Posted in Հովհաննես Թումանյան, Գրականություն, Uncategorized

Հովհաննես Թումանյան. Մեծ ցավը

Մեծ ցավը

Ես կարդացի Հովհաննես Թումանյանի այս հոդվածը, որի իմաստը կարծում եմ ամբողջովին արտահայտված էր այս նախադասության մեջ.

Եվ ինչպես կարող է պատահել, որ մեզ սիրեն ու հարգեն օտարները, երբ պարզ տեսնում են, որ մենք, որպես առանձին ժողովուրդ, չունենք ինքնուրույն պատկեր ու բովանդակություն և հանդիսանում ենք միմիայն իր աղավաղումը։

Հոդվածում Թումանյանն արտահայտում էր իր դժգոհությունը այն բանի հանդեպ, որ մարդիկ տեղյակ չեն իրենց երկրից, իրենց երկրի մշակույթից, գրականությունից, պատմությունից: Թումանյանը այս հոդվածը գրել է շատ վաղ ժամանակներում, բայց մեր օրերում էլ նույն պատկերն ենք տեսնում: Մարդկանց մեծամասնությունը բացարձակ տեղեկություն չունի իր երկրի հետ կապված բաների մասին, դա կլինի թե՛ մշակույթ, թե՛ գրականություն, թե՛ պատմություն և այլն: Ինչ էլ, որ արվում է, վստահ եմ, որ որպես ցուցադրություն: Ժողովուրդը վազում է արտասահմանյանի կողմը՝ արտասահմանյան երգեր, գրականություն և այլն: Բայց չէ՞ որ մեր երկիրը և՛ ունի հիանալի գրականություն, հիանալի պատմություն, հիանալի երաժշտություն: Մի խոսքով յուրաքանչյուր ժողովուրդ օտար մշակույթով հետաքրքրվելիս առաջ պետք է իմանա իրենը:

Posted in Հովհաննես Թումանյան, Գրականություն, Uncategorized

Թումանյանական օրեր…

11.02-15.02

Բերանացի իմանալու պարտադիր նյութերը՝ նախագծի համակարգող Սոֆյա Այվազյանի բլոգում։

  1. Թմբկաբերդի առումը․ նախերգանք
  2. Իմ երգը
  3. Ախ, ինչ լավ են սարի վրա․․․
  4. Ես շընչում եմ միշտ կենդանի Աստծու շունչը ամենուր.
    Ես լըսում եմ Նըրա անլուռ կանչն ու հունչը ամենուր.
    Վեհացնում է ու վերացնում ամենալուր իմ հոգին
    Տիեզերքի խոր մեղեդին ու մըրմունջը ամենուր։
  5. Իմ կընունքին երկինքը` ժամ, արևը` ջահ սըրբազան,
    Ծիածանը նարոտ եղավ, ամենքի սերն` ավազան.
    Սարը եղավ կընքահայրըս, ցողը` մյուռոն կենսավետ,
    Ու կընքողըս Նա ինքն եղավ, որ սահմանեց ինձ պոետ։
  6. Տիեզերքում աստվածային մի ճամփորդ է իմ հոգին.
    Երկրից անցվոր, երկրի փառքին անհաղորդ է իմ հոգին.
    Հեռացել է ու վերացել մինչ աստղերը հեռավոր,
    Վար մնացած մարդու համար արդեն խորթ է իմ հոգին։
  7. Երկու սև ամպ
  8. Մեր ուխտը
  9. Զուր եմ փախչում, ինձ խաբում,
    Հազար կապ է ինձ կապում.
    Ամենքի հետ ապրում եմ,
    Ամենքի չափ տառապում:
  10. Ինչքա՜ն ցավ եմ տեսել ես,
    Նենգ ու դավ եմ տեսել ես,
    Տարել, ներել ու սիրել,-
    Վատը` լավ եմ տեսել ես։
  11. Քանի՜ ձեռքից եմ վառվել,
    Վառվել ու հուր եմ դառել,
    Հուր եմ դառել` լույս տվել,
    Հույս տալով եմ սպառվել։
  12. Հոգիս` տանը հաստատվել―
    Տիեզերքն է ողջ պատել.
    Տիեզերքի տերն եմ ես,
    Ո՞վ է արդյոք նըկատել։
  13. Ո՜նց է ժպտում իմ հոգին
    Չարին, բարուն,― ամենքին.
    Լույս է տալիս ողջ կյանքիս
    Ու էն ճամփիս անմեկին։
  14. Ի՜նչ ես թռչում, խև-դև սի՛րտ,
    Հազար բանի ետև, սի՛րտ,
    Ես ո՞նց հասնեմ հազար տեղ
    Քեզ պես թափով, թեթև, սի՛րտ։
  15. Հին աշխարհքը ամեն օր
    Հազար մարդ է մըտնում նոր,
    Հազար տարվան փորձն ու գործ
    Ըսկըսվում է ամեն օր։
  16. Ազատ օրը, ազատ սերը, ամեն բարիք իր ձեռքին,
    Տանջում, տանջվում, որոնում է, ու դժբախտ է նա կըրկին.
    Է՜յ անխելք մարդ, ե՜րբ տի թողնես ապրողն ապրի սրտալի,
    Ե՞րբ տի ապրես ու վայելես Էս աշխարքը շեն ու լի։
  17. Հե՜յ ագահ մարդ, հե՜յ անհոգ մարդ, միտքդ երկար, կյանքըդ կարճ,
    Քանի՜ քանիսն անցան քեզ պես, քեզնից առաջ, քո առաջ.
    Ի՜նչ են տարել նըրանք կյանքից, թե ի՛նչ տանես դու քեզ հետ,
    Խաղաղ անցիր, ուրախ անցիր երկու օրվան էս ճամփեդ:
  18. Ո՞ր աշխարքում ունեմ շատ բան, միտք եմ անում` է՞ս, թե էն.
    Մեջտեղ կանգնած միտք եմ անում, չեմ իմանում` է՞ս, թե էն.
    Աստված ինքն էլ, տարակուսած, չի հասկանում ինչ անի.
    Տանի՜, թողնի՜,- ո՞րն է բարին, ո՞ր սահմանում` է՞ս, թե էն։
  19. Ամեն անգամ քո տվածից երբ մի բան ես դու տանում,
    Ամեն անգամ, երբ նայում եմ, թե ի՞նչքան է դեռ մնում,-
    Զարմանում եմ, թէ` ո՜վ շռայլ, ի՜նչքան շատ ես տվել ինձ,
    Ի՜նչքան շատ եմ դեռ քեզ տալու, որ միանանք մենք նորից։
  20.  Հազար տարով, հազար դարով առաջ թէ ետ, ի՜նչ կա որ.
    Ես եղել եմ, կա՜մ, կլինեմ հար ու հավետ, ի՜նչ կա որ,
    Հազար էսպէս ձևեր փոխեմ, ձևը խաղ է անցավոր,
    Ես միշտ հոգի, տիեզերքի մեծ հոգու հետ, ի՜նչ կա որ։
  21. Էս է, որ կա… Ճիշտ ես ասում. թասդ բե՛ր։
    Էս էլ կանցնի` հանց երազում, թասը բե՛ր։
    Կյանքն հոսում է տիեզերքում զնգալեն,
    Մեկն ապրում է, մյուսն սպասում. թասդ բե՛ր։

Թումանյանի հոդվածներից ընթերցել օրական մեկ հոդված և վերլուծել ասելիքը, համեմատել մեր ժամանակների հետ, գտնել նմանություններ և տարբերություններ:

Ասելիքը այն էր, որ մարդիկ իրարից այնքան են հեռվացել, օտարացել, որ մի տեղ հավաքվելը, ուրախանալը, զրուցելն ու ժամանակ անցկացնելը դարձել է մի անսովոր երևույթ: Բացի այդ սկսել է պատճառել այնպիսի անսովոր ուրախություն, ոգևորություն, կարծես թե դա հրաշք է: Ես նույնպես ունեմ այն ընկերությունը, նեղ շրջապատը, որի հետ ժամանակը աննկատ է անցնում և շատ լավ, սակայն մենք չենք փակվում, սահմանափակվում, շփվում ենք բոլորի հետ և ընկերանում՝ չկորցնելով մերը: Եթե սահմանափակվենք մի քանի մարդկանցով և ոչ մեկի հետ չշփվենք չենք ընդլայնի մեր շրջապատը, չենք ունենա շատ ընկերներ: Կյանքը դատարկ է առանց ընկերների: Մեր ժամանակներին նման է այնքանով, որ այժմ էլ մարդիկ հազվադեպ են շփվում, կյանքը դարձել է վիրտուալ և մարդիկ այլևս չեն հանդիպում դրսում, զբոսնում, նրանք շփվում են համացանցով: Մի՞թե դժվար է: Այս հարցն ինձ համար ունի մի պատասխան՝ ոչ: Անկասկած ոչ, քանի որ մարդկանց հետ շփվելը, ուրախանաԳուցե դժվար լինի համախմբել ընկերներին և մի լավ ուրախանալ, բայց միայն ցանկություն է պետք և դա մեկ անգամից հետո կդառնա սովորական երևույթ: Հաճելի կլինի ամեն կիրակնօրյա երեկոն վայելել ընկերական, ընտանեկան ջերմ մթնոլորտում:

Այս հոդվածի ասելիքն այն է, որ մարդիկ ուշադրություն են դարձնում միայն արտաքինին, չեն էլ խորանում ներքինի մեջ: Ձևը դա արտաքինն էր, իսկ հոգին՝ ներքինը: Հեղինակը տարբեր օրինակներ էր բերում, որպեսզի հաստատի այն, որ մարդիկ միայն արտաքինն են տեսնում, գնահատում, բայց չէ որ կարևորը բովանդակությունն է: Նույնը գիրքը, նրա կազմը կարող է լինել շատ գեղեցիկ, սակայն այն բովանդակություն չունենա: Այդ պատճառով էլ ասում են, որ գիրքը կազմի համար չեն ընտրում և ոչ միայն գիրքը…Հեղինակը օրինակ էր բերում թատրոնը, թատրոնը մեռնում էր, իսկ մարդիկ փոխանակ առաջարկեին այնպիսի բաներ, որ թատրոնը դառնա ավելի հետաքրքիր, ավելի գեղեցիկ, նրանք առաջարկում էին շենքը փոխել, ավելի նորը դարձնել, չհասականալով, որ շինություն կապ չունի, կաևորը բովանդակությունն է: Այս հոդվածը կարդալով ևս մեկ անգամ հասկաացա, որ կարևորը բովանդակությունն է, ներաշխարհը, հոգին, այլ ոչ թե ձևը:

 

Posted in Հովհաննես Թումանյան, Գրականություն, Uncategorized

Թումանյանական օրեր…

  • բերանացի իմանալ

Ախ, ես երանի… — ստեղծագործական աշխատանք՝ Երանի ես … լինեի

Երանի ես փոթորիկ լինեի…

Ամառային երեկո — ի՞նչ կպատմեր Երկինքը Երկրին. ստեղծագործիր

Երկնքից վեր…

Վայրէջք — որևէ տող առանձնացրու՝ որպես վերնագիր, ստեղծագործիր

Ամենը, ինչ որ ճնշում է հոգին…

«Փարվանա» — առաջին և վերջին երկու հատվածները

Սիրո փոխարեն երկնքի աստղեր…

 

Շունը…

Վերլուծություն…

Այս պատմվածքում Թումանյանը մարդուն համեմատում էր բնության հետ: Մարդուն բարձր չէր դասում շնից և մարդուն և բնությանը փոխկապակցում էր: Իմ կարծիքով Թումանյանի պատմվածքների յուրահատկություններից մեկն այն  է, որ նա պատմվածքերում, բանաստեղծություններում, բալլադներում նա մարդուն և բնությանը փոխկապակցում է, համեմատում է, վերլուծում և վերջում միևնույն է ստացվում է այնպես, որ բնությունն ու մարդը կապված են միմյանց հետ:

Ծղիրդը

Վերլուծություն

Այս պատմվածքում Հովհաննես Թումանյանը համեմատում էր Ծղրիդին մարդու հետ: Կապում էր ծղրիդի և մարդու նմանությունները, նմանեցնում էր բնությանը և մարդուն: Այս ամբողջ պատմվածքի ընթացքում ես ուշադիր լսում ու մտորում էի մարդու, բնության, ծղրիդի մասին…Այդ ամենը միասին կապված են: Ծղրիդն ու մարդը՝ երկուսն էլ ունեն նման նախասիրություններ իրոք այդպես է, մի զարմացեք և նույնիսկ կարող եմ ասել, որ շատ հարցերում, դեպքերում, ժամանկներում ծղրիդը ավելի մարդկային է գործում և հասկանում: Ծղրիդը, մարդը, բնությունն ու…

Մայրը

Վերլուծություն…

Այս պատմվածքը ինձ շատ դուր եկավ: Այն ծիծեռնակի մասին էր: Ես կարծում եմ, որ միևնույն է մայրը մայր է մնում: Կապ չունի թե՛ կենդանի, թե՛ թռչուն, թե՛ մարդ: Բոլոր մայրերն էլ զգում են ցավ, անհանգստանում են իրենց երեխաների համար, մտածում են: Ոչ մի մայր չկա այս աշխարհում, որ չմտածի իր երեխայի մասին, չանհանգստանա: Մայրերը միշտ էլ մայր են մնում, և ծիծեռնակի մայրը նույնպես մայր է: Նա նույնպես նեղսրտում է, անհանգստանում, ցավում, զգում այն ամենը ինչ կարող է զգալ մարդը: Ծիծեռնակի սիրտը ցավեց, երբ իմացավ, թե ինչ է կատարվել իր ձագուկի հետ:

Իմ ընկեր Նեսոն

Վերլուծություն…

Այս պատմվածքը ինձ շատ դուր եկավ: Այս պատմվածքը ինձ հասկացրեց այն, որ մարդու ճանապարհը բոլորովին էլ մարդը չի ընտրում, այլ կյանքը: Կյանքն է մարդու ճանապարհն ընտրում՝ լավ,թե վատ, դաժան, թե գեղեցիկ…Կյանքն է մարդուն ուղղություն ցույց տալիս, փորձությունների ենթարկում և սովորեցնում շատ ու շատ բաներ: Կյանքը մեկին լավ ուղի կտա, մյուսին վատ…Պետք է պայքարել և փորձել չչարանալ:

Եղջերուն

Վերլուծություն…

Այս պատմվածքը ինձ շատ դուր եկավ: Այն ուներ երկու հիմնական ասելիք: Ասելիքներից մեկն այն էր, որ ցավը մնում է ցավ, մահն էլ մնում է մահ: Կապ չունի մարդ, թե կենդանի: Երկուսն էլ շնչավոր են և զգում են ցավ: Երկրորդ ասելիքն այն էր, որ կյանքը տգեղ է և կան շատ հարցեր, որտեղ ուղակի կյանքը անարդար է վարվել: Միգուցէ դա բնության օրենքն է, բայց միևնույն է վատն է և դաժան: Կենդանիների մահը տգեղացնում է կյանքը և, երբ մարդ դա տեսնում է ավելի շատ է հիասթափվում կյանքից: Իմ կարծիքով, երբ մարդ սպանում է կենդանուն առանց խիղժ ունենալու նա մարդ կոչվելու իրավունք չունի, քանի որ ոչնչացնում է շնչավոր էակի: Որսը աշխարհի ամենադաժան աշխատանքն է, որը ես կուզեի, որ չստեղծվեր:

  • Բալլադներ. կարդալ, մտորումները գրի առնել բլոգում՝ համաձայնելով կամ հերքելով ստեղծագործության ասելիքը:

Հսկան

Վերլուծություն…

Ես համաձայն եմ բալլադի ասելիքի հետ: Կապ չունի դու մեծ ես, թե փոքր, հսկա ես, թե աժդահա, քաջ ես, թե թույլ՝ դու շնչող արարած ես և դու ապրում ես և ամենից էլ կարևոր չէ քո ուժն ու աժդահականությունը, եթե չես հարգում փոքրին ու թույլին: Բնության մեջ բոլորս ենք հավասար, և ամեն անգամ պետք է հասկանալ, որ երբեք չի կարելի ուժն ու քաջությունը գործածել թույլերի և փոքրերի վրա:

Արտույտի երգը

Վերլուծություն…

Ես համաձայն եմ այս բալլադի ասելիքի հետ: Բալլադը ուզում էր ասել, որ ամեն մեկի տեղը այնտեղ է, որտեղ նա է, որտեղ նրան լավ է, որտեղ նա իրեն լավ է զգում: Այդ մարդը արտույտին տարավ, սակայն արտույտի համար միայն իր ազատ ճախրանքն էր նրան բերկրանք պարգևում և այդ ժամանակ էր նա երգում իր գեղեցիկ ձայնով: Վանդակը կաշկանդեց և փոքր-ինչ փոխեց արտույտին, քանի որ այդ վանադակը նրան գերություն էր տվել: Ո՛չ կենդանուն, ո՛չ էլ մարդուն պետք չէ փակել այն վանդակում, որ կփոխի, կկաշկանդի թե՛ մարդուն և, թե՛ կենդանուն:

Էսպես չի մնա

Վերլուծություն…

Այս բալլադի ասելիքն այն էր, որ մենք չգիտենք, որ պահին մեզ հետ ինչ կլինի: Ամեն վայրկյան, ամեն րոպե կարող է տեղի ունենալ անսպասելին: Այն մենք չենք հաշվարկում, պլանավորում: Վայրկյանները, րոպեները, ժամերը, օրերը անցնում են, իսկ մենք ապրում ենք չհասկանալով, թե ինչպես են օրերն անցնում ու գնում: Էսպես չի  մնա…Մի օր մի ձև, մի օր մի ուրիշ ձև, բայց էսպես չի մնա, ամեն ինչ կփոխվի…

Փարվանա

Վերլուծություն…

Ես կարծում եմ, որ այս բալլադում աղջիկը հուր կրակը ասաց փոխաբերաան իմաստով, որը նշանակում է հավերժական սեր: Աղջիկը ցանկանում էր, ոչ թե այդ քաջ ասպետներից արծաթ, ոսկի, անգին քարեր կամ էլ երկնքից իջացրած լուսավոր աստղեր, այլ իսկական սեր, որը միշտ կլինի հավերժական և չի մարի, չի անհետանա, միշտ կլինի ու կապրի հավերժ: Իմ կարծիքով հենց դա է կարևոր, այլ ոչ անգին քարերը կամ էլ երկնքի աստղերը:

 

  • Թումանյանը՝ ընկեր

Զուր եմ փախչում, ինձ խաբում,
Հազար կապ է ինձ կապում.
Ամենքի հետ ապրում եմ,
Ամենքի չափ տառապում:

Ինքներս մեզնից պետք չէ փախնենք, պետք չէ մեզ խաբենք: Պետք է մեզ հասկանանք, որպեսզի մյուսներն էլ կարողանան մեզ հասկանալ:

Ինչքա՛ն ցավ եմ տեսել ես,h
Նենգ ու դավ եմ տեսել ես,
Տարել, ներել ու սիրել, —
Վատը՝ լավ եմ տեսել ես:

Ամեն վատի մեջ կա մի լուսավոր կետ: Պարզապես այն նկատել է պետք:

Մեռա՛ն, մեռա՛ն… Եվ ահա,
Խառնըվել են կյանք ու մահ.
Չեմ հասկանում աշխարհքի
«Կան ու չըկան» ես հիմա:

Կյանքը հանելուկ է: Այն մեծ շիլաշփոթ է: Պետք է կարողանանք մեր ուժերով բացահայտել այդ լաբիրինթոսը և հասկանալ լավն ու վատը, ճիշտն ու սխալը:

Հե՛յ ճամփանե՜ր, ճամփանե՜ր.
Անդարձ ու հին ճամփաներ,
Ովքե՞ր անցան ձեզանով,
Ո՞ւր գընացին, ճամփաներ:

Ճանապարհները երկար չեն մնում: Հաղթահարելուց հետո նրանք անհետանում են և մնում են միայն հիշողություններ:

Ո՛նց է ժըպտում իմ հոգին
Չարին, բարուն, — ամենքին.
Լույս է տալիս ողջ կյանքիս
Ու էն ճամփիս անմեկին:

Ինչքան ժպտաս ավելի թեթև և լուսավոր կլինի կյանքը:

Ո՞ւր կորա՛ն…
Մոտիկներըս ո՞ւր կորա՛ն,
Ինչքան լացի, ձեն ածի՝
Ձեն չի տըվին, լո՛ւռ կորան:

Շատ դեպքերում դժվարության պահերին ենք հասկանում, թե ով է մեզ ընկեր և ով է մեր կողքին դժվարության պահերին:

Ֆիլմեր Հ.Թումանյանի մասին:

Հովհաննես Թումանյան — մաս I

Հովհաննես Թումանյան — մաս II

«ԵՍ ՄԻՇՏ ՁԵԶ ՀԵՏ ԵՄ, ՁԵՐ ՄԵՋ ԵՄ…».

ՀՈՎՀԱՆՆԵՍ ԹՈՒՄԱՆՅԱՆ — ՀԱՅԱԴԱՐԱՆ — Թատրոն 32

20-րդ Դար «Հովհաննես Թումանյան»

Հայաստանի ճամփեքով — Թումանյան

Գրողն ու իր իրականությունը. Հովհաննես Թումանյան

Փ/ֆ «Թումանյան. Եվ սիրտ, և կամք, և միտք»

Posted in Հովհաննես Թումանյան, Uncategorized

Հովհ. Թումանյան

Ամենասիրելի Հովհ. Թումանյան
Խորապես ցավում եմ, որ հնարավորություն չունեմ անցնել Ձեզ մոտ և ամենախորին հարգանքներս բերել Ձեզ, մեր խոսքի ամենամեծ վարպետին, մեր ամենասիրելի պոետին: Այսօր ժամը չորսին ես Ալեքսանդր Ֆեոդորովիչի հետ մեկնում եմ Երևան: Գնում եմ մեր երկիրը, խորապես համոզված լինելով, որ միմիայն այնտեղ, մեր հայրենի եզերքում մենք պիտի հնարավորություն ունենանք ստեղծելու մեր կուլտուրան, մեր գրական կուլտուրան, որը պետք է բխի Ձեր ստեղծագործության` որպես տեղական ստեղծագործության տրադիցիաներից:
Դառը սրտով գնում եմ այստեղից, ցավելով, որ հնարավորություն չունեմ Ձեզ մոտ լինելու և հետևելու Ձեր ամոքմանը, նաիրյան խոսքի ավագ նահապետի ամոքմանը, որից դեռ այնքան իմաստուն և այնքան լիքը սպասումներ ունի հայրենի եզերքը:
Սիրելի Թումանյան, ես խորապես հավատում եմ, որ Դուք կառողջանաք, կկազդուրվեք և կնվիրեք մեզ Ձեր «Հազարան բլբուլը», որի մասին լսել եմ ես մանկությունից և սրտատրոփ սպասում եմ կատարմանը: Ընդունեցեք իմ ` Ձեր կրտսերագույն աշակերտի ամենաջերմ հարգանքները, հավատացած եղեք, որ ես Երևանում սրտատրոփ պիտի սպասեմ Ձեր վերադառնալուն և պիտի գամ Թիֆլիս` իմ անհուն ակնածանքը բերելու Ձեր վաստակած և իմաստուն կյանքին, որ նվիրել է հայրենի եզերքին այնքան «շռայլ» ձեռքով հոգեկան բարիքներ ու գանձեր:
Նորից և նորից ցանկանում եմ Ձեզ լիակատար առողջություն:
Համբուրում եմ Ձեր վաստակած ձեռքը:
Ձեր` Եղիշե Չարենց
Մոսկվա, 1 հունվարի 1923 թ.»:

Թումանյանի նամակը Իսահակյանին

1921 թվականի դեկտեմբերի 9-ին Ավետիք Իսահակյանին Պոլսից Վենետիկ ուղարկված նամակը վառ ապացույցն է թումանյանական ազնիվ ոգու եւ ազգային գործչին հատուկ սկզբունքայնության։ Նրա դառնացած նամակը կարծես մեզ հասցեագրած լինի.

«Ես չես ուզում եւ չեմ կարող երկար ու բարակ գրել մեր երկրից, թեեւ դու հարցնում ես։ Կարճ ասեմ. մենք թե՛ դրսից, եւ թե՛ ներսից քանդեցինք մեր երկիրը։ Գլխավորապես մենք։ Մենք եմ ասում, եւ սրա մեջն է ճշմարտությունը։ Մի մասը խաչագող սրիկաներ, մի մասը գողեր ու ավազակներ, մի մասը ապիկար թշվառականներ, եւ չերեւաց մի բազմություն, գոնե մի խմբակ, որ վերածնվող երկրի շունչը ու բարոյական կարողությունը հայտնաբերեր։ Էսքան աղետների ու պարտությունների մեջ ո՛չ մի մեղավոր չերեւաց, ո՛չ ոք ոչ պատասխանի կանչվեց, ոչ պատասխան տվեց։ Եվ շարունակվում է. այժմ էլ նույն մարդիկը, նույն ճանապարհներով…Եվ ոչ մեկը գոնե անձնասպան չեղավ, որ ապացուցաներ, թե գոնե ամոթ ու խղճմտանք կա էս մարդկանց մեջ կամ էս ժողովրդի մեջ։ Բայց ես ինչ եմ ասում-չկարողացան գոնե վշտանալ կամ վշտացած երեւալ»։

Posted in Հովհաննես Թումանյան, Uncategorized

Հովհաննես Թումանյանի մասին (Հետաքրքիր հուշեր)

Ինչպես հազարավոր երեխաների, այնպես էլ Թումանյանի զավակների համար Նոր տարին ամենասիրելի տոներից էր: Ամբողջ կյանքում միայն նվիրելու, անմնացորդ տալու և դիմացը ոչինչ չստանալու և չակնկալելու հատկությամբ օժտված հայրիկը ոչ թե գիշերվա ժամը 12¬ին, այլ հունվարի 1¬ի առավոտը վաղ կանչում էր երեխաներին իր աշխատասենյակը, կանգնեցնում ըստ տարիքի, բարձի տակից հանում և հանդիսավոր ձևով հանձնում էր «Ձմեռ պապի նվերները», որոնք մեծ մասամբ գունավոր, պատկերազարդ գրքեր էինՙ «Մոխրոտիկը», «Պստիկն ու Ճստիկը», «Քնած գեղեցկուհին», «Կարմիր գլխարկը», «Կարենն ու Մանչուկը», «Օրբեոնի հրաշալի եղջյուրը»:

Posted in Հովհաննես Թումանյան

Չաղչաղ թագավորը

Լինում է չի լինում մի թագավոր: Նա լինում է շատ գեր: Նրա անունը այդ պատճառով էլ դնում են չաղչաղ թագավոր: Նա ուզում էր ունենալ շատ ընկերներ, բայց ցավոք նա շատ կռվարար էր: Դրա համար էլ նա ընկերներ չուներ:Մի օր նա հանդիպեց մյուս թագավորին և տեսավ նրան ընկերներով լի և այդ պահին խորհուրդ հարցրեց մյուս թագավորին ինչ անել, որ ընկերներ ունենա, իսկ թագավորը ասաց`եթե ուզում ես ունենալ շատ ընկերներ պետք է լինես ընկերասեր,բարի և ամենակարևորը զիճող…

Posted in Հովհաննես Թումանյան

Չախչախ Թագավորը

Ա’յ կնիկ, ա’յ կնիկ, հլա մի արի, բա չես իմացել, այսօր ինչ է եղել: Վա~յ, մի աղվես շունչը կտրելով եկավ, ասեց,որ Չախչախ թագավորը բարկացել է, պետք է Շահ-Մարին սպանի:Բոլորս խառնվել էինք: Մենք էլ ասեցինք` բա մենք ինչ անենք աղվեսն էլ ասաց` Չախչախ թագավորը գա ասեք, որ դա իրենն է: Մենք էլ էլ ճար չունեինք ստիպված տենց էլ արեցինք: Վա~յ մեր Շահ-Մարը հիմի գիտես ուր է հասել, փախել է, փախել և մինչև հիմա էլ փախնում է: Վա~յ մեր Շահ-Մարը: Continue reading “Չախչախ Թագավորը”

Posted in Հովհաննես Թումանյան

Հովհաննես Թումանյանի մասին

Բարև ձեզ ես Սվետլանա Մելքումյանն եմ:Ես սովորում եմ <<Մխիթար Սեբաստացի>> կրթահամալիրի նոր դպրոցի 4-1 դասարանաում:Ես ձեզ այսոր կպատմեմ Հովհաննես Թումանյանի մասին:Հուսով եմ,որ բոլորդ էլ ճանաչում էք Հովհաննես Թումանյանին:Նա գրել է մեծ հեքիատներ,առակներ,բանաստեղծություններ որոնք մեզ շատ ուսուցողական են:Հովհաննես Թադևոսի Թումանյանը ծնվել է փետրվարի 19-ին 1869 թվականին Դսեղ գյուղում:

скачанные файлы

Continue reading “Հովհաննես Թումանյանի մասին”