Posted in Պատմություն

Պատմություն. 16-20.05.22

Մոսկվայի պայմանագիր

Մոսկվայի պայմանագիրը կնքվել է Ռուսաստանի և Թուրքիայի միջև 1921 թվականի մարտի 16-ին: Սույն պայմանագրով Ռուսաստանը ճանաչում էր Թուրքիայի ինքնիշխանությունը Ազգային մեծ ուխտի՝ թուրքական ճանաչած բոլոր տարածքների նկատմամբ։ Պայմանագրով Թուրքիային էին անցնում Կարսի մարզը և Սուրմալուի գավառը, որը երբեք չէր եղել Թուրքիայի կազմում։ Նախիջևանի մարզն որպես ինքնավար տարածք հանձնվում էր Խորհրդային Ադրբեջանի խնամակալությանը, պայմանով, որ Ադրբեջանն այդ խնամակալությունը չզիջի մի երրորդ պետության:

1920 թվականի հունվարի 28-ին Կոստանդնուպոլսում նորընտիր Պատգամավորների պալատը, որի մեծամասնությունը քեմալական շարժման կողմնակիցներն էին, ընդունել է «Թուրքական անկախության հռչակագիրը» (Ազգային երդում)։ Դրան ի պատասխան ՝ Անտանտի տերությունները 1920 թվականի մարտի 16-ին սկսել են գրավել Կոստանդնուպոլսի առանցքային շենքերը և ձերբակալել թուրք ազգայնականներին, որոնք որոշ ժամանակ անց արտաքսվել են Մալթա։ Մարտի 18-ին Օսմանյան պառլամենտը բողոքել է այդ գործողությունների դեմ և ցրվել։

Մարտի 19-ին Անկարայում գտնվող Մուստաֆա Քեմալ փաշան շրջաբերական հեռագիր է ուղարկել բոլոր նահանգապետերին և զինվորական հրամանատարներին, որով նրանց հրավիրել է մասնակցելու «ժողովի ձևավորմանը, որը արտակարգ իշխանություն էր ունենալու ազգի կառավարման հարցերում»։ Սուլթանական կառավարությունը, որը ինտերվենտների խամաճիկն էր դարձել, ամբողջովին վարկաբեկվել էր, այլընտրանքը Թուրքիայի Մեծ Ազգային ժողովն էր, որը հավաքվեց Անկարայում։ Դրա առաջին նիստը կայացել է 1920 թվականի ապրիլի 23-ին։ Մուստաֆա Քեմալը ընտրվել է խորհրդարանի նախագահության նախագահ և Մեծ Ազգային ժողովի կառավարության ղեկավար, որն այն ժամանակ չի ճանաչել որևէ այլ երկիր։

Ապրիլի 26-ին Մուստաֆա Քեմալը դիմել է ՌՍՖՍՀ Ժողովրդական կոմիսարների խորհրդի նախագահ Վլադիմիր Լենինին՝ խնդրելով Թուրքիային տրամադրել ռազմական և ֆինանսական օգնություն, առաջարկել է դիվանագիտական հարաբերություններ հաստատել և Կովկասում ընդհանուր ռազմական ռազմավարություն մշակել, որ Խորհրդային Ռուսաստանը պաշտպանվի Սև ծովում և Կովկասում «իմպերիալիստական» վտանգից։ Այս ռազմավարությունը վերաբերում էր դաշնակցականների, վրաց մենշևիկների և Անգլիայի կողմից ստեղծված, այսպես կոչված, կովկասյան պատնեշի հաղթահարմանը, որը խոչընդոտ էր սովետական Ռուսաստանի և քեմալականների միջև հարաբերությունների զարգացմանը։ Դաշնակցական Հայաստանը թույլ չէր տալիս իր տարածքով ապրանքներ տեղափոխել Թուրքիա, իսկ Սև ծովով օգնության առաքումը խոչընդոտում էին Անտանտի երկրների նավերը։

Այդ ժամանակ Հայաստանի Հանրապետությունը, ԱՄՆ-ի և Անտանտի երկրների հովանավորությամբ, պատերազմում էր Թուրքիայի դեմ։ Խորհրդային Ռուսաստանի ղեկավարությունը դա համարում էր ոչ ցանկալի և պատրաստակամություն էր հայտնել միջնորդության համար։ Սևրի խաղաղության պայմանագրի ստորագրումից մի քանի շաբաթ առաջ Հայաստանը սահմանային զորքեր էր ուղարկել Օլթինի շրջան, որը պաշտոնապես չէր պատկանում Թուրքիային, բայց մուսուլմանական դաշտային հրամանատարների (հիմնականում քրդական) և թուրքական բանակի ստորաբաժանումների իրական վերահսկողության տակ էր, որոնք այնտեղ էին մնում ՝ խախտելով «Մուդրոսի» զինադադարի պայմանները:Հայկական զորքերի հարձակումը սկսվել է հունիսի 19-ին, և մինչև հունիսի 22-ը հայերը ստանձնել են շրջանի մեծ մասի վերահսկողությունը՝ ներառյալ Օլթի և Փենյակ քաղաքները։ Թուրք ազգայնականների տեսակետից սա հայկական ուժերի ներխուժում էր Թուրքիայի տարածք, որը Թուրքիան օգտագործում է որպես պատասխան գործողությունների համար հիմք։

Այս պայմաններում սովետական ​​կառավարությունը որոշել է աջակցել քեմալականներին և փորձել է լուծում գտնել Հայաստանի հետ հակամարտության մեջ։ Նախ, իմպերիալիզմի դեմ ազգային-ազատագրական պայքարի գաղափարը համընկել է բոլշևիկյան գաղափարախոսության հետ, և երկրորդ՝ ավելի կարևորը` Անատոլիայի՝ անգլիական ազդեցության գոտու վերածվելը ծայրաստիճան անբարենպաստ էր Ռուսաստանի համար։ Հունիսի 3-ին Լենինի որոշմամբ Ռուսաստանի արտաքին գործերի ժողովրդական կոմիսարիատը նամակ է ուղարկել Թուրքիայի կառավարությանը։ Այնտեղ ասվում է, որ «Սովետական ​​կառավարությունը ինքնորոշման հարցում բարեկամության ձեռք է մեկնելու աշխարհի բոլոր ժողովուրդներին՝ մնալով յուրաքանչյուր ազգի ինքնորոշման իրավունքի ճանաչման իր սկզբունքին։ Սովետական ​​կառավարությունը մեծ հետաքրքրությամբ հետևում է թուրք ժողովրդի կողմից իր անկախության և ինքնիշխանության համար մղվող հերոսական պայքարին, և այս՝ Թուրքիայի համար դժվար օրերին, ուրախ է հիմք դնել ամուր բարեկամության, որը պետք է միավորի թուրք և ռուս ժողովուրդներին»։

Մոսկվայի ռուս-թուրքական երկրորդ կոնֆերանսն անցկացվել է 1921 թվականի փետրվարի 26-ից մինչև մարտի 16-ը, Քեմալական Թուրքիայի և խորհրդային հանրապետությունների միջև հարաբերությունները կարգավորելու նպատակով։

Կոնֆերանսում ՌԽՖՍՀ-ն ներկայացրել են Գեորգի Չիչերինը և Ջելալ Կորկմասովը, իսկ Թուրքիայի Ազգային մեծ ժողովի կառավարությունը՝ Յուսուֆ Քեմալ Բեյը, Ռիզա Նուր Բեյը և Ալի Ֆուատ փաշան։ Ազգությունների այն ժամանակվա կոմիսար Ստալինի ջանքերի շնորհիվ Չիչերինը վերջնականապես հրաժարվում է մինչ այդ ունեցած հայանպաստ իր դիրքորոշումից։ Հայաստանի սահմանների հարցի կապակցությամբ Չիչերինը հայտարարում է, որ իրենք չեն պնդի սահմանը Արփաչայից արևմուտք և Արաքսից հարավ անցկացնելուն։ Դա նշանակում էր, որ Թուրքիային էին անցնում ոչ միայն ամբողջ Կարսի մարզը, այլև Սուրմալուի գավառը, որը երբեք չէր եղել Թուրքիայի կազմում։ Սակայն թուրքական պատվիրակությունը չի բավարարվում այդքանով և պահանջում է, որպեսզի Նախիջևանի մարզը չմնա Հայաստանին, այլ դրվի Ադրբեջանի հովանավորության տակ, վերջինս էլ պետք է պարտավորվեր ապագայում չզիջել այդ հովանավորությունը մի երրորդ պետության, այսինքն՝ Հայաստանին։
Ի վերջո մարտի 16-ին կողմերը կնքում են ՌՍՖՍՀ – Թուրքիա «ընկերության և եղբայրության պայմանագիրը», ինչպես նշված է պայմանագրի նախաբանում։

Պայմանագրերի օրինականության համար կարևոր է պատվիրակությունների լիազորությունների օրինականությունը։ Ցանկացած միջազգային պայմանագրի օրինականության համար միջազգային իրավունքն ունի հստակ պահանջներ։ Ինչպես օրինակ՝ որևէ պայմանագիր կարող է համարվել օրինական, եթե այն ստորագրել է ճանաչված պետության օրինական իշխանության լիազոր ներկայացուցիչ(ներ)ը։ Միջազգային իրավունքով փորձաքննությունը ցույց է տալիս, որ Մոսկվայի պայմանագիրը անօրինական (illegal) է և անվավեր (invalid), քանի որ.

  • պայմանագրի ստորագրման պահին պատվիրակություններից և ոչ մեկը լիազորված չէր հանդես գալու իր երկրի անունից. ռուսական (բոլշևիկյան) և թուրքական (քեմալական) պատվիրակությունները դեռևս չէին ներկայացնում իրենց երկրների իշխանությունները (տե՛ս ստորև)։
  • պայմանագիրն ստորագրվել է միջազգային իրավունքի դարեր ի վեր գործող պարտադիր և անբեկանելի մի քանի հիմնադրույթների (jus cogens) խախտումով։

Նախ, Մոսկվայի քեմալա-բոլշևիկյան պայմանագիրը անօրինական է և անվավեր դրան կողմ հանդիսացող ՌՍՖՍՀ-ի և Թուրքիայի ազգային մեծ ժողովի կարգավիճակների պատճառով։

Պայմանագիրը կնքելու պահին չկար «ՌՍՖՍՀ» ճանաչված պետություն, հետևաբար՝ միջազգային իրավունքի սուբյեկտ։ Բնականաբար նրա կառավարությունը չուներ միջազգային պայմանագիր կնքելու որևէ իրավասություն։ ՌՍՖՍՀ-ի, արդեն ԽՍՀՄ տարազով, միջազգային օրինական ճանաչումը սկսվել է միայն 1924 թվականից՝ Մեծ Բրիտանիայի ճանաչումով (փետրվարի 1, 1924 թվական)։

Մոսկվայի պայմանագրի՝ Հայաստանին վերաբերող մասը միջազգային իրավունքի խախտում է, քանի որ «պայմանագրերը կարող են վերաբերել միայն պայմանագիրը ստորագրող կողմերին և որևէ պարտավորություն կամ իրավունք չեն ստեղծում պայմանագրին մաս չկազմող երրորդ կողմի համար՝ առանց վերջինիս համաձայնության»։ Այս հիմնադրույթն ամրագրված է Պայմանագրային իրավունքի մասին Վիեննայի կոնվենցիայի 34-րդ հոդվածում՝ “A treaty does not create either obligations or rights for a third State without its consent”: Հետևաբար՝ Մոսկվայի պայմանագիրը չէր կարող որևէ պարտավորություն պարունակել Հայաստանի Հանրապետության համար, առավել ևս՝ որոշել հայ-թուրքական սահմանը (պայմանագրում՝ հոդված 1) կամ Նախիջևանը որպես պրոտեկտորատ հանձնել Ադրբեջանին (պայմանագրում՝ հոդված 3), քանի որ Մոսկվայի պայմանագիրը կնքվել է միջազգային իրավունքի դարեր ի վեր գործող պարտադիր և անբեկանելի մի քանի հիմնադրույթների (jus cogens) խախտումով։ Իսկ ինչպես ամրագրված է Պայմանագրերի իրավունքի մասին Վիեննայի կոնվենցիայի 53-րդ հոդվածում. «Պայմանագիրն անվավեր է, եթե կնքվելու պահին հակասել է միջազգային հանրային իրավունքի անբեկանելի հիմնադրույթին»։

Կարսի պայմանագիր

Կարսի  պայմանագիրը կնքվել է 1921 թ-ի հոկտեմբերի 13-ին` մի կողմից` Ադրբեջանական, Հայկական և Վրացական ԽՍՀ-ների, մյուս կողմից՝ Թուրքիայի միջև՝ ՌԽՖՍՀ մասնակցությամբ: Դրան նախորդել է Կարսի խորհրդաժողովը (1921 թ-ի սեպտեմբերի 26 – հոկտեմբերի 13-ը)՝ դարձյալ ՌԽՖՍՀ ներկայացուցչի մասնակցությամբ: Կարսի պայմանագիրը գրեթե նույնությամբ կրկնում է 1921 թ-ի մարտի 16-ի Մոսկվայի խորհրդա-թուրքական պայմանագրի դրույթները: Անդրկովկասի խորհրդային հանրապետություններին հնարավորություն չէին տվել մասնակցելու բանակցություններին, որովհետև նրանք Թուրքիայի հետ կնքելու էին առանձին պայմանագրեր: Մոսկվայի պայմանագրի 15-րդ հոդվածով` Ռուսաստանը պարտավորվում էր անդրկովկասյան հանրապետությունների նկատմամբ քայլեր ձեռնարկել, որպեսզի նրանց և Թուրքիայի միջև կնքվելիք պայմանագրերում անպատճառ ճանաչվեն Մոսկվայի պայմանագրի այն հոդվածները, որոնք վերաբերում են առանձին հանրապետություններին: Պայմանագրի ստորագրումից առաջ հրավիրված Կարսի խորհրդաժողովի նպատակը  Թուրքիայի և Անդրկովկասի հանրապետությունների միջև հարաբերությունների կարգավորումն էր: ՀԽՍՀ-ից խորհրդաժողովին մասնակցում էին Ասքանազ Մռավյանը (արտաքին գործերի ժողկոմ, պատվիրակության նախագահ), Պողոս Մակինցյանը (ներքին գործերի ժողկոմ), ՎԽՍՀ-ից՝ Շալվա Էլիավան (ռազմական և ծովային գործերի ժողկոմ), Ալեքսանդր Սվանիձեն (արտաքին գործերի և ֆինանսների ժողկոմ), Ադրբեջանական ԽՍՀ-ից՝ Բեհբուդ Շահթախթինսկին (պետական վերահսկողության ժողկոմ, պատվիրակության նախագահ), և ՌԽՖՍՀ ներկայացուցիչ Յակով Գանեցկին: Թուրքական կողմը ներկայացնում էին Քյազիմ Կարաբեքիր փաշան (Արևելյան ռազմաճակատի հրամանատար, պատվիրակության նախագահ), Վելի բեյը, Մուխթար բեյը, Մեմդուհ Շևքեթ բեյը (Ադրբեջանում Թուրքիայի լիազոր ներկայացուցիչ):Խորհրդաժողովի սկզբին Կարաբեքիր փաշան առաջարկեց պայմանագիր կնքել Անդրկովկասի հանրապետությունների հետ առանձին-առանձին, որը կտրականապես մերժեցին հանրապետությունների պատվիրակները՝ պնդելով ընդհանուր պայմանագրի ստորագրումը՝ մատնանշելով իրենց հանրապետությունների միջև ստեղծված տնտեսական, քաղաքական, ռազմական կապերը և արդեն ուրվագծվող Անդրֆեդերացիան: Մոսկվայի պայմանագրով` Անդրկովկասի հանրապետությունների հետ  ընդհանուր պայմանագրի կնքում չէր նախատեսվում: Իսկ առանձին պայմանագրերի կնքման դեպքում Թուրքիայի համար դյուրին կլիներ իր կամքի պարտադրումը հանրապետություններին:Ընդհանուր պայմանագրի կնքումը հատկապես կարևոր էր ՀԽՍՀ-ի համար, որի նկատմամբ Թուրքիան շարունակում էր թշնամական քաղաքականությունը: Ստանալով խորհրդային պատվիրակների մերժումը՝ թուրքական պատվիրակությունն ստիպված էր հրաժարվել անջատ պայմանագրերի գաղափարից և համաձայնել ընդհանուր պայմանագրին: Թուրքիայի և Անդրկովկասի հանրապետությունների միջև սահմանների ճշտման համար (նախատեսված էր Մոսկվայի պայմանագրով) ստեղծվեց հատուկ հանձնաժողով (թուրք-հայկական և թուրք-վրացական մասնախմբերով): Հայաստանից հանձնաժողովում ընդգրկվեց խորհրդական Վլադիմիր Տամրուչին: Թուրքական պատվիրակությունը, կառչելով մարտի 16-ի Մոսկվայի պայմանագրից, պահանջում էր սահմանային ոչ մի փոփոխություն չկատարել. մերժեց խորհրդային պատվիրակության պահանջը՝ Հայաստանին վերադարձնել Անիի ավերակները, Կողբի աղահանքերը, որոնք մշակութային և տնտեսական կարևոր նշանակություն ունեին Խորհրդային Հայաստանի համար: Սահմանային միակ հարցը, որի լուծմանը չմիջամտեց թուրքական կողմը,  Խորհրդային Հայաստանի և Նախիջևանի միջև սահմանի ճշտումն էր: Հայաստանի և Ադրբեջանի ներկայացուցիչները կանխեցին թուրքական միջամտությունը՝ հայտարարելով, որ իրենք արդեն ճշտել են սահմանները: Տնտեսական հարցերի քննարկման ժամանակ խորհրդային կողմը Թուրքիայից պահանջեց վերադարձնել Ալեքսանդրապոլի (այժմ` Գյումրի) գրավման ժամանակ կողոպտված քաղաքի դեպոյի գույքը: Թուրքերը հրաժարվեցին բավարարել այդ պահանջը: Վեճը շարունակվեց մինչև հոկտեմբերի 10-ի նիստը, որտեղ թուրքերը, փոխզիջման եկան խորհրդային կողմի հետ Բաթումի նավահանգստից օգտվելու հարցում և հասան այն բանին, որ Ալեքսանդրապոլի դեպոյի հարցը  օրակարգից հանվեց: Կարսի պայմանագիրը բաղկացած է ներածությունից, 20 հոդվածից և 3 հավելվածից: 1-ին հոդվածով ուժը կորցրած էին համարվում բոլոր այն պայմանագրերը, որոնք կնքվել էին պայմանավորվող կողմերի տարածքներում անցյալում ինքնիշխան կառավարությունների միջև. դրանով չեղյալ էր համարվում նաև Ալեքսանդրապոլի պայմանագիրը (1920 թ-ի դեկտեմբերի 2–3): Չեղյալ էին համարվում (բացառությամբ Մոսկվայի ռուս-թուրքականի) այն պայմանագրերը, որոնք կնքվել էին երրորդ պետության հետ և վերաբերում էին Անդրկովկասի հանրապետություններին: 2-րդ հոդվածով, որն առանձնապես կարևոր էր Թուրքիայի համար, կողմերը չէին ճանաչում «բռնի ուժով» պարտադրված ոչ  մի պայմանագիր կամ միջազգային այլ ակտ. դա նշանակում էր, որ Խորհրդային Հայաստանը չի ճանաչում 1920 թ-ի օգոստոսի 10-ի Սևրի հաշտության պայմանագիրը: Թուրքիայի և Անդրկովկասի հանրապետությունների միջև սահմանը որոշվում էր 4-րդ հոդվածով (ներկայիս սահմանը Թուրքիայի հետ): 5-րդ հոդվածով Թուրքիայի, Ադրբեջանական և Հայկական ԽՍՀ-ների կառավարությունները համաձայնում էին Նախիջևանի մարզը` որպես ինքնավար տարածք, հանձնել Ադրբեջանի խնամակալությանը: 6–9-րդ հոդվածները վերաբերում էին Թուրքիայի և Վրաստանի փոխհարաբերություններին, համաձայն որոնց` Թուրքիան Բաթում քաղաքի ու մարզի նկատմամբ ինքնիշխանության իրավունքը զիջում էր Վրաստանին՝ պայմանով, որ տեղական բնակչությունն օգտվի լայն ինքնավարությունից, իսկ Թուրքիային իրավունք վերապահվի օգտվելու Բաթումի նավահանգստից՝ առանց դրա համար հատուկ հարկ վճարելու (հոդված 6): 10-րդ հոդվածով կողմերը պարտավորվում էին թույլ չտալ իրենց տարածքներում այնպիսի կազմակերպությունների կամ խմբերի գոյությունը, որոնք պայմանավորվող մյուս կողմի դեմ պայքարի նկատակ ունեն: Վերջին՝ 20-րդ հոդվածով նախատեսված էր, որ պայմանագիրը ենթակա է  վավերացման, և վավերագրերը կփոխանակվեն Երևանում` 1922 թ-ի սեպտեմբերի 11-ին: Մնացած հոդվածներով որոշվում էին կողմերի քաղաքացիների իրավական կացությունը միմյանց տարածքներում, զիջվող տարածքների բնակչության տեղափոխման իրավունքը, սահմանվում էին ռազմագերիների ու գաղթականների փոխանակման կարգը, առևտրական հարաբերություններ հաստատելու և այլ հարցեր:Կարսի պայմանագրով վերահաստատվեցին 1921 թ-ի Մոսկվայի պայմանագրի զավթողական դրույթները, որոնք կոպտորեն ոտնահարում էին Հայաստանի կենսական շահերը: Պայմանագիրն ստորագրել են անդրկովկասյան 3 հանրապետությունների պատվիրակության անդամները և ՌԽՖՍՀ ներկայացուցիչը:

Posted in Պատմություն

Պատմություն. 02-06.05.22

Թեմա՝ «Մայիսյան ապստամբությունը Հայաստանում»

Պատասխանե՛ք հետևյալ հարցրերին

  • Ի՞նչպիսի էական փոփոխությունների ենթարկվեց Հայաստանը 1920 թ․-ին խորհրդայնացվելուց հետո

Այսպիսով 1920 թվականի դեկտեմբերի սկզբին Խորհրդային Ռուսաստանը բռնազավթում է Հայաստանը, այն վերանվանում Հայաստանի խորհրդային սոցիալիստական հանրապետություն, և այնտեղ հաստատում դրածո վարչախումբ։ Դեկտեմբերի 4-ին Երևան են ժամանում հայ հեղկոմի անդամները, իսկ դեկտեմբերի 6-ին 11-րդ բանակի մի զորամաս։ Երևան հասնելուց հետո բոլշևիկները 11-րդ բանակի օգնությամբ սկսում են իրականացնել զանգվածային բռնագրավումներ, ձերբակալություններ։ Բռնազավթման առաջին ամիսներին բոլշևիկները սպանում են հարյուրավոր հայ սպաների, մտավորականների, Հայաստանի կառավարության անդամների, որոնք հրաժարվում են համագործակցել զավթիչների հետ։ 1921 թվականին բոլշևիկները հազարավոր հայ սպաների և մտավորականների աքսորում են Ադրբեջան և Ռյազան։ Հայաստանի խորհրդային 70-ամյա բռնազավթումն ավարտվում է 1991-ի սեպտեմբերի 21-ին. հայ ժողովուրդը անկախության հանրաքվեով դուրս է գալիս Խորհրդային Միությունից։

  • Ի՞նչ է նշանակում «Ռազմական կոմունիզմ»

«Ռազմական կոմունիզմ»-ը խորհրդային պետության տնտեսական քաղաքականությունը 1918-1920 թվականների քաղաքացիական պատերազմի և ռազմական ինտերվենցիայի ժամանակաշրջանում։ Այդ տարիներին Խորհրդային Ռուսաստանը գտնվում էր տնտեսական շրջափակման մեջ, ռազմաճակատների օղակում՝ կտրված պարենի, հումքի և վառելանյութի հիմնական շրջաններից։ Երկիրն օտարերկրյա ստրկացման վտանգից փրկելու, Հոկտեմբերյան սոցիալիստական մեծ հեղափոխության նվաճումներն ամրապնդելու նպատակով ամբողջ ժողովրդական տնտեսությունը վերակառուցվեց ռազմական ձևով։

  • Ի՞նչ գիտեք 1921 թ-ին Հայաստանում տեղի ունեցած «Փետրվարյան» ապստամբության մասին

Հայաստանի դեմ ռուս-թուրքական համատեղ ագրեսիան հանգեցրեց Հայաստանի հանրապետության կործանմանը. 1920 թվականի դեկտեմբերին դաշնակցականները Հայաստանի Հանրապետության կառավարումը հանձնում են բոլշևիկյան Ռուսաստանին։ Հայաստանի խորհրդայնացումից հետո ձերբակալվեցին շուրջ 1000 դաշնակցականներ, որոնցից շատերն սպանվեցին, մյուսներն էլ ուղարկվեցին Բաքվի և Ռուսաստանի բանտեր

Խորհրդահայ պատմագրությունը այն տեսակետին էր, որ ապստամբությունը նախապատրաստեցին դաշնակցականները՝ իրենց գաղափարախոսությանն ու ծրագրերին ոչ հարիր վարչակարգը տապալելու համար՝ Հայաստանի խորհրդայնացումից անմիջապես հետո։ Իսկ դաշնակցականները պնդում էին, որ ապստամբությունը համաժողովրդական դժգոհության արդյունքներ էր և սկսվել է տարերայնորեն ու միայն որոշ փուլում է այն դարձել կազմակերպված ու ղեկավարվող շարժում, զինված կռիվ։ Ճիշտ է երկրորդ կարծիքը, քանզի բոլշևիկները խեղդել էին Հայոց պետականությունը, ճնշում էին ժողովրդին թէ՛ ֆիզիկապէս, թէ՛ բարոյապէս։ Ազգային զուտ ֆիզիկական գոյության և ազգային արժանապատվության հարց էր՝ ապստամբե՞լ, թէ՞ չապստամբել։

  • Ի՞նչ արդյունք ունեցավ ապստամբությունը

Խորհրդային զորքերը ապստամբության սկզբից 42 օր անց՝ ապրիլի 2-ին, մտան Երևան, որտեղ վերահաստատվեց խորհրդային իշխանությունը։

Հաշվի առնելով ուժերի խիստ անհավասարությունը և խուսափելով նոր զոհերից, ապստամբները Բաշ-Գյառնիի վրայով նահանջեցին Զանգեզուր, որտեղ շարունակվում էին Գարեգին Նժդեհի ղեկավարած ինքնապաշտպանական մարտերը։ Հայաստանում խորհրդային իշխանության հաղթանակն անխուսափելի էր, քանի որ դրա թիկունքում կանգնած էր Խորհրդային Ռուսաստանը։ Ապստամբությունը անխուսափելի էր, իսկ նրա հաղթանակը՝ չէր բացառվում, այնպես որ դաշնակցականները ճիշտ արեցին, գլխավորելով ժողովրդական զինված ապստամբությունը։

Դաշնակցական ապստամբների առաջին խնդիրն ընկերներին բանտարկությունից ազատելն էր։ Այնուհետև իշխանության գրավումը, ուժերի գոյություն ունեցող հարաբերակցության պայմաններում, կարող էր հեռանկար ունենալ, եթե խորհրդային Ռուսաստանը պարտություն կրեր այլ ճակատներում, կամ Հայաստանին օգնություն հասներ արտաքին աշխարհց։ Այնուամենայնիվ, Դաշնակցության կողմից ապստամբության ղեկավարումը անհրաժեշտ քայլ էր, և բխում էր ազգային շահերից։

Ապստամբությունը վրիժառության հանգեցրեց Ռուսաստանի բոլշևիկյան իշխանությունների կողմից։ Ապստամբության օրերին Մոսկվայում ընթացող Խորհրդային Ռուսաստան-Թուրքիա բանակցությունները հանգեցրին Հայաստանի համար ոչ ձեռնտու պայմանագրի կնքմանը։ Թեպետ առանց ապստամբության էլ, ռուսներն ու թուրքերն արդեն որոշել էին Հայաստանի սահմանների հարցը և Հայկական որևէ պատվիրակության չէր թույլ տրվելու մասնակցել բանակցություններին։ Նոր պայմանագիրը կրկնում էր ռուս–թուրքական համատեղ ագրեսիայի ճնշման տակ դաշնակցականների կնքած Ալեքսանդրապոլի պայմանագրի կետերի մեծ մասը։ Մոսկովյան բոլշևիկյան իշխանությունները՝ քեմալական թուրքերի հետ որոշել էին, որ հայաստանի խորհրդային հանրապետության սահմաններն անցնելու են Արաքս և Ախուրյան գետերով՝ կիսելով Արարատյան և Շիրակի դաշտերը։

Posted in Պատմություն

Պատմություն. Հայկական հարցը Փարիզի վեհաժողովում

Հայկական պատվիրակությունները Փարիզի կոնֆերանսում

Հայաստանի Հանրապետության արտաքին քաղաքականության հիմնական ուղղությունը Հայկական հարցի լուծումն էր։ Այսինքն, խնդիր էր դրվում Թուրքիայի տիրապետության տակ գտնվող արևմտահայ նահանգները միացնել Հայաստանի Հանրապետությանը և այդպիսով ստեղծել Միացյալ, Անկախ Հայաստան։ Ինչպես հայտնի է, 1918թ. հոկտեմբերի 30-ին ստորագրված Մուդրոսի զինադադարով (նավահանգիստ էգեյան ծովում) Թուրքիան ընդունեց իր պարտությունը և դուրս եկավ պատերազմից։ Պարտություն կրեցին Քառյակ միության նաև մյուս երկրները, ու այդպիսով ավարտվեց Առաջին աշխարհամարտը։ 1919թ. հունվարին բացվեց Փարիզի խաղաղության կոնֆերանսը (խորհրդաժողովը)։ Այստեղ հաղթանակած Անտանտի երկրները (Անգլիան, Ֆրանսիան, Իտալիան, Ճապոնիան և այլն) պետք է հաշտության պայմանագիր կնքեին պարտված Քառյակ միության երկրների, այդ թվում՝ Թուրքիայի հետ։ Անտանտի երկրների «փոքր դաշնակիցն» էր համարվում նաև Հայաստանը, որովհետև նա մասնակցություն էր ունեցել պատերազմին և կրել վիթխարի կորուստներ։

Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը այդ կոնֆերանսում պաշտպանելու համար Փարիզ մեկնեց հանրապետության պատվիրակությունը Ավետիս Ահարոնյանի նախագահությամբ։ Ավելի վաղ, 1912 թվականից, Փարիզում գործում էր մեկ այլ՝ Հայ (արևմտահայ) ազգային պատվիրակություն՝ եգիպտահայ մեծահարուստ, հասարակական գործիչ Պողոս Նուբար փաշայի (1851-1930) գլխավորությամբ։ Հայկական այս երկու պատվիրակությունները համատեղ մեծ աշխատանք կատարեցին Հայկական հարցի նախապատրաստման ու կոնֆերանսին ներկայացնելու ուղղությամբ։ 1919թ. փետրվարին նրանք խաղաղության կոնֆերանսին ներկայացրին հայկական պահանջների մի հուշագիր, որով դաշնակից տերություններից պահանջվում էր ՀՀ-ին միացնել արևմտահայ մի շարք նահանգներ՝ ծովային ելքով։ Ի դեպ, այս խնդրում հայկական պատվիրակությունների միջև կային որոշ տարաձայնություններ։ Բանն այն է, որ Ազգային պատվիրակությունը ավելի մեծ տարածքային պահանջներ էր բարձրացնում, քան Հայաստանի կառավարության պատվիրակությունը։

Միացյալ Հայաստանի գաղափարի իրականացման համար շատ կարևոր էր նաև մանդատի (հովանավորության կամ խնամակալության) հարցը։ Այսինքն, անհրաժեշտ էր, որ մի հզոր պետություն հովանավորեր Միացյալ Հայաստանին՝ ապահովեր նրա անվտանգությունը, օգներ տնտեսապես, մինչև որ այն կայանար որպես ինքնուրույն պետություն։ Հույս էր տածվում, որ Միացյալ Հայաստանի խնամակալությունը կստանձնի ԱՄՆ-ը։ ԱՄՆ-ի նախագահ Վուդրո Վիլսոնը շատ էր հետաքրքրվում Հայաստանով և Հայաստանի մանդատի ջերմ պաշտպաններից էր։ Նա պատվիրակություն ուղարկեց տարածաշրջան՝ ուսումնասիրելու Հայաստանի խնամակալությունը ստանձնելու պայմաններն ու հնարավորությունները։ Սակայն 1920թ. հունիսին ԱՄՆ-ի սենատը ձայների մեծամասնությամբ մերժեց ընդունել Հայաստանի մանդատը։

Սևրի պայմանագիրը
1920թ. ապրիլին Իտալիայի Սան-Ռեմո քաղաքում կայացավ Անտանտի տերությունների (Անգլիայի, Ֆրանսիայի և Իտալիայի) ղեկավարների կոնֆերանս, ուր մշակվեց և Օսմանյան Թուրքիայի կառավարությանը ներկայացվեց առաջիկա հաշտության պայմանագրի նախագիծը։ Այստեղ հստակեցվեցին նաև Հայկական հարցի հետ կապված մի շարք խնդիրներ՝ մանդատի, տարածքների, ռազմական օգնության և այլն։

Եվ վերջապես, 1920թ. օգոստոսի 10-ին Փարիզի Սևր կոչվող արվարձանում Անտանտի երկրները սուլթանական Թուրքիայի հետ կնքեցին հաշտության պայմանագիր։ Հայաստանի կողմից պայմանագիրը ստորագրեց հանրապետության պատվիրակության ղեկավար Ավ. Ահարոնյանը։ Նա այդ օրը համարել է իր կյանքի ամենաերջանիկ օրը։ Պայմանագրի մի շարք հոդվածներ վերաբերում էին Հայաստանին։ Օսմանյան Թուրքիան պարտավորվում էր ճանաչել Միացյալ Հայաստանը։ Հայաստանին էին անցնելու Էրզրումի, Տրապիզոնի, Վանի և Բիթլիսի նահանգները ոչ ամբողջությամբ՝ ընդամենը 90 հազար քառ. կմ, ելքով դեպի Սև ծով։ Այդ նշանակում էր, որ Միացյալ, Անկախ Հայաստանի ընդհանուր տարածքը Հանրապետության (Արևելյան Հայաստանի) առկա 70 հազար քառ. կմ-ի հետ միասին կազմելու էր 160 հազար քառ. կմ։ Ընդ որում՝ հայ-թուրքական պետական սահմանը որոշելու էր ԱՄՆ-ի նախագահը, որն էլ նույն թվականի նոյեմբերին գծեց Միացյալ, Անկախ Հայաստանի քարտեզը։ Սակայն, ցավոք, հետագա դեպքերն ու իրադարձությունները աննպաստ ընթացան։ Սևրի պայմանագիրը մնաց թղթի վրա։
Բանն այն է, որ Թուրքիայի խորքերում ծավալվել էր ազգայնական (միլլի) զինված մի շարժում՝ Մուստաֆա Քեմալի գլխավորությամբ։ Քեմալականները չճանաչեցին սուլթանական կառավարության կողմից ստորագրված Սևրի պայմանագիրը։ Մյուս կողմից, Սևրի պայմանագիրը ստորագրած Հայաստանին դաշնակից համարվող պետությունները՝ Ֆրանսիան, Իտալիան, ապա նաև Անգլիան աստիճանաբար երես դարձրին հայերից և մոռացության մատնեցին իրենց իսկ ստորագրած պայմանագիրը։ Ասպարեզում մնում էր միայնակ Հայաստանը, որը սակայն չուներ բավարար ուժ և կարողություն քեմալականներից ազատագրելու արևմտահայ նահանգները։
Այսպիսով, մեծ տերությունների մեղքով հերթական անգամ ձախողվեց Հայկական հարցի լուծումը։

Կիլիկիահայության աղետը

Սևրի պայմանագրի հետ սերտորեն առնչվում էր նաև կիլիկիահայության ճակատագիրը։ Պայմանագրով Կիլիկիայի հովանավորությունը ստանձնել էր Ֆրանսիան։ Կիլիկիահայության համար լուրջ սպառնալիք դարձավ քեմալական շարժումը։ 1920թ. սկզբին քեմալական զինյալ ուժերը և թուրք-քրդական զինված խաժամուժը հարձակվում են հայ և մյուս քրիստոնյա բնակչության վրա։ Հայերի կողմից ինքնապաշտպական մարտեր ծավալվեցին Մարաշում, Հաճնում, Ուրֆայում և Կիլիկիայի այլ վայրերում։ Սակայն ֆրանսիական զինված ուժերի կողմից հայերին լքելու հետևանքով հայերի ինքնապաշտպանությունը թուլացավ, և տեղի ունեցան կոտորածներ, որոնց զոհ գնացին հազարավոր հայեր։

Հայ ազգային-քաղաքական շրջանները մտադիր էին Կիլիկիայում ստեղծել ինքնավարություն՝ Ֆրանսիայի հովանու ներքո։ 1920թ. օգոստոսին հռչակվեց Կիլիկիայի ինքնավարությունը ազգային գործիչ Միհրան Տամատյանի (1863-1945) գլխավորությամբ։ Սակայն Ֆրանսիան իր շահերի թելադրանքով դեմ արտահայտվեց Կիլիկիայի ինքնավարությանը։ Շուտով նա համաձայնության եկավ թուրքերի հետ։ Արձակվեց Մ. Տամատյանի գլխավորած կառավարությունը։ Հայերին զինաթափեցին։ Ֆրանսիական զինված ուժերը լքեցին Կիլիկիան՝ տեղի 150 հազար հայությանը թողնելով թուրքական հրոսակների ճիրաններում։ Կենդանի մնացած հայերը հարկադրված կրկին արտագաղթեցին դեպի հարևան արաբական երկրներ՝ Սիրիա, Լիբանան, Եգիպտոս, նաև՝ Կիպրոս, Եվրոպա։ Երկրամասը հայաթափվեց։ Ահա այսպիսի աղետալի հետևանքներ ունեցավ Ֆրանսիայի վարած քաղաքականությունը Կիլիկիայի ու կիլիկիահայության խնդրում։ Այստեղ տեղին է հիշեցնել, որ երբ աշխարհամարտի տարիներին Ֆրանսիային օգնություն էր հարկավոր, կազմվեց հիմնականում հայերից բաղկացած 5000-անոց «Արևելյան լեգեոնը» (1916թ.), որն աչքի ընկավ մի շարք կռիվներում, իսկ այժմ, երբ պետք էր Ֆրանսիայի գործնական օգնությունը հայերին, այն չկայացավ։ Հանրագումարի բերելով ՀՀ վարած արտաքին քաղաքականությունը 1918-1920թթ.՝ կարելի է եզրակացնել, որ այդ քաղաքականությունը ունեցել է գերազանցապես արևմտյան կողմնորոշում։

Posted in Պատմություն

Պատմություն. 04-08.04.22

Թեմա՝ «Հանրապետության արտաքին կապերը և հարաբերությունները»

Պատասխանե՛ք հետևյալ հարցերին

  • Ո՞ր երկրների հետ ՀՀ-ն կառուցեց իր առաջին դիվանագիտական հարաբերությունները, ի՞նչ հայտնի հայ դիվանագետների կնշեք

1918 թվականին Հայաստանը պետականության վերականգնմանը զուգընթաց ձեռք էր բերում ճանաչում եւ հաստատում դիվանագիտական կապեր: Հայաստանը դիվանագիտական կապեր էր հաստատել Գերմանիայի, Ավստրո-Հունգարիայի, Բուլղարիայի, Վրաստանի, Ադրբեջանի, Թուրքիայի, Պարսկաստանի եւ այլ երկրների հետ: Լիազոր ներկայացուցիչներ (հյուպատոսներ) էին նշանակվել ԱՄՆ-ում, Բուլղարիայում, Ֆինլանդիայում, Շվեյցարիայում, Ճապոնիայում եւ այլ երկրներում, Երեւանում դիվանագիտական ներկայացուցչություններ ունեին Վրաստանը, Ադրբեջանը, ավելի վաղ` Պարսկաստանը:

Հայաստանի Առաջին Հանրապետության արտաքին գործերի նախարարի պաշտոնը վարել են Ալեքսանդր Խատիսյանը (1918, 1919-20թթ.), Հովհաննես Քաջազնունին (1918թ.` պաշտոնակատար, միաժամանակ` ՀՀ վարչապետ), Սիրեկան Տիգրանյանը (1918-19թթ.), Համո Օհանջանյանը (1920թ., միաժամանակ` ՀՀ վարչապետ), Սիմոն Վրացյանը (1920թ., միաժամանակ` ՀՀ վարչապետ):

  • Ի՞նչու սրվեց հայ-վրացական հարաբերությունները և ինչպե՞ս լուծվեց տարածքային խնդիրները

Հայաստանի և Վրաստանի միջև ահմանային կարճատև պատերազմը Հայաստանի առաջին հանրապետության և Վրաստանի դեմոկրատական հանրապետության միջև է տեղի է ունեցել 1918 թվականի դեկտեմբերին՝ հակամարտող երկրների անկախության հռչակումից կարճ ժամանակ անց։ Ռազմական գործողությունները մեծապես ծավալվել են երկու պետությունների սահմանամերձ շրջաններում՝ Լոռիում, Ջավախքում (Ախալքալաք) և Քվեմո Քարթլիում։

Պայմանագիր նախատեսում էր նաև մինչև հունվարի 29-ը կողմերի զինաթափում և ռազմագերիների վերադարձ։ Ինչ վերաբերվում էր Ախալքալաքին, ապա այստեղ պետք է հաստատվեր վրացական վարչակարգ՝ դաշնակիցների ներկայացուցիչների օժանդակությամբ, իսկ տեղական ինքնակառավարումը կատավելու էր հայերի և տեղի իսլամադավանների միջոցով։ Այսպիսով՝ Թիֆլիսի պայմանագիրը հայերի ռազմական գերակշռությանը հակասող պարտադրված պայմանագիր էր, որի արդյունքներից գոհ չէին ո՛չ հայերը և ո՛չ էլ վրացիները։ Հայ-վրացական արձանագրությունների բովանդակությունից պարզ է դառնում, որ ո՛չ դե ֆակտո, ո՛չ դե յուրե պատերազմը չունեցավ հաղթող։ Պատերազմի արդյունքում պարզապես լուծվում են մի շարք ծառացած խնդիրներ, որոնք էլ հանգնում է երկկողմ հարաբերությունների կայունացմանն ու զարգացմանը։ Պատերազմական գործողությունների արդյունքում Դրաստամատ Կանայանի ղեկավարած բանակը Թիֆլիսի ուղղությամբ շարժվելու մտադրություն չի ունեցել, քանզի հայկական բանակի գլխավոր նպատակը հայաբնակ տարածքների ազատագրումն էր։

Այնուամենայնիվ, հայ-վրացական պատերազմը վերջնականապես լուծում է միջպետական սահմանային խնդիրը, որին էլ հաջորդում է հարաբերությունների ստաբիլացումը։ Բանակցությունների երկրորդ փուլը սկսվում է փետրվարին, քանզի վրացիները ձգձգում էին հետագա երկխոսությունները։ Այս շրջանում Վրաստանի ափերն ալեկոծում էին անկայունության ալիքները, քանզի վերջինս հավակնություններ ուներ Սոչիի և Բաթումի նկատմամբ։ Վերջինս փորձում էր դաշնակիցների հակառուսական դիրքորոշումն օգտագործել այս խնդիրների լուծման համար։ Այնուամենայնիվ, Ռուսաստանի հետ վեճերի հարցում անգլիացիների բացասական վերաբերմունքը վրացական կողմին ստիպում է վերադառնալ օրինականության տիրույթ։ Արդյունքում՝ 1919 թվականի մարտին դիվանագիտական մակարդակով հաստատվում են հայ-վրացական հարաբերությունները, որը կարելի է համարել հայ-վրացական պատերազմի տրամաբանական ավարտը։

  • Որո՞նք էին հայ-ադրբեջանական լարված հարաբերությունների պատճառները

Հայ-ադրբեջանական պատերազմ տեղի է ունեցել 1918-1920 թվականներին։ Այն նաև համարվում է ռազմական բախում երկու էթնիկական խմբերի՝ հայերի և ադրբեջանցիների միջև։ Հայ-ադրբեջանական պատերազմը տեղի է ունեցել երկու պետությունների անկախությունից մի քանի ամիս հետո։

1920 թվականին պատերազմի մեջ մտան նաև այլ պետություններ, Հայաստանի կողմում ի դեմս Մեծ Բրիտանիայի (ինչպես նաև Կանադա, Նոր Զելանդիա, Ավստրալիա), իսկ Ադրբեջանի կողմում Օսմանյան Թուրքիայի, իսկ հետագայում նաև Ռուսաստանի Խորհրդային Ֆեդերատիվ Սոցիալիստական Հանրապետության։ Պատերազմի սկիզբը ազդարարել է Ադրբեջանը՝ խախտելով զինադադարի պայմանագիրը։

1918 թվականին ադրբեջանական բանակը ռազմակալում է Շամշադինը, Զանգեզուրը, Նախիջևանը և Ղարաբաղը։ Հայաստանի Առաջին Հանրապետությունը և Լեռնահայաստանի Հանրապետությունը միավորվում են և զորահրամանատար է նշանակվում Անդրանիկ Օզանյանը։ Հետո նրան միանում է նաև Դրաստամատ Կանայանը (Դրո)։

Հայաստանին հաջողվում է հաղթել ադրբեջանական բանակին և դուրս բերել ադրբեջանական ուժերին հայաբնակ տարածքներից, սակայն Ադրբեջանի Ժողովրդական Հանրապետության դաշնակից Թուրքիան իր ցամաքային զորքերը մտցնում է Հայաստան։ Թուրքիան և Ադրբեջանը սկսում են ինտերվացիա հայաբնակ տարածքներում։

  • Ի՞նչ գիտեք Բաքվի կոմունայի մասին

Բաքվի կոմունան 1918 թվականի գարնանն ու ամռանը բոլշևիկների ղեկավարությամբ Բաքվում և Ադրբեջանի մի շարք շրջաններում հաստատված խորհրդային իշխանություն է։ Բաքվի կոմունայի պատմությունն անխզելիորեն կապված է Հոկտեմբերյան հեղափոխության հետ։ Բաքվի պրոլետարիատը բոլշևիկների գլխավորությամբ Անդրկովկասում առաջինը բարձրացրեց խորհրդային իշխանոթյան դրոշը և 1917 թվականի նոյեմբերի սկզբին հռչակեց խորհրդային իշխանություն։ 1918 թվականի մարտի վերջին Բաքվի հեղափոխական ուժերը ճնշեցին մուսավաթականների հակախորհրդային խռովությունը և ամրապնդեցին սովետական իշխանությունը։ 1918 թվականի ապրիլի 25-ին կազմվեց Բաքվի ժողովրդական կոմիսարների խորհուրդը՝ Ստեփան Շահումյանի գլխավորությամբ։ ժողկոմխորի կազմում էին՝ Պրոկոֆի Ջափարիձեն, Իվան Ֆիոլետովը, Յակով Զևինը, Գրիգոր Կորգանովը, Միր-Հասան Վեզիրովը, Նարիման Նարիմանովը, Արտաշես Կարինյանը, Ն․ Կոլեսնիկովան և ուրիշներ։ Բաքվի ժողովրդական կոմիսարների խորհուրդը Անդրկովկասում խորհրդային իշխանության առաջին կառավարական օրգանն էր։ Իր առաջին իսկ դեկլարացիայում այն հայտարարեց, որ ամենասերտ կերպով կապված կլինի համառուսաստանյան կենտրոնական իշխանությունների հետ և, հարմարվելով տեղական պայմաններին, կկենսագործի Ռուսաստանի բանվորա–գյուղացիական կառավարության՝ ժողովրդական կոմիսարների սովետի դեկրետներն ու կարգադրությունները։ Բաքվի ժողկոմսխորը, Վլադիմիր Լենինի անմիջական ցուցումներով, իրականացրեց սոցիալիստական մի շարք միջոցառումներ։ Զինված պայքար մղեց ամբողջ Անդրկովկասում խորհրդային իշխանության համար։ Հակահեղավւոխության դեմ միասնական ճակատ ստեղծելու համար համախմբեց ազգային–ազատագրական ուժերը։ Անդրկովկասի աշխատավորները ակտիվորեն պաշտպանում էին Բաքվի բոլշևիկների հերոսական պայքարը։ 1918-ի գարնանն ու ամռանը աշխատավոր գյուղացիությունը կոմունիստների գլխավորությամբ Բաքվի պրոլետարիատի և կարմիր բանակի զորամասերի օգնությամբ խորհրդայինն իշխանություն հաստատեց Բաքվի, Լենքորանի, Շամխորի, Ղուբայի, Մալյանի գավառներում և Ադրբեջանի մի շարք շրջաններում։ 

  • Հայ-ադրբեջանական արտաքին հարաբերություններն ինչպի՞սի փոփոխություններ կրեցին վերջինիս խորհրդայնացումից հետո

Հայաստանի Հանրապետության հռչակումից անմիջապես հետո՝ 1918 թվականի ամռանը, նորաստեղծ հայկական պետությունը տարածքային խնդիրներ ունեցավ հարևան պետությունների հետ։ Հարավային Կովկասի արևելյան՝ մուսուլմանաբնակ շրջաններում 1918 թվականի մայիսի 27-ին օսմանյան Թուրքիայի օժանդակությամբ ստեղծվում է «Ադրբեջան» անունով պետություն։ Մինչ այդ, այս անվանումը վերաբերում էր Արաքս գետից հարավ ընկած տարածքներին (Ատրպատական), որի բնակչությունը 16-րդ դարից սկսած դառնում էր թյուրքալեզու։ Նորաստեղծ Ադրբեջանը ղեկավարելու էր պանթյուրքական գաղափարախոսության հողի վրա ստեղծված ազգայնական «Մուսավաթ» կուսակցությունը։ Ուստի, Ադրբեջանի առաջին հանրապետությունը (1918-1920) ընդունված է անվանել նաև Մուսավաթական Ադրբեջան։

Հայ-ադրբեջանական հարաբերությունների սրումը կապված էր աշխարհաքաղաքական, ազգային, կրոնական, սահմանային և այլ գործոններով։ Այնուհանդերձ, առանցքային գործոնը տարածքային հարցն էր։ Ադրբեջանը հավակնություններ ներկայացրեց գերազանցապես հայաբնակ Ղարաբաղի (Արցախ), Զանգեզուրի (Սյունիք), Ղազախի սահմանային գավառների (Տավուշ), ինչպես նաև անվիճելիորեն Հայաստանին պատկանող Շարուրի, Նախիջևանի և իսլամադավան բնակչություն ունեցող այլ տարածքների նկատմամբ (այժմ՝ Նախիջևանի Ինքնավար Հանրապետություն)։ Երկու կողմն էլ հասկանում էին հիշյալ տարածքների իրական նշանակությունը, որը և անզիջում էր դարձնում պայքարը։ Ղարաբաղում և Զանգեզուրում կատարվող իրադարձություններն անմիջականորեն ազդում էին երկու երկրների փոխհարաբերությունների վրա՝ ժամանակ առ ժամանակ սպառնալով վերածվել ուղղակի պատերազմի։ Ադրբեջանի ռազմական ճնշումը դրսևորվում էր ոչ միայն սահմանային գավառներում ուժի բացահայտ ցուցադրմամբ և Ղարաբաղի ու Զանգեզուրի վրա պարբերական հարձակման փորձերով, այլև, ինչպես ասվեց, Հայաստանի իսլամադավան բնակչության շրջանում քայքայիչ գործունեության ծավալմամբ և թուրք-թաթարական նորանոր խռովությունների կազմակերպմամբ։

  • Զանգեզուրում և Արցախում ովքե՞ր էին գլխավորում հայերի ինքնապաշտպանությունը, ինչպիսի արդյունքների հասան

 ՀՀ վերջին վարչապետ Սիմոն Վրացյանի գլխավորությամբ ստեղծեցին կառավարություն՝ «Հայրենիքի փրկության կոմիտե» անվանումով։ Զանգեզուրցիները 1920 թվականի փետրվարի 17-ին գրավեցին ներկայիս Մարտունին, ապա Նոր Բայազետը (Գավառ)։ Ապրիլի 2-ին, ապստամբության պարտությունից հետո, հազարավոր գաղթականների ուղեկցությամբ «Հայրենիքի փրկության կոմիտեն» Բաշ-Գառնի-Դարալագյազ ճանապարհով ապաստանեց Զանգեզուրում։

Ստեղծվեց Լեռնահայաստանի կառավարություն՝ Գարեգին Նժդեհի գլխավորությամբ։ Երևանից եկող մի շարք առաջարկներից հետո Լեռնահայաստանի կառավարությունը համաձայնություն տվեց Զանգեզուրի հետագա ճակատագրի հարցով բանակցություններ սկսել խորհրդային ներկայացուցիչների հետ։ Այդ նպատակով ՀԽՍՀ կողմից Արտաշես Կարինյանի և Վասիլի Մելնիկովի գլխավորությամբ պատվիրակություն ուղարկվեց՝ Լեռնահայաստանի իշխանությունների հետ համաձայնության գալու համար։ Սակայն մայիսի 12-15-ին Սիսիանի Ղալաջուղ (այժմ՝ Սառնակունք) գյուղում տեղի ունեցած բանակցությունները դրական արդյունք չտվեցին և դադարեցին. Լեռնահայաստանի ղեկավարները փորձում էին ձգձգել բանակցությունները։

  • Ի՞նչ գիտեք Գարեգին Նժդեհի զանգեզուրյան գործունեության մասին

Զանգեզուրի ինքնապաշտպանությունը ղեկավարել է գեներալ Գարեգին Նժդեհը։ Նա շատ մեխ դեր է ունեցել Զանգեզուրի ինքնապաշտպանության ժամանակ: Ըստ նրա կատարած քայլերի և ռազմական գործողությունների Հայաստանը չի զիջել իր դիրքերը:

Posted in Պատմություն

Պատմություն. 28.03-01.04

Առաջին հանրապետության արտաքին հարաբերությունները

Խորհրդային, իսկ այժմ էլ՝ ռուսական պատմագրությունը և գործնական ու տեսական քաղաքականությունը ձգտում էր և ձգտում է նվազեցնել Հայաստանի Առաջին Հանրապետության դերը, կարևորությունը թե՛ Հայ ժողովրդի համար, թե՛ տարածաշրջանի զարգացումներում։ Դրան են ուղղված եղել նաև Հայաստանի Առաջին Հանրապետության գոյության թե՛ ժամանակային, և թե՛ տարածքային սահմանների հնարավորինս «կրճատումը» թե՛ խորհրդային, և թե՛ նրա լիակատար ժառանգորդ ներկայիս ռուսական պատմագիտության մեջ։ Այնինչ հայկական ազգային շահերի տեսակետից ճիշտ է Հայաստանի Առաջին Հանրապետության պատմության իրական արտացոլումը։ Բացի այդ, Հայաստանի Առաջին Հանրապետության պատմության առարկայական պատկերումը հնարավորություն կտա օգտվել Հայաստանի այն ժամանակվա դաշնակից ուժերի, և ներկայիս հզոր Արևմտյան երկրների սահմանած իրավաքաղաական կարևոր վճիռներից, որոնք, մասնավորապես, միջազգային իրավական առումով, իսկ որոշ դեպքերում՝ փաստացի, Հայաստանին են հատկացրել Արցախը, Նախիջևանը, Գարդմանքը, Ջավախքը, Արևմտյան Հայաստանը, ներառյալ՝ Կիլիկիան՝ Սիսվանը։

Պատմական փաստերը ցոյց են տալիս, որ Ռուսաստանը Թուրքիայի հետ համատեղ ռազմական ագրեսիա է իրականացրել Հայաստանի դեմ։ Այսինքն՝ Հայ պատմաբանների վերնախավի համար պարզ է, որ Հայաստանի առաջին հանրապետությունը թուրք–հայկական այս պատերազմի ժամանակ շրջափակված էր չորս ռազմաճակատով։ Դրանցից երկուսը հենց թուրք–հայկական ռազմաճակատներ էին՝ Կարսինը և Սուրմալուինը։ Վերոհիշյալ շարադրանքի հեղինակները Կարս–Ալեքսանդրապոլ ռազմաճակատ ասելով սխալմամբ ցույց են տվել թուրքերի հարձակման ուղղությունը որպես ռազմաճակատ։

Իսկ մյուս երկու ռազմաճակատում՝ Նախիջևանի և Ղազախի, հայկական բանակի դեմ կանգնած էին ոչ թե թուրքական քեմալական զորքերը, այլ Ռուսաստանի բոլշևիկյան զորքերը և դրանց ենթակա ադրբեջանա–թաթարական կամ ադրբեջանա–թուրքական զորքերը։ Վերոհիշյալ շարադրանքի հեղինակները դարձյալ շփոթել են թշնամու զորքերի հարձակման ուղղությունը, այս դեպքում՝ Դիլիջանի–Ղազախ և այն անվանել ռազմաճակատ։ Ընդ որում, ուղղությունը պետք է լիներ Ղազախ–Դիլիջան, այլ ոչ հակառակը։

Նույն տեղում հայկական նորագույն պատմական ակադեմիական հրատարակչության հեղինակները պարզորոշ նշում են, որ թուրքական հարձակման գլխավոր ուղղություններում՝ Կարս և Սուրմալու, հայերին չհաջողվեց ուժերի գերազանցություն ստեղծել հենց այն պատճառով, որ հայկական զորքերը ստիպված էին կռվել չորս ճակատով։ Բնական է, որ երկու ճակատը թուրքականն էին, սակայն երկու «անանուն» ճակատները իրականում ռուսական էին։ Տրամաբանական է, որ եթե չլինեին այդ երկու վերջին ճակատները՝, այսինքն՝ ռուսական ռազմական ագրեսիան Հայաստանի դեմ Նախիջևանից և Ղազախից, որը կատարվում էր Ռուսաստանի Տասնմեկերորդ բանակի ուժերով, ապա հայկական բանակը, ամենայն հավանականությամբ, կկարողանար ուժերի գերազանցություն ստեղծել թուրքերի դեմ Կարսի և Սուրմալուի ռազմաճակատներում։

Ընդ որում, ռուսական ռազմական ագրեսիան ժամանակային առումով զգալիօրեն ավելի շուտ է սկսվել, քան թուրքականը։ Ավելին, թուրքական ագրեսիան Հայաստանի դեմ հնարավոր չէր լինի առանց Ռուսաստանի կողմից Թուրքիային ցուցաբերված ռազմական և ռազմատեխնիկական, քաղաքական և դիվանագիտական, ֆինանսա-տնտեսական և այլազան լուրջ օգնության։ Լրջագույն և բախտորոշ օգնության։ Այդ համատեղ ռազմական ագրեսիայի արդիյունքում տեղի ունեցավ Հայաստանի պետականության կործանումը և նրա տարածքային բաժանումը ագրեսոր պետությունների՝ Ռուսաստանի և Թուրքիայի միջև, ինչը ձևակերպվեց 1921 թվականի մարտի 16-ի Մոսկվայի ռուս-թուրքական եղբայրության պայմանագրով, իսկ ապա՝ նրանից ածանցված Կարսի պայմանագրով՝ 1921 թ. հոկտեմբերի 13-ին պարզապես պարտադրվեց ստորագրելու Ռուսաստանին ենթակա խամաճիկային կազմավորումներին՝ խորհրդային Հայաստանին, Վրաստանին և Ադրբեջանին։

Բացի այդ չորս ռազմաճակատից, Հայաստանի դեմ ռուսական և թուրքական ագրեսորները պատերազմում էին նաև այսպես կոչված ներքին ճակատում՝ իրենց հինգերորոդ շարասյունների միջոցով։ Թուրքիայի դեպքում դրանք Հայաստանում բնակվող թուրքերն ու մուսուլմաններն էին, որոնք հետախուզական, դիվերսիոն և սաբոտաժային գործողություններ էին վարում Հայկական պետության, բանակի և բնակչության դեմ, իսկ Ռուսաստանի դեպքում դրանք հիմնականում հայ բոլշևիկներն էին, որոնք դեռևս նույն տարվա մայիս ամսին բացահայտ զինված ապստամբություն էին բարձրացրել Հայաստանի հանրապետության դեմ և հետագա ամիսների ընթացքում էլ՝ մինչև Հայաստանի Հանրապետության փաստացի բաժանումը Ռուսաստանի և Թուրքիայի միջև, շարունակում էին իրենց ներքին քայքայիչ թաքուն ու բացահայտ գործունեությունը:

Posted in Պատմություն

Պատմություն. 14-18.03.22

Թուրք-թաթարական խռովությունները կապված են Հայաստանի առաջին հանրապետությունում բնակվող մուսուլմանների՝ կովկասյան թաթարների և թուրքերի ընդվզման հետ, որը հայոց պետության կենտրոնական իշխանության դեմ էր 1919-1920 թվականին։ Դրանք հրահրվում էին Քեմալական Թուրքիայի և Մուսավաթական Ադրբեջանի կողմից, որոնք ցանկանում էին վերացնել հայոց անկախությունը, գրավել Հայաստանի տարածքները և ունենալ անմիջական սահմանային կապ։ Հակահայկական խռովությունների օջախներ էին Վեդին, Զանգիբասարը (Մասիսի շրջան), Շարուր-Նախիջևանը, Արդահանը, Սուրմալուն և այլն։

1918 թվականի վերջին, երբ ավարտվեց Առաջին համաշխարհային պատերազմը, օսմանյան բանակի հեռացման ժամանակ Հայաստանում մնացին որոշ զորահրամանատարներ, որոնք պետք է հավաքագրեին տեղի մուսուլմաններին և խռովություններ բարձրացնեին։ Խռովարարները չէին ենթարկվում հայկական օրինական իշխանություններին. հալածում էին հայ խաղաղ բնակչությանը, փակում ճանապարհներ, կատարում ահաբեկչական գործողություններ։ Երևանում հավատարմագրված Ադրբեջանի դիվանագիտական ներկայացուցիչ Խան Թեքինսկին վարում էր բացահայտ հետախուզական գործունեություն ընդդեմ Հայաստանի։

1919 թվականի կեսերին թուրք-թաթարական խռովությունը ստացավ բացահայտ ռազմական բնույթ։ Նրանք ստեղծում էին տեղական «անկախ հանրապետություններ», որոնք ունեին սեփական ղեկավար խորհուրդներ։ Այդպիսի հանրապետություններից էին Կարսի տարածքում ստեղծված Արևմտյան Կովկասի հանրապետությունը, Նախիջևանի, Շարուրի, Սուրմալուի, Զանգիբասարի և Վեդիբասարի տարածքներում ստեղծված Արևելյան Կովկասի կամ Արաքսյան հանրապետությունը։ Այս ինքնահռչակ հանրապետությունները բաժանվում էին ավելի փոքր վարչաքաղաքական մարզերի։

Այս հանրապետությունները հաճախ անհարմարություններ էին պատճառում Հայաստանի քաղաքական և տնտեսական կյանքում, քանի որ գտնվում էին կարևոր նշանակություն ունեցող ճանապարհների վրա։ Իրավիճակը ստիպեց հայկական իշխանություններին դիմել վճռական քայլերի, որոնք ուղղված էին տարաձայնությունների հարթմանը։ Սկզբում փորձ արվեց այն լուծել խաղաղ ճանապարով, սակայն թուրքերը և թաթարները դա ընդունեցին որպես հայկական կողմի թուլություն։ Հայկական բանակի առաջ խնդիր դրվեց օր առաջ ճնշել երկրի հիմքերը թուլացնել փորձող ազգային փոքրամասնությունների ռազմական ապստամբությունը։ 1920 թվականի ամռանը հայկական բանակը հիմնականում լուծել էր իր առաջ դրված խնդիրը և ճնշել էր հակառակորդի խռովությունները։ Հայաստանի իշխանությունը այդ ժամանակ տարածվում էր Ղարաբաղից մինչև Օլթի։ Այս ապստամբությունների ճնշումը նպաստեց Հայաստանի առաջին հանրապետության հիմքերի ամրապնդման և կայացման գործում։

Չկարողանալով հասնել իրենց նպատակին՝ թուրքերը և թաթարները սկսեցին հեռանալ Հայաստանի տարածքից։ Նրանց գյուղերում բնակեցվեցին ցեղասպանությունից փրկված կամ Ադրբեջանից տեղահանված հայ գաղթականները։

Ցանկանալով տիրանալ Հայաստանի նորանկախ հանրապետության մի շարք տարածքների՝ Կարսին, Լեռնային Ղարաբաղին, Զանգեզուրին, Նախիջևանին, Շարուր-Դարալայազին, Սուրմալուին՝ Մուսավաթական Ադրբեջանը և Քեմալական Թուրքիան ձգտում էին ընդվզումներ հրահրել Հայաստանում՝ օգտագործելով իսլամադավան բնակչությանը։ Այդիպիսի բախումները, որոնք դեռևս չէին վերածվել համընդհանուր խռովության, ղեկավարում էին թուրք-թաթարական գործակալները։ Վերոնշայլ տարածքները իր իշխանության տակ պահելու համար Թուրքիան կազմակերպում էր «անկախ հանրապետություններ»՝ դրանք հայտնի էին «շուրաներ» անվամբ։ Մինչև համընդհանուր խռովությունը դրանց թիվը հասնում էր ավելի քան 20-ի։ Այս ինքնիշխան հանրապետությունները հրաժարվում էին ենթարկվել հայկական օրինական իշխանություններին։

Խռովությանը նախապատրաստվելու համար լուրջ դրամական աջակցություն էր ցուցաբերում Մուսավաթական Ադրբեջանը, իսկ Թուրքիան զինում էր խռովարարաներին, նրանց զինվորական ուսում տալիս իր հատուկ պատրաստված սպաների միջոցով։ Ադրբեջանի իթթիհադականները ձգտում էին խռովությունների միջոցով հայկական զինված ուժերին զբաղեցնել ներքին խռովությունները ճնշելով, ինչը թույլ կտար ընթացող պատերազմում հեշտորեն գրավել Զանգեզուրը և շարժվել դեպի Երևան։

Սելիմի և ուրիշների կողմից կազմակերպվում էին ավազակախմբեր, որոնք Աղբաբայում, Զոդում, Զարիշատում և այլ վայրերում հարձակումներ էին գործում հայկական զորամասերի վրա, գաղտնի ժողովներ գումարում և կոչ անում չընդունել հայկական իշխանությունը։ Թուրք-թաթարական ինքնահռչակ իշխանություններից Շարուր-Նախիջևանի առաջնորդները պնդում էին, որ կարող են 10-հազարանոց զորաբանակ դուրս բերել Հայաստանի դեմ, Զանգիբասարում այդ թիվը հասնում էր 5 հազարի, իսկ Բոյուք-Վեդիում՝ 4 հազարի։ Ընդհարումները նշված վայրերում կազմակերպում էին համապատասխանաբար Խալիլ բեյը, Մահմեդ բեյը, Մուստաֆա բեյը և այլք։


1919 թվականի ապրիլ-մայիս ամիսներին բրիտանական զորքերի օգնությամբ Հայաստանի հանրապետությունը կարողացավ իր հսկողության տակ վերցնել նախկին Երևանի նահանգն ու Կարսի մարզը։ Նույն թվականի ապրիլի 24-ին հայ-բրիտանական ուժերի մտան Կարս և վերացրին այնտեղի ինքնաշռչակ իշխանությունը, ձերբակալեցին շուրայի անդամներին։ Բրիտանացիների օգնությամբ Հայաստանի գերիշխանությունը ճանաչեց նաև Նախիջևանի իսլամադավան թուրք-թաթարական բնակչությունը, որից հետո՝ մայիսի 20-ին, հայկական ուժերը մտան Նախիջևան:

1919 թվականի աշնանը Արդահանը մտնում էր հայկական իշխանության տակ։ Ալեքսանդրապոլից Ախուրյան գետով անջատված Աղբաբայի շրջանը (Ամասիա) ինքնիշխան էր և չէր ենթարկվում հայկական իշխանությանը. հետագայում Ախուրյանից արևմուտք գտնվող դե յուրե հայկական տարածքները բոլորը ինքնիշխան էին։ Զարիշատի շրջանը կառավարվում էր քրդերի և թուրքերի կողմից։ Օլթիում հաստատվել էր եզդի քրդերի իշխանություն։ Կաղզվանը գտնվում էր հայկական իշխանության տակ, սակայն քիչ հեռու՝ մինչև Կողբ, առանձին տեղական իշխանություններ էին հաստատվել։ 1919 թվականի սեպտեմբերին հայկական ուժային կառույցները՝ ՆԳՆ-ն և բանակը սկսում են ճնշել խռովությունները Հայաստանի ամբողջ տարածքում։

1920 թվականի սկզբին Կարսում կային հայկական իշխանության մուսուլման կողմնակիցներ, սակայն գերակշռում էին քեմալականներին և մուսավաթականներին հարողները, որոնք հակահայ գործողություններ էին կատարում։ 1920 թվականի հունվարի կեսին մի քանի ադրբեջանցի սպաներ եկան Զարիշատ, որից հետո սկսվեց հարձակումներ տեղի ունենալ հայ բնակչության վրա։ Իբիշում սպանվեցին 8 հայեր, ապա Զարիշատից դուրս քշվեցին հայ պաշտոնյաները և ուժային կառույցները։ Ապստամբությունը ներառեց Զարիշատը, Աղբաբան և Չըլդըրը։ Փետրվարի կեսերին սկսվեց այդ շրջանների հնազանդեցման գործողությունը հայոց բանակի կողմից։ Գործողությունները ղեկավարում էր Արտյոմ Հովսեփյանը։ Ըմբոստացած շրջանը հնազանդեցվեց, որից հետո մուսուլման ղեկավարները փախան, իսկ շրջանի 25 ներկայացուցիչներ հայտնեցին տեղի իսլամադավան բնակչության հպատակությունը Հայաստանի կառավարությանը։

Զանգիբասարի գրավումից հետո՝ 1920 թվականի հուլիսի 10-ին Հայաստանի կառավարությունը հրահանգեց պատժիչ գործողություններ իրականացնել Վեդիի անջատողական հայացքներով տոգորված թաթարների հանդեպ, որից հետո երկաթուղու միջոցով վերականգնվեց Ղամարլուի կապը Երևանի հետ։ Թուրք-թաթարական խռովությունները պատժիչ գործողությունների միջոցով ճնշվեցին նաև Շարուր-Նախիջևանում և Զոդ-Բասարգեչարում։ Այս պատժիչ գործողությունների արդյունքում ավարտվեցին թուրք-թաթարական խռովությունները։

Մայիսյան ապստամբություն՝

Ռուսաստանում Հոկտեմբերյան Սոցիալիստական հեղափոխության հաղթանակից հետո Անդրկովկասում ստեղծված ներքին ու արտաքին բարդ իրապայմաններում ստեղծվեց Հայաստանի հանրապետություն։ Հայաստանում իշխանությունն անցավ Դաշնակցություն կուսակցությանը։ Սկսել էին ազգամիջյան ընդհարումներ, և սովից ու համաճարակներից կոտորվող արևմտահայ գաղթականների հոծ բազմություն գաղթել էին հանրապետության տարածք։

ՌԿ(բ)Կ Կենտկոմի ու Կովկասյան երկրային կոմիտեի ղեկավարությամբ և օգնությամբ 1919 թվականի ամռանը կազմակերպորեն ամրապնդվեցին Հայաստանի կոմունիստական կազմակերպությունները, որոնց միավորման գործում մեծ դեր խաղացին նրանց 1919 թվականի սեպտեմբերյան խորհըրդակցությունը և 1920 թվականի հունվարյան կոնֆերանսը։ Ընտրվեց Հայաստանի կոմունիստական կազմակերպությունները միավորող օրգան՝ ՌԿ(բ)Կ Հայաստանի կոմիտե (Արմենկոմ), որի կազմում ընդգրկվեցին Ս. Ալավերդյանը, Սարգիս Կասյանը, Ա. Մռավյանը, Դ. Շահվերդյանը, Հ. Կոստանյանը, Ղուկաս Ղուկասյանը, Ա. Նուրիջանյանը, Դ. Տեր-Սիմոնյանը, Ա. Գոգունցը, Ա. Մելքոնյանը, Ս. Մարտիկյանը և ուրիշներ։

Տեղերում (Ալեքսանդրապոլ, Երևան, Կարս, Սարիղամիշ, Նոր Բայազետ, Ղազախ-Դիլիջան, Զանգեզուրի գավառ և այլն) աշխուժացավ կուսակցական կազմակերպությունների գործունեությունը։ Դրանց աշխատանքները ղեկավարում էին Բ. Ղարիբջանյանը, Ս. Ալավերդյանը, Ղուկաս Ղուկասյանը, Հ. Սարուխանյանը, Բ. Բատիկյանը, Ե. Մկրտումյանը, Հ. Կամարին, Բ. Հարությունյանը և ուրիշներ։ Հատկապես զգալի էր Ալեքսանդրապոլի բոլշևիկյան ընդհատակյա կոմիտեի աշխատանքը (ղեկավար՝ Բ. Ղարիբջանյան)։ Կոմիտեն կենդանի կապ էր հաստատել Շիրակի ավազանի Քյավթառլու, Ղուլիջան, Փոքր Պարնի, Նորաշեն և սյլ գյուղերի կոմբջիջների հետ։ Երիտասարդության շրջանում մեծ աշխատանք էր ծավալել 1919 թվականի գարնանը ստեղծված Կոմունիստական երիտասարդական «Սպարտակ» միությունը (ղեկավարներ՝ Ղուկաս Ղուկասյան, Ա. Բուդաղյան, Աղասի Խանջյան)։

1920 թվականի հունվարին Հայաստանի բոլշևիկյան կազմակերպությունների խորհրդաժողովը որոշեց արտաքին ու ներքին նպաստավոր պայմանների դեպքում ապստամբել և գրավել իշխանությունը։ Նրանք այդպիսի նպաստավոր իրադարձություն համարեցին 1920 թվականի ապրիլի վերջին (28-ին) Ադրբեջանի խորհրդայնացումը՝ Ռուսաստանի 11-րդ Կարմիր բանակի կողմից։ Ապստամբությունը ղեկավարելու համար ստեղծվեց Հայաստանի ռազմահեղափոխական կոմիտե (ՀՌՀԿ)։

1920 թվականի մայիսմեկյան ցույցերն ու միտինգները, որոնց կազմակերպիչն ու ղեկավարը ՌԿ(բ)Կ Արմենկոմն էր, առաջին գործնական քայլերն էին Հայաստանի ռազմահեղափոխական կոմիտե (ՀՌՀԿ)։ Ապստամբների կողմն անցան հեղափոխական գաղափարներով տարված զինվորականության մի մասը և «Վարդան զորավար» զրահագնացքը։ Վերջինիս հրամանատար կապիտան Սարգիս Մուսայելյանը նշանակվեց ապստամբական ուժերի ղեկավար։

Մայիսի 10-ին ՀՌՀԿ-ն Ալեքսանդրապոլում իշխանությունը վերցրեց իր ձեռքը, սակայն անվճռական գտնվեց, և մի քանի օր անց կառավարական ուժերը Սեպուհի (Արշակ Ներսիսյան) հրամանատարությամբ ստիպեցին ապստամբներին անձնատուր լինել։

Ապստամբական թույլ բռնկումներ եղան նաև Կարսում, Սարիղամիշում, Նոր Բայազետում, Ղազախ-Շամշադինում և այլուր։ Այդ ելույթները նույնպես հեշտությամբ ճնշվեցին։

Մայիսյան ապստամբությունը ճնշվեց հիմնականում Հայոց բանակի կողմից։ Ապստամբության պարտության հիմնական պատճառը հանդիսանում էր նրանում որ ապստամբության ելած բոլշևիկները բավարար աջակցություն չստացան Հայաստանի ժողովրդի կողմից։ Բոլշևիկ ղեկավարները հույս էին դրել դրսի՝ հիմնականում Կարմիր բանակի օժանդակության վրա, այն ինչը տեղի չունեցավ։ Իսկ այլ պատճառներից կարելի է թվարկել ապստամբության անկազմակերպ լինելը, որն անջատ ընթացք ունեցավ, առանց միասնական ղեկավարության։

Ճնշվելով հանդերձ, այս ապստամբությունը սասանեց Հայաստանի կառավարության դիրքերը և լրջորեն թուլացրեց Հայոց բանակի մարտունակությունը։

Այս դեպքերը Հայաստանի իշխանությունների մոտ լուրջ անհանգստություն առաջացրին։ Պետության համար ստեղծվեց վտանգավոր դրություն։ Քաղաքական ճգնաժամը հաղթահարելու համար որոշվեց ստեղծել ուժեղ ձեռքի կառավարություն։ Մայիսի 5-ին հրաժարական տվեց Ալեքսանդր Խատիսյանի կառավարությունը, և նրա փոխարեն կազմվեց այսպես կոչված Բյուրո-կառավարություն՝ Դաշնակցության ղեկավար մարմնի անդամներից։ Վարչապետ նշանակվեց Համազասպ Օհանջանյանը։ Նորաստեղծ կառավարությունը ձեռնարկեց մի շարք արտակարգ միջոցառումներ։ Արգելվեցին գործադուլները և ցույցերը։ Հիմնվեցին արտակարգ դատարաններ, սահմանվեց մահապատիժ և այլն։

Ապստամբության տասնյակ մասնակից ակտիվիստներ բանտարկվեցին։ Կասեցվեց Հայաստանի կոմունիստական (բոլշևիկյան) կուսակցության գործունեությունը։ Բոլշևիկների մի մասն անցավ ընդհատակ, իսկ մյուս մասը հեռացավ Ադրբեջան, որպեսզի այնտեղից նախապատրաստեր իշխանությունը գրավելու նոր գործողություններ։ Գնդակահարվեցին ապստամբության ղեկավարներ Ստեփան Ալավերդյանը, Սարգիս Մուսայելյանը, Բագրատ Ղարիբջանյանը, Հովհաննես Սարուխանյանը, Եգոր Սևյանը, Ք. Մկրտչյանը, Ե. Մկրտումյանը, Բ. Բատիկյանը, Բ. Հարությունյանը և ուրիշներ։

Posted in Պատմություն, Uncategorized

Դասարանական աշխատանք. պատմություն

Հարցեր

  1. Երբ է կնքվել Բեռլինի պայմանագիրը։ (տարի, ամիս, ամսաթիվ)
  2. Բեռլինի պայմանագիրը կնքվել է 1872 թվականին։

2. Ով էր նախագահում Բեռլինի վեհաժողովը։

3. Ով էր Բեռլինի վեհաժողովում հայկական պատվիրակության ղեկավարը։

4. Ինչ է նշանակում հայկական հարց։

Հայկական հարցը Հայաստանի տարածքներին և անկախությանը վերաբերվող հարցն էր։

5. Որ երկու հակամարտող ուժերն էին կռվում իրար դեմ Առաջին համաշխարհային պատերազմում։

Առաջին համաշխարհային պատերազմում իրար դեմ էին կռվում Քառյակ դաշինքը և Անտանտը։

6. Որոնք էին Քառյակ դաշինքի երկրները։

Քառյակ դաշինքի երկրներն էին` Գերմանիա, Անգլիա, Թուրքիա, Ավստրո-Հունգարիա։

7. Երբ է տեղի ունեցել Բոլշևիկյան հեղափոխությունը Ռուսաստանում։

Բոլշևիկյան հեղափոխությունը տեղի է ունեցել 1917 թվականին։

8. Երբ է տեղի ունեցել Սարի ղամիշի ճակատամարտը։

9. Ինչ պայմանագիր էր Բրեստ-Լիտովսկի պայմանագիրը։

10. Երբ են ստեղծվել Վրաստանի, Հայաստանի և Ադրբեջանի առաջին հանրապետությունները։

Հայաստանի առաջին հանրապետությունը ստեղծվել է մայիսի 28-ին, 1918 թվականին։

Վերլուծական հարց`

Ինչպիսի ճակատագիր կունենար Անդրդաշնությունը, եթե չլուծարվեր։

Posted in Պատմություն

Պատմություն. 07-11.02.22

Առաջին համաշխարհային պատերազմը (1914- 1918) սկսվել է օգոստոսի 1-իև’ պետությունների 2 ռազմաքաղ. խմբավորումների’ գերմանա-ավստրիական. (Գերմանիա, Ավստրո- Հունգարիա, Թուրքիա, 1915-ից’ Բուլղարիա) և Անտանտի (Մեծ Բրիտանիա, Ռուսաստան, Ֆրանսիա, Սերբիա, 1917- ից’ ԱՄՆ, ևն, ընդամենը’ 34 պետություն) միջև, որոնք հետապնդել են զավթողական նպատակներ:

առաջին աշխարհամարտ

 Ռուսական կառավարությունն ու արևմտյան տերությունները հայկական կամավորական շարժումն օգտագործել են իրենց նվաճողական նպտակների իրականացման համար: Մինչդեռ հայկական կամավորական ջոկատների և հետագայում ստեղծված հայկական կանոնավոր զորամասերի հիմնական նպատակը հայ ժողովրդի ֆիզիկականգոյության ապահովումն էր և Արևմտյան Հայաստանի ազատագրումը:

 Հոկտեմբերի 30-ին Օսմանյան Թուրքիան թույլատրել է գերմանական ռազմանավերին անցնել Բոսֆորի նեղուցով և ռմբակոծել ռուսական նավահանգիստները: Ի պատասխան’ նոյեմբերի 3-ին Ռուսաստանը պատերազմ է հայտարարել Թուրքիային. ռազմական, գործողությունները տեղի են ունեցել Կովկասյան ու Բալկանյան ռազմաճակատներում և Սև ծովում: Կովկասյան ռազմաճակատում (ձգվել է Սև ծովից մինչև Ուրմիա լիճը’ 720 կմ) Թուրքիան կենտրոնացրել է 300-հազարանոց բանակ’ ռազմական նախարար էնվեր փաշայի հրամանատարությամբ: Ռուսական զորքերի թիվը մոտ 200 հազար էր’ ցարի եղբոր, իսկ 1916-ից’գեն. Նիկոլայ Յուդենի- չի հրամանատարությամբ:

 Ի տարբերություն ռուս-թուրքական պատերազմների’ այս անգամ թուրքական կառավարությունը հայերին զորակոչել է բանակ: Ավելին’ ներքին գործերի նախարար Թալեաթը դաշնակցությանը պաշտոնապես առաջարկել է թուրքական բանակում կազմակերպել կամավորական շարժում ռուսների դեմ: 1914-ի ամռանը Թալեաթը էրզրումում (Կարին) բանակցել է ՀՅԴ գործիչ Ռուբեն Տեր-Մինասյանի հետ: Սակայն հայ քաղաքական կուսակցությունները մերժել են թուրքերի առաջարկը, որն էլ ավելի է սրել հայ-թուրքական հարաբերությունները:

կովկասյան ռազմաճակատ

 Միևնույն ժամանակ’ 1914-ի սեպտեմբերին ցարի ընդունած հատուկ մանիֆեստով կոչ է արվել հայ ժողովրդին որպես կամավորներ զինվորագրվել ռուսական բանակին Արևմտյան. Հայաստանն ազատագրելու նպատակով: Կովկասի փոխարքա Իլարիոն Վորոնցով- Դաշկովն Ամենայն հայոց կաթողիկոս Գևորգ Ե Սուրենյանցին (Տփղիսեցի) հավատացրել է, որ նվիրվածության դիմաց հայերը կստանան ինքնավարություն: Հատկանշական է, որ նույնատիպ խոստումներ է տվել Թալեաթը արևմտահայերին’ Արևելյան Հայաստանը գրավելու դեպքում: Այդ ճակատագրական պահին շուրջ 300 հազար արևմտահայեր զորակոչվել են թուրքական բանակ, իսկ ավելի քան 200 հազար արևելահայեր զինվորագրվել են ռուսական բանակին: Նոյեմբերին թուրքական զորքերը ներխուժել են Կարսի մարզ և զանգվածային կոտորածներ կազմակերպել հայկական բնակավայրերում: 1914-ի դեկտեմբերի 9-ից մինչև 1915-ի հունվարի. 5-ը Սարիղամիշ քաղաքի մերձակայքում տեղի է ունեցել Կովկասյան ռազմաճակատի ամենաարյունալի ճակատամարտը: Թուրքական 90-հազարանոց բանակից զոհվել է 78 հազարը, իսկ Էնվեր փաշան հազիվ է խուսափել գերեվարվելուց: Ռուսների 60-հազարանոց զորքից զոհվել է 20 հազարը: Մարտերին մասնակցել է նաև Քեռու (Արշակ Գաֆավյան) կամավորորական ջոկատը:

 Հայ հասարակա-քաղաքական շրջանները, դեռևս պատերազմից առաջ, ելնելով ցարական կառավարության 1914-ի հուլիսի 23-ի’ ռուսական բանակը կամավորներով համալրելու մասին որոշումից և հույս ունենալով, որ ռուսական բանակում հայկական զինված ջոկատների ստեղծմամբ կնպաստեն Արևմտյան Հայաստանի ազատագրմանը, բանակցություններ են սկսել Ի. Վորոնցով-Դաշկովի հետ: Ցարական կառավարությունը, հետամուտ լինելով իր շահերին Մերձավոր Արևելքում ու Արևմտյան Հայաստանում և վստահաբար ապավինելով Ռուսաստանի հանդեպ հայ ժողովրդի համակրանքին, 1914-ի սեպտեմբերին թույլատրել է կազմակերպել հայկական կամավորական ջոկատներ’ անորոշ խոստումներ տալով Արևմտյան Հայաստանի ապագա ինքնավարության մասին: Հավատալով ցարական կառավարության հավաստիացումներին’ կամավորական շարժմանը զորավիգ են եղել Գևորգ Ե Սուրենյանց կաթողիկոսը, հայտնի դաշնակցականներ Հակոբ Զավրիևը (Զավըյան), Ալեքսանդր Խատիսյանը, Արմեն Գարոն (Գարեգին Փաստրմաճյան), Համո (Համազասպ) Օհանջանյանը և ուր.: Կամավորական ջոկատներ կազմակերպելու և նրանց զենքով ու սննդամթերքով ապահովելու համար ստեղծվել է ռազմական խորհուրդ, որն իր ներկայացուցիչներն է ունեցել Ռուսական կայսրության բազմաթիվ հայաբնակ վայրերում, իսկ Թիֆլիսի Հայոց ազգային բյուրոն ենթաբաժիններ է ունեցել Մոսկվայում, Պետրոգրադում (Ս. Պետերբուրգ), Նոր Նախիջևանում, Մարիուպոլում, Բաքվում և այլուր:

kavkazskiy-front

 Կամավորական շարժմանն զգալի նյութական օգնություն են ցույց տվել հատկապես Մոսկվայի, Պետրոգրադի, Բաքվի, Թիֆլիսի, ինչպես նաև Նյու Յորքի, Փարիզի, Լոնդոնի հայկական կոմիտեները (միայն 1915- ին հավաքվել է 1 մլն 444 հզ. ռուբլի), իսկ զենքով ու ռազմահանդերձանքով’ ցարական կառավարությունը: Կազմակերպվել է կամավոր. 8 ջոկատ: Հրամանատարներ են նշանակվել Անդրանիկը (Օզանյան, 1-ին ջոկատ), Դրոն (Դրաստամատ Կանայան, 2-րդ ջոկատ), Համազասպը (Սրվանձտյան, Յ-րդ ջոկատ), Քեռին (4-րդ ջոկատ), Վարդանը (Սարդիս Մեհրաբյան, 5-րդ ջոկատ), Արշակ Ջանփոլադյանը, ապա’ Գրիգոր Ավշարյանը [б-րդ ջոկատ, վերջինիս զոհվելուց հետո նրան փոխարինել է Հայկ Բժշկյանը (Գայ)], Հովսեփ Արղությանը (Իշխան, 7-րդ ջոկատ) և Նիկոլ Աղբալյանը (8-րդ’ պահեստային ջոկատ): 1915-ի վերջին կամավորների ընդհանուր թիվը հասել է 10 հազարի:

 Կամավորական առաջին ջոկատները ռազմաճակատ են մեկնել 1914-ի նոյեմբերին: 1-ին ջոկատը կռվել է Խոյ – Դիլման – Վան, 2-րդը’ Իգդիր – Բայազետ – Բերկրի – Վան, 3-րդը’ Կաղզվան – Ալաշկերտ -Մանազկերտ – Բաղեշ, 4-րդը’ Սարիղամիշ -էրզրում ուղղություններում: Մարտական սխրանքներով հատկապես աչքի է ընկել կամավորական 1֊ին ջոկատը, որն ամենամեծն էր (1200 հոգի): 1915-ի ապրիլին ջոկատը հաղթական մարտեր է մղել Սալմաստ գավառի կենտրոն Դիլման քաղաքի մատույցներում’ Վանի ուղղությամբ, և ռուսական զորքերի հետ գլխովին ջախջախել Խալիլ բեյի 12-հազարանոց բանակը: Այդ հաղթանակը մեծ նշանակություն է ունեցել թուրքերի ներխուժումն Անդրկովկաս կանխելու համար: Անդրանիկի ջոկատը, հետապնդելով Խալիլ բեյին, անցել է թուրք- պարսկական սահմանը, նոր հարված հասցրել թուրքերին Խանասորի լեռնանցքում և մտել է Բաշկալե՝ խափանելով Վանի վրա գրոհող Ջևդեթ բեյի զորամասին օգնության հասնելու թուրքական պլանը:

Горнострелковая_бригада

 Նույն ամսին Ազգային բյուրոյի որոշմամբ բոլոր կամավորական ջոկատները հետ են կանչվել’ մեկ հայկական բանակ ստեղծելու նպատակով: Անդրանիկը հրաժարվել է վերադառնալ: 5-րդ ջոկատի հիմքի վրա միավորվել են 2-րդ, Յ-րդ և 4-րդ ջոկատներն ու կազմել Արարատյան գունդը’ Վարդանի գլխավորությամբ: Ամենայն հայոց կաթողիկոսի օրհնությամբ գունդն ուղարկվել է Արևմտյան Հայաստան’ Բայազետ – Ալաշկերտով Վան հասնելու և տեղի հերոս պաշտպաններին օգնելու նպատակով: Հայկական կամավորական ջոկատներն զգալի օգնություն են ցույց տվել Ռուսաստանի կովկասյան բանակին Արևմտյան Հայաստանի մեծ մասի ազատագրման համար մղվող մարտերում’ Սարիղամիշում, Ալաշկերտում, Պարսկաստանում, ամենագործուն մասնակցություն են ունեցել Վանի, Բիթլիսի, Բաբերդի, էրզրումի, Երզնկայի ազատագրմանը: Ռևանդուզի ճակատամարտում (1916) հերոսաբար զոհվել է Քեռին: Ռուսական իշխանությունները, բարձր գնահատելով հայ կամավորների օգնությունը, միաժամանակ անվստահությամբ են վերաբերվել նրանց: Կամավոր, ջոկատներում տեսնելով ապագա հայկական բանակի կորիզը և Արևմտյան Հայաստանում հայոց պետականություն ստեղծելու հեռանկարը’ նրանք դեմ են եղել դրանց միավորմանը: Ավելին, 1915-ի դեկտեմբերին գլխավոր հրամանատարությունը ցրել է կամավորական ջոկատները և վերջիններիս հիման վրա ռուսական զորամասերի կազմում ստեղծել հայկական հրաձգային գումարտակներ: Այս քաղաքականությունը խիստ դժգոհություն է առաջացրել հայ կամավորների շարքերում: Այդուհանդերձ, նորաստեղծ հայկական գումարտակները, որոնք հավատացել են ռուսական զենքի հաղթանակին, գործուն մասնակցություն են ունեցել 1916-17-ին Արևմտյան Հայաստանում և Իրանում մղված մարտերին:

կովկասյան ռազմաճակատ

 Հայկական կամավորական ջոկատները (շուրջ 50 հազար զինվոր) մարտնչել են նաև Անտանտի մյուս երկրների բանակներում: Նրանցից կազմված Հայկական (կամ Արևելյան) լեգեոնը մասնակցել է Մերձավոր. Արևելքում Թուրքիայի դեմ մղված ռազմական գործողություններին և իր առաջին մարտական մկրտությունն ստացել է Արարայի ճակատամարտում (1918-ի սեպտեմբերի 19)’ ֆրանսիական բանակի կազմում: Ռուսաստանում Փետրվարյան հեղափոխությունից (1917) հետո ռուսական բանակի հրամանատարությունը, ելնելով ռազմաճակատը պահելու անհրաժեշտությունից, լրացուցիչ միջոցներ է ձեռնարկել հայկական գումարտակները համալրելու և սպառազինելու ուղղությամբ: Հոկտեմբերյան հեղափոխությունից (1917) հետո Ռուսաստանը դուրս է եկել պատերազմից, և նրա զորքերն սկսել են լքել Արևմտյան Հայաստանը:

 Նախկին կամավորական ջոկատներից և ռուսական բանակում ծառայող հայ զինվորականներից (մասամբ նաև ռուսներից) ստեղծված հայկական կամավոր, զորաջոկատները որոշ ժամանակ անհավասար մարտերում դիմադրել են թուրքերին: Խախտելով 1917-ի դեկտեմբերի 5-ին կնքված Երզնկայի զինադադարը’ թուրքական զորքերը հարձակման են անցել և վերագրավել Արևմտյան Հայաստանը: Առաջին աշխարհամարտն ավարտվել է 1918-ի աշնանը’ Անտանտի հաղթանակով: Պատերազմում Օսմանյան կայսրության պարտությունից ու Մուդրոսի զինադադարից (1918-ի հոկտ. 30) հետո թուրքական զորքերը թողել են Հայաստանի Հանրապետության տարածքն ու Կարսի մարզը, վերականգնվել է 1914-ի ռուս – թուրքական սահմանը: Ռուսական կառավարությունն ու արևմտյան տերությունները հայկական կամավորական շարժումն օգտագործել են իրենց նվաճողական նպտակների իրականացման համար: Մինչդեռ հայկական կամավորական ջոկատների և հետագայում ստեղծված հայկական կանոնավոր զորամասերի հիմնական նպատակը հայ ժողովրդի ֆիզիկականգոյության ապահովումն էր և Արևմտյան Հայաստանի ազատագրումը: Այնուամենայնիվ, կամավոր, շարժումը պատմության մեջ մնացել է որպես հայ ազգային ազատագրական. պայքարի ամենավառ էջերից մեկը:

Posted in Պատմություն

Երիտթուրքերի հեղաշրջումը. պատմություն

Երիտթուրքերը թուրքական բուրժուազիայի ներկայացուցիչներ էին և հակասուլթանական շարժում սկսել էին դեռևս 1889-ին Կ. Պոլսում’ ստեղծելով «Միության և առաջադիմության օսմանյան ընկերություն» կազմակերպությունը (1908-ից’ «Միություն և առաջադիմություն» կուսակցություն.): Նրանց հետ համաձայնության են եկել տերության հպատակների քաղ. կազմավորումները, այդ թվում’ ՀՅԴ կուսակցությունը’ աբդուլհամիդյան վարչակարգը տապալելու և սահմանադր. կարգեր հաստատելու համար:

Նորաստեղծ խորհրդարանում (մեջլիս) քվե են ստացել նաև հայերը (10 տեղ): Եղել են անձի ազատությունների, ազգերի իրավահավասարության, եղբայրության կարգախոսներ: Սակայն նոր իշխանությունները շատ շուտով հրաժարվել են իրենց խոստումներից և շարունակել օսմանիզմի քաղաքականությունը, առաջ են քաշել պանթյուրքիզմի և պանիսլամիզմի ծրագրերը: 1909-ի մարտի 31-ին Աբդուլ Համիդ ll-ը հեղաշրջման անհաջող փորձից հետո գահընկեց է ար վել և աքսորվել: Երիտթուրքերը գահ են բարձրացրել նրա եղբորը’ Մահմեդ V-ին:

Ամրապնդելով իրենց իշխանությունը` երիտթուրքերը կազմակերպել են հայկական կոտորածներ: 1909-ի ապրիլի 1-ին Ադանայի վիլայեթի իշխանությունների կարգադրությամբ թուրքերը ներխուժել են քաղաքի հայկ. թաղամասեր և սկսել կոտորածը (տևել է 3 օր): Կազմակերպվել է դիմադրություն’ Կարապետ Լաչինյանի գլխավորությամբ: Կարգ ու կանոնը «վերականգնելու» պատրվակով Արևելյան Թրակիայից բերված երիտթուրք. զորքերի հայտնվելը Ադանայում ապրիլի 12-ին նոր ուժով է բորբոքել կոտորածները:

երիտթուրքեր Ադանա

 Հաճն քաղաքի հայությունը Ներսես վարդապետի գլխավորությամբ 12 օր դիմադրել է թուրքական բազմահազար ուժերին: հ վերջո, Մերսին քաղաքում Անգլիայի հյուպատոսի ջանքերով դադարեցվել է Հաճնի պաշարումը: Ջարդարարներին համառ դիմադրություն է ցույց տվել Սիս քաղաքի և Դյորթ Յոլ ու Շեյխ Մուրատ գյուղերի հայությունը: Մարաշ քաղաքի իշխանությունները, երկյուղելով զեյթունցիների պատասխան հարձակումից, տեղի հայության նկատմամբ բռնություններ չեն գործադրել:

երիտթուրքեր

 Կոտորածներ են տեղի ունեցել նաև Կիլիկիայի այլ վայրերում, ոչնչացվել են բազմաթիվ հայկական բնակավայրեր: Զոհվել է ավելի քան 30 հազար հայ, շուրջ 20 հազարըը’ Ադանայի վիլայեթում, որտեղ հայերի նյութական կորուստը կազմել է 20 միլիոն թուրքական լիրա:

 1911-ին կուսակցության Սալոնիկի համագումարում երիտթուրքերը որոշել են կայսրության տարածքում բնակվող ոչ թուրք մահմեդականներին թուրքացնել, իսկ քրիստոնյաներին’ ոչնչացնել:

երիտթուրքեր

 1912-ին սկսվել է Բալկանյան 1-ին պատերազմը. Օսմանյան կայսրության դեմ պատերազմել են դաշինք կազմած Բուլղարիան, Սերբիան, Չեռնոգորիան և Հունաստանը: Բուլղարական զորքերի կազմում Գարեգին Նժդեհի և Անդրանիկի գլխավորությամբ կռվել է նաև հայկական կամավոր վաշտ (270 մարդ, լուծարվել է 1913-ի մայիսի 28-ին): Բազմաթիվ ռազմիկներ ու սպաներ արժանացել են բուլղարական կառավարական պարգևների:

 Պատերազմում Թուրքիայի պարտությունը բարենպաստ պայմաններ է ստեղծել Հայկական հարցի վերարծարծման համար: 1912-ի հոկտեմբերի. 2-ին Ամենայն հայոց կաթողիկոս Գևորգ Ե Սուրենյանցը (Տփղիսեցի) Կովկասի փոխարքա Ի. Վորոնցով – Դաշկովի միջոցով դիմել է ցար. կառավարությանը’ խնդրելով միջամտել ու աջակցել վերստին Արևմտյան. Հայաստանի բարենորոգումների հարցին անդրադառնալու համար: Միաժամանակ նա հատուկ կոնդակով եգիպտահայ հաս-քաղ. գործիչ Պողոս փաշա Նուբարին լիազորել է պաշտպանել Հայ դատը եվրոպական պետությունների առջև: Ռուսական կառավարությունը տերություններին է ներկայացրել հայկ. բարենորոգումների իր նախագիծը, որը 1913-ի հուլիսի 3-24-ին քննարկվել է Կ. Պոլսի դեսպանաժողովում:

 Նախագիծը, որը կազմել էր ռուս, դեսպանության առաջին թարգման Անդ րեյ Մանդելշտամը’ 1895-ի մայիսյան ծրագրի (Մայիսյան բարենորոգումներ) և Կ. Պոլսի հայոց պատրիարքարանի կազմած նախագծի հիման վրա, առաջարկել է հայկ. 6 վիլայեթից [էրզրում, Վան, Բիթլիս, Դիարբեքիր, Խարբերդ, Սեբաստիա (Սվազ)] ստեղծել մի նահանգ: Ընդհանուր նահանգապետը պետք է լիներ քրիստոնյա օսմանահպատակ կամ, որ ավելի գերադասելի էր, եվրոպացի, որը նշանակվելու էր 5 տարի ժամկետով’ մեծ տերությունների համաձայնությամբ: Նրան էր պատկանելու նահանգի ողջ գործադիր իշխանությունը, բոլոր վարչական պաշտոնյաներին (նաև դատավորներին) նշանակելու և արձակելու իրավունքը: Ոստիկանությունը և ժանդարմերիան ենթարկվելու էին նահանգապետին, հարկ եղած դեպքում նրա տրամադրության տակ էր դրվելու նաև զորքը: Ընդհանուր նահանգապետին առընթեր գործելու էին Վարչական խորհուրդ և 6 խորհրդականներ (3 մահմեդական և 3 քրիստոնյա)’ ընտըված նահանգական ժողովից, որտեղ մահմեդականներն ու քրիստոնյաներն ունենալու էին հավասար տեղեր:

երիտթուրքեր

 Այդ սկզբունքը պահպանվելու էր նաև նահանգի բոլոր պաշտոնների բաշխման ժամանակ’ ներառյալ դատավորները, ոստիկանությունը և ժանդարմերիան: Օրենքները, հրամաններն ու որոշումները պետք է հրապարակվեին 3 հիմնական լեզուներով’ թուրքերեն., հայերեն և քրդերեն: Յուրաքանչյուր ազգություն իրավունք ուներ հիմնելու իր մասնավոր ազգային դպրոցները: Անձեռնմխելի են համարվել 1860-ի Ազգային սահմանադրությամբ հայերին տրված իրավունքներն ու արտոնությունները: Նախատեսվել է նաև արձակել քրդական«համիդիե» հեծելագնդերը, վերադարձնել հայերից խլած հողերը կամ փոխհատուցել (դրամով), ինչպես նաև արգելել մուհաջիրների (Բալկաններից գաղթած մահմեդականներ) բնակեցումը Հայկական նահանգում: Տերությունները պետք է հետևեին որոշումների կատարմանը:

 Անգլիան և Ֆրանսիան հիմնականում համաձայնել են ռուսական ծրագրին, իսկ Եռյակ միության պետությունները և հատկապես Գերմանիան վճռականորեն ընդդիմացել են նրա հիմն, դրույթներին և առաջարկել քննարկման համար հիմք ընդունել բարենորոգումների թուրք, ծրագիրը, որը պահանջում էր վիլայեթների կազմակերպման նախկին ձևը և ըստ ամենայնի խուսափել օտարերկրյա հսկողությունից:

 Բարենորոգումների հարցի շուրջ ստեղծվել է դիվանագիտական քաշքշուկ, որի ընթացքում Ռուսաստանը գերմանական խմբավորման ճնշման և իր «դաշնակիցների» կրավորական աջակցության պայմաններում տեղի է տվել: Այդուհանդերձ, Ռուսաստանին հաջողվել է Հայաստանի բարենորոգումների վերաբերյալ պարտադրել մի համաձայնագիր (ստորագրվել է 1914-ի հունվարի 26-ին), որով Արևմտյան  Հայաստանը բաժանվում էր 2 հատվածի (առաջինում’ էրզրում, Տրապիզոն, Սեբաստիա, նահանգապետ’ հոլանդացի Վեստենենկ, երկորդում’ Վան, Բիթլիս, Թարբերդ, Դիարբեքիր, նահանգապետ’ նորվեգացի Հոֆ), իսկ կառավարումը հանձնվում էր մեծ տերությունների հավանությամբ նշանակված 2 օտարերկրյա նահանգապետ- ների: Համաձայնագիրն անբավարար էր և հայերին չէր տալիս ինքնավարության այն իրավունքները, որոնք նախատեսվել էին ծրագրում, սակայն նպաստավոր պայմաններ էր ապահովում թուրք, լծից Արևմտյան Հայաստանի ազատագրման համար: 1914-ի գարնանը նահանգապետները’ Վեստենենկը և Հոֆը, նոր էին ժամանել Հայաստան, երբ սկսվել է Առաջին համաշխարհային պատերազմը (1914-18): Երիտթուրքական կառավարությունը համաձայնագիրը չեղյալ է հայտարարել:

Posted in Պատմություն, Uncategorized

Պատմություն. 20-24.12.2021

Ծանոթացե՛ք հետևյալ թեմային՝ «Հայ Ազգային կուսակցություններ»

Պատասխանե՛ք հետևյալ հարցերին՝

  • Ի՞նչ պատմական պայմաններ էին ստեղծվել ազգային կուսակցությունների ստեղծման համար։

Այս ժամանակահատվածում շատ հարմար պայմաններ էր ստեղծվել և ճիշտ պահն էր, որ ստեղծվեին հայկական կուսակցություններ և ցույց տան Հայաստանի որոշ չափով անկախությունը, դրանք կարևոր էին, քանի որ կուսակցությունները յուրաքանչյուր ժողովրդավարական հասարակության գոյոթյան և զարգացման անհրաժեշտ և կարևոր բաղադրիչ են: Վերջիններս ապահովում են ոչ միայն քաղաքացիների` հասարակության և պետության քաղաքական կյանքին մասնակցությունը, այլ դրանով նպաստում են ժողովրդի քաղաքական կամքի ձևավորմանն ու արտահայտմանը: Ուստի, քաղաքական կուսակցությունների ազատ և արդյունավետ գործունեության իրականացման համար անհրաժեշտ իրավական նախադրյալների ստեղծումը կարևոր նախապայման է ժողովրդավարական հասարակության կայուն զարգացման համար:

  • Ներկայացնե՛ք Արմենական կուսակցության հիմնական տեսլականները։

Հայ  իրականության մեջ առաջին քաղաքական կուսակցությունն ստեղծել են արմենականները: Հիմնադրվել է Վանում 1885 թ-ին՝ Մկրտիչ Թերլեմեզյանի (Ավետիսյանի) նախաձեռնությամբ: Արմենական է անվանվել Մարսելում (Ֆրանսիա) Մկրտիչ Փորթուգալյանի հրատարակած «Արմենիա» թերթի, որտեղ տպագրվել է կուսակցության ծրագիրը:Արմենականների նպատակը ժողովրդին ազատագրական կռիվներին նախապատրաստելն էր, սուլթանական բռնապետության լծից Արևմտյան Հայաստանն ազատագրելը և անկախ պետություն ստեղծելը: Ժողովրդի ազատագրության միջոց էին համարում զինված ապստամբությունը և դիվանագիտական ուղիները: Մկրտիչ Փորթուգալյանը հույսեր էր կապում նաև թուրքական կառավարության խոստացած բարեփոխումների հետ: 1886–87 թթ-ից կուսակցութան աջ թևն առաջ է քաշել արևմտահայերի մեջ հայրենասիրություն սերմանելու, կարգապահության վարժեցնելու, ինքնապաշտպանության նախապատրաստելու, զինված խմբեր ստեղծելու և արտաքին նպաստավոր պայմաններում ընդհանուր շարժում սկսելու պահանջը: Կուսակցության ձախ թևը խրախուսում էր ֆիդայական շարժումը, չափավոր թևը՝ Կարապետ Հակոբյանի գլխավորությամբ, անցավ Լոնդոն, հիմնեց Անգլո-հայկական կոմիտե և որդեգրեց Հայկական հարցի լուծման դիվանագիտական ուղին:Կուսակցությունն իր մասնաճյուղերն ուներ Հայաստանում և գաղթավայրերում: Արմենականները գործուն մասնակցել են Վանի 1896 և 1915 թթ-ի ինքնապաշտպանական մարտերին: Կուսակցությունն զգալիորեն նպաստել է հայ ազգային-ազատագրական պայքարի գաղափարախոսության տարածմանը և հասարակական մտքի զարգացմանը:1908 թ-ի հոկտեմբերին Ալեքսանդրիայում (Եգիպտոս) արմենականները, միավորվելով վերակազմյալ հնչակյանների հետ, կազմել են Սահմանադրական ռամկավար կուսակցությունը, որը, ի թիվս այլ կուսակցությունների, 1921 թ-ի հոկտեմբերի 1-ին Կոստանդնուպոլսում միավորվել է Ռամկավար ազատական կուսակցությանը (ՌԱԿ):

  • Ո՞րոնք էին Հնչակյան կուսակցության ծրագրի հիմնական կետերը։ Ի՞նչ ձգտումներ ունեին նրանք։

Հիմնադվել է կովկասահայ մի խումբ ուսանողների կողմից՝ Նազարբեկը (Ավետիս Նազարբեկյան), Մարո Նազարբեկյանը, Գաբրիել Կաֆյանը, Ռուբեն Խանազատը և ուրիշներ, 1887 թ-ին Ժնևում: Կուսակցությունը կոչվել է «Հնչակ» պաշտոնաթերթի անունով: Կարճ ժամանակամիջոցում հնչակյան կազմակերպություններ են ստեղծվել Թուրքիայում, Իրանում, ԱՄՆ-ում, Ռուսաստանում, Բուլղարիայում, Ռումինիայում, Եգիպտոսում և այլուր: 1888 թ-ին հրատարակվել է կուսակցության ծրագիրը, որը մոտակա նպատակ էր համարում համազգային ապստամբությամբ թուրքական լծից Արևմտյան Հայաստանի ազատագրումը, հայկական հողերի միավորմամբ անկախ հանրապետության ստեղծումը: Հեռակա նպատակը սոցիալիզմն էր: Այդ գաղափարի առկայությունը կուսակցության ծրագրում պառակտման պատճառ է դարձել: 1896 թ-ի հունվարին Լոնդոնի համագումարում անջատվել և ձևավորվել է առանձին՝ Վերակազմյալ հնչակյաններ կուսակցությունը:Ծրագրի համաձայն՝ հնչակյանների գործունեության առանցքը Հայկական հարցն էր: XIX դարի 90-ական թվականներին Արևմտյան Հայաստանում ծավալելով լայն գործունեություն՝ նրանք համոզվել են, որ համազգային ապստամբության գաղափարն անիրականանալի է, ուստի համատեղել են  քաղաքական ցույցերն ու հայդուկային ելույթները: 1890-ական թվականներին հնչակյանները Սասունում կազմակերպել են զինված ելույթներ և չնայած պարտություն են կրել (1894 թ.), սակայն եվրոպական պետություններին պարտադրել են Արևմտյան Հայաստանի համար մշակել բարենորոգումների ծրագիր, որը թուրքական կառավարությանն է ներկայացվել 1895 թ-ի մայիսի 11-ին (ծրագիրը կոչվեց Մայիսյան): 1890-ական թվականների կեսին Զեյթունում, Վանում, Սասունում մասնակցել են արևմտահայության ինքնապաշտպանական կռիվներին:1908 թ-ի երիտթուրքական հեղաշրջումից հետո հնչակյանները որդեգրել են երիտթուրքերի դեմ սահմանադրական պայքարի ուղին, հրաժարվել են զինված պայքարի և անկախ Հայաստանի գաղափարից՝ հայտարարելով, որ իրենց առաջնային նպատակը Հայաստանի, Մակեդոնիայի և մյուս կախյալ ժողովուրդների ինքնավարությունն է, Թուրքիայում սահմանադրական կարգի հաստատումը:1912 թ-ին, երբ վերստին արծարծվել է Արևմտյան Հայաստանի բարենորոգումների հարցը, հնչակյանները հանդես են եկել Ռուսաստանի հովանավորության ներքո Արևմտյան Հայաստանի ինքնավարության, ավելի ուշ՝ եվրոպական երկրների հսկողությամբ ինքնավարության պահանջով: Սակայն շուտով սահմանադրական պատրանքները ցրվել են, երբ ակնհայտ է դարձել, որ երիտթուրքերը Հայկական հարցում շարունակում են Աբդուլ Համիդ II-ի քաղաքականությունը: Հնչակյանների գործունեության մեջ առաջնային են դարձել զինված ընդդիմությունը և ինքնապաշտպանությունը, որոնք, սակայն, չի հաջողվել իրականացնել: Երիտթուրքերը ոչնչացրել են Թուրքիայում գործող հնչակյան կազմակերպությունները, ղեկավար գործիչներից 20-ին [Փարամազ, Վանիկ (Գեղամ Վանիկյան) դոկտոր Բեննե և ուրիշներ] 1915 թ-ին կախաղան հանել Կոստանդնուպոլսում: Չնայած դրան՝ որոշ վայրերում հնչակյանները կարողացել են կազմակերպել ինքնապաշտպանություն: Առաջին աշխարհամարտի (1914– 1918 թթ.) ժամանակ մասնակցել են ռուսական բանակում  հայկական կամավորական ջոկատների, Հայկական լեգեոնի (Արևելյան լեգեոն) կազմակերպմանը (1916–20 թթ.): 1918 թ-ի մայիսի 21–29-ը հնչակյանների ջոկատը մասնակցել է Սարդարապատի ճակատամարտին: 1920 թ-ի օգոստոսին նրանց ջանքերով հռչակվել է Կիլիկիայի անկախությունը, կազմավորվել է հայկական կառավարություն՝ Միհրան Տամատյանի ղեկավարությամբ:Ռուսաստանում 1917 թ-ի Փետրվարյան հեղափոխությունից հետո հնչակյաններն իրենց աջակցությունն են հայտնել Ժամանակավոր կառավարությանը, ընդունել են բոլշևիկյան հեղաշրջումը և «Թուրքահայաստանի մասին» դեկրետը (հռչակագիր): ՍԴՀԿ ռուսաստանյան կազմակերպությունները դատապարտել են Անդրկովկասյան սեյմի գործունեությունը, դեմ էին ՀՀԴ-ի գլխավորությամբ Հայաստանի Հանրապետության ստեղծմանը (Սփյուռքի հնչակյանները ողջունել են այն): Հայաստանի խորհրդայնացումից (1920 թ-ի դեկտեմբեր) հետո ԽՍՀՄ տարածքում հնչակյան կազմակերպությունները լուծարվել են. մի մասն անդամագրվել է ՌԿ(բ)Կ-ին: Սփյուռքում հնչակյան կազմակերպությունների գերխնդիրը հայապահպանությունն էր: ՍԴՀԿ հովանավորությամբ գործում են «Նոր սերունդ» մշակութային միությունը (1955 թ-ից) և Հայ մարմնամարզական միությունը (1921 թ-ից), որոնք մասնաճյուղեր ունեն գրեթե բոլոր խոշոր հայ համայնքներում: Լույս են տեսնում ՍԴՀԿ կենտրոնական վարչության «Արարատ» պաշտոնաթերթը (Բեյրութ), Արևմտյան Ամերիկայի կազմակերպության «Մասիս» շաբաթաթերթը (Փասադենա), «Ջահակիր» պարբերականը (Կահիրե) և այլն:1991 թ-ից Հայաստանում գործում է Հայաստանի սոցիալ-դեմոկրատական հնչակյան կուսակցությունը:2001 թ-ին Լառնակայում (Կիպրոս) գումարվել է ՍԴՀԿ 17-րդ համագումարը: 

  • Ինչու՞ ստեղծվեց ՀՅԴ-ն։ Ի՞նչ ձգտումներ ուներ ՀՅԴ-ն Հայկական հարցի լուծման շուրջ։

Ստեղծվել է 1890 թ-ի հուլիս-օգոստոսին Թիֆլիսում: Հիմնադիրներն ու առաջին ղեկավարներն էին Քրիստափոր Միքայելյանը, Սիմոն Զավարյանը, Ստեփան Զորյանը (Ռոստոմ): 1890 թ-ի սեպտեմբերին հրապարակված ՀՀԴ մանիֆեստում նշված է, որ նոր ստեղծված կուսակցության նպատակը ժողովրդի ուժերը համախմբելն է, Արևմտյան Հայաստանի համար քաղաքական և տնտեսական ազատություն ձեռք բերելը: Այն արտահայտվել է ՀՀԴ առաջին ծրագրում, որն ընդունվել է 1892 թ-ին՝ կուսակցության առաջին ընդհանուր ժողովում, հրապարակվել է 1894 թ-ին «Դրոշակ» պաշտոնաթերթում:Դաշնակցությունը դավանում է ժողովրդավարության ու ընկերավարության (սոցիալիզմի) գաղափարներ, սակայն կուսակցության գաղափարախոսության, մարտավարության և ռազմավարության հիմնական խնդիրը Հայկական հարցի լուծումն է (Արևմտյան Հայաստանի ազատագրումը, ինքնավարությունը): Նպատակին հասնելու հիմնական միջոցը ՀՀԴ-ն համարում էր զինված գործողություններն ու ահաբեկչությունը, քաղաքական աշխատանքը երկրի ներսում և նրա սահմաններից դուրս: Ծրագրի ագրարային մասում նախատեսվում էր «տալ չունեցողին հող և մշակողին ապահովել հողից օգտվելու կարելիությունը»: Կարճ ժամանակում կուսակցության կազմակերպություններ են ստեղծվել Արևելյան Հայաստանում (Ալեքսանդրապոլ, Կարս, Երևան, Ղարաբաղ), Անդրկովկասի հայաշատ քաղաքներում (Թիֆլիս, Բաքու), Հյուսիսային Կովկասում (Նոր Նախիջևան), Արևմտյան Հայաստանում (Մուշ, Սասուն, Վան), Թուրքիայում (Կոստանդնուպոլիս, Իզմիր), Կիլիկիայում, Եգիպտոսում, Եվրոպայում, Ամերիկայում: ՀՀԴ-ն զբաղվել է արևմտահայերին զինելու և ինքնապաշտպանության նախապատրաստելու, Արևմտյան Հայաստան զինատար և մարտական խմբեր առաքելու առաջնահերթ խնդիրներով:Հայկական հարցը լուծելու խնդրում ՀՀԴ-ն կարևորում էր արևմտյան տերությունների դերը: «Դրոշակի» շուրջ համախմբված գործիչները (կոչվել են նաև դրոշակականներ) կապ էին հաստատել եվրոպական երկրների քաղաքական ու հասարակական շրջանակների հետ՝ հույս ունենալով եվրոպական տերությունների միջամտությամբ վերարծարծել և ապա լուծել Հայկական հարցը: Եվրոպական պետությունների ուշադրությունը Հայկական հարցին բևեռելու նպատակով ՀՀԴ-ն 1896 թ-ին կազմակերպեց Բանկ Օտոմանի (Օսմանյան բանկ) գրավումը Կոստանդնուպոլսում: XIX դարի սկզբին գլխավորեց Անդրկովկասում հայության  հուժկու ընդվզումը ցարական կառավարության քաղաքականության դեմ` հատկապես Հայ եկեղեցու ունեցվածքի բռնագրավման մասին 1903 թ-ի հունիսի 12-ի հրամանագրից հետո: 1905–06 թթ-ին Անդրկովկասում հրահրված  հայ-թաթարական ընդհարումների ժամանակ ՀՀԴ-ն բազմաթիվ վայրերում գլխավորեց հայ բնակչության ինքնապաշտպանությունը, ահաբեկեց ցարական անընդունելի իշխանավորների: Ռուսական կառավարությունը դատական գործ հարուցեց ՀՀԴ-ի դեմ, բանտարկեց կուսակցության ակտիվ անդամներին:Առաջին աշխարհամարտի տարիներին ՀՀԴ-ն գործուն մասնակցություն ունեցավ հայկական կամավորական շարժման կազմակերպմանը: Մարտական գործողությունները ղեկավարեցին Անդրանիկը (Ա. Օզանյան), Դրոն (Դրաստամատ Կանայան), Համազասպը (Հ. Սրվանձտյան), Վարդանը (Վ. Մեհրաբյան), Քեռին (Արշակ Գաֆավյան) և ՀՀԴ մարտական դպրոցն անցած այլ գործիչներ: 1915 թ-ին` Մեծ եղեռնի ժամանակ, նրանցից շատերը մասնակցեցին հայ բնակչության ինքնապաշտպանական մարտերին, շատերն էլ ցեղասպանության զոհ դարձան: Պատերազմի տարիներին և հատկապես Ռուսաստանում 1917 թ-ի Փետրվարյան հեղափոխությունից հետո, աջակցելով Ժամանակավոր կառավարության քաղաքականությանը, դաշնակցությունը մասնակցեց Անդրկովկասում ստեղծված բանվորների, զինվորների և գյուղացիների խորհուրդների գործունեությանը. ազդեցիկ դիրք ուներ  Հայոց ազգային խորհրդում և նրա մասնաճյուղերում: 1917 թ-ի Հոկտեմբերյան հեղաշրջումից հետո ՀՀԴ-ն մասնակցեց Անդրկովկասյան իշխանության նոր մարմինների՝ Անդրկովկասյան կոմիսարիատի, ապա՝ Անդրկովկասյան սեյմի ստեղծմանը, երկրամասը Խորհրդային Ռուսաստանից անջատելուն և Անդրկովկասյան Դեմոկրատական Ֆեդերատիվ Հանրապետության (ԱԴՖՀ) կազմավորմանը: Ներքին տարաձայնությունների և արտաքին քաղաքական գործոնների ազդեցության հետևանքով 1918 թ-ի մայիսի 26-ին ԱԴՖՀ-ն տրոհվեց. կազմավորվեցին Վրաստանի (մայիսի 26), Ադրբեջանի (մայիսի 27), Հայաստանի (մայիսի 28) անկախ հանրապետությունները:Հայաստանի Հանրապետությունը (1918–20 թթ.) բազմակուսակցական,  ժողովրդավարական պետություն էր, որի առաջատար քաղաքական ուժը ՀՀԴ-ն էր. նրա ներկայացուցիչներ Հովհաննես Քաջազնունին, Ալեքսանդր Խատիսյանը, Համազասպ Օհանջանյանը, Սիմոն Վրացյանը հաջորդաբար գլխավորեցին հանրապետության կառավարությունը: 1919 թ-ի մայիսի 28-ին Հայաստանը հռչակվեց Միացյալ և Անկախ Հանրապետություն:Նույն թվականի սեպտեմբեր-հոկտեմբերին ՀՀԴ 9-րդ ընդհանուր ժողովի ընդունած նոր ծրագիրը վերահաստատել է Արևմտահայերի 2-րդ համագումարի և Հայաստանի խորհրդարանի` Միացյալ և Անկախ Հայաստան կերտելու գերխնդիրը, որը որպես վերջնանպատակ էր նաև 1982  և 1998 թթ-ին ընդունած ծրագրերում:Դառնալով իշխող կուսակցություն՝ ՀՀԴ-ն քայլեր կատարեց երկրի տնտեսությունը վերականգնելու, հանրապետությունում կարգ ու կանոն հաստատելու, լուսավորության գործը կարգավորելու համար: Սակայն հանրապետության ներքին ու արտաքին ծանր  կացությունը հնարավորություն չտվեց շարունակել ստեղծարար աշխատանքը, հաղթահարել երկրում մոլեգնող սովը, անիշխանության դրսևորումները: Դրությունն ավելի բարդացավ Թուրքիայի և Ադրբեջանի մահմեդական բնակչության հրահրած խռովությունների պատճառով: Ակնհայտ  էր  Խորհրդային Ռուսաստանի և քեմալական Թուրքիայի մերձեցումը: 1920 թ-ի աշնանը թուրքական բանակը ներխուժեց Հայաստան: Հանրապետությունը մեկուսացվեց, արևմտյան դաշնակիցները նրան լքեցին, նորաստեղծ Ազգերի լիգան չօգնեց: Ճնշումն ուժեղացրեց նաև Խորհրդային Ռուսաստանը: Պատերազմում պարտված Հայաստանը 1920 թ-ի դեկտեմբերի 2-ին ստիպված ստորագրեց Ալեքսանդրապոլի պայմանագիրը՝ կրելով տարածքային մեծ կորուստներ. Կարսի մարզը և Արդահանի գավառը հանձնեցին Թուրքիային: Միաժամանակ ՀՀ կառավարությունն ինքնակամ իշխանությունը հանձնեց բոլշևիկներին: Մինչ այդ՝ 1920 թ-ի նոյեմբերի 25-ին Խորհրդային Ադրբեջանում կազմավորված Հայաստանի ռազմահեղափոխական կոմիտեն Կարմիր բանակի զորամասերի հետ անցավ հանրապետության սահմանը և Հայաստանը հռչակեց խորհրդային հանրապետություն: 1921 թ-ի Փետրվարյան հակախորհրդային ապստամբության պարտությունից (ապրիլի 2) հետո ՀՀԴ-ն իր գործունեությունը շարունակեց արտասահմանում: 1923 թ-ի նոյեմբերին խորհրդային իշխանությունների պահանջով Երևանում գումարված նախկին դաշնակցականների համահայաստանյան համագումարի որոշմամբ ՀՀԴ-ն ԽՍՀՄ-ում լուծարվեց, իսկ 1933 թ-ին կուսակցության 12-րդ ընդհանուր ժողովը պաշտոնապես լուծարեց իր ընդհատակյա կազմակերպությունը Հայաստանում:ՀՀԴ 9-րդ ընդհանուր ժողովից հետո կուսակցությունը հետևողականորեն իրականացնում էր Հայոց ցեղասպանության կազմակերպիչների՝ երիտթուրք պարագլուխների ահաբեկման «Նեմեսիս» պատժիչ գործողությունը: Երկրորդ աշխարհամարտի (1939–45 թթ.) տարիներին ՀՀԴ առանձին ղեկավարներ, դեպի Արևելք Հիտլերի զորքերի առաջխաղացման մեջ տեսնելով ԽՍՀՄ-ի քայքայման և Հայաստանի անկախության վերականգնման հնարավորություն, համագործակցեցին հիտլերականների հետ: Սակայն ՀՀԴ-ին ենթակա որևէ հայկական զորամաս չմասնակցեց ռազմական գործողություններին: Պատերազմի ավարտին ՀՀԴ-ն պաշտպանեց Կարսի մարզը և Արդահանի գավառը ՀԽՍՀ-ին միավորելու ԽՍՀՄ պահանջը: 1947 թ-ին ՀՀԴ 15-րդ ընդհանուր ժողովին ներկայացրած իր զեկուցման մեջ ՀՀԴ բյուրոն նշեց, որ Հայ դատը կարող է լուծվել միայն ԽՍՀՄ-ի հետ համագործակցությամբ: Սակայն ծավալված «սառը պատերազմի» տարիներին ՀՀԴ-ն փոխեց իր դիրքորոշումը և որդեգրեց հակախորհրդային կողմնորոշում:ՀՀԴ-ի և հատկապես նրա Հայ դատի հանձնախմբերի գործունեությունը նպաստեց Հայոց ցեղասպանության ճանաչմանը Եվրախորհրդարանում (1987 թ-ի հունիս) հարցի քննարկմանը` ԱՄՆ-ի Սենատում և այլուր:Հայաստանի Հանրապետության հռչակումից և Ղարաբաղյան ազգայինազատագրական շարժման ծավալումից հետո՝ 1988 թ-ին, ՀՀԴ 24-րդ ընդհանուր ժողովն առաջադրեց «Դեպի երկիր» կարգախոսը՝ պատրաստակամություն հայտնելով հնարավորինս նպաստել Հայաստանի բարգավաճմանը:  1988 թ-ի հոկտեմբերին ՀՀԴ-ն, ՍԴՀԿ-ն և ՌԱԿ-ը համատեղ հայտարարությամբ արդարացի համարեցին Հայաստանի հետ վերամիավորվելու Արցախի հայության պահանջը: 1990 թ-ի օգոստոսի 8-ին ՀՀԴ-ն բացահայտեց իր կազմակերպական ներկայությունը Հայաստանում: Սակայն 1994 թ-ի դեկտեմբերի 28-ին ՀՀ նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի հրամանագրով կասեցվեց ՀՀԴ գործունեությունը Հայաստանում՝ հանրապետությունում գործող քաղաքական կուսակցությունների մասին  օրենքը խախտելու մեղադրանքով: ՀՀ Գերագույն դատարանը հաստատեց ՀՀ նախագահի հրամանագիրը, որը, սակայն, 1998 թ-ին նորընտիր նախագահ Ռոբերտ Քոչարյանը չեղյալ հայտարարեց: Լույս են տեսնում կուսակցության պաշտոնաթերթեր «Դրոշակը» (Երևան), «Ասպարեզը» (Լոս Անջելես), «Հուսաբերը» (Կահիրե), «Ազդակը» (Բեյրութ), «Ալիքը» (Թեհրան), «Արմենիան» (Բուենոս Այրես), «Ազատ օրը» (Աթենք), «Հորիզոնը» (Մոնրեալ), «Երկիրը» (Երևան):