Posted in Վիլյամ Սարոյան, Գրականություն, Uncategorized

Վիլյամ Սարոյան…

Վիլյամ Սարոյան – Բան ունեմ ասելու…

Վերլուծություն`

Ես կարծում եմ, որ այս պատմվածքը շատ հետաքրքիր և կարևոր ասելիք ուներ։ Ասելիքն այն էր, որ ինչ-որ բան ցանկանալուց առաջ պետք է միշտ գնահատենք մեր ունեցածը և երկրորդ ասելիքը այն էր, որ կյանքում ինչ-որ մեկին իսկապես կերջանկացնենք մեր նվերով, եթե մեր ունեցածով կիսվենք։ Նախքան նվերներ ցանկանալը պետք է գնահատենք այն ինչ մենք ունենք, իսկապես գնահատենք, որ ապրում ենք այս աշխարհում, գնահատենք, որ կյանք ունենք, դա իսկապես կարևոր է գնահատել։ Մենք կարող ենք շատ բաներ գնել, նվիրել, բայց ինչքան մարդ կուրախանա, երբ իմանա, որ մենք մեր ունեցածից ենք նրան տալիս, այսինքն առանց ափսոսալու նվիրում ենք։

Posted in Վիլյամ Սարոյան, Գրականություն, Uncategorized

Սարոյանական օրեր․․․

սարոյան

07․09

Պատերազմը

  • Մեկնաբանիր վերնագիրը:

Վերնագիրն ընտրված է ոչ պատահական։ Պատմվածքը կապ ուներ պատերազմի հետ և ատելության։ Երեխաները չէին հասկանում, թե ինչ է պատերազմը, ատելը այդ պատճառով էլ վարվում էին այնպես ինչպես նրանք ցանկանում էին։

  • Ի՞նչ է փոխվում քո մեջ, երբ լսում ես պատերազմի մասին:

Իմ ներսում ամեն ինչ խառնվում է իրար։ Չեմ կարողանում հասկանալ, թե ինչու եմ այդպես լարվում, երբ լսում եմ այդ բառը։ Պատերազմը իմ ամենաատելի բառն է։

  • Թե ինչն եմ ատում, չգիտեմ: Բայց մի բան ատում եմ … — Պատերազմում ի՞նչն է ատելի (ստեղծագործական աշխատանք):

Մի բառ՝ պատերազմ․․

08․09

Գողացած հեծանիվը

  • Պատմվածքից դուրս բեր այն հատվածը, որտեղ ներկայացվում է հեծանիվը վերցնելու պատճառը. արդարացվա՞ծ արարք է, ինչու՞:

Եվ քանի որ նա արդեն ուրիշ էր և իր արարքն ամենևին էլ սխալ չէր հասկացվի, նա վերցրեց հեծանվակայանում սպասված բոլորովին նոր հեծանիվը և ողջ աշխարհի առաջ նստեց ու սլացավ։

Կարծում եմ, որ արարքը արդարացված չէ: Միգուցե արդարացված լիներ, եթե հետո հետ տար, բայց դա այդքան էլ գողություն չէր, քանի որ նա որ մի մաս չէր պոկել և նույնիսկ համարները չէր ջնջել։ Ես չգիտեմ կարծում եմ և՛ արդարացված է, և՛ ոչ։

  • Պատմվածքից դուրս բեր այն հատվածը, որտեղ նշվում է հեծանիվը լիովին իրենը համարելու պատճառը. վերլուծիր այդ հանգամանքը:

Եվ քանի որ նա արդեն ուրիշ էր և իր արարքն սխալ չէր հասկացվի։

Ես կարծում եմ, որ ուրիշի իրը չես կաորղ քոնը համարել։ Չնայած նա համարեց իրենը, բայց ո՛չ համարները ջնջեց, ո՛չ ինչ-որ մաս պոկեց, նա ազատ քշում էր քաղաքում և կարող էր տերը շատ հանգիստ տեսնել։

  • Տարբերություն կա՞ Այքի արած գողության և իրենից արված գողության միջև (երկու պատասխանի դեպքում էլ ասածդ հիմնավորիր): Իրավունք ունե՞ր զայրանալու:

Կարծում եմ կա, որովհետև Այքը չէր պոկել ինչ-որ մասեր, համարերը չէր ջնջել և տերը հանգստ կարող էր գտնել իր հեծանիվը։ Իսկ այն մյուս գողացողը և՛ համարներն էր ջնջել, և՛ մասեր էր պոկել։ Այքը կարող է զայրանալ։

  • Ստեղծագործական աշխատանք-Կյանքը անիվ է, այն անընդհատ պտտվում է․․․

Կյանքը անիվ է, այն անընդհատ պտտվում է․․․

11.09

Հինգ հասուն տանձեր

Վերլուծիր երեխայի հետևյալ դատողությունները.

  • … ցանկապատից այս կողմ աճող տանձերն իմն են, եթե, իհարկե, կարողանամ նրանց հասնել:

Կարծում եմ տղան և՛ սխալ է, և՛ ճիշտ։ Սխալ է, որովհետև դա պարոնի տաձերներ և նա չէր արող սեփականածնորհել, թե սա իմն է։ Ճիշտ է , որովհետև հնարավոր է նա ցանկանում էր պարոնին ապացուցել, որ նա կհասնի այդ տանձերին։

  • Միայն ուտելու համար չէ, որ ուզում էի, դա բարբարողություն պիտի լիներ:

Ինչպես նոր նշեցի կարծում եմ, որ նա դա ուտելու համար չէր անում, այլ ուղակի կամ ցանկանում էր մյուսներին ցույց տալ այդ գեղեցիկ տանձերը կամ ուղակի ուզում էր ապացուցել պարոնին, որ նա կարող է հասնել տանձերին։

  • Սա գողություն չի… Արկածախնդրություն էր սա:

Ինքն իր մեջ մտցրեց, որ դա արկածխնդրություն է։ Միգուցէ արկածախնդրություն էր, բայց հաստատ գողություն չէր, քանի որ նաչէր գողացել և միայնակ կերել այլ տարել էր դասարան։

  • Վեց տարեկան հասակում դեպի տանձեր վազելը բազում դասական գեղեցիկ բաներ էր պարունակում:

Շատ հասուն և գեղեցիկ երևակայություն ուներ տղան և ես կարծում եմ, որ իր համար դա կարող էր պարունակել գեղեցիկ բաներ։ Օրինակ՝ ծաղիկներ, երաժշտություն և այլն։

  • Կարծում էի, թե ավելի ողջամիտ պիտի լիներ, քանի որ երկար էր ապրել և ուսուցչուհի էր:

Եթե ապրել է տարիներ և ուսուցչուհի է դա դեռ չի նշանակում, որ ողջամիտ է։ Չնայած հնարավոր է, որ երկար տարիների փորձը նրան տվել է ողջամտություն։

  • Ի վերջո, դա գողությու՞ն էր, թե՝ ոչ:

Կարծում եմ, գողություն չէր ավելի շատ ինչպես նշեց նա արկածախնդրություն էր։ Նա փնտրում էր ինչ-որ արկած և դա նրա արկածն էր, որ պետք է հասնի տանձերին։

12․09

Դաշնամուր

  • Ինչպիսի՞ն էր Բենի կերպարը. «իսկ ես չգիտեի… որ դու այդպիսին ես …» — ի՞նչ էր բացահայտել Էմմին տղայի մասին:

Ես դժվարանում եմ հասկանալ, թե ինչ բացահայտեց Էմման Բենի մեջ։ Բենը շատ էր սիրում դաշնամուր, կարծում եմ էմման բացահայտեցի Բենի սերը դեպի դաշնամուր և երաժշտություն։ Նա դրա միջոցով էր արտահայտում իր թախիծը չնայած, որ դա նրա համար նվագել չէր կարող կոչվել։

  • Երբ մարդ փող չունի, զրկվում է շատ ու շատ բաներից, որոնք ունենալու իրավունքն ունի: Մի կողմից դա լավ է, բայց մյուս կողմից այնքան էլ լավ չի: Իրականում նույնիսկ ահավոր է: — Մեկնաբանիր այս միտքը:

Ես համամիտ եմ, որ մարդ զրկվում է շատ բաներից, բայց կարծում եմ, ովքեր ունեն փողի կարիք և շատ ուժեղ են։ Զրկվում են շատ բաներից, համամիտ եմ, որ մի փոքր ահավոր է, քանի որ չես կարողանում երազանքդ իրականացնել, բայց ես կարծում եմ, եթե չունես գումար ավելի ազնիվ ես լինում, բարի։

  • … Էմման ժպտաց նրան այնպես, ինչպես Բենն էր ժպտում իրեն: — Այդ ժպիտը դարձրեք խոսք:

Էմման ուզում էր ասել, որ դու մի օր կունենաս դաշնամուր անպայման, իսկ Բենը հոգով հավատում էր և ասում էր, որ այո կունենամ մի օր։

  • Համաձա՞յն ես աղջկա վերջին մտորումների հետ. հիմնավորիր:

Համաձայն եմ, որովհետև ես ինքս հավատում եմ, որ Բենը անպայման կունենա դաշնամուր, որովհետև, երբ ինչ-որ բան շտտ ես ցանկանում տիեզերքը կատարում է քո երազանքը։

Posted in Վիլյամ Սարոյան

Վիլյամ Սարոյան կենսագրություն

200px-William_SaroyanԱռաջին անգամ տպագրվել է 1933 թվականին, Բոստոնի«Հայրենիք» շաբաթաթերթում՝ Սիրակ Գորյան ստորագրությամբ։ Լայն ճանաչում է ձեռք բերել «Խիզախ պատանին թռչող ճոճաձողի վրա և այլ պատմավծքներ» (1934) առաջին գրքով, որի առթիվ ամերիկյան քննադատ Բ. Ռասկոն գրել է. «Ի՞նչն է հատկանաշական Սարոյանի համար որպես գրողի։ Continue reading “Վիլյամ Սարոյան կենսագրություն”