6-8 միավորի համար.
Ընթերցում ենք Տերյանի ,,Մթնշաղի անուրջներ,, ժողովածուն:
- Բլոգներում հավաքել ,,Իմ ընթերցած Տերյանը,, խորագրով բանաստեղծություններ հետևյալ բնորոշումներով (յուրաքանչյուր բանաստեղծության մասին 2-3 նախադասությամբ վերլուծությունով).
Ես ընտրել եմ այս բանաստեղծությունը, որպես ամենահուզիչ բանաստեղծություն, քանի որ Տերյանը չէր կարողանում իր ջերմությունը զսպել և ցանկանում էր ջերմորեն գրկել, ով մոտենա իր գերեզմանին, սակայն նա այդ հնարաորությունը չէր ունենա գերեզմանում:
- ամենապայծառ բանաստեղծությունները-Կանչ…
Ես ընտրել եմ այս բանաստեղծությունը, որպես ամենապայծառ բանաստեղծություն, քանի որ այս բանաստեղծության մեջ Տերյանը գարնան գեղեցիկ պայծառ արևի մասին է պատմում մեզ:
Ես սա ընտրել եմ, որպես ամենաձանձրալի բանաստեղծություն, քանի որ մի փոքր իմ կարծիքով ձանձրալի է:
Ես այս բանաստեղծությունը ընտրել եմ, որպես ամենաթեթև բանաստեղծություն, քանի որ Տերյանը այս բանաստեղծության մեջ պատմում էր թեթև, գեղեցիկ գարնանային երեկոների մասին:
Այս բանաստեղծությունը ամենամռայլ բանաստեղծությունն էր, քանի որ աշնան ցուրտ, մռայլ տեսիլքն երևում է աչքերիդ, երբ կարդում ես այդ բանաստեղծությունը:
Այս բանաստեղծությունը ամենաքնքուշ բանաստեղծությունն էր, քանի որ Տերյանը պատմում էր մի քնքուշ, հրաշք աղջկա մասին:
Սա ամենախաղաղ բանաստեղծությունն է, քանի որ Տերյան այս բանաստեղծությունը գրելուց եղել է խաղաղ, մեղմ, հանգիստ: Հենց վերնագիրն էլ հուշում է, որ այս բանաստեղծութունը խաղաղ է:
Ամենաերազկոտ բանաստեղծությունն էր, քանի որ այս բանաստեղծության մեջ Տերյանը երազում էր: Երազիս տեսա մի չքնաղ աղջիկ. Այս նախադասության մեջ նա երազում է մի չքնաղ աղձկա մասին:
- անենաանհույս բանաստեղծությունները-Աշուն…
Այս բանաստեղծությունը ամենաանհույս բանաստեղծությունն էր, քանի որ Տերյանը այս բանաստեղծության մեջ իր հույսը կորցրել էր: — Օ՜, արդյոք կա՞ վերադարձ.—
Այս տողի մեջ երևում է, որ նա իր հույսը կորցրել է :
- ամենասիրած բանաստեղծություն-Մթնշաղ…
Ես շատ եմ սիրում այս բանաստեղծությունը, որովհետև այս բանաստեղծությունը ինձ հարազատ է թվում:
Վահան Տերյան. սիրո բանաստեղծ
Վահան Տերյան-125 Հոբելյանական ակնթարթներ
Հայից Հայ — Վահան Տերյան 125 (Օրենբուրգ)
ՎԱՀԱՆ ՏԵՐՅԱՆ — ՀԱՅԱԴԱՐԱՆ — Թատրոն 32
Վահան Տերյան — Գաղտնի թղթապանակ
Վահան Տերյան — Առաջին ալիք
Հայորդիներ/ Վահան Տերյան/ 28.06.16
Շարքը ենթակա է լրացման…
Ես այս տեսանյութը դիտելով՝ Տերյանին կրկին բացահայտեցի: Բազմաթիվ տեղեկություններ իմացա: Իմացա, որ.
1. Տերյանն է իր գրչով և թղթով զարգացրել է հայկական պոեզիան և հասցրել
Եվրոպական պոեզիայի մակարդակին:
2. Տերյանը հիվանդ ժամանակ անընդհատ կրկնում էր.
-Ինչ ուզում ես արա, միայն փրկիր ինձ: Նա այդ խոսքերը ասում էր իր կնոջը:
3. Նա հասել էր Օրենբուրգ, սակայն դեռ չէր կարողանում գրել բանաստեղծություններ, գրում էր նրա կինը՝ Անահիտը:
Տերյանը ամենից շատ սիրում էր իր կնոջը և Հայաստանը: Նրա համար կարևոր էր ընտանիքը, իր մայր հողը և լեզուն: Դիտեք այս ֆիլմը և կճանաչեք Տերյանին կրկին:
Հետազոտական աշխատանք.Վահան Տերյանի նամակները.

Ս.Տերյանին
1918,26 հունվարի,Պետրոգրադ
Թանկագին մանկիկ (նամակը գրված է ռուսերեն)
Մի անհանգստացիր: Առհասարակ իմ մասին մի անհանգստացիր՝ ինչ էլ որ պատահի,և եթե այդտեղ ինչ-ինչ լուրեր տարածվեն,մի հավատա (ես գիտեմ ,որ հիմա ,ասենք ինքդ էլ լավ գիտես,լրագրերն ու մարդիկ սատանան գիտի,թե ինչ անհեթեթ լուրեր են տարածում,այնպես որ մի հավատա և համբերությամբ սպասիր իմ նամակներին)
Այս նամակից ես ընտրեցի հենց այս տողերը, որովհետև Տերյանը այստեղ անկեղծանում է և ասում է, թե ինչքան մարսիկ կարող են լինել վատը և ստել տարբեր բաներ: Այս տողերից հասկացա, որ նա ատում էր սուտը:
Մարթա Միսկարյանին
1910,30 հուլիսի
Շնորհակալ եմ ձեր բարի հիշողության և ուշադրության համար:
Ապրում եմ գյուղում,բայց վերջին երկու շաբաթ անընդմեջ ՝ քաղաքում: Որպեսզի պատկերացնեք ,թե ինչ քաղաք է ,կնշեմ երկու բնորոշ բան:Նախ և առաջ այստեղ այնքան ձանձրալի է,որ մարդիկ գնում են լսելու գավառական բժշկի դասախոսությունը «խոլերայի մասին»:
Վահան Տերյանի նամակը…
Այս տողերը ես հանեցի այս նամակից, քանի որ Տերյանը այստեղ ասաղ, որ նա միշտ հիշում է լավությունները, որոնք արել են մարդիկ իր համար: Նաև նա ուզում էր ճանաչեր քաղաքը:
Վահան Տերյանի առաջին նամակը իր զոքանչին…
Ձեզ ենք ներկայացնում Վահան Տերյանի առաջին նամակը զոքանչին՝ Ա. Պախալովային.«Մեծարգո
Ալեքսանդրա Նազարովնա,
Երեք-չորս օրից հետո ես ու Սուսաննան պետք է պսակվենք, մինչդեռ ես մինչև հիմա ոչ մի տող չեմ գրել Ձեզ: Բայց ճշմարիտ, Ալեքսանդրա Նազարովնա, չգիտեմ ինչից սկսեմ և ինչով ավարտեմ նամակս, որը վաղուց պատրաստվում եմ գրել Ձեզ և ոչ մի կերպ չեմ կարողանում: Բանն այն է, որ ախր ես առաջին անգամ եմ ամուսնանում և Ձեզ գրում եմ նույնպես առաջին անգամ, ուստի հուսով եմ, կհասկանաք, թե ինչու դա ինձ համար այնուամենայնիվ դժվար է: Իհարկե, ես կուզենայի սրտանց շնորհակալություն հայտնել Ձեզ Ձեր բարեհաճ վերաբերմունքի համար դեպի իմ և Սուսաննայի ամուսնությունը, Ձեր բարի ցանկությունների համար, որոնք ինձ հաղորդեց Սուսաննան: Թերևս պետք է որ Ձեզ շնորհակալություն հայտնեմ նաև այն բանի համար, որ լույս աշխարհ եք բերել իմ հարսնացուին: Կարծես այդպես էին անում փեսացուները բարի հին ժամանակներում, ինչպես այդ գրում են բարի հին վեպերում: Ասում են, զոքանչները չար են լինում, բայց ես համոզված եմ, որ ուրիշներից երջանիկ կլինեմ, և դա ինձ շատ և շատ ուրախացնում է: Ձեզ հղում եմ անկեղծ սրտագին ողջույն: Իմ կողմից բարևեցեք ձերոնց բոլորին, որոնց հետ դժբախտաբար կամ բոլորովին ծանոթ չեմ, կամ շատ քիչ եմ ծանոթ:
Կրկին ու կրկին անգամ շնորհակալ եմ Ձեզանից ամեն ինչի համար և ցանկանում եմ Ձեզ շատ–շատ տարիների առողջություն և ուրախություն: Համբուրում եմ ձեր ձեռքը:
Ձեր՝ Վահան
Ձեզ բարևում են Սուսանան և իմ ընկեր Ցոլակը, որը խաչեղբայր է լինելու»:
Նամակի վերջում Սուսաննան գրել է. «Սիրելի մայրիկ, ես էլ բարևում և պինդ համբուրում եմ քեզ: Լավ ենք տեղավորվել: Վահանն ինձ շատ է սիրում, ես էլ նրան»:
Ես ընտրեցի այս ամբողջ նամակը, քանի որ ամբողջ նամակը ինձ շատ դուր եկավ, քանի որ Վահան Տերյանը շատ կարգապահ էր և սիրում էր կարգ ու կանոն: Այս նամակում նա իր զոքանչին տեղեկացնում է, որ սիրում է իր աղջկան և պարասվում է ամուսնանալ: Ես այս նամակը կվերնագրեի ՆԱՄԱԿ_ՏԵՂԵԿԱՆՔ վերնագրով:
Աղբյուրներ՝ https://lili-mardastco.blogspot.am/2012/10/blog-post_5.
http://hayeli.am/article/164291
http://grqamol.am/tarber-zhanrer/banasteghtsutyunner/haykakan/vahan-teryan/namak-marta-miskaryanin