Posted in Ուսումնական շրջանների ամփոփում

Հաշվետվություն

Ահա ավարտվեց ևս մեկ ուսումնական տարի՝ նախավերջինը: Տարվա ընթացքում շատ հետաքրքիր նախագծեր եմ իրականցրել, հանդիպումների եմ մասնակցել, իհարկե ճամփորդել եմ: Ամենահետաքրքիր և ձեռքբերումներով լի շրջաններից մեկն էր: Ուսումնական տարին սկսեցի ճամփորդությունով դեպի Կապս:

Այս տարվա ընթացքում անգլերենից շատ հետաքրքիր նախագծեր ենք իրականացրել, որոնք կարող եք տեսնել այստեղ: Թարգմանությունների շարք եմ հասցրել ստեղծել, որոնք բոլորը շատ հետաքրքիր թեմաների շուրջ են, որոնք թարգմանելու ընթացքում բացի որոշ հմտություններ զարգացնելուց նաև հետաքրքիր տեղեկություններ եմ ստացել: Մասնակցել եմ տարբեր կլոր սեղանների, քննարկումների, որոնց ընթացքում հանդիպել ենք հետարքիքր մարդկանց հետ կամ քննարկումներ ունեցել:

Ձմռանը նաև հասցրեցի լինել Աստղիկ ջրվեժում, որն իր գեղեցկությամբ աննկատ չէր կարող մնալ և այնտեղ չլինելով մի մեծ բան կկորցնեի: Ռազմամարզական ճամբարն էլ իհարկե անպակաս է, որն այս տարի ի դեպ շատ յուրահատուկ հետաքրքիր անցավ, քանի որ ծրագրում փոփոխություններ էին եղել և երեք օրվա փոխարեն այս անգամ չորս օր վայելեցինք Արատեսը:

Այսիպիսով ավարտվեց ուսումնական շրջանը շատ սպասված ճամբարով:

Posted in Ուսումնական շրջանների ամփոփում, Uncategorized

Ճամբարի հաշվետվություն

Ահա, ևս մի ուսումնական շրջան ավարտվեց: Ճամբարներն ինչպես միշտ լցնում են մեր ուսումնական տարին, որի ժամանակ մենք և՛ հաճելի ժամանակ ենք անցկացնու, և՛ սովորում ենք: Այս ճամբարին լիքը հետաքրքիր նախագծեր ենք իրականացրել մեր ջոկատով, ցավոք դրանցից մի քանիսին եմ կարողացել մասնակցել վատառողջ լինելու պատճառով: Այս ճամբարային երեք շաբաթի ընթացքում բազում քննարկումներ ենք ունեցել, ուսումնական խաղեր ենք խաղացել, տարատեսակ հանդիպումներ ենք ունեցել: Առաջին շաբաթում մասնակցեցի հանդիպման, որի հյուրը Սեբաստացի Տաթևիկն էր: Չափազանց հետաքրքիր հանդիպում էր, որից հետո ինֆորմացիայի տեղատարափ էր: Քննարկումներ ենք ունեցել նաև ֆիլմերի շուրջ, երբ բոլորս մեր տեսակետներով էինք փոխանակվում և այդպես վերլուծելով, քննարկելով ավելի լավ էինք հասկանում ֆիլմի իմաստը: Անբաժան էին իհարկե սահադաշտն ու ձմեռային խաղերը Ջրվեժի արգելոցում: Նաև ճամբարի ընթացքում խաղացինք անգլերեն մի խաղ, որի ընթացքում պետք է դետեկտիվ սպանություն բացահայտեինք, քանի որ ամբողջ խաղն անգլերեն էր, մենք նաև մեր անգլերենի հմտությունները զարգացրինք: Այսպիսով կարող եմ ասել, որ շատ արդյունավետ և անմոռանալի ճամբարային օրեր ենք ունեցել:

Posted in Ուսումնական շրջանների ամփոփում, Uncategorized

Չորրորդ շրջանի ամփոփում

Ահա չորրորդ ուսումնական շրջանն էլ մոտեցավ իր ավարտին: Այս հատվածում մեր ճամբարային ջոկատով շատ գործունեություններ ենք իրականացրել: Առաջին շաբաթվա ընթացքում որոշում էինք, թե եռաչափ տպիչով ինչեր կարող ենք տպել, որպեսզի վաճառվի, տարբերակներ էինք քննարկում: Խոհանոցային ժամ ունեցանք, պատրաստեցինք համեղ, առողջարար սենդվիչներ, որոնք ընդմիջմանը վաճառեցինք, այդպիսով սկսեցինք փոքր քայլեր բիզնեսում, սովորեցինք, թե ինչպես են հաշվարկներ անում, եկամուտ և ռիսկեր հաշվում:

Խումբը բաժանվել էր մի քանի մասի, որպեսզի գործն ավելի արագ ընթանա: Մի խումբը ընտրում էր, թե ինչ պետք է տպվի, մի մասը մշակում էր այն, մյուսը՝ տպում, մնացածը զբաղվում էինք դպրոցի ենթակայքերի ձևափոխմամբ: Ինչպես նաև երկու անգամ մասնակցել ենք ինտելեկտուալ խաղին, որին մասնակցում էին բոլոր ջոկատներն իրենց 5-6 հոգանոց խմբերով, հետաքրքիր պայքար էր ընթանում, հատկապես, որ վերջին փուլին միացան նաև ուսուցիչները: Իհարկե ամբողջ ճամբարի ընթացքում պարն ու երգն անպակաս են եղել մեր առօրյայից: Այսպիսով ավարտեցինք տարին, ճամբարը շատ հագեցած և հետաքրքիր ամփոփում էր այս ուսումնական տարվա համար:

Posted in Ուսումնական շրջանների ամփոփում, Uncategorized

Հունվարյան անմոռանալի ճամբար

Հունվարյան ճամբարի սկիզբը տրվեց Արատեսի դպրական կենտրոնում: Հունվարի 7,8,9-ին ունեցանք եռօրյա, անմոռանալի ճամփորդություն Արատեսում և այդպիսի դրական լիցքերով էլ, ոգևորված սկսեցինք նոր ուսումնական շրջանը:

Այս ճամբարի ընթացքում հասցրել եմ մասնակցել բազում նախագծերի, ճամփորդությունների: Հենց առաջին շաբաթում պլանավորեցինք և գնացինք Ջրվեժի արգելոց, որտեղ ձնի մեջ կորել էինք, այնքան ձնագնդի խաղացինք, սահնակ քշեցինք, ջրի մեջ կորած վերադարձանք դպրոց: Հաջորդ ուղղությունը քայլքով դեպի սահադաշտ էր ու հենց այդ օրը որոշեց ձյուն գալ, գնացինք սահեցինք, հետո ձնագնդի խաղալով ետ վերադարձանք:

Մասնակցեցի նախագծերից մեկին և հանդիպեցի ժամանակակից գրող Հասմիկ Սիմոնյանի հետ, հանդիպումն իսկապես շատ հետաքրքիր անցավ, նախագիծը շարունակելի կլինի, և դեռ շատերի հետ կհանդիպենք: Հունվարյան ճամբարի ամենահիշվող նախագիծն ինձ համար Մյուզիքլն էր: Ամբողջ ճամբարին տարված էինք փորձերով, անում էինք հնարավորը, որ մեր մտքերը իրականություն դարձնենք և մեր փոքրիկ սեբաստացիներին ուրախացնենք: Մյուիզքլն իրականում շատ էմոցիաներ պարգևեց, շատ ուրախ եմ, որ դրա մի մասը կազմեցի: Այսպիսով ավարտվեց ուսումնական այս մի շրջանը, որի ընթացքում շատ անմոռանալի օրեր ունեցանք: Իսկ ճամբարն ամփոփեցինք Ղափամայի համեղ ծեսով, երգով և պարով։

Posted in Ուսումնական շրջանների ամփոփում, Uncategorized

Հաշվետվություն…

Այս տարի, որպես ընտրությամբ գործունեություն ընտրել եմ մաթեմատիկա, անգլերեն և քերականություն: Որոշեցի խորացնել այն առարկաները, որոնք հետագայում մասնագիտության համար շատ պետքական կլինեն: Այս շրջանում անգլերենից բացի քերականական վարժություններից նաև իրականացրել ենք շատ նախագծեր, որոնք օգնել են լեզուն բացել, շուտով մեկը նույնպես նախատեսում ենք: Իմ բոլոր նախագծերն ու առաջադրանքները ներկայացված են իմ բլոգի անգլերենի բաժնում: Քերականական նախագծերը նույնպես բլոգում են դրված: Մաթեմատիկական գործունեությունը այս շրջանում կատարել ենք «Teams» հարթակում, որն ավելի հարմարավետ էր: Այս շրջանում չեմ հասցրել ճամփորդել ցավոք սրտի, բայց փոխարենը մասնակցել եմ տարբեր նախագծերի, որոնք իրենց դրական ազդեցությունն են ունեցել: «Կարդում ենք ընտանիքով» նախագծի շրջանակներում ընթերցել ենք «Անասնաֆերմա» առակը, որից հետո ունեցել ենք բազմազան հետաքրքիր քննարկումներ: Պատմություն առարկայից գնացել եմ դիվանագիտության հետքերով և մի շատ հետաքրքիր նախագիծ եմ իրականացրել: Վերջում կցանկանամ խոսել էկոլոգիայից իրականցրած նախագծի մասին, որն իրականում շատ ծավալուն էր, բայց և շատ հետաքրքիր: Նախագիծը հանքաարդյունաբերության հետ էր կապված, որի շրջանակներում ուսումնասիրեցինք Հայաստանի հանքաարդյունաբերությունը և դրա մանրամասներին:

Posted in Ուսումնական շրջանների ամփոփում, Uncategorized

Ուսումնական առաջին շրջանի ամփոփում…

  • հաճախում-բացակայություն-բաց թողած պարապմունքների լրացում սահմանված կարգով.

Այս ուսումնական շրջանում ունեցել եմ 11 ժամ բացակայություն: Բոլոր ժամերի բացակայության համար տեղեկացրել եմ: Բացակայել եմ հարգելի պատճառներով: Եղել եմ վատառողջ, գնացել եմ ակնաբուժարան, կիթառի քննության եմ եղել, որոնց պատճառով բացակայել եմ:

  • ուսումնական բլոգի վարում. բաժիններ, յուրաքանչյուրում նյութերի առկայություն,

Ունեմ հետևյալ բաժինները՝

Հայոց լեզու – 21 նյութ

Գրականություն – 24 նյութ

Հանրահաշիվ – 0 նյութ

Երկրաչափություն – 0 նյութ

Ռուսերեն – 18 նյութ

Անգլերեն – 17 նյութ

Քիմիա – 13 նյութ

Ֆիզիկա – 7 նյութ

Կենսաբանություն – 6 նյութ

Պատմություն – 15 նյութ

Աշխարհագրություն – 7 նյութ

Իրավունք – 4 նյութ

Իսպաներեն – 7 նյութ

  • ուսումնական պարապմունքներին մասնակցություն սահմանված կարգով. ուշացումներ

Մասնակցել եմ սահմանված կարգով բոլոր ուսումնական պարապմունքներին, երբեմն ուշացել եմ:

  • մասնակցություն դասարանի, ընտրությամբ գործունեության խմբի ուսումնական ճամփորդություններին. ուսումնասիրություն, լուսաբանում

Այս ուսումնական շրջանում ճամփորդել եմ դեպի Իջևան եռօրյա ճամփորդության ընկեր Մարալի և ընկեր Անիի հետ, 08-10.11.19 – լուսաբանում ունեմ:

  • մասնակցություն ուսումնական նախագծերի, նախագծերի թվարկում, անհատական աշխատանքը նախագծում

Իմ սեբաստացիական ուղին

Նվեր կրթահամալիրին

  • մասնակցություն ուսումնական-հասարակական աշխատանքներին, մասնակցություն հիգիենիկ միջվավայրի, գույքի խնամքի աշխատանքներին.

Մասնակցել եմ շրջակա միջավայրի խնամքին:

  • մասնակցություն դասարանում, դպրոցում, կրթահամալիրում կազմակերպված տոնի, ծեսի, ստուգատեսի

Չեմ մասնակցել:

  • մասնակցություն ցուցահանդեսի, համերգի, ներկայացման

Մասնակցել եմ ուրբաթ-համերգների:

  • կրթահամալիրի ներքին կարգապահական կանոնների խախտում.

Ներքին կարգապահպանական կանոնների խախտում չունեմ:

  • անհատական ձեռքբերումները ուսումնական առաջին շրջանում.

Այս ուսումնական առաջին շրջանում ես ձեռք եմ բերել լրացուցիչ գիտելիքներ, տարբեր ճամփորդությունների և նախագծերի մասնակցելու հնարավորություններ:

  • ուսումնական յուրաքանչյուր դասընթացներից (այդ թվում՝ ընտրությամբ) իր առաջադիմության ինքնագնահատում.

Հայոց լեզու – լավ

Գրականություն – գերզանց

Հանրահաշիվ – գերազանց

Երկրաչափություն – գերազանց

Ռուսերեն – գերազանց

Անգլերեն – գերազանց

Քիմիա – լավ

Ֆիզիկա – լավ

Կենսաբանություն – բավարար

Աշխարհագրություն – լավ

Պատմություն – լավ

Իրավունք – լավ

Իսպաներեն – բավարար

Ֆիզկուլտուրա – լավ

Պար – լավ

Երգ – լավ

  • ուսումնական շրջանի կազմակերպման վերաբերյալ իմ հարցադրումները, առաջարկությունները.

Առաջարկություններ և հարցադրումներ չունեմ:

  • «Ուսումնական ձմեռ» նախագծով դեկտեմբերի 23-ից հունվարի 7-ը անելիքները՝ Ամանորի, Սուրբ Ծննդյան անհատական-ընտանեկան նախագիծ ընթերցանություն, ուսումնասիրություն, ուսումնական այլ աշխատանք, ուսումնական երկրորդ շրջանում գործունեության նախագիծ՝

Կատարելու եմ բոլոր ինձ հանձնարարվող նախագծերը, ընթերցելու եմ ամանորյա պատմվածքներ։

  • Հանրակրթական Դիջիթեք, բնագիտատեխնիկական նախագծերի ստուգատեսներին ներկայացվող նյութեր

Իմ սեբաստացիական ուղին

  • Հանրակրթական Դիջիթեք, բնագիտատեխնիկական նախագծերի, մարզական, ազգագրական ստուգատեսների կազմակերպման առաջարկներ.

Առաջարկներ չունեմ:

  • իմ ընտրած ճամբարային ջոկատը

Հունվարյան ճամբարին մասնակցելու եմ տարբեր առարկայական նախագծերի, ճամփորդությունների, այլ առաջարկվող նախագծերի: