանում խորհրդային կարգերի հաստատումից անմիջապես հետո, 1920թ. նոյեմբերի 30-ին, Ադրբեջանի Հեղկոմը (Հեղափոխական կոմիտե – այն ժամանակվա բոլշևիկյան իշխանության գլխավոր մարմին) իր հայտարարությամբ Ադրբեջանի կողմից նախկինում հավակնած տարածքները` Լեռնային Ղարաբաղը, Զանգեզուրը և Նախիջևանը, ճանաչեց որպես Հայաստանի անբաժանելի մաս:

Ադրբեջանական ԽՍՀ Ազգային խորհուրդը` հիմք ընդունելով Ադրբեջանի Հեղկոմի և Ադրբեջանական ԽՍՀ և Հայկական ԽՍՀ կառավարությունների միջև կնքված համաձայնագիրը, 1921թ. հունիսի 12-ի հռչակագրով Լեռնային Ղարաբաղը հռչակում է Հայկական ԽՍՀ անբաժանանելի մաս:

Լեռնային Ղարաբաղի, Զանգեզուրի և Նախիջևանի նկատմամբ հավակնություններից հրաժարվելու մասին Խորհրդային Ադրբեջանի հայտարարության և Հայաստանի ու Ադրբեջանի կառավարությունների միջև համաձայնության հիման վրա` 1921թ. հունիսին, Հայաստանը նույնպես Լեռնային Ղարաբաղը հայտարարեց իր անբաժանելի մաս:

Հայաստանի կառավարության ընդունած դեկրետի տեքստը հրապարակվեց ինչպես Հայաստանի, այնպես էլ Ադրբեջանի մամուլում («Բաքվի աշխատավոր», Ադրբեջանի Կոմկուսի Կենտկոմի օրգան, 1921թ. հունիսի 22): Այսպիսով տեղի ունեցավ Լեռնային Ղարաբաղի Հայաստանին միացման իրավական ամրագրումը: Միջազգային իրավունքի և նորմերի համատեքստում (միջազգային իրավական իմաստով), կոմունիստական վարչակարգի ընթացքում սա եղավ վերջին օրինական ակտը Լեռնային Ղարաբաղի վերաբերյալ:

Անտեսելով իրողությունը, 1921թ. հուլիսի 4-ին Ռուսաստանի կոմունիստական կուսակցության Կովկասյան բյուրոն Վրաստանի մայրաքաղաք Թբիլիսիում հրավիրում է լիագումար նիստ, որի ընթացքում նունպես հաստատվում է Լեռնային Ղարաբաղը Հայկական ԽՍՀ մաս հանդիսանալու փաստը: Սակայն, Մոսկվայի թելադրանքով և Ստալինի անմիջական միջամտությամբ, հուլիսի լույս 5-ի գիշերը վերանայվում է նախորդ օրվա որոշումը և ընդունվում է Լեռնային Ղարաբաղը Խորհրդային Ադրբեջանի կազմում ընդգրկելու և այդ տարածքում ինքնավար մարզ կազմավորելու վերաբերյալ պարտադրված որոշումը` չպահպանելով նույնիսկ ընթացակարգը: Այս որոշումն աննախադեպ իրավական ակտ է միջազգային իրավունքի պատմության մեջ, երբ երրորդ երկրի կուսակցական մարմինը (ՌԿ(բ)Կ)` առանց որևէ իրավական հիմքի կամ իրավասության, որոշում է Լեռնային Ղարաբաղի կարգավիճակը:

Ադրբեջանական և Հայաստանի ԽՍՀ-ները 1922թ. դեկտեմբերին ընդգրկվեցին ԽՍՀՄ-ի կազմավորման գործընթացներում, իսկ Ղարաբաղի տարածքի ընդամենը մի հատվածում 1923թ. հուլիսի 7-ին, Ադրբեջանական ԽՍՀ Կենտրոնական գործադիր հեղափոխական կոմիտեի որոշմամբ կազմավորվեց Լեռնային Ղարաբաղի Ինքնավար Մարզը` Ադրբեջանական ԽՍՀ կազմում, որով, ըստ էության, ոչ թե լուծվեց, այլ ժամանակավորապես սառեցվեց ղարաբաղյան հիմնախնդիրը: Ավելին, ամեն ինչ արվեց, որպեսզի Լեռնային Ղարաբաղի Ինքնավար Մարզն ընդհանուր սահման չունենա Հայաստանի հետ:

Սակայն ողջ խորհրդային ժամանակահատվածում Լեռնային Ղարաբաղի հայությունը երբեք չհաշտվեց այդ որոշման հետ և տասնյակ տարիներ շարունակաբար պայքարեց Մայր հայրենիքին վերամիավորվելու համար:

Ադրբեջանական ԽՍՀ կազմում Լեռնային Ղարաբաղի Ինքնավար Մարզի լինելու ամբողջ ժամանակահատվածում այդ հանրապետության ղեկավարությունը կանոնավոր և հետեւողականորեն ոտնահարել է հայ բնակչության իրավունքներն ու շահերը: Լեռնային Ղարաբաղի նկատմամբ Ադրբեջանի կողմից վարվող խտրական քաղաքականությունը դրսևորվում էր մարզի սոցիալ-տնտեսական զարգացման արհեստական կասեցման, այն Ադրբեջանի հումքային ածանցյալի վերածելու, ԼՂԻՄ-ի հայաթափման նպատակով ժողովրդագրական գործընթացին ակտիվ միջամտության, հայկական կոթողների եւ մշակութային արժեքների ոչնչացման ու յուրացման փորձերի մեջ:

Լեռնային Ղարաբաղի նկատմամբ Ադրբեջանի խտրականությունն իր ազդեցությունն ունեցավ նաև Ղարաբաղի բնակչության վրա և դարձավ վերջինիս գաղթի հիմնական պատճառը: Արդյունքում, Ղարաբաղի բնակչության հարաբերակցությունը փոփոխվեց. եթե 1923 թվականին հայերը կազմել են Լեռնային Ղարաբաղի բնակչության 94,4 տոկոսը, ապա 1989թ. տվյալներով հայերի թիվը նվազել է մինչև 76,9 տոկոս: Հայաթափման քաղաքականությունն առավել հաջող ընթացավ մեկ այլ հայկական տարածքում` Նախիջևանում:

ԼՂԻՄ-ի ժողովուրդը և Հայկական ԽՍՀ իշխանությունները Ղարաբաղն Ադրբեջանական ԽՍՀ-ին փոխանցելու որոշումը վերանայելու խնդրանքով ԽՍՀՄ կենտրոնական իշխանություններին ուղղված բազմաթիվ դիմումներ են հղել, որոնք անտեսվել են կամ մերժվել, պատճառ դառնալով նախաձեռնողների հանդեպ կիրառվող հալածանքների: Նշված դիմումների թվում են Հայկական ԽՍՀ Կառավարության և կոմունիստական կուսակցության կենտրոնական կոմիտեի 1945թ. դիմումը ԽՍՀՄ կառավարությանը և Համամիութենական կոմունիստական կուսակցության կենտրոնական կոմիտեին, 1963թ. ԼՂԻՄ ազգաբնակչության ավելի քան 2,5 հազար, իսկ 1965թ. ավելի քան 45 հազար ստորագրությամբ նամակները` հասցեագրված ԽՍՀՄ ղեկավարությանը, 1977թ. ԽՍՀՄ նոր Սահմանադրության համաժողովրդական քննարկումների շրջանակում ԼՂԻՄ աշխատանքային կոլեկտիվների առաջարկությունները:

Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի ներկա փուլը սկսվել է 1988թ., երբ ի պատասխան ԼՂ բնակչության ինքնորոշման պահանջի, ադրբեջանական իշխանությունները կազմակերպեցին հայ բնակչության կոտորածներ ու էթնիկ զտումներ Ադրբեջանի ողջ տարածքում, մասնավորապես` Սումգայիթում, Բաքվում եւ Կիրովաբադում:

1991թ. սեպտեմբերի 2-ին Ստեփանակերտում տեղի ունեցավ ժողովրդական պատգամավորների Լեռնային Ղարաբաղի մարզային և Շահումյանի շրջանային խորհուրդների համատեղ նստաշրջան՝ բոլոր մակարդակների պատգամավորների մասնակցությամբ: Ընդունվեց «Հռչակագիր Լեռնային Ղարաբաղի Հանրապետության հռչակման մասին» որոշումը, որով նախկին ԼՂԻՄ և Շահումյանի շրջանի տարածքում ձևավորվեց ԼՂՀ-ն:

1991թ. դեկտեմբերի 10-ին, ԼՂ-ի բնակչությունը հանրաքվեով ամրագրեց անկախ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության հռչակումը, որը լիովին համապատասխանում է ինչպես միջազգային իրավունքի նորմերին, այնպես էլ այն ժամանակվա ԽՍՀՄ օրենքների տառին և ոգուն: Այսպիսով, նախկին Ադրբեջանական ԽՍՀ տարածքում ձեւավորվեցին երկու իրավահավասար պետական կազմավորումներ` Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը եւ Ադրբեջանի Հանրապետությունը:

Լեռնային Ղարաբաղում և հարակից հայաբնակ տարածքներում ադրբեջանական իշխանությունների վարած էթնիկ զտումների քաղաքականությունը վերաճեց Լեռնային Ղարաբաղի դեմ Ադրբեջանի կողմից բացահայտ ագրեսիայի և լայնածավալ ռազմական գործողությունների, ինչը հանգեցրեց տասնյակ հազարավոր զոհերի և զգալի նյութական կորուստների:

Ադրբեջանը ոչ մի անգամ չանսաց միջազգային հանրության, մասնավորապես Լեռնային Ղարաբաղի հակամարտությանն առնչվող ՄԱԿ ԱԽ բանաձևերում ամրագրված կոչերին` դադարեցնել ռազմական գործողությունները և վարել խաղաղ բանակցություններ:

Պատերազմի արդյունքում Ադրբեջանը զավթեց Լեռնային Ղարաբաղի Շահումյանի շրջանն ամբողջությամբ և Մարտունի ու Մարտակերտի շրջանների արևելյան հատվածները: Լեռնային Ղարաբաղի զինված ուժերի վերահսկողության տակ անցան հարակից շրջաններ, որոնք անվտանգության բուֆերի դեր կատարեցին` արգելափակելով ադրբեջանական կողմից ԼՂ բնակավայրերի հետագա հրետակոծումը:

Posted in Քաղաքագիտություն

Քաղաքագիտություն. 11-15.04.22

Օսեթական կոնֆլիկտ

Հարավային Օսիան Խորհրդային Միության տարիներին ինքնավար շրջան էր Վրաստանի կազմում: Վրաց-հարավօսական հակամարտության ժամանակակից պատմությունը սկսվում է 1980-ականների վերջին՝ Խորհրդային Միության փլուզման ժամանակ: Հարավային Օսիան ցանկանում էր անկախություն, Վրաստանն ի պատասխան ընդհանրապես վերացրեց դրա ինքնավար տարածքի կարգավիճակը և ներառեց Շիդա Քարթլիի տարածաշրջանում:

Հակամարտության զինված փուլում, ըստ տարբեր աղբյուրների, բոլոր կողմերից մահացել է մինչև 10 հազար մարդ, մոտ 100 հազար մարդ դարձել են փախստականներ և տեղահանվածներ:

Խաղաղության պայմանագրին համապատասխանության մոնիտորինգը հանձնարարվել է «Համատեղ վերահսկիչ հանձնաժողովին» և եռակողմ «Միասնական խաղաղապահ ուժին»՝ վրացական, հարավօսական և ռուսական գումարտակներին ՝ ռուս զինվորականների հրամանատարությամբ: Մինչև 2008 թվականի օգոստոսը հակամարտությունը համարվում էր «սառեցված»:

2008-ի օգոստոսին Հարավային Օսիայի շուրջ 5-օրյա պատերազմից հետո Ռուսաստանը ճանաչեց Հարավային Օսիան որպես անկախ երկիր: Մոսկվայի և Թբիլիսիի միջև դիվանագիտական ​​հարաբերությունները խզվեցին:

Հարավային Օսիան կառուցում է իր կյանքը որպես անկախ հանրապետություն, որը, սակայն, ճանաչում են միայն Ռուսաստանը և մի շարք այլ երրորդ աշխարհի երկրներ: Միջազգային հանրության մեծ մասը դա համարում է Վրաստանից անջատված շրջան: Դագոմիսի համաձայնագրերը փաստորեն կորցրել են իրենց ուժը 2008-ի օգոստոսյան պատերազմից հետո, երբ Ռուսաստանը ճանաչեց Հարավային Օսիայի Հանրապետության անկախությունը:

Աբխազական կոնֆլիկտ

Խորհրդային տարիներին Աբխազիան ինքնավար հանրապետություն էր Վրաստանի կազմում: Խորհրդային Միության փլուզումից հետո Աբխազիան ձգտում էր դառնալ անկախ երկիր, Թբիլիսին պնդում էր, որ Աբխազիան պետք է մնա ինքնավար հանրապետություն անկախ Վրաստանում:

Պատերազմը սկսվում է 1992-ի օգոստոսի 14-ին, հակամարտության ռազմական փուլի ավարտի օրն է 1993-ի սեպտեմբերի 27-ը: Պատերազմն ավարտվեց վրացական զինված ուժերի պարտությամբ: Ըստ տարբեր աղբյուրների, մահացել է ավելի քան 13 հազար մարդ, մոտ 300 հազար մարդ դարձել է փախստական ​​և ներքին տեղահանված: Նրանց մեծ մասը ազգությամբ վրացի է և դեռևս չի կարող վերադառնալ:

1994 թ.-ին կողմերը ՄԱԿ-ի Գլխավոր քարտուղարի հատուկ ներկայացուցչի միջնորդությամբ Մոսկվայում ստորագրեցին «Հրադադար և ուժերի տարանջատում» համաձայնագիրը: Մինչ օրս այս համաձայնագրի լայնամասշտաբ խախտումներ են արձանագրվել երեք անգամ՝ 1998, 2001 և 2008 թվականներին:

Մինչև 2008 թվականը վրաց-աբխազական հակամարտության գոտում  տեղակայված էին ԱՊՀ-ի Հավաքական խաղաղապահ ուժերը, որոնք ամբողջությամբ կազմավորված էին ռուսական զորքերից: Նաև հակամարտության գոտում և Աբխազիայի տարածքում գործում էր Վրաստանում ՄԱԿ-ի դիտորդական առաքելությունը:

2008-ի օգոստոսին Հարավային Օսիայի շուրջ 5-օրյա պատերազմից հետո Ռուսաստանը ճանաչեց Աբխազիան որպես անկախ երկիր: Մոսկվայի և Թբիլիսիի միջև դիվանագիտական ​​հարաբերությունները խզվեցին:

Աբխազիան կառուցում է իր կյանքը որպես անկախ հանրապետություն։ Այս կարգավիճակը, բացի Ռուսաստանից, ճանաչել են Երրորդ աշխարհի մի շարք երկրներ: Վրաստանը Աբխազիան համարում է իր տարածաշրջանը, որը գրավված է Ռուսաստանի կողմից: Միջազգային հանրության մեծ մասը Աբխազիան համարում է Վրաստանից անջատված շրջան:

Կոսովոյի կոնֆլիկտ

Կոսովոյի հակամարտության ժամանակ էթնիկ ալբանացիները հակադրվում էին էթնիկ սերբերին և կառավարությանը Հարավսլավիա մեջ Կոսովո Հակամարտությունը լայն տարածում գտավ միջազգային ուշադրության կենտրոնում և լուծվեց ԽՍՀՄ միջամտությամբ Հյուսիսատլանտյան դաշինքի կազմակերպություն (ՆԱՏՕ):

1989-ին Սերբիայի Կոսովոյի նահանգի էթնիկ ալբանացիների առաջնորդ Իբրահիմ Ռուգովան նախաձեռնել է ոչ բռնի բողոքի քաղաքականություն ընդդեմ նահանգի վերացման սահմանադրական ինքնավարություն Սլոբոդան Միլոշևիչի, այն ժամանակ Սերբական հանրապետության նախագահ: Միլոշևիչը և Կոսովոյի սերբական փոքրամասնության ներկայացուցիչները երկար ժամանակ առարկել էին այն փաստի հետ, որ մահմեդական ալբանացիները գտնվում են այնտեղ ժողովրդագրական սերբերի համար սուրբ համարվող տարածքի վերահսկողությունը: (Կոսովոն Սերբիայի Ուղղափառ եկեղեցու նստավայրն էր, ինչպես նաև 1389 թվականին սերբերին թուրքերի պարտության և 1912 թվականին թուրքերի նկատմամբ սերբերի հաղթանակի վայրը:) Լարվածությունն աճեց երկու էթնիկ խմբերի միջև, և միջազգային հանրության հրաժարվելն անդրադառնալուց: հարցը աջակցում էր Ռուգովայի ավելի արմատական ​​հակառակորդներին, ովքեր պնդում էին, որ իրենց պահանջները հնարավոր չէ ապահովել խաղաղ ճանապարհով: Կոսովոյի ազատագրական բանակը (KLA) ի հայտ եկավ 1996 թ.-ին, և հաջորդ երկու տարվա ընթացքում սերբ ոստիկանության և քաղաքական գործիչների վրա նրա սպորտադիկ գրոհները կայուն սրվեցին:

Posted in Քաղաքագիտություն

Քաղաքագիտություն

Ռուս-Ճապոնական կոնֆլիկտ

Կուրիլյան հիմնախնդիրը տարածքային վեճ Ռուսաստանի և Ճապոնիայի մեջ, որը կարգավորված չէ դեռ Երկրորդ Համաշխարհային պատերազմի ավարտից հետո։ Պատերազմից հետո բոլոր Կուրիլյան կղզիները անցել են ԽՍՀՄ-ի վարչական վերահսկման տակ, սակայն մի շարք հարավային կղզիներ ինչպիսին են Իտուրուպը, Կունաշիրը, Շիկոտանը և Հաբոմայի կղզեխումբը վիճարկվում են Ճապոնիայի կողմից։ Այսօր դե ֆակտո այդ կղզիները գտնվում են Ռուսաստանի Դաշնության կազմում, սակայն Ռուսաստանի և Ճապոնիայի միջև երկրորդ համաշխարհայինից ի վեր դեռևս չի կնքվել խաղաղության պայմանագիր։ Ռուսաստանում վիճարկելի տարածքները մտնում են Սախալինի մարզի, Կուրիլյան և Հարավ-Կուրիլյան քաղաքային օկրուգների, իսկ Ճապոնիայում Էտորոֆու, Սիկոտան, Կունասիրի և Հաբոմայի գավառների մեջ։

Կուրիլյան կղզիները 17-րդ դարում հայտնաբերելու հետ կապված երկու կողմերն էլ ներկայացնում են իրենց պնդումները, սակայն ռուսական դիրքերն այս հարցում ավելի հիմնավոր են, քանի որ ճապոնիայի կայսեր 1633, 1636 և 1639 թթ հրամանգրերի համաձայն երկիրը ավելի քան երկու դար «փակվեց» բոլոր օտարերկրացիների (բացի չինացիներից), հատկապես՝ եվրոպացիների համար, ընդհուպ մինչև 1854 թվականը։ Բացի սահմանափակ մուտքի թույլտվությունից, ինքնամեկուսացման քաղաքականությունը ճապոնացիներին արգելում էր կառուցել մեծ նավեր և դուրս գալ սահմանված ծովափնյա շրջանից։ Ճապոնացի նավաստիների առաջին գիտարշավը դեպի Կուրիլյան կղզիներ հատուկ թույլտվությամբ կազմակերպվել է միայն 1785 թ-ին Տ. Մոգամիի հրամանատարությամբ, որտեղ, համաձայն գիտարշավի զեկույցի, նրանց դիմավորել են ռուսներ և տեղական այնա ժողովուրդը։ Բացի այդ, Եկատերինա 2-րդի 1779 թ. հուլիսի 8-ի հրամանագրում նշված է, որ Կամչատկայից հարավ ընկած և մինչև Ճապոնիա տարածվող կղզիները գտնվում են Ռուսաստանի տիրապետության տակ։

Ռուսական կայսր Նիկոլայ 1-ինի օրոք՝ 1855 թ, Ռուսաստանի և Ճապոնիայի միջև կնքվեց խաղաղության և բարիդրացիական հարաբերություններ հաստատելու պայմանագիր, որի համաձայն Իտուրուպ կղզուց հյուսիս ընկած Կուրիլյան կղզիները հայտարարվում էին ռուսական տիրույթներ, իսկ արդեն 1875 թ պայմանագրով Ռուսաստանը Ճապոնիային զիջեց 18 կղզի։ Սանկտ Պետերբուրգում ստորագրված այս պայմանագրում (որ կոչվում էր «Տրակտատ Սախալին կղզու մի մասը Կուրիլյան կղզիների խմբի հետ փոխանակելու մասին») նշվող կղզիների կազմում Հաբոմաի, Շիկոտան, Կունաշիր և Իտուրուպ կղզիները չէին նշվում։ Խախտելով վերոնշյալ պայմանագրերը՝ Ճապոնիան սկսեց ռուս-ճապոնական պատերազմը (1904-1905), որտեղ Ռուսաստանը պարտություն կրելով՝ կորցրեց վերոնշյալ 4 կղզիները և Սախալին կղզու հարավային մասը (մինչև 50-րդ զուգահեռական)։
Առաջին աշխարհամարտում պարտված Ռուսաստանը 1918 թ-ից սկսեց ենթարկվել ինտերվենցիաների Մեծ Բրիտանիայի, ԱՄՆ-ի, Ֆրանսիայի, Իտալիայի, Ռումինիայի, Լեհաստանի, Չինաստանի և Ճապոնիայի կողմից։ Վերջինս որոշակի հաջողություններ ունեցավ հեռավորարաևելյան շրջաններում, սակայն շուտով ստիպված էր վերջ դնել իր ինտերվենցիաներին և ՌԽՖՍՀ կողմից ճնշումներին տեղի տալով՝ 1925 թ-ին հեռացան Հյուսիսային Սախալինից։ 2-րդ համաշխարհային պատերազմի ժամանակ ռուսական զորքերի կողմից 1945 թ-ին Մանջուրիայում գտնվող ճապոնական Կվանտունյան բանակը, Հաբոմայի, Շիկոտան, Կունաշիր և Իտուրուպ կղզիներում տեղակայված զորամիավորումները ջախջախելուց հետո, Կուրիլները և Հարավային Սախալինը անցացան Խորհրդային Միությանը։
Նույն թվականին ընդունվեց ՄԱԿ-ի կանոնադրությունը, որը կոլեկտիվ միջոցներ էր նախատեսում բոլոր ագրեսոր երկրների դեմ (հոդված 107) և թույլատրում էր դաշնակիցների դեմ պատերազմած երկրներից տարածքներ վերցնել։ Բացի այդ, գործող պայմանագրերի և Կանոնադրության հակասության դեպքում ՄԱԿ-ի Կանոնադրություն ունի գերակա ուժ (հոդված 103)։ Առավել կարևոր է այն հանգամանքը որ Ճապոնիան, դառնալով ՄԱԿ-ի անդամ, բնականաբար ճանաչել է նրա կանոնադրությունը, ինչը շատ ռուս հետազոտողների կարծիքով վերացնում է «Հյուսիսային տարածքների» ճապոնական պահանջների իրավական հիմքերը։ 1951 թվականի Սեպտեմբերի 8-ին Սան-Ֆրանցիսկոյում ստորագրվեց խաղաղության պայմանագիր հակահիտլերյան կոալիցիայի և Ճապոնիայի միջև, որով կապիտուլացված Ճապոնիան հրաժարվում էր Կուրիլյան կրզիների և Հարավային Սախալինի նկատմամբ ունեցած բոլոր իրավունքներից։ Սակայն պայմանագրի տեքստում չէր նշվում, թե ում էր անցնելու այդ տարածքները, ինչի հետ համաձայն չէր Խորհրդային Միությունը և հենց այդ պատճառով չստորագրեց այն։ ԽՍՀՄ-ի և Ճապոնիայի միջև հարաբերությունները վերականգնվեցին 1956 թվականի հոկտեմբերին, և Մոսկվայում ընդունվեց համատեղ հռչակագիր, որում նշվում էր. «Գնալով ընդառաջ Ճապոնիայի ցանկությանը և հաշվի առնելով ճապոնական պետության շահերը՝ ԽՍՀՄ-ը համաձայն է Ճապոնիային վերադարձնել Հաբոմայի և Շիկոտան կղզիները, սակայն փոխանցումը տեղի կունենա միայն ԽՍՀՄ-ի և Ճապոնիայի միջև խաղաղության պայմանագրի կնքումից հետո»։ Այս կարգավորումը չէր կարող անտարբեր թողնել ԱՄՆ-ին, ով, ելնելով «սառը պատերազմի» տրամաբանությունից, չէր կարող թույլ տալ նման բան։ Եվ գործի դնելով իր դիվանագիտական ողջ զինանոցը՝ Վաշինգտոնը ոչ միայն սպառնաց նման պայմաններով համաձայնություն ստորագրելու դեպքում Ճապոնիային հետ չվերադարձնել իր կողմից զբաղեցված Օկինավա կղզին, այլ նաև ստիպեց 1960 թ. կնքել ամերիկա-ճապոնական նոր «անվտանգության պայմանագիր», որն ակնհայտորեն ուղղված էր ԽՍՀՄ-ի դեմ։ Նման զարգացումներից հետո վերջինս հրաժարվեց խոստացված կղզիները վերադարձնել։
Վերակառուցման ժամանակաշրջանում ռուս-ճապոնական հարաբերությունների կարգավորման նոր փուլ սկսվեց, և 1956 թ. հռչակագիրը կրկին բուռն քննարկումների առիթ հանդիսացավ։ ԽՍՀՄ փլուզումից հետո օգտվելով նորանկախ Ռուսաստանի Դաշնությունում տիրող անկայուն իրավիճակից՝ Ճապոնիան ավելի կոշտ դիրքորոշում որդեգրեց՝ այն կառուցելով «ամեն ինչ և միանգամից» բանաձևի վրա։ Վերջինս իր «արդյունքը» տվեց և 1993 թ-ի հոկտեմբերին Բ. Ելցինի Ճապոնիա այցելության ժամանակ ստորագրվեց Տոկիոյի դեկլարացիան, որով հաստատվում էր ռուս-ճապոնական երկխոսության անհրաժեշտությունը կապված արդեն չորս կղզիների հետ։ Մեծ աղմուկ էր բարձրացրել նաև Ելցինի խոստումը, թե մինչև 2000 թ. հիմնախնդիրը կստանա իր լուծումը, ինչի հետ ճապոնացիները ահռելի հույսեր էին կապում, անգամ հռչակել էին «2000 թ-ը` հյուսիսային տարածքները վերադարձնելու տարի»։
Ճապոնացիների հույսերը սակայն չարդարացան, քանի որ Վլադիմիր Պուտինը, գալով իշխանության, այս հարցում որդեգրեց ավելի կոշտ դիրքորոշում և իր մոտեցումը կառուցեց հետևյալ փաստարկների վրա՝ 1. Ռուսաստանը «ոչինչ պարտավոր չէ» զիջել Ճապոնիային, 2.Յալթայի պայմանավորվածությունները անբեկանելի են և ենթակա չեն քննարկման։
Վերջին տարիներին հիմնախնդրի հետ կապված լարվածությունն աճում է։ Այն դրսևորվում է տարբեր քաղաքական նոտաների, ենթատեքստերի, վետոների, բոյկոտների, հանդիպումները հետաձգելու, ցուցադրական այցելությունների և անգամ տարբեր օրենքների տեսքով։ Վերջինիս վառ դրսևորումերից էին 2009 թ հուլիսի 11-ին ճապոնական խորհրդրանի կողմից վիճելի կղզիների հետ կապված օրինագծի ընդունումը, համաձայն որի «Հյուսիսային տարածքները հանդիսանում են մեր երկրի վաղեմի տարածքներ» և նոյեմբերի 20-ին կառավարության ընդունած փաստաթուղթը, որով Հարավային Կուրիլների կարգավիճակը սահմանվում էր որպես «Ռուսաստանի Դաշնության կողմից անօրինականորեն օկուպացված» (2012 թ. մարտի 4-ին Ճապոնիայի կառավարության նիստի ընթացքում որոշում ընդունվեց այս տերմինը փոխել ավելի մեղմ տարբերակով՝ «ՌԴ կողմից առանց իրավական հիմքերի զբաղեցված»)։

Posted in Քաղաքագիտություն

Քաղաքագիտություն. զինված ուժեր

Զինված ուժերը (ԶՈւ) պետության կարևորագույն զինված կազմակերպությունն է, որը նախատեսված է երկրի անկախությունն ու անվտանգությունը պաշտպանելու համար։ Զինված ուժերի կոչումը, խնդիրները, կառուցման սկզբունքները, անձնակազմի ուսուցումն ու դաստիարակությունը պայմանավորված են հասարակական, պետական կարգով և պետության քաղաքականությամբ։

Զինված ուժերը օգտագործվում են որպես արտաքին թշնամիներից պաշտպանվելու, այլ պետություններ զավթելու, գաղութային ժողովուրդներ ստրկացնելու և հարստահարելու միջոց, նաև արտաքին քաղաքականություն վարելու գլխավոր հենարան և այլն։ Հաճախ «զինված ուժեր» տերմինի փոխարեն լայն իմաստով կիրառվում է «բանակ» տերմինը։ Սակայն բանակը նեղ իմաստով նշանակում է ընդամենը ցամաքային զորքեր։ Իսկ առավել նեղ նշանակությամբ «բանակ» տերմինը նշանակում է մի քանի կորպուսից կամ դիվիզիաներից, բրիգադներից բաղկացած զորային միավորում։

Զինված բռնությունը կամ ռազմական բռնությունը սովորաբար զինված ուժի, ռազմական ուժի, զինված ուժերի կամ ռազմական ուժերի կիրառումն է՝ քաղաքական նպատակներին հասնելու համար։

Լայն առումով զինված ուժերի կիրառումը նշանակում է հարձակում և պաշտպանություն երեք «մակարդակով».

  1. ռազմավարական կամ ստրատեգիական,
  2. օպերատիվ կամ փոքր ռազմավարական,
  3. մարտավարական կամ տակտիկական։

Զինված ուժերը կարող են լինել արհեստավարժ կամ պրոֆեսիոնալ, որոնց անձնակազմի անդամները բացի ռազմական գործողություններին նախապատրաստվելուց և դրանց մասնակցելուց, այլ որևէ գործունեությամբ չեն զբաղվում։

Սակայն կան նաև այնպիսի երկրներ, որոնց զինված ուժերը այսպես կոչված քաղաքացիական են, օրինակ՝ Շվեյցարիան` Շվեյցարական Համադաշնությունը։ Նման երկրների զինված ուժերը կամ այսպես կոչված քաղաքացիական բանակը իր գերակշիռ մասով իրականում իրենից ներկայացնում է ժողովրդական աշխարհազոր կամ միլիցիոն բանակ, որը անհրաժեշտության դեպքում մոբիլիզացվում է պատերազմի վարման համար։ Նման սկզբունքով գործող զինված ուժերի առավելությունը նրանց քիչ ծախսատարության մեջ է, իսկ թերություն կարող են տեսականորեն համարվել վարժանքների ու ուսուցման, ինչպես նաև կազմակերպվածության պակասը։ Թեպետ, գործնականում շատ հնարավոր է, որ նրանք զերծ լինեն այդ թերություններից։ Իսկ շվեյցարական զինված ուժերի կազմակերպման սկզբունքը տալիս է այն առավելությունը, որ խաղաղ ժամանակ երկիրն ունի համեմատաբար փոքրաթիվ պրոֆեսիոնալ բանակ, որի միջոցով իրականացվում է ազգաբնակչության նախապատրաստումը ռազմական ծառայության համար։ Պատերազմի դեպքում այդ փոքրաթիվ զինված ուժի վրա ավելանում են մոբիլիզացված աշխարհազորային զորամասերն ու զորամիավորումները, որոնց շնորհիվ տվյալ երկրի զինված ուժերի թիվը ծավալվելով հասնում է միլիոնի կամ նույնիսկ միլիոնների։ Նման զինված ուժերը հնարավորություն են տալիս մասնակցելու արդիական տոտալ պատերազմին։

Posted in Քաղաքագիտություն

Սոցիալ-ժողովրդավարություն. քաղաքագիտություն

Սոցիալ-ժողովրդավարությունը հանդես է գալիս ժողովրդավարության շրջանակներում հավասարության հաստատման օգտին։

Սոցիալիստական դեմոկրատիաի կարևորագույն սկզբունքներից էր իրավահավասարությունը։ Սոցիալիստական հասարակության քաղաքացիների քաղաքական իրավահավասարությունն արտահայտվում էր այն բանում, որ բոլոր քաղաքացիները կարող են մասնակցել պետության գործերի կառավարմանը, անկախ ռասայական և ազգային պատկանելությունից, սեռից, կրոնից, դավանանքից, կրթությունից և այլ գործոններից։

Ժողովրդավարության հիմնական նպատակներից մեկը հանդիսանում է կամայականության և չարաշահման սահմանափակումը, որը հաճախ չի հաջողվում հաստատել այն պետություններում, որտեղ բացակայել են մարդու իրավունքները և այլ ժողովրդավարական արժեքները, համընդհանուր ճանաչված կամ իրավական համակարգի կողմից բացակայել է արդյունավետ պաշտպանության ինստիտուտը։

էգալիտար ժողովրդավարության հիմքում ընկած է քաղաքական հավասարության հաստատման գաղափարը։ Այն ենթադրում է քաղաքական գործընթացում հավասար մասնակցություն, հավասար ներկայացուցչություն, իրավունքի և ազատության հավասար պաշտպանություն և քաղաքական նշանավոր ռեսուրսների նկատմամբ հավասար հասանելիություն։ Նման մոտեցման կողմնակիցները հիմնականում կոչ են անում իրականացնել այնպիսի քաղաքականություն, որտեղ առաջնայինը կլինի հենց ազգային շահը, այն վեր համարելով փոքրամասնությունների կամ առանձին քաղաքացիների շահից։ Նման մոտեցման պայմաններում ազգն ընկալվում է էթնիկական իմաստով, այլ ոչ թե քաղաքական, որտեղ իրավունքի կրողներ էին դառնում միայն որոշակի ազգության ներկայացուցիչները։

Սոցիալիստական ժողովրդավարությունը նման է էգալիտար ժողովրդավարությանը, սակայն այն կենտրոնացած է հասարակ ժողովրդի կամքի վրա։ Այն ենթադրում է դասակարգային հասարակության աստիճանակարգային չեզոքացում։ «Սոցիալական ժողովրդավարություն» հասկացությունն ամրապնդվել է 1919 թ. Ռուսաստանի կոմունիստական կուսակցության ծրագրի իրականացման արդյունքում։ 1940-ական թթ. կոմունիստական կուսակցությունների կողմից ներկայացվեց նաև մեկ այլ հասկացություն «ժողովրդական ժողովրդավարույուն» որպես սոցիալիստական ժողովրդավարության բազմազանություն։

Լիբերալ /ազատական/, ինչպես նաև հաճախակի օգտագործվող բուրժուական կամ սահմանադրական ժողովրդավարությունը հիմնված է մի շարք սկզբունքների վրա։

  • հասարակության համաձայնության և մեծամասնության կամքի արտահայտմամբ իրականացվող կառավարում;
  • պարբերաբար իրականացվող ընտրությունների ճանապարհով խաղաղ իշխանափոխություն;
  • հասարակական փոխզիջում և կոմպրոմիսի հաստատում;
  • քաղաքական որոշումների կայացման գործընթացում տեղեկատվական գաղտնիության առկայություն;
  • քաղաքական որոշում ների կայացման գործընթացի վրա քաղաքացիների ազդեցության հնարավորություն;
  • հակակշռի և զսպվածության համակարգի միջոցով մեծամասնության կողմից ամենաթողության կանխում;
  • իրավունքի գերակայություն;
  • մարդու քաղաքական, քաղաքացիական և սոցիալական իրավունքների երաշխավորում,
  • ընդդիմության իրավունքների երաշխավորում։
Posted in Քաղաքագիտություն

Քաղաքագիտություն

Հայաստանի հեռանկարները և տարածաշրջանային խնդիրները

Տարածաշրջանային խնդիրները շատ մեծ կապ ունեն երկրի հեռանկարների հետ: Այս դեպքում գլխավոր խնդիրը լարված իրավիճակն է սահմանակից երկրի հետ, որը ոչ միայն պատերազմներ և ոչ ապահով վիճակ է բերում, այլ նաև տնտեսագիտությունն է տուժում, միասին չեք կարողնում համագործակցել, իսկ մյուս երկրներնէլ ընտրում են այն երկրին, որից շահ ունեն, այս դեպքում բնականաբար Ադրբեջանին, որն ունի նավթ և որի համար շատ երկրներ կկանգնեն Ադրբեջանի կողքին: Այսքան տարիների ընթացքում Հայաստանը փորձել է համերաշխ լինել, հաշտ ապրել, մոռանալ եղածը, սակայն երբ դիմացինդ դա չի ուզում դու ստիպված ես գնալ պատերազմի: Ես կարծում եմ, որ գոնե հեռավոր ապագայում կլինի խաղաղություն, ոչ թե համագործակցություն, բարեկամություն, այլ ուղղակի խաղաղություն:

Ես Հայաստանի հեռանկարը տեսնում եմ կրթության ոլորտի զարգացման մեջ: Կարծում եմ, որ Հայաստանին հիմա անհրաժեշտ են կրթված մարդիկ, ովքեր իրենց գիտելիքով կկարողանան շատ բաներ փոխել, զարգացնել երկիրը: Ցավոք սրտի կրթության ոլորտն այդքան էլ ուշադրության կենտրոնում չէ, ավելին բաց թողած վիճակում է, այն ինչ պետք է ամբողջ ուժերը ներդնել այդ ոլորտում, քանի որ ապագայում Հայաստանին պետք են գիտնականներ, լավ բժիշկներ, կառավարիչներ, լավ մասնագետներ, ովքեր իրենց ոլորտը կզարգացնեն և արդյունքում կզարգանա հենց Հայաստանը:

Posted in Քաղաքագիտություն

Քաղաքագիտություն. 08-12.11.2021

Գաղափարախոսություններ՝ ազատականություն և պահպանողականություն

Պահպանողականությունը կամ Կոնսերվատիզմը քաղաքական և սոցիալական փիլիսոփայության ուղղություններ են, որը նպաստում է ավանդական սոցիալական համակարգերի պահպանմանը մշակութային և քաղաքակրթական բնագավառներում։ Որոշ կոնսերվատիվներ ձգտում են պահպանել իրերն այնպես, ինչպես կան՝ շեշտը դնելով կայունության և շարունակականության վրա, մինչդեռ մյուս մասը դեմ են մոդերնիզացմանը և ցանկանում են վերադարձնել հինը։ Չկա մեկ ընդհանուր կարծիք, թե ինչպես կարելի է սահմանել կոնսերվատիզմ տերմինը, սակայն հիմնական գաղափարախոսությունը ավանդական արժեքների պահպանումն է։ Աշխարհի տարբեր մասերի կոնսերվատիվները տարբեր ձևով են բացատրում կոնսերվատիզմի հիմնական բնութագրիչները:

Ազատականությունը կամ լիբերալիզմը քաղաքական փիլիսոփայություն է կամ աշխարհայացք՝ հիմնված ազատության ու հավասարության գաղափարների վրա։ Առաջին սկզբունքը շեշտված է դասական ազատականության մեջ, իսկ վերջինն ավելի ակնառու է սոցիալական ազատականության մեջ։ Ազատականների տեսակետների շրջանակը մեծ է՝ կախված այդ սկզբունքների նկատմամբ նրանց դիրքորոշումից, սակայն ընդհանուր առմամբ նրանք սատարում են այնպիսի գաղափարներ, ինչպիսին են ժողովրդավարական ընտրությունները, քաղաքացիական իրավունքները, մամուլի ազատությունը, կրոնի ազատությունը, ազատ առևտուրը և մասնավոր սեփականությունը։ Ազատականությունը մերժում էր ժառանգության իրավունքի, պետական կրոնի, բացարձակ միապետության և թագավորների աստվածային իրավունքի ժամանակին տարածված հասկացությունները։ Ազատականները դեմ էին ավանդական պահպանողականությանը և ջանում էին կառավարության բացարձակ իշխանությունը փոխարինել ներկայացուցչական ժողովրդավարությամբ ու օրենքի գերակայությամբ։

Posted in Քաղաքագիտություն

Քաղաքագիտություն. 01-05.11.2021

  • Քաղաքական գիտակցության դերը քաղաքական համակարգում

Քաղաքագիտությունն ուսումնասիրում է մարդու և հասարակության կապը պետական և ոչ պետական կառույցների, պետության և այլ կառույցների հետ, ուսումնասիրում է նաև պետության վարած քաղաքականությունը և դրա նպատակահարմարությունը առանձին ոլորտներում: Քաղաքագիտական առումով դա քաղաքական համակարգի տարրերի, քաղաքականության սուբյեկտների կողմից իրականացվող որոշակի դեր է սոցիալական խմբերի շահերի և նպատակների իրականացման ուղղությամբ։ 

  • Քաղաքական ընդգրկվածության խնդիրները

Քաղաքական ընդգրկվածությունն իրենից ներկայացնում է իշխանության իրացման գործում ցանկացած տիպի մասնակցության ձև, որը դրսևորվում է ֆորմալ կազմակերպություններում և մասսայական շարժումներում քաղաքացիների ակտիվությամբ, ինչպես նաև քաղաքական համակարգի տարաբնույթ տարրերի մեջ ընդգրկվածությամբ կամ դրանցից գիտակցված մեկուսացմամբ, հասարակական կարծիքի։ Քաղաքական ընդգրկվածության խնդիրներից կարող է լինել այն, որ հասարակությունը ամբողջովին ընդգրկված չլինի և չմասնակցի ոչ մի քաղաքական միջոցառումների:

  • Օտարված քաղաքական գիտակցություն և վարքագիծ

Օտարված քաղաքական վարքագիծն այն է, երբ մարդը չի մասնակցում ոչ մի քաղաքական միջոցառման, ընտրությունների և դրանց հանդեպ անտարբեր է:

Posted in Քաղաքագիտություն, Uncategorized

Քաղաքագիտություն. 04-08.10.2021

Պետության տնտեսական գործառույթը՝

Պետության տնտեսական գործառույթը մշտապես ստեղծում է այնպիսի բարիքներ, որոնք անհրաժեշտ են մարդկանց կենսագործունեության համար և առանց որոնց հասարակությունը չի կարող զարգանալ։ Այն ապահովում է ամեն մարդու և ամբողջ հասարակության կենսագործունությունը։

Պետության ֆինանսական գործառույթը՝

Ֆինանսական առաջին գործառույթը ազգային եկամտի վերաբաշխումն ֆինանսաբյուջետային և բանկային վարկավորման մեթոդներով։ Ֆինանսների երկրորդ գործառույթը վերահսկողության գործառույթն է։ Այս գործառույթների իրականացումը նպաստում է սեփականության տարբեր ձևերի և երկրի ողջ տնտեսության զարգացմանը։

Պետության հարկման գործառույթը, հարկերի տեսակները՝

Շատ երկրներ ունեն տեղական հարկային համակարգ, որոնք ֆինանսավորում են հանրային/հասարակական/համաձայնեցված ազգային կարիքները և պետության գործառույթների իրականացումը։ Որոշները գանձվում են տարեկան եկամտից ֆիքսված տոկոսադրույքով, որոշները՝ տարեկան եկամտի վրա հիմնված շեմով, որոշ երկրներ գրեթե ոչ մի հարկատեսակ չեն պարտադրում կամ պարտադրում են շատ ցածր տոկոսադրույք հարկման հատուկ ոլորտների համար, որոշ երկրներ էլ գանձում են հարկեր և՛ կազմակերպության եկամտից, և՛ շահաբաժիններից:

Հարկերի տեսակներն են՝

Եկամտահարկ՝ Անհատների նկատմամբ կիրառվող եկամտահարկը, հիմնականում, հավաքագրվում է վճարիր այնքան, որքան աշխատել ես սկզբունքով և որոշակի շտկումներով սովորաբար վճարվում է հաշվետու տարվա վերջում։ 

Բացասական եկամտահարկ՝ Տնտեսագիտության մեջ բացասական եկամտահարկը պրոգրեսիվ եկամտահարկի տեսակ է։ Երբ մարդիկ վաստակում են որոշակի շեմից ցածր, պետության կողմից ստանում են լրավճար հարկ վճարելու փոխարեն։

Սեփականության հարկ՝ Սեփականության հարկը ադվալորային հարկ է, որը հաշվարկվում է սեփականության նկատմամբ և վճարվում է այն տարածաշրջանի բյուջե, որտեղ այն տեղակայված է։ Բարդ կառուցվածք ունեցող երկրներում երբեմն նույն ունեցվածքը հարկում են երկու անգամ։ Գոյություն ունի սեփականության երեք հիմնական ձևեր՝ հող, հողի օգտագործման միջոցով ստեղծված սեփականությունը (մարդկանց կողմից ստեղծված անշարժ գույքը, օրինակ՝ շենքերը) և անձնական սեփականությունը (շարժական գույքը)։ 

Ժառանգության հարկ՝ Ժառանգության հարկ, գույքահարկ, մահվան հարկ կամ վճար անվանումները տրվում են տարբեր հարկերին, որոնք առաջանում են անձի մահվան դեպքում։ 

Վաճառքի հարկ՝ Վաճառքի հարկերը գանձվում են, երբ ապրանքը վաճառվում է վերջնական սպառողին։ Մանրածախ կազմակերպությունները պնդում են, որ այս հարկերը զսպում են մանրածախ վաճառքը։

Ակցիզային հարկ՝ Ակցիզային հարկն անուղղակի հարկ է, որը կիրառվում է ապրանքների արտադրության և օտարման ժամանակ դրանց արժեքի կամ բնաիրային միավորների նկատմամբ։

Պետության սոցիալական գործառույթը՝

Պետության սոցիալական գործառույթն ուղղված է սոցիալական հիմնախնդիրների լուծմանը։ Այն վերաբերում է հասարակական կյանքի սոցիալական ոլորտի առանձին բնագավառներին՝ առողջապահությանը, գիտությանը, կրթությանը, մշակույթին և սպորտին, իսկ երկրորդը ՝ մարդու կենսագործունեության ապահովման ամբողջ համակարգին, նրա վերարտադրության ողջ գործընթացին։ Այսպիսով ՝ ընդհանուր առմամբ սոցիալական գործառույթ ն ունի ընդգրկուն ու լայն ոլորտ, առնչվում է հասարակության լայն խավերի շահերի հետ և կարևոր տեղ ունի ժամանակակից պետության գործունեության մեջ։

Պետության կրթամշակութային գործառույթը՝

Պետությունը կրթամշակութային գործառույթն ապահովում է կրթության համակարգի բնականոն գործառնությունը և կրթություն ստանալու համար սոցիալ-տնտեսական պայմանների ստեղծումը: Պետությունը քաղաքացիների համար երաշխավորում է պետական ուսումնական հաստատություններում անվճար ընդհանուր միջնակարգ և մրցութային կարգով` անվճար նախնական (արհեստագործական), միջին, բարձրագույն և հետբուհական մասնագիտական կրթություն: