Posted in Ղազարոս Աղայան, Գրականություն, Uncategorized

Աղայանական օրեր…

«ՄԻ ԿԱԼ ՀԱԿԱՌԱԿ ՉԱՐԻ»

Շատերն ինձ հարցնում են, թե ես ի՞նչ կարծիքի եմ «չարին հակառակ չկենալու» վերաբերությամբ։

Թեպետ շատ վտանգավոր է մեծերի ասածին դեմ գնալը, բայց ես չպիտի ծածկեմ իմ կարծիքն ու համոզմունքն այդ մասին։

Բնության մեջ ոչ մի կենդանի արարած չկա, որ ինչևիցե մի բանով զինված չլինի իր գոյությունը պաշտպանելու համար։ Երկու կենդանի արարածներ իրար բարեկամ լինել չեն կարող, եթե մեկը մյուսի կյանքին վտանգ է սպառնում։ Մարդը կարող է միայն այնքան բարի լինել, որ չի հարձակվի ուրիշի վրա, բայց երբ իր վրա են հարձակվում, նա չի կարող չպաշտպանվել։

Երբ որ Քրիստոսին ապտակ զարկեցին, նա իր մյուս երեսը դեմ չարավ ապտակողին, այլ ասաց․ «Եթե չար խոսեցի, վկայիր չարի մասին, իսկ եթե բարի, ինչ՞ու ես զարկում ինձ»։      (Հով․ գլ․ ԺԸ․ 23):

Այս է ահա բնականը, իսկ « չարին հակառակ չկենալը» անճարության, թուլության և ստրկության հետևանք է․ այսինքն՝ չարին հակառակ չկենալը առաքինություն չէ, այլ անկարողի խոհեմություն՝ ժամանակ վաստակելու համար, ընդդիմանալու ուժ հավաքելու համար։ Չարին հակառակ չկենալը շատ անգամ խոհեմություն էլ չէ, այլ անբարոյականություն, անբանականություն, անասնություն, որովհետև թույլ է տալիս չարերին, որ բարիների հետ վարվեն իրենց ուզածի պես։ Բայց այդ բարոյական սկզբունքը ասված է ամենքի համար։ Այդ սկզբունքին պետք է հետևեն ամենքը։ Այո, այդպես են բացատրում, բայց դա սոփեստություն է։ Ամենքի մեջ միակերպություն ոչ եղել է և ոչ էլ կլինի երբեք։ Մեկոնք հիմարությամբ կընդունեն այդ, իսկ մյուսները՝ չարությամբ կօգտվեն այդ հանգամանքից։ Ի՞նչ կվաստակես նրանից, եթե ասես․ «Սուր քո, և պարանոց մեր»։ Չ՞է որ թշնամին էլ հենց այդ կուզի և սուրը պարանոցիցդ անպակաս կպահե, ինչպես որ կա և եղել է միշտ։

Ես դեմ չեմ խոհեմության, որ դարձյալ ինքնապաշտպանության մի զենք է, բայց խոհեմությունը պետք չէ շփոթել առաքինության հետ։ Չարին հակառակ չկենալը՝ ուղիղ և բարոյական վարդապետություն չէ։ Դա դեմ է և ՛ խելքի, և՛ բարոյականության։

ԻՆՔՆՕԳՆՈՒԹՅՈՒՆ

«Չարին հակառակ չըկենալու» վրա ես նայեցի ինքնապաշտպանության տեսակետից: Ինձ ասողներ եղան, թե ես այդ բանն այնպես չեմ բացատրում , ինչպես Տոլստոյը: Պետք է գիտենալ սակայն, որ Տոլստոյը չի ասում, թե «չարին չպետք է հակառակ կենալ»: Սա կնշանակե՝ «չարիքին պետք է հակառակ կենալ, միայն ոչ չարիքով»:

Ես էլ հո չե՞մ ասում, թե՝ երբ մեկը քո տունը կրակ տա, դու էլ գնա նրանը կրակ տուր: Այլ թե՝ «երբ տեսնում ես, որ տունդ կրակ են տալիս, աշխատիր թույլ չտալ, և պաշտպանիր ինչով որ կարող ես»:

Գոյության պաշտպանությունը հակառակ չէ ոչ մի օրենքի:

Բայց եթե դուրս կգա, որ դա հակառակ է Տոլստոյի ասածներին, թող լինի հակառակ, քանի որ նա մի մարդ է սխալական, իսկ տիեզերական օրենքները հավիտենական են:

Թող այս բանը լավ իմանա կրթվող հայ սերունդը և սիրե ու պաշտպանե իր դժբախտ ազգն ու լեզուն, իր պապերի թողած ավերակները և իր ծնող եկեղեցին:

Ինքն իրան չպատվողը ուրիշից պատիվ սպասելու իրավունք չունի: Ինքն իրան չօգնողը նույնիսկ աստծուց օգնություն հուսալու իրավունք չունի: Մեզ պես խեղճ ազգերը միայն ինքնօգնությամբ կարող են զորեղանալ և պահպանել իրանց գոյությունը: Դժբախտ ազգերի ամեն մի գիտակից անդամի մեջ շատ զարգացած է լինում ինքնապաշտպանության զգացումը: Դրանք դառնում են մի-մի լուսատու ճրագ և լուսավորում իրանց ազգակիցների առաջադիմության ուղին… դեպի ԻՆՔՆՕԳՆՈՒԹՅՈՒՆ…

  • Դուրս բեր մտքեր, արտահայտիր քո վերաբերմունքը: 100 տարի անց արդիակա՞ն են այս մտքերը, թե՝ ոչ. ինչպե՞ս:

Ես այս ամենը կարդալով հասկացա, որ Աղայանը իսկապես ճիշտ էր: Ես նրա ամեն մի բառի հետ համաձայն եմ: Ես նույնպես կարծում եմ, որ անհեթեթություն է չարին պատասխանել բարով, չէ, հակարված տալ պետք չէ, պետք է պարզապես պաշտպանել և բարձր պահել սեփական պատիվը, որովհետև եթե ձայն չհանես, այդպես էլ կշարունակվի: Ես կառանձնացնեմ այս երկու տողերը՝

Մարդը կարող է միայն այնքան բարի լինել, որ չի հարձակվի ուրիշի վրա, բայց երբ իր վրա են հարձակվում, նա չի կարող չպաշտպանվել։

Գոյության պաշտպանությունը հակառակ չէ ոչ մի օրենքի:

Այս երկու տողերը ինձ շատ դուր եկան, նրանց ասելիքն այն է, որ յուրաքանչյուր դեպքում ամեն մարդ պաշտպանվում է:

ՄԻ ԿԻՍԱՊԱՏԱՍԽԱՆ «ՄՈՒՐՃ» ԱՄՍԱԳՐԻՆ

(հատվածաբար)

Հեքիաթները ոչ միայն վնասակար չեն, այլ շատ օգտակար, երբ նրանք կրում են հեքիաթի առասպելական և հնության դրոշմը, երբ նրանք իսկ և իսկ հեքիաթ են: Վնասակար են միայն այն հեքիաթները, որոնք ոչ հեքիաթ են, ոչ վեպ, ոչ պատմություն և ոչ գիտություն, այլ ամենից մի խառնուրդ, որոնց նպատակն է, իբրև թե, հեքիաթի ձևով գիտություն ուսուցանել, բայց խանգարում և աղավաղում են թե հեքիաթը և թե գիտությունը:

Իմ նպատակն է եղել և է՝ հեքիաթով հեքիաթական աշխարհը մտցնել երեխային և այդ աշխարհում կրավորական դեր չտալ նրան, այլ ՆԵՐԳՈՐԾԱԿԱՆ, որ երեխան իր ԵՐԵՎԱԿԱՅՈՒԹՅԱՄԲ մտնե հերոսի դերի մեջ, այն անե, ինչ որ հերոսն է անում, նրա պես քաջասիրտ լինի, նրա պես անվեհեր, նրա պես հնարագետ, նրա պես վեհանձն և ազնիվ;

Հեքիաթական աշխարհը իրական աշխարհի ամենաճշգրիտ պատկերն է, Իրական աշխարհի դևերը, վիշապները, սատանեքն ու քաջքերը ավելի ևս սարսափելի են, որովհետև դրանք մեծ մասամբ մնում են անընկճելի, մինչդեռ հեքիաթներինը ընկճվում և ոչնչացվում են:

Իմ աչքում հեքիաթը բարոյական և մտավոր զարգացման համար շատ և շատ նման է մայրական կաթին: Այդ կաթի սիրահար մանուկը մի ժամանակ կտրվում է կրծքից և այնուհետև զզվում է այն կաթից, որ մի ժամանակ այնքան սիրում էր, բայց ո՞վ կարող է ուրանալ և չասել, որ նրա ֆիզիկական կազմվածքը մայրական կաթի բաղկացությունն է: Կաթը կորչում է, բայց նրա արդյունքը չի կորչում: Հեքիաթը մեր երևակայության, մեր տաղանդի ու հանճարի կաթն է: Այդ կաթը ինչպես սննդարար է եղել մեզանից քառասուն դար առաջ, նույնքան սննդարար կլինի և քառասուն դար մեզանից հետո:

Մարդուս տաղանդի և հանճարի սաղմերը պետք է նրա լսած հեքիաթներումը փնտրել:

Եթե ես գիտենայի, թե որպիսի հեքիաթների լսելով է զարգացել Շեքսպիրի, Սերվանտեսի, Շիլլերի, Կոլումբի և սրանց նմանների երևակայությունը, ես նույն հեքիաթները կտայի և իմ ընթերցող սիրելի մանուկներին, թեկուզ նրանց լսած հեքիաթները լինեին ավելի ևս ահռելի և զարհուրելի: Ոչ ամենայն ինչ, որ սարսափելի է թվում, նա և վնասակար է: Ընդհակառակն՝ չսարսափելու համար պետք է լսած լինել ամենասարսափելի օրինակներ: Ցանկալի է, որ մեր նոր սերունդը ամուր նյարդեր ունենար և ոչ թույլ, դյուրագրգիռ, իստերիքական և ախտավոր, ինչպիսիք երևում են մեր ժամանակներում:

  • Փորձի՛ր հիշել այն հեքիաթները, որոնք ազդեցություն են թողել քո երազանքների վրա (ինչպե՞ս), հերոսների, որոնց գտել ես քո մեջ կամ փնտրում ես, ուզում ես ստեղծել:

Շատ հեքիաթներ եմ կարդացել, որոնք ազդել են իմ վրա և ես դրանց ազդեցության տակ եմ ընկել, բայց այժմ չեմ մտաբերում: Հեքիաթ, պատմվածք չէ, բայց ինձ վրա շատ մեծ ազդեցություն է թողել <<Կոմս Մոնտե-Քրիստո>> գիրքը: Այն չի ազդել իմ երազանքի կամ իմ կյանքի, պարզապես ես հերոսի հետ հավսար տխրել և ուրախացել եմ և այդ պատճառով էլ այն դարձել է իմ ամենսիրելին:

  • Երևակայությունը ինչպե՞ս է փոխում մարդու կյանքը:

Երևակայությունը շատ մեծ կերպով կարող է փոխել մարդու կյանքը: Երևակայում է նա, ով ունի վառ պատկերացումներ կապ չունի լավ, թե վատ, ով կարողանում է մտածել ինչի մասին, որ հնարավոր է և շատ երևակայելու դեպքում կյանքն էլ դառնում է այդպիսի երևակայելի: Դու կարող ես անընդհատ երևակայել ամենվատ դեպքերը կամ ամենալավ դեպքերը, որոնք քեզ հետ են լինում, բայց չէ, որ այդպես կտրվում ես իրական կյանքից և մոռանում կյանքում կատարվածի մասին:

  • … չսարսափելու համար պետք է լսած լինել ամենասարսափելի օրինակներ — մեկնաբանիր այս միտքը:

Այս տողը հենց այն տողն էր, որը ինձ ամենից շատ դուր եկավ: Այդ միտքը ուզում է ասել այն, որ երբ մարդը լսում է ամենավատը նրա համար արդեն իր հետ կատարվածը վատ չի լինում և նա չի վախենում: Այդպես է չէ՞, մենք միշտ վախենում ենք չնչին բաներից, բայց երբ հասկանում ենք, թե կյանքում էլ ինչեր կարող են լինել այդպես սարսափելի, դադարում ենք վախենալ:

Posted in Ղազարոս Աղայան, Գրականություն, Uncategorized

Աղայանական օրեր…

Կարդալ Ղ.Աղայանի մանկավարժության մասին պատմող հոդվածը և համեմատել «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրում իրականացվող մանկավարժության հիմնական դրույթների հետ՝  փորձելով գտնել 7 նմանություն կամ տարբերություն:

Ղազարոս Աղայանի մանկավարժությունը ինձ շատ դուր եկավ և մեր կրթահամալիրի մանկավարժությանը շատ նման էր: Աղայանը, որպես սովորողի հատուկ պարտականություն  էր համարում շրջապատի մաքրությունը, շրջապատող բնության խնամքը: Այդ մանկավարժությունը մեր կրթահամալիրում նույնպես գործածվում է: Մենք՝ սովորողներս մեզ շրջապատող բնությունը փորձում ենք ավելի ծաղկեցնել, տնկում ենք ծառեր, ծաղիկներ և խնամում դրանք: Աղայանը նաև իր դպրոցում ամենակարևորն էր համարում, որ սովորողին տան հնարավորություն, որպեսզի նա հասկանա, թե ինչ է ուզում կյանքից, թե ինչ է պետք նրան կյանքում, այսինքն ազատություն և ինքնահաստատում: Աղայանը ավելի կարևոր էր համարում ուսուցչի և սովորողի հարաբերությունը, սովորողի ինքնուրույնությունը: Աղայանի բոլոր մանկավարժության տեսակները գործածվում են նաև մեր կրթահամալիրում: Մեր կրթահամալիրում էլ կարևորվում է սովորողի ինքնուրույնությունը, անհատականությունը: 

 

Կարդա Աղայանի «Երկու խոշոր չարիք» հոդվածը:

  • Ի՞նչ երկու խոշոր չարիքի մասին է խոսքը:

Այդ երկու չարքիները հոգնածությունն ու ներվոտությունն է:

  • Որո՞նք են այդ չարիքների առաջացման պատճառները:

Այդ չարիքների առաջացման պատճառները դպրոցի, համալսարանի մանկավարժությունն է, որը արդեն հին ժամանակաշրջանի է և չի հետաքրքրում սովորող, ապագա սերնդին:

  • Աղայանը ի՞նչ դարմաններ է առաջարկում այդ երկու խոշոր չարիքների հաղթահարման համար:

Աղայանը առաջարկում է, որպեսզի համալսարանների, դպրոցների մանկավարժությունը փոխվի: Առաջարկում է, որ ավելացնեն ավելի նոր և ժամանակակից գիտություններ, որոնք էլ ավելի պետք կգան ապագա սերնդին և նույնիսկ չի առաջցնի հոգնածություն, քանի որ հետաքրքրությունից հոգնածությունն առաջանել չի կարող:

  • Համեմատիր ներկա ժամանակների հետ, փորձիր առանձնացնել երկու խոշոր չարիք և տալ լուծումներ:

Ներկա ժամանակներում մանկավարժությունը ավելի հետաքրքիր է դարձել, ավելի հմտություններ են ավելացել և կարծում եմ, որ չկան էլ այս երկու չարիքները, սակայն կան նոր չարիքներ: Երկու խոշոր չարիք են՝ սոցիալական ցանցերն ու սառնասրտությունը: Կարծում եմ, որ ապագա սերունդի մեջ ավելի շատ է սառնասրտությունը, մարդիկ միմյանց արհամարում են, ատում, իրար հետ վիճում, պատերազմում, այդ ամենը սառնասրտության արդյունք է: Երկրորդ չարիքը սոցիալական ցանցերն են, որոնք փչացնում են սերնդի ներքին աշխարհը, հոգին, քանի որ սոցիալական ցանցերի մեջ մարդիկ մոռանում են հոգևոր արժեքների, ներաշխարհի մասին, մտածում են միայն արտաքինի մասին, մոռանալով, որ մարդ պետք է ներքին գեղեցկություն ունենա:

Posted in Ղազարոս Աղայան, Մայրենի

Ղազարոս Աղայանի փաթեթ…

Երկու այծ

   Երկու կամակոր այծ դեմ առ դեմ եկան մի նեղ գերանի վրա, ուր կամուրջ էր ձգված մի գետակի վրա:

   Երկուսը միանգամից չէին կարող անցնել այդ նեղ կամուրջով. պետք է նրանցից մեկը ետ կանգներ և մյուսին ճանապարհ տար:

   – Դու ետ գնա, որ ես անց կենամ, – ասաց մեկը:

   – Ինչու դու ետ չես քաշվում, քան թե ինձ ես առաջարկում, – պատասխանեց մյուսը:

   – Քեզ ասում եմ, ետ քաշվիր, առաջ ես եմ բարձրացել կամրջի վրա:

   – Ներողություն կանես: Գիտես ում հետ ես խոսում, որ դեռ բարկանում էլ ես:

   Այծերը ճակատ – ճակատի զարկեցին, իրար գլուխ պատռեցին, և վերջը երկուսն էլ կամուրջից սայթաքեցին, ջուրը թափվեցին:

10.04.2017

Հիշողություն

Ծիծեռնակը բույն էր հյուսում,
Ե՛վ հյուսում էր , և՛ երգում,
Ամեն մի շյուղ կպցնելիս՝
Առաջվա բույնն էր հիշում:
Մեկ անգամ էր նա բույն հյուսել
Եվ շատ անգամ կարկատել,
Բայց այս անգամ վերադարձին
Բույնն ավերակ էր գտել:
Այժմ նորից բույն էր հյուսում,
Ե՛վ հյուսում էր , և՛ երգում,
Ամեն մի շյուղ կպցնելիս՝
Առաջվա բույնն էր հիշում:
Նա հիշում էր անցած տարին
Իր սնուցած ձագերին,
Որոնց ճամփին հափշտակեց
Արյունարբու թշնամին:
Բայց նա կրկին բույն էր հյուսում,
Ե՛վ հյուսում էր , և՛ երգում,
Ամեն մի շյուղ կպցնելիս՝
Առաջվա բույնն էր հիշում:

  • Բնութագրիր ծիծեռնակին:

Բարի, աշխատասեր, խելացի, եռանդուն…

  • Համեմատիր քեզ նրա հետ:

Ես նրան նման եմ բարությամբ և նաև նրա պես եռանդուն եմ: Իսկ տարբերությունն այն է, որ ես հնարավոր է նրա նման բարի չեմ և երբեմն հիշաչար եմ:

  • Գրիր՝ ինչի մասին է բանաստեղծությունը՝ մի քանի նախադասությամբ, մեկ բառով:

Բանաստեղծությունը մի ծիծեռնակի մասին է, ով միշտ իր երեխաների համար բույն է հյուսում, իսկ բառով ես կնկարագրեմ այս բառով՝ աշխատասիրություն և անսահման սեր դեպի երեխաները:

  • Նշածդ մեկ բառը դարձրու վերնագիր և ստեղծագործիր:

Չափազանց բարությունը միամտություն չէ…

Մարդիկ կան, ովքեր չափազանց բարի են, սակայն մարդիկ մտածում են, թե նա միամիտ է և օգտվում են առիթից: Չնայած մարդիկ ամեն դեպքում նույնիսկ, եթե գիտեն, որ մարդիկ չափազանց բարի են նրանք միևնույն է օգտվում են առիթից և շահագործում են մարդկանց: Միամտությունն ու բարությունը ամբողջովին տարբեր բաներ են: Միամիտ է նա, ով ուշադիր չէ ինչ է կատարվում իր շուրջը, անուշադիր է, շշմած, բարի, անմեղ, իսկ բարի է նա, ով բարի գործեր է կատարում և ոչ ոքի չարը չի կամենում: Երկու բնութագրերն էլ, որոնցով բնութագրում ենք մարդկանց նման են, սակայն բարությունը և միամտությունը մարդու մեջ տարբեր են: Մարդ կարող է լինել չափազանց բարի, անել ամեն ինչ մարդկանց, ընկերների, մտերիմների համար, որպեսզի նրանց համար լինի լավ, սակայն հաճախ մարդիկ շփոթում են դա միամտության հետ, թե մարդ միամիտ է նրան ինչ ասում են նա դա է անում, սակայն դա այդպես չէ: Կարծում եմ, եթե օգտվես մարդու անսահման բարությունից, մարդ կարող է չարանալ, քանի որ դու նրա բարությունը կոտրում ես և մտածում ես, թե նա դա անում է շահի կամ էլ ուրիշ ինչ-որ բանի համար: Միամտությունը՝ խորամանկություն է, իսկ բարությունը՝ անկեղծություն: Ես այդպես եմ կարծում և երբեք չեմ օգտվում մարդկանց անսահման բարությունից կամ էլ միամտությունից: Բոլորս էլ քիչ, թե շատ միամիտ ենք: Մի շահագործեք մարդկանց բարությունը, այն կարող  է մի ակնթարթում դառնալ չարություն, երբ այն շահագործում են:

 

11.04.2017

  • Կարդա Ղազարոս Աղայանի «Վաճառականի խիղճը» հեքիաթը:
  • Փորձիր վերլուծել գործակատարի «Երբ մարդը խիղճ չունի, մեռածի հաշվում է» միտքը:

Այո, ես նույնպես այդպես եմ կարծում: Եթե մարդ անխիղճ է տեսնում է, որ մարդ տանջվում է, լացում է և դա առանց էմոցիաների հանդուրժում էկամ էլ նույնիսկ անտեսում դա իրոք մեռածի հաշիվ է: Ինչպես կարելի է անտեսել այն փաստը, երբ թեկուզ փողոցով անցնում ես և մարդկանց վիրավորում են, ծեծում, իսկ դու քեզ համար անցնում ես առանց էմոցիաների և ուշադրություն դարձնելու նույնիսկ՝ չես օգնում:

  • Ներկայացրու խնդրեմ քո պատկերացումները խղճի մասին:

Խիղճը մի բարի, նուրբ բան է: Այն ապրում է քո մեջ և արթնանում է, երբ ինչ-որ բան է կատարվում և քո օգնության կարիքը կա: Այն քեզ հուշում է, որ պետք է գնաս օգնես կամ էլ փրկես ինչ-որ մեկին ով դժվարության մեջ  է: Այն քեզ ստիպում է այնքան, քեզ տանջում է մինչև գնում ես: Դա է խիղճը և այն մարդիկ, ովքեր չունեն խիղճ նրանք մեռածի հաշիվ են, սակայն անխղճությունն ու անտարբերությունը այս կյանքում ինձ համար ամենատհաճ, ամենավատ բանն է:

 

12.04.2017

Հատվածները Ղազարոս Աղայանի  «Մանկական աշխարհայացք կամ Լույս ու մութ աշխարհները» հեքիաթից  են:

  • Կարդացեք ծնողների կամ տատիկ-պապիկների համար, զրուցեք այս թեմայի շուրջ: Զրույցը կամ ձայնագրեք, կամ պատումով ներկայացրեք բլոգում:

1. «Զարմանալի մի աշխարհ է մանկական աշխարհը․ ափսո՜ս, որ մարդ խելահաս եղած ժամանակ՝ է՛լ չի կարողանում մտնել այդ աշխարհը, որ իր առաջվան լսածները մեկ անգամ էլ լսե։ Ամենայն ինչ, որ մանկության ժամանակ մոտիկ էր, մեծացած ժամանակ հեռանում է. ինչ որ հեշտ էր՝ դժվարանում, ինչ որ պարզ և հասկանալի էր՝ խավարում է և անըմբռնելի դառնում։ Ինչքան հիմա ես հիշում եմ, մանկությանս ժամանակ մեզ համար ոչ մի վերացական բան չկար, ամենայն ինչ տեսանելի և շոշափելի էր։

Զրուցում ենք, խորհում-պատում…

  • Հնարավորինս մանրամասն ներկայացրեք ձեր աշխարհի մութ ու լույս կողմերը:

2. Առաջ Մութ աշխարհն էլ է եղել մեզանից մոտիկ,– ասում էր Գյուլնազ տատը։– Պատահել է, որ աղջկերքն իլիկ մանելիս՝ հանկարծ թելը կտրվել է, և իլիկը մի հորի միջով ընկել է Մութ աշխարհը։ Եթե իլիկ մանող աղջիկը մի բարի աղջիկ է եղել, Ներքի աշխարհի բարի պառավները նրա իլիկը վեր նետելով՝ ետ են դարձրել նրան։ Բայց հիմա Ներքի աշխարհն էլ է հեռացել մեզանից»։

Իմ աշխարհի մութ և լույս կողմերը…

  • Ի՞նչ եք կարծում, մարդիկ ի՞նչ պետք է  անեն, որպեսզի այդ սանդուղքն առաջվա նման կարողանան տեսնել:

3.  «Հին ժամանակներում, ճշմարիտ է, Ներքի և Վերին աշխարհների մեջ սերտ հարաբերություն է եղել, բայց հետո մեր մեղքիցն է եղել, թե պատահմամբ՝ մեր աշխարհը ցածրացել է, առաջ՝ քիչ, և հետո՝ շատ։ Լսած ենք, որ մեր հեռացած ժամանակն էլ մի սանդուղք է եղել, և այդ սանդուղքով արդար մարդիկը վեր բարձրանալիս և վայր իջնելիս են եղել, բայց հիմա այդ սանդուղքն աներևութացել է, էլ չի երևում…»:

Ես կարծում եմ մարդիկ կրկին պետք է փորձեն լինեն արդար, ինչքան որ առաջ էր: Կարծում եմ այդ սանդուղքն աներևութացել է այն պատճառով, որ այն մարդիկ, ովքեր անդադար, աջ ու ձախ ստում են նրանք նույնպես անցելե ն այդ սանդուղքի վարյով և սանդուղքը չդիմանալով այդ չափ ստին և կեղծիքին աներևութացել է:

 

13.04.2017

Կարծումե մ դրանց առանջնահատկությունն այն է, որ այս պատմվածքները ավելի մանկական են, հեքիաթային: Այնտեղ ամեն ինչ երևակայական է և այնպես է գրված, որ բոլոր փոքրիկներին (երեքից-յոթ) դուր գա, հետաքրքրի, որպեսզի նրանք շահագռգռված լսեն կամ էլ կարդան:

  • Ընտրել պատմվածքներից մեկը, բեմադրել՝ «մեկ քայլի վրա»:

 

Լրացուցիչ առաջադրանք

 

 

  • Բլոգներում ընդհանրացնելով կարդացածը և լսածը Ղ.Աղայանի մասին՝ գրել, թե ինչ առանձնահատկություններ ուներ՝ որպես անհատ-մարդ, որպես գրական-հասարակական գործիչ:

Նա շատ առանձնահատուկ էր: Նա ինձ համար միշտ տարբերվել է բոլոր գրողներից: Որպես անհատ մարդ տարբերվել է իր բարությամբ, հոգատարությամբ և անսահման անկեղծությամբ: Նրա հեքիաթները կարդալով, նրա մասին ֆիլմեր դիտելով, նրա մասին տեղեկություններ կարդալով ես նրան առանձնացրել եմ բոլոր գրողներից: Որպես գրող նա շատ յուրօրինակ է մտածում: Նա այնպես է անում, որ իր գրածը առաջին հերթին իրեն և ընթերցողին հաճելի լինի: Նա շատ փառահեղ ծերունի է: Նա ինձ համար միշտ առանձնացել է բոլոր գրողներից, որովհետև նա շատ յուրօրինակէ  մտածում և ունի շատ յուրօրինակ բնավորության գծեր:

Posted in Ղազարոս Աղայան, Uncategorized

Տնային Աշխատանք-04.04.2016.Մայրենի

Posted in Ղազարոս Աղայան, Uncategorized

Ղազարոս Աղայան.Մեդիափաթեթ

Ապրիլի 4-8

Ղազարոս Աղայան

Բանաստեղծություններ

Ծանոթ, անծանոթ գլխարկ էր բարձրացնում նրա առաջ

Ղազարոս Աղայան. մեդիափաթեթ

4-րդ դասարան /ընթերցարան 4/՝

«Հիշողություն», «Ոսկի ձկնիկը»

Եղեգնուհի

Տորք Անգեղ

5-րդ դասարան / ընթերցարան 6/

Ղազարոս Աղայան, հեքիաթներ

Արեգնազան կամ կախարդական աշխարհ

Posted in Ղազարոս Աղայան, Uncategorized

Տնային Աշխատանք-02.04.2016.Մայրենի

Հիշողություն

Ծիծեռնակը բույն էր շինում,
Ե՛վ շինում էր , և՛ երգում,
Ամեն մի շյուղ կպցնելիս՝
Առաջվա բույնն էր հիշում:
Մեկ անգամ էր նա բույն շինել
Եվ շատ անգամ կարկատել,
Բայց այս անգամ վերադարդզին
Բույնն ավերակ էր գտել:
Այժմ նորից բույն էր շինում,
Ե՛վ շինում էր , և՛ երգում,
Ամեն մի շյուղ կպցնելիս՝
Առաջվա բույնն էր հիշում:
Նա հիշում էր անցած տարին
Իր սնուցած ձագերին,
Որոնց ճամփին հափշտակեց
Արյունարբու թշնամին:
Բայց նա կրկին բույն էր շինում,
Ե՛վ շինում էր , և՛ երգում,
Ամեն մի շյուղ կպցնելիս՝
Առաջվա բույնն էր հիշում:

ՙ<<Արեգնազան կամ կախարդական աշխարհ>>

Iմաս-<<Խիզախ Արեգնազանը>>

IIմաս-ՙ<<Արեգնազանը Թագավորությունում>>

IIIմաս-ՙ<<Արեգնազանը գտավ անմահական ջուրը>>

IVմաս-ՙ<<Արեգը մի մեծ քաղաքում >>

Vմաս-<<Արեգը և Նունուֆարը>>

 

Posted in Ղազարոս Աղայան, Ստեղծագործական աշխատանքներ, մտքերի աշխարհ

Իմ Աղայանը… (շարադրություն)

Ես շատ բաներ գիտեմ Ղազարոս Աղայանի մասին:Նա եղել է մեծ գրող:Նա եղել է Հովհանեսս Թումանյանի ամենամոտիկ ընկերը:Ծնվել է Բոլնիս-Խաչեն գյուղում:Նա եղել է շատ ծնողասեր:Նա հոգով շատ երիտասարդ էր և փոքր հասակում շատ մաքուր և բարի հոգի է ունեցել:Այդ պատծառով էլ դարցել է հիանալի գրող:Սիրում եմ կարդալ Աղայան:Նրա կենսագրությունն եմ կարդացել և գիտեմ նրա մասին շատ-շատ բաներ:Նրա պատմվածքներից կարդացել եմ` <<Տորք Անգեղը>>,<<Վաճառականի խիղճը>>,<<Մանուկ-խանը>>,<<Ծնողասեր Աղայանը>>,<<Ագռավն ու Աղվեսը>> և այլն շատ գրքեր եմ կարդացել Ղազարոս Աղայնից,բայց հիմա չեմ կարող բոլորը հիշել:Անգիր եմ սովորել  <<Ատամը Փոխած>>,<<Կատու>> բանաստեղծությունները,որոնք գտել եմ սոցիալական կայքից:Ես այդ բանաստեղծությունները պատրաստել եմ ուսումնական նյութ:Իմ բլոգում ունեմ Ղազարոս Աղայան բաժին:Այդ բաժնի մեջ շատ զանազան տեղեկություններ ունեմ:Նա մահացել է Թիվլիսում հունիսի 20-ին 1991 թվականին: