Posted in Ձմեռային ճամբար, Uncategorized

Հանդիպում

Այսօր հանդիպում ունեցանք Տաթևիկ Խաչատրյանի հետ։ Նա սեբաստացի էր, ով միկրոէլեկտրոնիկայի ոլորտում էր աշխատում և մեր հանդիպման թեման ծրագրավորումն էր, նրա ճյուղերը և այլն։ Նա աշխատում է Սինոփսիս և Ցինկո կազմակերպություններում, որոնք Հայաստանում ՏՏ-ով զբաղվող հիմնական ընկերություններն են։ Շատ հետաքրքիր էր լսել, թե օրինակ ինչպես են չիպեր ստեղծում, քանի որ մենք երբեք չիպն օգտագործելուց չենք կենտրոնանում այն փաստի վրա, թե ինչքան երկար և մանրակրկիտ աշխատանք է այն։ Նաև պարզվեց, որ Սինոփսիս հայտնի ընկերության երկրորդ ամենամեծ մասնաճյուղը Հայաստանում է, ինչն իհարկե մեր երկրի համար շատ լավ արդյունք է։ Խոսեցինք ՏՏ-ի ոլորտներից, թե ինչքանով է մաթեմատիկան հարկավոր այդ ոլորտում։ Շատ հետաքրքիր և մոտիվացնող էր լսել այդ ամենը, բացի այդ Տաթևիկը դա այնքան մատչելի էր բացատրում, որ անկախ քեզանից կլանված լսում էիր։

Հարցազրույցը`

Լուսանկարներ՝

Posted in Ձմեռային ճամբար

Ֆիլմի քննարկում

Այսօր քննարկեցինք <<հանդիպման վայրը>> ֆիլմը, որն առաջին հայացքից անհետաքրքիր է թվում, սակայն երբ վերլուծում ես յուրաքանչյուր հերոսի, յուրաքանչյուր դեպք, ապա այն դառնում է շատ հետաքրքիր հոգեբանական ֆիլմ, որը պետք է անընդհատ վերլուծել և հասկանալ իմաստը։ Ինձ այն դուր չէր եկել և անհետաքրքիր էր դիտելը միայն այն պատճառով, որ անհասկանալի էր ամեն բան` սկզբից մինչև վերջ, սակայն քննարկելով պարզ դարձավ, թե ի վերջո որն էր ֆիլմի նպատակը։ Ֆիլմը տեղի է ունենում մի սրճարանում, որտեղ միշտ նստած է գլխավոր հերոսը և ընդունում է ցանկացած հաճախորդի, կատարում է նրանց երազանքը մեկ առաջադրանքի դիմաց` դնելով նրանց երկընտրանքի առաջ, քանի որ նրա առաջադրանքները հասնում էին ծայրահեղության։ Ֆիլմն ուզում էր հասկացնել, որ մարդիկ պատրաստ չեն գնալ որոշումների և դրանց համար պատասխանատու լինել, իսկ երբ նրանց ինչ-որ մեկը դրդում է դրան, նրանք պատասխանատվություն չեն վերցնում դրա համար։ Չնայած, ես կարծում եմ ամեն դեպքում յուրաքանչյուրը պետք է կարողանա պատասխանատվություն վերցնել իր արարքների համար, ըստ իս դա շատ կարևոր հատկանիշ է։ հերոսների վարքագծից ակնհայտ էր, որ նրանք չեն ցանկանում պատասխանատու լինել։ Միայն տատիկը` հերոսներից մեկը, չգնաց այդ քայլին , հասկանալով , որ պատասխանատվությունը միայն իր վրա է և այդպիսով կփոխվի իր էությունը։ Ֆիլմն ավարտվում է այն դրվագով, երբ այն նոթատետրը, որտեղից գլխավոր հերոսը ամեն ինչ նայում էր, այրում են։ Այրում է կինը, ով աշխատում էր սրճարանում և ամեն ձև փորձում հասկանալ նրան։ Թվում էր, թե գլխավոր հերոսը անզգայի մեկն է և չի հրաժարվի երբեք իր աշխատանքից, այն ինչ պարզվեց յուրաքանչյուր մարդ ունի իր թուլությունը։ Քննարկման արդյունքում եկանք այն եզրահանգման, որ գլխավոր հերոսը ոչ թե մարդ էր, այլ մարդկային ոգի, որը ղեկավարվում է, ինչպես գլխավոր հերոսն էր ղեկավարվում այդ նոթատետրով։ Այսպիսի ֆիլմային քննարկումները շատ հետաքրքրիր են, քանի որ քննարկումից հետո ամբողջովին փոխվում է կարծիքդ և ընկալումդ ֆիլմի մասին, երբ ամեն դրվագը սկսում ես վերլուծել, մտածել դրա շուրջ։

Posted in Ձմեռային ճամբար, Uncategorized

Էջմիածնում…

Այսօր ձմեռային ճամբարի վերջին օրն էր և մենք այն որոշել էինք անցկացնել Էջմիածնում։ Միասնական առավոտյան ընդհանուր պարապմունքից հետո բոլորս նստեցինք երթուղային  և շարժվեցինք։ Ճանապարհին զրուցում էինք տարբեր թեմաներից, ծիծաղում և չնկատեցինք, թե ինչպես հասանք Էջմիածին։ Առաջին հերթին Էջմիածնում այցելեցինք Հռիփսիմեի տաճար, շրջեցինք, տեսանք այն պարիսպը, որը միայն հողից է։ Իմացանք, որ այն 2 ամիս առաջ մի փոքր փլվել է։ Սարկավագը մեզ պատմեց կույսերի պատմությունը, թե ինչու են իրենց նահատակել և ինչու են հենց նրանց անուններով կոչվում տաճարները։ Հռիփսիմեի տաճարից հետո շրջում էինք Էջմիածնում, լուսանկարում։ Քայլում էինք, ծանոթանում տեղանքին, զրուցում էինք բնակիչների հետ, լուսանկարում։ Արևոտ եղանակ էր Էջմիածնում ինչն էլ օգնում էր, որ ավելի հաճույքով քայլենք, շրջենք։ Շատ քայլեցինք, այդքան քայլելուց հետո մենք նույն ուրախությամբ և ծիծաղով էլ վերադարձանք դպրոց մեր անկրկնելի ջոկատով։ Այդպես էլ ավարտվեց մեր ձմեռային ճամբարը։ Ինձ այս ձմեռային ճամբարը իսկապես շատ բան տվեց։ Ճիշտ է վերջացավ, բայց մենք դեռ առջևում էլի ճամփորդություններ և ճամբարներ ունենք։

Posted in Ձմեռային ճամբար, Uncategorized

Կարճ ժամանակում արդեն ընկերներ)) 💛

Շուտով ավարտին է մոտենում ձմեռային ուսումնական ճամբարը։ Այս ճամբարը ինձ համար ավելին էր, քան ճամբար։ Նոր ծանոթություններ, նոր մարդիկ, ընկերության սկիզբ… Իրականում ճամբարը ինձ համար բացահայտեց մի շարք մարդկանց, ես նրանց ճանաչեցի, մտերմացա նրանց հետ։ Իրականում ճամբարը, ճամփորդությունները հենց նրա համար են, որ մենք միասին ավելի մտերիմ լինենք, ավելի ջերմ մթնոլորտ լինի։ Ինձ համար ճամբարը կարևոր շրջան է, քանի որ այն անցնում է մտերմիկ և ջերմ մթնոլորտում։ Ճամբարները նպաստում են նրան, որ մենք միասին ավելի շատ շփվենք, ճանաչենք միմյանց, ճամփորդենք։ Այս ճամբարի ընթացքում մտերմացա, ավելի լավ ճանաչեցի շատերին, գտանք ընդհանուր հետաքրքրություններ, թեմաներ, որոնց շուրջ կարող ենք ազատ և հանգիստ զրուցել։ Ասեմ, որ լսել եմ շատ կարծիքներ դրսից, որ ճամբարը անիմաստ ժամանակի վատնում է, բայց այն իսկապես արդյունավետ ժամանակ է և այն մենք չենք վատնում։ Մենք ճամփորդում ենք, նախագծեր ենք իրականացնում, վերջիվերջո, ճամբարի շնորհիվ է, որ մենք բոլորով շփվում ենք՝ անկախ դասարանից, տարիքից, դա մեզ չի խանգարում։ Ինձ թվում է լավ առիթ էր ճամբարը, որպեսզի ծանոթանանք մեր ընկերներից մեկի` Սամվելի հետ, ընկերանանք, օգնենք, նրան էլ մասնակից դարձնենք մեր նախագծային, ուրախ օրերին, նա փոքր ինչ փոխվեց, երևի թե դա ինքն էլ է զգացել և նրան էլ այս ճամբարը, կարծում եմ՝ շատ բան է տվել։ Ինչևէ…Դե, այնպես չէ, որ մենք ընդհանրապես շփում չունեինք, բայց հասկանալի է, որ դպրոցական խառը օրերին մեր շփումը այդքան էլ մտերիմ չէր։ Ես ճանաչեցի Նանեին, Աստղիկին, Նարօտին, Իլոնային։ Նրանք այնքան լավն են, բարի, իսկական ընկերներ։ Դե, Ստելլային, Նանեին, Վիթալիին, Անահիտին ճանաչում էի, բայց առիթ էր նորից շփվելու։ Կարծում եմ, որ այս ճամբարը բոլորին էլ ինչ-որ չափով մի բան տվել է։ Ես անչափ ուրախ եմ, որ կարողացա ճանաչել նրանց, ում չէի ճանաչում։ Դե, Մերիի, Համբարձումի, Գոռի մասին էլ չխոսեմ, նրանց հետ շփումը չի դադարում, չի էլ դադարի։ Ճամբարը ճամբար չէր լինի, եթե չլինեին ջոկատի շա~տ անկրկնելի մասնակիցները և շա~տ անկրկնելի ջոկատավար` ընկեր Մարալը։ Այս ճամբարն էլ ավարտվեց, ավարտեցինք ուրախ և անմոռանալի օրերը, մեզ մնում է սպասել մյուսին…

Posted in Ձմեռային ճամբար, Uncategorized

Ձմեռային մարզական խաղերի բացում, սահադաշտ…❄️❄️

Այսօրվա մեր օրը ինչպես միշտ սկսվեց միասնական առավոտյան ընդհանուր պարապմունքով։ Հետո վերջապես եղավ ձմեռային մարզական խաղերի բացումը, որին անհամբեր սպասել էինք։ Բացումից հետո մենք գնացինք սահադաշտ։ Մի լավ քայլեցինք, վայելեցինք ձյունը և վերջապես հասանք։ Ցուրտ էր, բայց մթնոլորտը ջերմ էր։  Մեծ մասը գիտեր սահել, միայն մի քանի հոգի չգիտեր, նրանց շարքում նաև ես էի։ Իհարկե վերջում արդեն բոլորս էլ կարողանում էինք քիչ-քիչ սահել։ Սահադաշտը սղլիկ էր, այդ պատճառով էլ ավելի դժվար էր սահելը։ Մեկս մեկին օգնելով, ընկնելով և ծիծաղով անցկացրեցինք մեր օրը։ Սահադաշտից հետո մի փոքր ձնագնդի խաղացինք և գնացինք կենտրոն` շրջելու և ճաշելու։ Օրը հիանալի անցկացնելուց հետո վերադարձանք դպրոց։

Posted in Ձմեռային ճամբար, Uncategorized

Ճամբարային անցուդարձ…

Վերջապես մեկնարկեց շատ սպասված Ձմեռային ուսումնական ճամբարը։ Առաջին շաբաթը անցավ սպասվածից լավ և հետաքրքիր։ Մենք մեր ջոկատով արդեն հասցրել ենք միասին քննարկել մեր նախագծերն ու ճամփորդությունները։ Ճամբարային օրերն անցնում են մեկը մեկից հետաքրքիր և հավես տրամադրությամբ։ Արդեն հասցրել ենք թափառել Բանգլադեշով, տեսնել ամանորյա զարդ ու լույսերը, լուսանկարել, հասցրել ենք ճամբարային ուրախ պարատան մասնակցել, ձմեռային մարզական խաղերի, խաղում ենք հետաքրքրաշարժ, ինտելեկտուալ խաղեր։ Ինքներս պատրաստում ենք մեր ընդմիջումը։ Մենք այս ճամբարի ընթացքում նախագծել ենք մի քանի ճամփորդություններ․ մյուս շաբաթ մենք այցելելու ենք Էջմիածնում գտնվող բացօթյա թանգարան, ունենալու ենք եռօրյա ճամփորդություն՝ Տավուշի մարզ, այցելելու ենք սահադաշտ, իսկ հաջորդ շաբաթվա սկզբին կլինենք Ջրվեժի արգելոցում՝ ձմեռային մարզական խաղերի։Մեր ջոկատով պատրաստվում ենք նաև ներկայացման։ Շաբաթվա վերջին օրն էր այսօր և մեր օրն անցավ երգ ու պարով։ Պարատուն և երգուսուցում արեցինք, իհարկե օրը օր չէր լինի առանց ինտելեկտուալ խաղերի և նախագծերի։ Մի փոքր ուզում եմ խոսել ճամբարի կարևորության մասին, քանի որ ամեն տարի ճամբարներին մասնակցելով հասկացել եմ շատ կարևոր մի բան, որ յուրաքանչյուր ճամբար էլ ավելի է մտերմացնում, ջերմ մթնոլորտ ստեղծում սովորողների և ուսուցիչների միջև։ Չկա ավելի հաճելի բան քան աշխատել միասին, ճամփորդել միասին և յուրաքանչյուր բան անելը միասին` ջոկատով։

Ջոկատավար` Մարալ Կարապետյան…

 

Posted in Ձմեռային ճամբար, Անհատական ուսումնական պլան, Uncategorized

Անհատական ուս. պլան. Ձմեռային ճամբար 2019

Առաջին շաբաթ՝

Երկրորդ օր՝ 08․01.2019թ․

09։00-09։30 – Ընդհանուր պարապմունք

09։30-10:55 – Նախագծային աշխատանք

11:05-12:40 – Ընտրությամբ գործունեություն. կինո-ֆոտո

12։40-12:55 – Ընդմիջում

13։00-14։00 – Նախագծային աշխատանք

14:00-14:30 – Լուսաբանում

Երրորդ օր՝ 09․01.2019թ․

09։00-09։30 – Ընդհանուր պարապմունք

09։30-10։05 – Խեցեգործություն

10:10-10:55 – Ճամբարային պարատուն

11:05-11:50 – Անհատական ուս․ պլանի լրացում, նախագիծ

11:55-12:40 – Խոհանոցային ժամ

12։40-13:00 – Ընդմիջում

13։00-14։00 – Մարզական

14:00-14:30 – Լուսաբանում

Չորրորդ օր՝ 10․01.2019թ․

09։00-09։30 – Ընդհանուր պարապմունք

09։30-10:55 – Ինտելեկտուալ խաղեր

11:05-12:40 – Ընտրությամբ գործունեություն. կինո-ֆոտո

12։40-13:00 – Ընդմիջում

13։00-14։00 – նախագիծ

14:00-14:30 – Լուսաբանում

Հինգերորդ օր՝ 11.01.2019թ

09։00-09։30 – Ընդհանուր պարապմունք

09։30-10:05 – Ճամբարային պարատուն

10:10-11:50 – Նախագիծ

11:55-12:40 – երգուսուցում

12։40-13:00 – Ընդմիջում

13։00-14։00 – Անհատական նախագիծ

14:00-14:30 – Լուսաբանում

 

Երկրորդ շաբաթ՝

Առաջին օր՝ 14.01.2019թ

09։00-09։30 – Ընդհանուր պարապմունք

09։30-10:05 – Նախագիծ

10:10-10։30 – Ձմեռային մարզական խաղերի բացում

10։30-14։00 – սահադաշտ

14։00-14։30 – լուսաբանում

Երկրորդ օր` 15.01.2019թ

09։00-09։30 – Ընդհանուր պարապմունք

09։30-10:05 – Նախագծային աշխատանք

10։10-10։55 – Տեխոնլոգիա

11:05-12:40 – Ընտրությամբ գործունեություն. կինո-ֆոտո

12։40-12:55 – Ընդմիջում

13։00-14։00 – Նախագծային աշխատանք

14:00-14:30 – Լուսաբանում

Երրորդ օր՝ 16.01.2019թ

09։00-09։30 – Ընդհանուր պարապմունք

09։30-10:05 – Խեցեգործություն

10:10-10:55 – Ճամբարային պարատուն

11:05-12:40 –  Նախագծային աշխատանք – թեյախմություն

12։40-12:55 – Ընդմիջում

13։55-14։00 – Մարզական

14:00-14:30 –  Լուսաբանում

Չորրորդ օր՝ 17.01.2019թ

09։00-09։30 – Ընդհանուր պարապմունք

09։30-10:55 – նախագիծ

11:05-12:40 –  ընտրությամբ գգործունեություն. կինո-ֆոտո

12։40-12:55 – Ընդմիջում

13։00-14։00 – նախագիծ

14:00-14:30 –  Լուսաբանում

Հինգերորդ` 18.01.2019թ

09։00-09։30 – Ընդհանուր պարապմունք

09։30-14:00 – Այցելություն Էջմիածին

14:00-14:30 – լուսաբանում

Posted in Ձմեռային ճամբար, Անհատական ուսումնական պլան, Uncategorized

Ձմեռային ճամբար. Անհատական ուս. պլան

Առաջին շաբաթ. 08.01-12.01

Առաջին օր. 08.01

Ընդհանուր պարապմունք. 09.00-09.30

Նախագիծ. 09.30-12.30

Ընդմիջում. 12.30-13.00

Նախագիծ. 13.00-14.00

 

Երկրորդ օր. 09.01

Ընդհանուր պարապմունք. 09.00-09.30

Այցելություն սահադաշտ. 10.00-14.00

 

Երրորդ օր. 10.01

Ընդհանուր պարապմունք. 09.00-09.30

Նախագիծ. 09.30-12.30

Ընդմիջում. 12.30-13.00

Նախագիծ <<2800 խնդրով Երևան>>. 13.00-14.00

 

Չորրորդ օր. 11.01

Ընդհանուր պարապմունք. 09.00-09.30

Խոհանոցային ժամ. 10.00-12.30

Ընդմիջում. 12.30-13.00

Խոհանոցային ժամ. 13.00-14.00

 

Հինգերորդ օր. 12.01

Ընդհանուր պարապմունք. 09.00-09.30

Նախագիծ. 09.30-12.30

Ընդմիջում. 12.30-13.00

Նախագիծ <<2800 խնդրով Երևան>>. 13.00-14.00

 

Երկրորդ շաբաթ. 15.01-19.01

 

Առաջին օր.15.01

09.00-09.30. Ընդհանուր պարապմունք

09.30-10.00. Էկոտուր. տարածքի մաքրում

10.00-11.00. Պարատուն

11.00-12.00. Նախագիծ. <<2800 խնդրով Երևան>>

12.00-13.00. Ընդմիջում

13.00-14.00. Խոհանոցային ժամ

 

Երկրորդ օր.16.01

09.00-09.30. Ընդհանուր պարապմունք

10.00-12.00. Նախագիծ <<2800 խնդրով Երևան>>.

12.00-13.00. ընդմիջում

13.00-14.00.Նախագիծ

 

Երրորդ օր. 17.01

09.00-09.30. Ընդհանուր պարապմունք

10.00-12.00. Նախագիծ <<2800 խնդրով Երևան>>.

12.00-13.00. ընդմիջում

13.00-14.00.Նախագիծ

 

Հինգերորդ օր. 19.01

09.00-09.30. Ընդհանուր պարապմունք

10.00-12.00. Նախագիծ <<2800 խնդրով Երևան>>.

12.00-13.00. ընդմիջում

13.00-14.00.Նախագիծ

 

Երրորդ շաբաթ. 22.01-26.01

Առաջին օր.22.01

09.00-09.30. Ընդհանուր պարապմունք

10.00-12.00. Նախագիծ 

12.00-13.00. ընդմիջում

13.00-14.00.Նախագիծ

 

Երկրորդ օր. 23. 01

09.00-09.30. Ընդհանուր պարապմունք

10.00-12.00. Նախագիծ . <<Իսկական Հարսանիք>>

12.00-13.00. ընդմիջում

13.00-14.00.Նախագիծ

 

Երրորդ օր. 24.01

09.00-09.30. Ընդհանուր պարապմունք

10.00-12.00. Նախագիծ 

12.00-13.00. ընդմիջում

13.00-14.00.Նախագիծ

 

Չորրորդ օր. 25.01

09.00-09.30. Ընդհանուր պարապմունք

10.00-12.00. Նախագիծ 

12.00-13.00. ընդմիջում

13.00-14.00.Նախագիծ

 

Հինգերորդ օր. 26.01

09.00-09.30. Ընդհանուր պարապմունք

10.00-12.00. Խոհանոցային ժամ

12.00-13.00. ընդմիջում

13.00-14.00.Նախագիծ

 

ԼՈՒՍԱԲԱՆՈՒՄ. ՏԵՍԱՆՅՈՒԹ.

Ձմեռային ճամբարի ամփոփում.

<<Իսկական հարսանիք ագարակում>>. նախապատրաստական աշխատանքներ.