Posted in Մխիթար Սեբաստացի, Պատմություն, Uncategorized

Պատմություն. Մխիթար Սեբաստացի.

Մխիթար Սեբաստացին ծնվել է փետրվարի 7-ին 1676 թվականին, Արևմտյան Հայաստանում: Նա եղել է հայ կաթոլիկ, եկեղեցական գործիչ, հայագետ, Մխիթարյան միաբանության հիմնադիր: Մխիթար Սեբաստացին սովորել է Սեբաստիայի Սբ. Նշան վանքում։ 1696 թ. ձեռնադրվել է կուսակրոն քահանա, 1699 թ.՝ ստացել վարդապետական գավազան։ 1701 թ. Կոստանդնուպոլսում հիմնադրել է միաբանություն։ 1712 թ. Հռոմի պապը Սեբաստացուն շնորհել է աբբահոր կոչում։ Խուսափելով թուրքական հարձակումներից՝ 1715 թ. միաբանությունը տեղափոխվել է Վենետիկ։ Սեբաստացու մահվանից հետո միաբանությունը, ի պատիվ նրա, կոչվել է Մխիթարյան։

Մխիթարյան միաբանությունը հայ կրոնական և մշակութային կազմակերպություն է,  հայ կաթոլիկ եկեղեցու բենեդիկտյան վանականների միաբանություն։ Հիմնադրվել է 1701 թ. սեպտեմբերի 8-ին, Կ. Պոլիսում՝ վանահայր Մխիթար Սեբաստացու կողմից։ Միաբանությունն իր գործունեության ընթացքում հրատարակել է բազմաթիվ հայագիտական-բանասիրական, կրոնական և գիտական այլ աշխատություններ։ Յուրաքանչյուր մեծ գործի գլուխ կանգնած է լինում մի մեծ, նվիրված ու հանճարեղ անհատականություն, որը ոչ միայն ճանապարհ է բացում, այլև դառնում է այդ ճանապարհի առաջին ուղևորը: Այդ հզոր, բազմատաղանդ անհատներից մեկը մեր իրականության մեջ Մխիթար Սեբաստացի վարդապետն էր: Նա պատանեկությունից նվիրվել է ազգի լուսավորությանը և ծրագրել վիթխարի մի գործ՝ եվրոպական լուսավորության մակարդակով ու չափանիշով խթանել իր ազգի առաջադիմությունը:

<<Մխիթար Սեբաստացի>> կրթահամալիրը կրում է Մխիթար Սեբաստացու անունը: Ես սովորում եմ <<Մխիթար Սեբաստացի>> կրթահամալիրում: Կրթահամալիրը տարբերվում է շատ բաներով: Կրթահամալիրում տիրում է ջերմ մթնոլորտ, ամեն ինչ բաց և թափանցիկ է, յուրաքանչյուրն ունի իր կարծիքն արտահայտելու հնարավորություն: Կրթահամալիրը օգնում է սովորողին, որպեսզի սովորողը իրեն ազատ զգա, դառնա ինքնավստահ և ինքնուրույն: Կրթահամալիրում սովորողը գտնում է իր անհատականությունը, գտնում իրեն, փորձում իրեն տարբեր ոլորտներում: Կարևորն այն է, որ մենք՝ սեբաստացիներս խնամքով ենք վերաբերվում մեզ շրջապատող բնությանը, ստեղծում նորը և փորձում ամեն կերպ կանաչապատել մեր շուրջը: Տարբեր ծեսեր, նախագծեր, որոնք զարգացնում են սովորողի գիտելիքը և ավելի հետաքրքիր դարձնում ուսումն ու կրթությունը:

Համեմատություն

Մխիթարյան միաբանությունը ուսումնասիրում է կրոնի, բնագիտական, պատմական, լեզվաբանական, բառարանագիտական, գրական, գեղարվեստական, տնտեսագիտական աշխատություններ: Կրթահամալիրում նույնպես ուսումնասիրում ենք տարբեր ոլորտներ՝ բնագիտական, պատմական, գրական, գեղարվեստական, լեզվաբանական, սակայն կրթահամալիրի և միաբանության տարբերությունն այն է, որ կրթահամալիրում մենք չենք ուսումնասիրում կրոնը: Միաբանությունը հոգևոր է, իսկ կրթահամալիրը ավելի աշխարհիկ է:

Posted in Մայրենի, Մխիթար Սեբաստացի, Սեբաստացու օրեր, Uncategorized

Տնային Աշխատանք.Մայրենի.

,,Սեբաստացու անխոնջ ընթերցանութեան ոճը,,

  • Այս հոդվածից տեղեկացա, որ …

Այս հոդվածից տեղեկացա, որ երբ նա կարդում էր չէր դադարում կարդալ և կարդում էր մինչև վերջ: Նրա նման ոչ ոք չէր կարդում: Գիրք կարդալը, ընթերցանությունը նրա զբաղմունքն էր և նա երբեք չէր ձանձրանում:

  • Լրացուցիչ առաջադրանք

Չորրորդ հոդված — Ինչպիսի՞ ընթերցող էր Սեբաստացին: Խոսիր քո մասին. ինչպիսի ընթերցող ես դու — նմա՞ն ես նրան, ինչո՞վ: Քո մտերիմներից կա՞ Սեբաստացու նման ընթերցող. ներկայացրու նրան, զրուցիր հետը և պատմիր մեզ այդ զրույցը (կարող ես նաև տեսագրել կամ ձայնագրել):

Սեբաստացին երբեք չէր ձանձրանում ընթերցանությունից: Ես նույնպես չեմ ձանձրանում: Ես Սեբաստացուն նմանեցնում եմ իմ տատիկի հետ: Նա շատ է կարդում, իհարկե հիմամի փոքր քիչ աշխատանքի բերումով և տնային աշխատանքների պատճառով մի փոքր քիչ է  ընթերցում: Նա երբ ընթերցում է նրան բոլորը սիրով լսում են:

Posted in Մայրենի, Մխիթար Սեբաստացի, Սեբաստացու օրեր

Տնային աշխատանք. Մայրենի

,,Պայմանք տղայոց ընտրութեան,,

  • Այս հոդվածից տեղեկացա, որ …

Այս հոդվածից տեղեկացա, որ Մխիթար Սեբաստացին աշակերտները ընտրում էր այնպիսի տղաներ, ովքեր սրամիտ են, ընտանիքի զավակներ և ունեն ընդունակություն: Տարիքը 12-16 տարեկան:

  • Լրացուցիչ աշխատանք…Երրորդ հոդված — ինչպե՞ս էր Սեբաստացին սաներ ընտրում. մեր կրթահամալիրն ինչպես է սովորողներ ընտրում — համեմատիր՝ խոսելով նմանությունների և տարբերությունների մասին:

Մեր կրթահամալիրի և Սեբաստացու դպրոցի նմանությունն այն է, որ երկու դպրոցներում էլ աշակերտները պետք է լինեն խելացի և ընդունակ: Տարբերությունն այն է, որ մեր կրթահամալիրում աշակերտների տեսքը այդքան էլ կարևոր չէ իհարկե համաձայն եմ, որ տեսքը ներքինի հայլին է, բայց լինում են բացառություններ, երբ երեխայի տեսքը այդքան էլ բարվոք վիճակում չէ, բայց ներքուստ շատ խելացի և ընդունակ են:

Posted in Մայրենի, Մխիթար Սեբաստացի, Սեբաստացու օրեր, Uncategorized

Տնային Աշխատանք.Մայրենի

,,Սեբաստացու իմացական կարողությունների մասին,,

Առաջադրանքներ.

  • Այս հոդվածից տեղեկացա, որ …

Ես այս հոդվածից տեղեկացա, որ Մխիթար Սեբաստացին թշնամի չուներ և թշնամիների դեմ միայն օգտագործում էր այս զենքերը՝ համբերություն և լռություն:  Նա շատ խիստ էր իր հանդեպ և նա տխրության ժամանակ կարեկցում էր մարդկանց:

 

  • Լրացուցիչ առաջադրանք

Երկրորդ հոդված — համեմատեք ձեզ Սեբաստացու հետ. ո՞ր ընդունակություններով ու հատկանիշներով եք նման նրան, որո՞նք չունեք: Կա՞ն արդյոք ձեր շրջապատում այդպիսի մարդիկ. պատմեք նրանց մասին:

Սեբաստացուն ես նման եմ այն հատկանիշներով, որ ես ել  բարի եմ, ներողամիտ և ես նույնպես տխրության ժամանակ կարեկցում եմ մարդկանց և մխիթարում, սփոփում:

Posted in Մայրենի, Մխիթար Սեբաստացի, Սեբաստացու օրեր, Uncategorized

Տնային Աշխատանք.Մայրենի

,,Մխիթար Սեբաստացին՝ առաջնորդ,,

Առաջադրանքներ.

  • Այս հոդվածից տեղեկացա, որ …

Այս հոդվածից տեղեկացա, որ Մխիթար Սեբաստացին շատ ներողամիտ էր: Նա կատարել է թարգմանություններ և հրատարակել է գրքեր: Նա շատ լավ ուսուցիչ էր և կարողանում էր իր աշակերտների ուշադրությունը ձգել դեպի իրեն: Մխիթար Սեբաստացին ամեն խոսքում քարոզում էր սեր:

  • Լրացուցիչ առաջադրանք

Առաջին հոդված — ներկայացրեք ձեր շրջապատից մեկին, որին համարում եք առաջնորդ, և փորձեք համեմատել` ինչով են նման Սեբաստացուն, որն է առաջնորդ լինելու իրենց գաղտնիքը (եթե կա այդպիսին): Ներկայացրեք զրույցը հոդվածի տեսքով, հնարավորության դեպքում նկարահանեք կամ ձայնագրեք հարցազրույցը:

Իմ շրջապատում շատ մարդիկ կան, ովքեր հատկանիշներով նման են Մխիթար Սեբաստացուն, բայց ամենաշատը ես նմանեցնում եմ իմ տատիկին, որովհետև նա եղել է նույնպես ուսուցիչ և նա նույնպես կարողանում էր այնպես ուսուցանել իր աշակերտներին, որպիսզի նրանք մեծանան և լավ մարդ դառնան: Իմ տատիկը նույնպես շատ ներողամիտ է և բարի:

 

Posted in Մխիթար Սեբաստացի

Mkhitar Sebastatsi (informatio)

Mkhitar_of_sebasteMkhitar Sebastatsi (Armenian: Մխիթար Սեբաստացի, also known asMekhitar or Mechitar of Sebaste; 1676 – 1749) was an Armenian Catholicmonk and a prominent scholar and theologian who founded the Mekhitarist Order. Stepanos Nazarian described him as the “second Mesrop Mashtots“.[1]

Born Petros Manuk (Peter of Manug) in Sivas (Sebaste) in Armenia on 7 February 1676, he entered the Surp Nshan (Holy Cross) monastery, taking the name Mekhitar (“The Consoler”). In 1696 he was ordained a priest.

Inspired by the idea of creating an order of preachers dedicated to raising the educational and spiritual level of the Armenian people, Mekhitar founded in 1701 in Constantinople what would become known after his death as the Mekhitarist Order.

Two years later, escaping persecution by the Ottoman authorities, the order moved to Modon in the Peloponnese, then known as the Morea, which was a Venetian possession. In 1715, the order moved to the Island of San Lazzaro degli Armeni at the invitation of the Venetian Republic. Mekhitar built up the monasteryon the island and the order which sent out priests to serve Armenian communities in the Middle East.

Mekhitar died at the monastery on 27 April 1749 and is buried in the monastery church.