Պատասխանել հետևյալ հարցերին․
- Արդյո՞ք մարդն ազատ է իր գործողություններում։ Չէ՞ որ մարդը ենթարկվում է հասարակական և իրավական նորմերին։
Ես կարծում եմ, որ մարդ ինչքան էլ ենթարկվում է հասարակական և իրավական նորմերին միևնույն է ազատ է իր գործողություններում, եթե իհարկե իր գործողություններով չի խախտում այդ նորմերն ու չի խանգարում այլ մարդկանց:
- Արդյո՞ք մարդը չունի կամքի ազատություն էգոիստ լինել-չլինելու հարցում։
Մարդ լիովին ազատ է այդ ընտրության մեջ, եթե նա ցանկանում է լինել էգոիստ, ապա կլինի, իսկ եթե ոչ՝ ոչ:
- Հիշեք մի իրավիճակ, երբ մարդիկ բարոյական պատասխանատվությունից խուսափելու համար իրենց պահվածքի պատճառները տեսել են իրենցից դուրս։
Հիմնականում այդ իրավիճակները լինում են այն մարդկանց հետ, ովքեր չեն ցանկանում ընդունել իրենց սխալը և կփորձեն ամե կերպ իրենց արդարացնել, մյուսներին մեղավոր հանել, անգամ նորմերը սխալ համարել, բայց չընդունել, որ նրանք սխալ են և պետք է պատասխանատվություն կրեն դրա համար:
- Հիշեք իրավիճակ, երբ դուք ազատորեն որոշել եք կատարել այս կամ այն քայլը։
Կարծում եմ, որ ամեն օր ես կատարում եմ ազատ որոշումներ, թեկուզ փոքր, ոչ այդքան նշանակալի, բայց կատարում եմ:
- Արդյո՞ք մարդը պատասխանատու է իր բնավորության համար։
Ես կարծում եմ, որ մարդ միանշանակ պատասխանատու է իր բնավորության համար, քանի որ մարդու բնավորությունից է կախված իր քայլերը, այդպիսով մարդ նաև պատասխանատու է իր արարքների համար:
- Արդյո՞ք մարդը կրում է բարոյական պատասխանատվություն, երբ իր գործողություններն ինքնաբուխ են, բայց պարտադրված։
Ես կարծում եմ, որ մարդ անկախ հանգամանքներից և պարտադրանքներից պետք է պատասխանատվություն կրի իր արարքների համար, քանի որ նա յուրաքանչյուր դեպքում դրան գնում է գիտակցված:
Ստորև բերված են մի քանի դատողություններ։ Յուրաքանչյուրի համար արտահայտեք ձեր կարծիքը՝ պատասխանելով «այո» կամ «ոչ»։
Ես կարող եմ ազատորեն ընտրել․․․
- Լինել արդարամիտ մարդ – այո
- Լինել լավ ընկեր – այո
- Լինել լավագույնը դպրոցում – այո
- Սուտ խոսել, երբ դա օգտակար է – այո
- Արտագրել դասընկերոջս տնային առաջադրանքը – ոչ
- Կոպիտ վարվել դասընկերոջս հետ – ոչ
- Լինել աշխարհի ամենահարուստ մարդը – այո
- Լինել աշխարհի լավագույն մարզիկը – այո
- Կառավարել աշխարհը – այո
Արտահայտեք ձեր դիրքորոշումը տվյալ իրավիճակի վերաբերյալ։
Որոշ մարդիկ ունեն չար նպատակներ, որոնց հասնելու համար դիմում են ցանկացած միջոցի։ Մարդկանց մյուս խումբն ունի բարի նպատակ և չարին հաղթելու և բարի նպատակն իրագործելու համար նույնպես պատրաստ է ցանկացած միջոցի (խորամանկություն, սուտ, մատնություն, բռնություն) դիմել։ Այս տեսակետի կողմնակիցները նման մոտեցումը համարում են ընդունելի՝ կարծելով, որ եթե բարի նպատակ ունեցող մարդիկ դիմեն միայն բարոյական միջոցների, ապա երբեք չեն կարող հաջողության հասնել։ Բայց փորձը ցույց է տալիս, որ անբարոյական միջոցներով երբեք հնարավոր չէ հասնել բարոյական նպատակների։ Որպես կանոն, անբարոյական միջոցների օգտագործումն ի վերջո հանգեցնում է անբարոյական նպատակի։ Երրորդ տեսակետի կողմնակիցները պնդում են, որ բարոյական նպատակների կարելի է հասնել միայն բարոյական միջոցներով։ «Ինչ ցանես, այն էլ կհնձես»,- ասում է ժողովրդական առածը:
Ես կարծում եմ, որ երրորդ տեսակետն է ամենից ճիշտը, քանի որ դու չես կարող բարի նպատակին հասնելու ճանապարհին չար գործեր կատարել, էլ ինչնիմաստ կունենա քո բարի գործը, եթե դու դրան արդարությամբ չես հասել: