Posted in Համո Սահյան, Գրականություն

Սահյանական օրեր…

***

Սպասողներ կան ինչ-որ տեղ դեռ ինձ,

Ինչ-որ տեղ արդեն հեռավոր հուշ եմ:

Մեկի համար դեռ ամռան թեժություն,

Իսկ մեկի համար աշնան մշուշ եմ…

Բայց թե, ի՞նչ արած, ինչքան չլինի,

Ինձ ամենից լավ ես եմ ճանաչում

Եվ ասում եմ, որ բոլորն իմանան.

-Իրիկնաժամի մղեղների մեջ

Ծարավ կալվորի դատարկված կուժ եմ:

Վերլուծություն՝

Այս բանաստեղծության ասելիքն այն է, որ մենք ամեն մի պատմության մեջ մեր դերն ունենք: Մեկի կյանքում վատն ենք, մեկի կյանքում լավը: Պետք է պարզապես համակերպվել այն մտքի հետ, որ միշտ և բոլոր դեպքերում լավը չենք լինելու:

***

Մերոնք նստել են իրիկնահացի:

Տատս շերեփով բոլորին հերթով

Վարձն ես հատուցում՝ օրվա արածի:

Նստել են նչանք լուռ, առանց բառի

Եվ փչում են, որ ապուրը սառի:

Նստել են…մենակ ես եմ բացակա:

Եվ տատն ասում է.

-Ուշացավ: Ոչինչ: Ուր որ է կգա:

Եվ պապն ասում է.

-Օրհնվի ճամփան, օրհնանքս վկա,

Լավ կանի՝ չգա,

Մեր գերդաստանի պատվիրակն է նա

Լույս աշխարհի մեջ,

Ուր սիրտը կուզի, թող այնտեղ գնա,

Նա էլ որ եկավ, նորից կմեռնենք,

Լույս աշխարհում մեզ հիշող չի մնա:

Վերլուծություն՝

Այս բանաստեղծության ասելիքն այն է, որ կյանքում լինում են տարբեր իրավիճակներ, երբ մենք բացակա ենք, բայց մեզ կա սպասող մեկը,  ով վստահ է, որ մենք ուշացած, բայց կգանք:

Ծովն ու քամին

Վեր կացել եկել և ծովի վրա

Մութը աստղեր է ասեղնագործում…

Քնել է ծովը և ի՞նչ իմանա,

Որ աստղանկար վերմակը նրա

Ինձ նման մեկը թռցնել է փորձում:

Արթացավ քամին…ու բան չի հարցնում

Ոչ մութից հոգնած և ոչ էլ ծովից,

Աստղերն անհապաղ հավաքում-պրծնում,

Անտեսանելի իր փեշը լցնում,

Տանում է, ինչպես աղանձը բովից…

Նստել եմ ափին…Եվ ի՞նչ եմ խորհում,

Որպեսզի բեկվի երկինքը ծովում,

Պետք է որ քամին բացակա լինի:

Վերլուծություն՝

Այս բանաստեղծության ասելիքն այն էր, որ ծովը սպասում էր քամուն, բայց քամին բացակա էր։ Կյանքում էլ լինում են այդպիսի բաներ, երբ մենք սպասում ենք ինչ-որ մեկին չիմանալով, որ նա բացակա է, չկա։

Posted in Համո Սահյան, Գրականություն, Uncategorized

Սահյանական օրեր…

ԲԱՑՎՈՂ ՕՐՎԱ ՀԵՏ

Կարծում եմ, այս բանաստեծության մեջ Սահյանը կարողացել է միաժամանակ ցույց տալ, ներկայացնել երեք նկար՝ լուսաբաց, կեսօր, մայրամուտ: Սկզբում նկատեցի այն վաղ օրվա սկիզբը, որ լինում է վաղ գարնան ժամանակ, այնուհետև կեսօրի առույգ շարժը, իսկ վերջում աղջամուղջի թեթև ու լուռ պահը:

ԾԱՂԿՈՒՆՔԻ ՀԵՂԵՂ Է

Այս բանաստեղծություն-նկարի մեջ կարծում եմ վաղ գարուն էր, երբ ամեն ինչ նոր էր կանաչում, որ շունչ էր ստանում բնությունը: Սահյանը նկարագրում էր բոլորին, ովքեր դուրս էին եկել վայելելու գարնան շունչը: Նկարագրում էր հավքերին, սարերին, ձորերին: Նկարագրում էր բնությանը, թե ինչպես է բնությունը սկսում վերածնվել վաղ գարնան շրջանում:

ԿԵՍՕՐ։ ԿԱՆԱՉ-ԿԱՐՄԻՐ ՀՈՎԵՐ

Սահյանը այս բանաստեղծության մեջ կարծես նկարագրեր մի փոքրիկ սարի լանջի վրա գյուղակում կատարվող իրադարձությունները: Թե ինչ են նրանք անում վաղ առավոտյան, միջօրեին, իրիկնաժամին և, թե ինչ լռություն է տիրում գիշերը, որը վերածվում է մենակության: Ինձ ամենից շատ դուր եկավ այս տողը՝ Գիշե՜ր, գիշե՜ր… Մենակություն։ Այս տողը ինձ համար ամենապատկերավորն էր և ես պատկերացրեցի մի լո՜ւռ, աստղայի՜ն գիշեր, որտեղ մենակություն կլինի:

ՔԱՄՈՒ ՀԱՄԲՈՒՅՐԸ

Այս բանաստեղծության պատկերը քամոտ էր: Կարծես, քամի լիներ և աշնան գունավոր տերևները ծառերի վրա խշխշային: Այդ ծառերի մեջ կար մի փոքրի՜կ տերև, որին քամին տանում – բերում էր և հանգիստ չէր տալիս: Ես այս բանաստեղծության մեջ փոքրիկ պայքար տեսա, քամին և փոքրիկ տերևը պայքարում էին: Քամին ուզում էր տեղից շարժել և գցել գետնին փոքրիկ տերևին, սակայն տերևը պայքարում էր և տեղից չէր պոկվում:

ՄԱՆՈՒՇԱԿԱԳՈՒՅՆ ՄՇՈՒՇՆԵՐԻ ՄԵՋ

Այս բանաստեղծության մեջ ես նկատեցի այն պահը, երբ ամպերը մանուշակագույն երանգ են ստանում և օրը մշուշոտ է լինում: Մի փոքր շփոթված պատկեր էր: Մեկ պատկերացնում էր արրտույտների ուրախ սլվլոցը վաղ առավոտյան, մեկ մշուշոտ աղջամուղջ: Այս բանաստեղծություն – պատկերի մեջ ես նկատեցի թեթև թախիծ և մենակություն: Կարծում եմ, Սահյանը թախիծ և մենակություն է զգացել:

Posted in Համո Սահյան, Մայրենի, Uncategorized

Համո Սահյան փաթեթ…

Ապրիլի 18-21

6-րդ դասարան

18.04.2017

Լուսաբաց

Լույսը առավ սարին,
Սարսռում է սարը.
Սարերը վեր թռան:                                                                                                               Հավքն արթնացավ ծառին,
Սարսռում է ծառը.
Ծառերը վեր թռան:
Քարայծն ելավ քարին,
Սարսռում է քարը.
Քարերը վեր թռան…
Եվ ինձ մի պահ թվաց`
Քարերի տակ քնած
Դարերը վեր թռան:

  • Լույսն ու սարը… հավքն ու ծառը… քարայծն ու քարը… շարունակեք:

Անձրևն ու խոտը…Ջրվեժն ու քարը…Սևանն ու բնությունը…

  • Լուսաբացին բնության սարսուռը ի՞նչ կարող է խորհրդանշել:

Բնությունը կարող է փշաքաղվել գետի քչքչոցից, ժայռերի արձագանքից և Սևանի պարզությունից:

  • Քարերի տակ քնած դարերը վեր թռան — պատկերիր այս կտավը:
  • Հ.Սահյանի նման քո լուսաբացի դրվագներից պատմիր — ստեղծագործական աշխատանք:

<<Լուսաբաց>>

19.04.2017

Ջրի պես

Կռիվ տայի անդադար
Ու փրփրեի ջրի պես:
Թափառեի քարե-քար,
Քար փշրեի ջրի պես:
Լվանայի քեզ, աշխարհ,
Ու մաքրեի ջրի պես:
Քչքչայի սարն ի վար,
Մարգ ջրեի ջրի պես:
Միայն ջրելու համար
Վիզ ծռեի ջրի պես:
Շողեր, շողեր հագնեի,
Ցող ցրեի ջրի պես:
Թող գեթ մի օր ապրեի,
Բայց ապրեի ջրի պես:

  • Անձնավորման միջոցով հեղինակը ջրին ի՞նչ մարդկային հատկանիշներ է տվել: Որո՞նց հետ ես համաձայն, որոնց հետ՝ ոչ. հիմնավորիր:

Հեղինակը ջրին սարքել էր մարդ, ով օգնում էր բոլորին: Նա օգնում էր ջրում ծառերը, մարգեր…Ես համաձայն եմ բոլոր հատկանիշների հետ, որով հեղինակը անձնավորեց ջրին, քանի որ ջուրն իրոք օգնում է մարդկանց շատ հարցերում:

  • Առանձնացրու մի երկտող՝ որպես վերնագիր, և ստեղծագործիր:

Լվանայի քեզ աշխարհ ու մաքրեի ջրի պես…

 

20.04.2017

ԱՄՊՐՈՊԻՑ ՀԵՏՈ

Ամպրոպից հետո
Երկինքն ավելի կապույտ է լինում,
Խոտերն ավելի կանաչ են լինում
Ամպրոպից հետո։
Ամպրոպից հետո
Ճերմակ շուշանը ավելի ճերմակ,
Կակաչն ավելի կարմիր է լինում
Եվ մեղրածաղիկն՝ ավելի դեղին։
Ամպրոպից հետո
Սարերն ավելի բարձր են երևում,
Խոր են երևում ձորերն ավելի,
Եվ տափաստաններն՝ ավելի արձակ։
Ծառերն ավելի խոնարհ են լինում
Ամպրոպից հետո,
Եվ հավքերը մեր գլխավերևում
Իրար կանչում են ավելի սրտով.
Ամպրոպից հետո
Բարի է լինում արևն ավելի,
Եվ մենք ավելի սիրով ենք իրար
Բարի լույս ասում։
Ամպրոպից հետո աշխարհը և դու
Հասկանալի եք լինում ավելի…

  • Այս գունավոր խճանկարից առանձնացրու այն կտորը, որն ամենապարզն ես տեսնում. նկարագրիր այն քո զգացողությամբ:

Ամպրոպից հետո
Սարերն ավելի բարձր են երևում,
Խոր են երևում ձորերն ավելի,
Եվ տափաստաններն՝ ավելի արձակ։

Ինձ համար այս կտորը ամենապարզ կտորն է, քանի որ սարերը, ձորերը տափաստանները ամենապարզն են լինում ամպրոպից հետո:

  • Կարո՞ղ ես բացատրել՝ ի՞նչ ազդեցություն ունի Ամպրոպը Բնության վրա, ինչու՞ է Բնությունը փոխվում նրա պատճառով:

Ամպրոպը ուշքի է բերում բնությանը: Թարմացնում է և ամեն ինչ բնության մեջ փոխվում է, թարմանում, պարզանում:

  • Մարդու կյանքում ի՞նչը կարող է դառնալ Ամպրոպ. հիմնավորիր ասածդ:

Մարդու կյանքում կարող է ամպրոպ դառնալ մեծ հարվածը, մեծ ցավը, քանի որ դա նրան ուշքի կբերի, կթարմացնի և մարդ կսկսի ավելի սառը դատել:

  • Ես՝ ամպրոպից հետո… — ստեղծագործական աշխատանք:

Ես՝ ամպրոպից հետո…

 

21.04.2017

ԱՅՍ ԻՄ ՀՐԱՇՔ ԱՇԽԱՐՀՆ Է

Այս իմ հրաշք աշխարհն է, ուր
Գլխիվայր են ծառերն աճում,
Եվ ջրվեժներն ալեփրփուր
Դեպի երկինք են շառաչում։

Սարը սարից ամպ է խլում,
Ջուր է խմում ձորը ձորից,
Երկնքի մեջ արտ է ծլում,
Ու երկինք է բուսնում հողից…

Այս իմ հրաշք աշխարհն է, ուր
Շողքը տեր է, շվաքը՝ հյուր։

  • Առանձնացրու քեզ դուր եկած թարս պատկերը, շարունակիր այն նկարել…

Ինձ շատ դուր եկավ այս թարս պատկերը.

Այս իմ հրաշք աշխարհն է, ուր
Շողքը տեր է, շվաքը՝ հյուր։

  • Իմ աշխարհի տերն ու հյուրը … — ստեղծագործական աշխատանք

Իմ աշխարհի տերն ու հյուրը…

 

22.04-24.04.2017

Ֆիլմեր Համո Սահյանի մասին.

Համո Սահյան. քարափներից երկինք

Համո Սահյան. ԻՆՁ ԿՀԻՇԵՆ ԱՄԵՆ ԱՆԳԱՄ ՕՐԸ ԲԱՑՎԵԼԻՍ…

ՀԱՄՈ ՍԱՀՅԱՆ — ՀԱՅԱԴԱՐԱՆ — Թատրոն 32

Hamo Sahyan — այստեղ հատկապես կտեսնեք այն աշխարհը, ուր պիտի գնանք…

Մեր մեծերը — Համո Սահյան

 

Ես ֆիլմից իրոք շատ մեծ բավականություն ստացա իզուր չէ, որ ես շատ եմ սիրում Համո Սահյանի բանաստեղծությունները և իր ծննդավայրը: Անկեղծ եմ ասում ես չեմ կարող բառերով նկարագրել, թե ինչքան գեղեցիկ էր նրա ծննդավայրը՝ Լորը: Համո Սահյանը ինչպես միշտ շատ խոհուն էր, մտքերով լի, արտահայտում էր իր զգացմունքները բանաստեղծության տողերով: Այնքան գեղեցիկ էր Լորը: Միգուցէ, եթե ես այնտեղ ծնված լինեի ես էլ բանաստեղծ դառնայի: Լորի բնությունը ստիպում է, ճնշում է քեզ, որ պատմես, գրես ամեն զգացածդ, ամեն հիացմունքդ: Ես բոլորիդ խորհուրդ եմ տալիս, որ նայեք ֆիլմը և անպայման, անխնդիր այցելեք Լոր:

Posted in Համո Սահյան, Uncategorized

Համո Սահյան.Ամեն Առավոտ.

aravotԱմեն առավոտ

Ամեն առավոտ հուշերս նորից
Ինձ տանում են այն զմրուխտե հեռուն,
Ուր իմ մանկության ոտնատեղերից
Անձրևաջուր է խմում եղջերուն։

Ինձ այն ծաղկաբույր լեռներն են տանում
Այն բարձունքներն են ինձ տանում կրկին,
Ուր մարդն ամպերին վերից է նայում,
Վերից է նայում արծվի ճախրանքին։

Եվ այն տնակն են տանում ինձ դարձյալ,
Որոտանի մոր, բարդու շվաքում,
Որտեղ հանգչում է մի համեստ անցյալ,
Եվ մի փառավոր գալիք է ծաղկում։

Այն նվիրական տնակն են տանում,
Որ հետո այսքան, այսքան մեծացավ,
Ինձ համար աշխարհ դարձավ աշխարհում,
Եվ անեզրական հայրենիք դարձավ։

Posted in Համո Սահյան, Uncategorized

Օրը Մթնեց.Բանաստեղծություն.

Համո Սահյան

Օրը Մթնեց

Օրը մթնեց, ժամն է արդեն
Իրիկնահացի,
Տխրությունս կամաց-կամաց
Փոխվում է լացի:
Իջնում էին խոհուն, խոնարհ
Դեզերի ուսին
Մի կաթնահունց երկնակամար,
Մի ծերատ լուսին…
Մեկը մեկից ամաչելով,
Եվ զուսպ, և հավաք,
Նստում էին մերոնք կարգով՝
Կրտսեր ու ավագ:
Նստում էին և սպասում,
Մինչև պապը գար,
Մինչև բակում Ծաղիկ եզան
Զանգը ծլնգար:
Պապը գալիս, սուփրի գլխին
Նստում էր շուքով,
Եվ լցվում էր տունը դաշտի
Բույր ու շշուկով…
Ու երբ տատս ձեռքն էր առնում
Շերեփը իր հին,
Գդալները բնազդաբար
Աղմկում էին:
Թանապուրի տաք գոլորշին
Գերանին առնում,
Եվ սյունն ի վար գլոր-գլոր
Ուլունք էր դառնում:
Վայելում էր տաք թանապուր,
Լավաշ ու սամիթ
Աշխատավոր մի գերդաստան՝
Պարզ ու միամիտ:
Հիմա այդ մեծ գերդաստանից
Ոչ մեկը չկա…
Ես եմ մնում լոկ իբրև հուշ
Եվ իբրև վկա:
Օրը մթնեց, ժամն է արդեն
Իրիկնահացի,
Տխրությունս կամաց-կամաց
Փոխվում է լացի:

Առաջադրաքներ.

  1. Բանաստեղծություններ փաթեթից հասկանալով կարդալ «Օրը մթնեց» բանաստեղծությունը:
  2. Համառոտ շարադրիր այն;

Օրը մթնեց ժամանկն է իրիկնահացի:Բոլորը կարգով նստել են կրտսեր և ավագ:Սպասում են պապին, որ գար: Պապը գալիս էր և նստում շուքով:Բակի բույրը տարածվում էր:Հանում էր տատը իր հին շերեփը բնազդաբար աղմկում էին գդալները:Թանապուրի տաք գոլորշին
Գերանին էր առնում:Վայելում էին բոլորը թանապուրը լավաշով և սամիթով:Աշխատավոր մի գերդաստան էր պարզ ու միմաիտ:Հիմա ես եմ մանցել  այդ գերդաստանից:Օրը մթնեց, արդեն ժամանկն է իրիկնահացի…

3. Փոխիր վերնագիրը՝ պատճառաբանելով:

ՙ<<Պարզ ու միամիտ Գերդաստանը՚>>

Ես փոխեցի վերնագիրը այսպես, որովհետև այս բանաստեղծությունը մի պարզ ու միմաիտ գերդաստանի մասին էր:

4. Բացատրիր կաթնահունց, գերդաստան բառերը:

Կաթնահունց-Կաթով հունցած խմորեղեն, կաթնահաց

Գերդաստան-Արյոնակից ազգականների ամբողջությունը, տոհմ

5.Կարդալիս ի՞նչ բանաստեղծություններ հիշեցրեց. համեմատիր:

Ինձ հիշեցրեց ՙ<<Հորթը>> և  <<Պատրանք>> բանաստեղծությունները, որովհետև Պատրանք և Հորթ բանաստեղծություններում էլի հիշում են ինչ-որ բան:Հորթը բանաստեղծության մեջ հիշում է իր մանկությունը, իսկ այս բանաստեղծության մեջ էլի հիշում է, բայց իր գերդաստանը:Պատրանք Բանաստեղսծությունում հիշում է իր եղբորը և շանը, իսկ այս բանաստեղծությունում հիշում է իր գերդաստանին:

Posted in Համո Սահյան, Uncategorized

Անունդ Տալիս.Բանաստեղծություն.

Անունդ Տալիս

Հայաստա՛ն, անունդ տալիս,

Ժայռի մեջ մի տուն եմ հիշում,

Ալևոր կամուրջի հոնքին

Ծիծառի մի բույն եմ հիշում,

Թեքված մի մատուռ եմ հիշում

Եվ բերդի տեղահան մի դուռ,

Ավերակ տաճարի մի վեմ

Եվ բեկված մի սյուն եմ հիշում:

Հիշում եմ լքված մի թոնիր՝

Բերանին՝ մամռոտած մի խուփ,

Մամռոտած որմի խոռոչում՝

Մասրենու վարսաթափ մի թուփ,

Աշխարհի քարերին մաշված,

Աշխարհից խռոված մի ցուպ.

Եվ հեռվում ինչ-որ ուշացած

Ձիերի դոփյուն եմ հիշում:

Արևոտ մի սար եմ հիշում,

Ճակատին՝ձյունի պատառիկ,

Սարն ի վար մի բարակ առու՝

Շուրթերին՝հայրեն ու տաղիկ:

Ցորենի կանաչ արտի մեջ,

Առվույտի կապույտ մի ծաղիկ,

Եվ արտի եգրին՝ մենավոր

Մի բարդու շրշյուն եմ հիշում:

Առաջադրանքներ.

1.վեմ- Ապառաժ, ժայռ, քարաժայռ, պարեխ

որմ-պատ

ցուպ-ձեռնափայտ

2.Ալևոր կամուրջի հոնքին

Ծիծառի մի բույն եմ հիշում.

Ըստ բանաստեղծության Հայաստանը հին է:

3. Լքված Թոնիր-Թոնիր, որը չեն օգտագործում

Մամռոտած խուփ-մամուռով ծածկված մի կափարիչ

Մամռոտած որմ-մամուռով պատված պատ

Խոռոչում մասրենու վարսաթափ թուփ-Խոռոչում մասրենու թուփ,որը էլ չեն խնամում և այն անխնամ է մնացել

Աշխարհի քարերին մաշված,Աշխարհից խռոված  ցուպ-Ձեռնափայտ, որը շատ է օգտագործվել և մաշվել է.

4.Այս բանաստեղծության մեջ արտահայտում է իր հիշողությունը, թե նա ինչ է հիշում հին Հյաստանից:

5. Ըստ բանաստեղծության Հայաստանը հին էր, գեղեցիկ, լքված և հիշողություններով լի:

Posted in Համո Սահյան, Uncategorized

Հասատան Ասելիս.Բանաստեղծություն.

hayastanՀայաստան ասելիս այտերս այրվում են
Հայաստան ասելիս ծնկներս ծալվում են
Չգիտեմ ինչու է այսպես

Հայաստան ասելիս շրթունքս ճագում է
Հայաստան ասելիս հասակս ծաղկում է
Չգիտեմ ինչու է այսպես

Հայաստան ասելիս աչքերս լցվում են
Հայաստան ասելիս թևերս բացվում են
Չգիտեմ ինչու է այդպես

Հայաստան ասելիս աշխարհն իմ տունն է
Հայաստան ասելիս էլ մահն ու՞մ շունն է

Կլինեմ, կմնամ այսպես

Posted in Համո Սահյան, Uncategorized

Բանաստեղծություն.Հորթը

hwrtՀորթը

Օրը թեքվում է դեպի մայրամուտ,

Հովերն են խաղում ձորալանջն ի վար,

Երկարում են խիտ ստվերներն անփույթ

Եվ կամաց-կամաց խառնվում իրար:

Մի հորթ է նստել թեք ձորալանջին,

Թփերում կորած կածանի վրա,

Կարծես քանդակված մի տերև լինի

Մոր լեզվի հետքը ճակատին նրա:

Խոնավ սև ահողն իր խոնավ դնչին,

Թփի տակ նստել, որոճում է լուռ…

Մասրենու մի ոստ կպել է պոչին

Եվ թվում է, թե էլ չի պոկվելու:

Ականջի մեկը կախել է մի քիչ,

Իսկ մեկով ինչ-որ ձայներ է որսում,

Կախ ականջի տակ, կիսախուփ աչքից

Արցունքի բարակ առուն է հոսում

Կանաչ փրփուր է կաթում շրթունքից,

Եվ կանաչել է լեզուն բերանում…

Իսկ աչքից բխած առվի ակունքին

Մի ճանճ է իջել ու չի հեռանում:

Մորթն է թրթռում, երբ ճոճվող թփի

Տերևը  հանկարծ քսվում է նրան,

Եվ թրթռում է մորթի հետ նրբին՝

Ծաղկած մասրենու ստվերը վրան…

Հորովելներ են ոլորվում դաշտին,

Սարերի վրա գառներ են մայում…

Մանկության աչքեր, դուք եք այդ հորթին

Մասրենիների արանքից  նայում: