Posted in Էկոլոգիա, Uncategorized

Փոթորիկների և ցունամիների հետևանքով առաջացած խոշոր աղետներ

  1. ԿԱՏՐԻՆԱ ՓՈԹՈՐԻԿ

«Կատրինա» փոթորիկը ամենաավերիչ փոթորիկն է եղել Միացյալ Նահանգների պատմության մեջ։ Տեղի է ունեցել 2005 թվականի օգոստոսի վերջին։ Ամենածանր վնասը հասցվել է Նոր Օռլեանին Լուիզիանայում, որտեղ ջրի տակ է հայտնվել քաղաքի տարածքի շուրջ 80 %-ը։ Աղետի արդյունքում զոհվել է 1836 մարդ, իսկ տնտեսական վնասը կազմել է $125 մլրդ։

Փոթորկի՝ Մեքսիկական ծոցին մոտենալու ժամանակ տարհանվել են նավթային կայանների անձնակազմները։ Միսիսիպիի ու Ֆլորիդայի ռազմական բազաներից տարհանվել են ինքնաթիռները, երկու նավ հեռացել են նավահանգստից։ Կիրակի օրը՝ 2005 թվականի օգոստոսի 28-ին, Նոր Օռլեանի քաղաքապետը հայտարարել է պարտադիր տարհանում։ Մարդկանց զանգվածային տարհանման պատճառով ավտոմայրուղիներում ձևավորվել են մեծ խցանումներ։ Քաղաքից ու նրա ծայրամասերից հեռացել է ավելի քան մեկ միլիոն մարդ, որ կազմել է տեղի բնակչության շուրջ 80 %-ը։ Խանութների ու բենզալցակայանների դիմաց առաջացել են երկար հերթեր։ Փախստականները փորձել են հավաքել ջրի, պարենամթերքի ու բենզինի պաշար։

Սակայն ոչ բոլոր բնակիչներն են ի վիճակի եղել տարհանվել։ Տասնյակ հազարավոր քաղաքացիներ ապրել են ծայրահեղ աղքատության պայմաններում և չեն ունեցել նյութական միջոցներ ճանապարհածախսի և հյուրանոցի համար։ Հասարակական տրանսպորտը դադարեցրել է աշխատանքը, և առանց սեփական ավտոմեքենայի քաղաքից հեռանալը չափազանց դժվար էր։ Նոր Օռլեանում մնացել է շուրջ 150 հազար մարդ, որոնց մեծ մասը եղել են աղքատ թաղամասերի բնակիչներ։ Օգոստոսի 28-ին քաղաքային իշխանությունները քաղաքում մնացածներին որպես ապաստարան առաջարկել են «Սուպերդոում» փակ մարզադաշտը։ «Սուպերդոում» մարզադաշտում ապաստանել է շուրջ 30 հազար մարդ։

Օգոստոսի 29-ի վաղ առավոտյան Նոր Օռլեանը պաշտպանող ամբարտակները ճեղքվել են մի քանի տեղում։ Սկսվել է քաղաքի ու նրա շրջակայքի հեղեղումը։ «Սուպերդոումի» տանիքը վնասվել է ուժեղ քամուց։ Հեղեղված շրջանների բնակիչներին փրկել են նավակների ու ուղղաթիռների օգնությամբ։

800 հազար մարդ մնացել է առանց էլեկտրաէներգիայի ու հեռախոսային կապի։ Ըստ պաշտոնական տվյալների՝ զոհերի քանակը կազմել է 1407 մարդ, ըստ ավելի ուշ տվյալների՝ 1600, նրանցից ավելի քան 720-ը՝ Նոր Օռլեանում, դրանից բացի՝ 2005 թվականի դեկտեմբերի տվյալներով՝ 47 մարդ համարվել է անհետ կորած։ Փրկարարական գործողությունների իրականացման ընթացքում (2005 թվականի սեպտեմբեր) ենթադրություններ են արվել մի քանի հազար կամ տասնյակ հազարավոր զոհերի մասին, սակայն դրանք չեն հաստատվել։

Ջրի տակ անցած Նոր Օռելանը

2. ՀՆԴԿԱԿԱՆ ՕՎԿԻԱՆՈՍԻ 2004 Թ. ՑՈՒՆԱՄԻ

7ad4179402e900acb67727c968c130f1 960x586 - Մարդկության պատմության 10 ամենամեծ բնական աղետները

2003 թվականի եվրոպական շոգին գրեթե զուգահեռ Հնդկական օվկիանոսում ցունամի է տեղի ունեցել: 2004 թվականի դեկտեմբերի 26-ի մահացու ալիքը Հնդկական օվկիանոսի պատմության մեջ ամենախոշոր երկրաշարժի հետևանքն էր։ Նրա ուժգնությունը Ռիխտերի սանդղակով կազմել է 9 բալ, ինչի արդյունքում առաջացել է ցունամի, որի բարձրությունը ափամերձ գոտում կազմել է 15 մ, իսկ ցողման գոտում՝ 30 մ։ Երկրաշարժից 1.5 ժամ անց ցունամին հասել է Թաիլանդի ափեր, 2 ժամ անց՝ Շրի Լանկա և Հնդկաստան, և խլել 250.000 մարդու կյանք։ Որոշ վայրերում հաղորդվում էր, որ ալիքների ափին հարվածելիս ալիքները հասել էին 30 ֆուտ (9 մետր) կամ ավելի:

Ինդոնեզիայի պաշտոնյաները գնահատել են, որ միայն այնտեղ զոհվածների թիվն, ի վերջո, գերազանցել է 200,000-ը, մասնավորապես Սումատրայի հյուսիսում գտնվող Աչեհ նահանգում: Հաղորդվում է, որ Շրի Լանկայում և Հնդկաստանում տասնյակ հազարավոր մարդիկ մահացել կամ անհայտ կորել են, նրանց մեծ մասը Հնդկաստանի Անդաման և Նիկոբար կղզիների տարածքից են: Մալդիվյան կղզու ցածրադիր երկիրը հաղորդել է ավելի քան հարյուր զոհի և հսկայական տնտեսական վնասի մասին: Հաղորդվում է, որ տարածաշրջանում հանգստացող մի քանի հազար ոչ ասիացի զբոսաշրջիկներ նույնպես մահացել կամ անհայտ կորել են: Սննդամթերքի, մաքուր ջրի և բուժօգնության պակասը, զուգորդված հսկայական առաջադրանքը, որին բախվում էին օգնության աշխատակիցները, որոնք փորձում էին մատակարարումներ հասցնել որոշ հեռավոր տարածքներ, որտեղ ճանապարհները ավերվել էին կամ այնտեղ մոլեգնում էր քաղաքացիական պատերազմը, ընդլայնեց զոհերի ցուցակը: Երկարաժամկետ շրջակա միջավայրի վնասը նույնպես մեծ էր. Գյուղերը, զբոսաշրջային հանգստավայրերը, գյուղատնտեսական նշանակության հողերը և ձկնորսական տարածքները քանդեցին կամ լցվեցին բեկորներով, մարմիններով և բույսերի սպանությամբ:

3. ԲՀՈԼԱ ՑԻԿԼՈՆ. 1970 ԹՎԱԿԱՆ

Uragan Jendrju - Մարդկության պատմության 10 ամենամեծ բնական աղետները

Բհոլա արևադարձային ցիկլոնը 20-րդ դարի ամենավատ բնական աղետներից մեկն է։ 1970 թվականի նոյեմբերի 13-ին 15 մ բարձրությամբ ալիքը հարվածել է Արևելյան Պակիստանի կղզիներին և ափերին՝ քշելով ամբողջ բնակավայրերն ու գյուղատնտեսական հողերը: Կարճ ժամանակում մահացել է 500.000 մարդ: Աղետը քաղաքական հետևանքներ է ունեցել. անկարգություններ եղան, որոնց մասնակիցները մեղադրում էին Պակիստանի կառավարությանն անգործության և հետևանքների դանդաղ վերացման մեջ։ Արևելյան Պակիստանի և կենտրոնական կառավարության միջև քաղաքացիական պատերազմ է սկսել, որի արդյունքում հռչակվել է Բանգլադեշի անկախությունը։

Ամենահայտնի բարեգործական միջոցառումներից մեկը Ջորջ Հարիսոնի կազմակերպած համերգն էր. հրավիրելով բազմաթիվ հայտնի կատարողների՝ նա մեկ օրում հավաքել է քառորդ միլիոն դոլար:

4. ՄԵԾ ՓՈԹՈՐԻԿ. 1780 թվական 

Մեծ փոթորիկը կամ San Calixto II փոթորիկը մարդկության պատմության մեջ ամենահզոր և մահաբեր արևադարձային ցիկլոնն է: Այն ծագել է 1780 թվականի հոկտեմբերի սկզբին Կաբո Վերդե կղզիների շրջանում և մոլեգնել մեկ շաբաթ շարունակ: Հոկտեմբերի 10-ին, ժամում 320 կիլոմետր արագությամբ, San Calixto II-ը հարվածել է Բարբադոսին, Մարտինիկային (Փոքր Անթիլյան կղզեխմբի մի կղզյակ), Սենթ Լուչիային (Արևելյան Կարիբյան կղզի) և Սենթ Եվստատիուսին՝ թողնելով հազարավոր մահացածներ ամենուր: Տուժել են Դոմինիկա, Գվադելուպե, Անտիգուա և Սենթ Քիթս կղզիները։ Մեծ փոթորիկն ավերել է ամեն բան՝ սկսած տներից մինչև նավեր. ծանր թնդանոթները լուցկու պես թռչում էին օդում։ Մարդկային զոհերի առումով San Calixto II փոթորիկի բռնկման ժամանակ ընդհանուր առմամբ զոհվել է 27.000 մարդ։

Սան Կալիստոն մոլեգնում էր Նյուֆաունդլենդից մինչև Բարբադոս, շրջում էր Հաիթիի վրայով, առանց ջանքերի օվկիանոս քշում բոլոր շենքերի 95%-ը: Ականատեսները պնդում են, որ քամին, որը հասել է մինչև 350 կմ/ժ արագության, պոկել է ծառերի բների կեղևը՝ նախքան դրանք տապալելը։ 7-8 մետր բարձրությամբ ալիքը, որը բարձրացրել է փոթորիկը, ավարտեց Սան Կալիստոյի աշխատանքը՝ ոչնչացնելով մնացած ամեն ինչ, որ խնայեց թայֆունը։
Ծովը բարձրացած փոթորիկը խորտակեց բազմաթիվ նավեր ինչպես նավահանգիստներում, այնպես էլ ափից հեռու:

5. ՍՈՒՊԵՐ ԹԱՅՖՈՒՆ ՅՈԼԱՆԴԱ (Հայյան)

2013 թվականի նոյեմբերի 8-ին սուպերթայֆունը, որն իր հետ տանում էր 315 կմ/ժ արագությամբ քամիներ (որոշ պոռթկումները՝ մինչև 379 կմ/ժ), բարձրացրեց մինչև 5 մետր բարձրությամբ ալիքներ, որոնք հարվածեցին Ֆիլիպիններին։ Ըստ ՄԱԿ-ի տվյալների՝ թայֆունից տուժել է ավելի քան 11 միլիոն մարդ, հիմնականում՝ Ֆիլիպինների և Վիետնամի բնակիչներ։

Աղբյուրներ՝ https://hy.wikipedia.org/wiki/%D4%BF%D5%A1%D5%BF%D6%80%D5%AB%D5%B6%D5%A1_(%D6%83%D5%B8%D5%A9%D5%B8%D6%80%D5%AB%D5%AF)

https://hy.gov-civ-guarda.pt/timurid-dynasty

https://www.vnews.am/index.php/vnewslife/post/mardkvouthyan-patmvouthyan-10-amenamets-bnakan-aghetnery

https://podarilove.ru/hy/samyi-razrushitelnyi-veter-samyi-silnyi-uragan-v/

Posted in Էկոլոգիա

Աղետներ. մաս 2

Չեռնոբիլի ատոմակայանի պայթյունը

1986 թվականի ապրիլի 26-ին, ժամը 01:23:47-ին, Չեռնոբիլի ԱԷԿ-ի 4-րդ էներգաբլոկում պայթյուն է տեղի ունեցել, որը ամբողջությամբ ավերել է ռեակտորը։ Էներգաբլոկի շինությունը մասնակի փլուզվել է, որի ընթացքում երկու մարդ է մահացել։ Տարբեր աշխատասենյակում և տանիքի վրա հրդեհ է բռնկվել։ Արդյունքում ակտիվ զոնայի մնացորդները բարձր ջերմաստիճանից հալվել են, հալեցված մետաղի, ավազի, բետոնի և վառելիքի մասնիկների խառնուրդը տարածվել է ռեակտորի տակ գտնվող շինություններով։

Չեռնոբիլի ատոմակայանի վթարի պատճառով շրջակա միջավայր արտանետվել են մեծ քանակությամբ ռադիոակտիվ նյութեր, որի պատճառով էլ այժմ քաղաքը կարելի է ասել բնակեցված չէ, այն մինչ օրս չի վերականգնվել:

Ռեակտորի այրումից առաջացած ամպը օդի մեջ տարածել է բազմաթիվ ռադիոակտիվ նյութեր, և առաջին հերթին յոդի և ցեզիումի ռադիոնուկլիդներ, մեծամասնությամբ Եվրոպայի տարածքում։ Ամենամեծ քանակությամբ ռադիոակտիվ տեղումներ դիտվել են Խորհրդային Միության տարածքում, որը գտնվում էր ռեակտորի մոտակայքում։ Այժմ դրանք պատկանում են Բելառուսի Հանրապետության, Ռուսաստանի Դաշնության և Ուկրաինայի տարածքներին։

Չեռնոբիլի վթարը մարդկության պատմության մեջ մտավ որպես միջուկային խոշորագույն աղետներից մեկը՝ ԽՍՀՄ-ի համար դառնալով մեծ հասարակա-քաղաքական նշանակության իրադարձություն։ Այս ամենը որոշակի հետք է թողել վթարի պատճառների հետաքննության ընթացքի վրա։ Ժամանակի ընթացքում վթարի հանգամանքների և փաստերի վերարտադրումը փոխվել է, և մինչ այժմ որևէ կոնսենսուսի չեն հասել։

Ի սկզբանե ասվել է, որ երկու պրակտիկանտներ են աշխատել լաբարատորիայում և իրարից անկախ են աշխատել, այդ պատճառով էլ տեղի ունեցել պայթյունը, կա վարկած, որ այս ամենը քաղաքական բնույթ է կրում և կազմակերպվել է հատուկ մարդկանց կողմից: Իրականում շատ դժվար է այժմ հստակ բնորոշում տալ, բայց ես էլ կարծում եմ, որ հնարավոր չէ երկու պրակտիկանտների միայնակ թողնեին աշխատելու, այն դեպքում, երբ ատոմակայանը շատ կարևոր և միևնույն ժամանակ վտանգավոր տեղանք է, այնտեղ ամեն ինչ պետք է լինի հաշվարկված, կարգավորված, որպեսզի այսպիսի աղետներ չլինեն:

Posted in Էկոլոգիա

Աղետներ. մաս 1

1‌. Ի՞նչ է աղետը, որքանով է մարդու ներգործությունը մեծ աղետների առաջացման մեջ։

Աղետը երևույթ է, որը շատ մեծ վնասներ է հասցնում մարդկությանը՝ բերելով բնապահպանական և տնտեսական շատ խնդիրների։ Աղետները լինում են տեխնածին և բնածին, ի տարբերություն բնածինի տեխնածին աղետների առաջացման մեջ մարդու ներգործությունը մեծ է այնքանով, որ դա հենց նրա պատճառով է տեղի ունենում։

‌2. Բերել մեկ խոշոր տեխնածին և բնածին աղետի օրինակ (նկարագրել այն, նշել էկոլոգիական հետևանքները):

Բնածին աղետներից կառանձնացնեմ ջրհեղեղը, իսկ տեխնածիններից՝ պատերազմը։ Երկուսն էլ կարող են բերել շատ վատ հետևանքների։ Պատերազմը էկոլոգիապես վնասում է նրանով, որ բացի մարդկային կորուստներից նաև տուժում է բնությունը, փչանում է, աղտոտված օդով լցվում։ Ջրհեղեղի պատճառով էլ ցամաքային տարածքները ծածկվում են, մարդիկ են զոհվում, բացի այդ ջրային կենդանիներն են տուժում այդ պատճառով, քանի որ մեծ ջրհեղեղը նրանց բերում և ափն է նետում։

3. Կարելի՞ է արդյոք կանխել աղետները, կամ գոնե թե դրանց վատ հետևանքները: Բերել հիմնավոր փաստարկներ:

Բնածին աղետները ցավոք սրտի կանխել չի կարելի, քանի որ դա մարդուց կախված չէ, այդ դեպքում կարելի է հնարավորինս կանխել զոհերի թիվը կրթված և տեղեկացված լինելու դեպքում։ Իսկ տեխնածին աղետները կարող են կանխվել, եթե մարդիկ սկսեն գնահատել մարդկային կյանքը և զերծ մնան պատերազմներից, ավտոմեքենա վարելուց հնարավորինս զգույշ լինեն, դա լիովին ապահովել չենք կարող, բայց հնարավորինս չափ կարող ենք պահպանել զգուշություն և զերծ մնալ այդ տեսակի աղետներից։

Posted in Էկոլոգիա

Ժողովրդագրական հիմնախնդիրն աշխարհում և ուրբանիզացիա

Ժողովրդագրական հիմնախնդրի էությունը առաջին հերթին կապված է բնակչության աճի բարձր տեմպերի հետ, որոնք հանգեցնում են նրանց՝ պարենով, բնակարանով, աշխատանքով, կրթությամբ ապահովելու խնդիրներով, մեծանում է բնակչության խտությունը հատկապես խոշոր քաղաքներում, ավելանում է բնական միջավայրի նկատմամբ ճնշումը, աճում են հիվանդություննների քանակը և այլն։

Ներկայումս աշխարհի բնակչությունը արագորեն աճում է։ Եթե նախկինում բնության նկատմամբ մեծ կախվածության պատճառով աշխարհի բնակչությունը դանդաղորեն էր աճում, ապա այժմ կապված առողջապահության զարգացման հետ մեծացել է մարդկանց կյանքի միջին տևողությունը։ Եթե մեր թվարկության սկզբին աշխարհի բնակչությունը կազմում էր մոտ 250 միլիոն մարդ, ապա 2000 թվականին այն հասավ 6 միլիարդի, իսկ այժմ այն կազմում է ավելի քան 7 միլիարդ մարդ։

Մինչև 2025 թվականի ժողովրդագրական կանխատեսումը հասցրել է արդեն մի քանի անգամ փոփոխվել։ 1990-ական թվականներին ՄԱԿ-ի փորձագետները գտնում էին, որ աշխարհի բնակչությունը 2010 թվականին կհասնի 7,2 միլիարդի, 2020-ին՝ 8 միլիարդ, իսկ 2025-ին՝ 8,5 միլիարդի։ Այս տվյալները հնչել են Ռիո դե Ժանեյրոյի վեհաժողովում։ Սակայն կապված բնակչության աճի տեմպերի էական փոփոխության հետ 2025 թվականին զարգացած երկրներում սպասվում է բնակչության 20-30 միլիոն աճ, որի արդյունքում բնակչությունը կկազմի 102 միլիարդ մարդ: Ըստ խոշոր տարածաջրջանների՝ բնակչության տեղաբաշխումը կունենա հետևյալ պատկերը. Ասիա՝ 5,2 միլիարդ, Աֆրիկա՝ 1,8 միլիարդ, Լատինական Ամերիկա՝ 770 միլիոն, Եվրոպա՝ մոտ 650 միլիոն, Հյուսիսային Ամերիկա՝ 450 միլիոն և Ավստրալիա ու Օվկիանիա՝ 45 միլիոն մարդ։

Ժողովրդագրական քաղաքականությունը հիմնականում տարվում է երեք ուղղություններով՝ տնտեսական, վարչաիրավական և դաստիարակչական ու քարոզչական։ Այս առումով կիրառվում են բազմաթիվ միջոցներ, ինչպես օրինակ տարբեր նպաստներ, զեղչեր, արտոնություններ, օրենսդրական ակտեր (ամուսնական տարիքի, ամուսնալուծությունների, հղիության ընդհատման, հակաբեղմնավորիչների օգտագործման, աշխատող կանանց աշխատանաքային ռեժիմի իրավական կարգավորումներ և այլն), ժողովրդավարական վարքի նորմերի ձևավորում, ընտանիքի պլանավորման քաղաքականություն, սեռական դաստիարակություն, կրթություն և այլն։

Հիմք ընդունելով այն, որ ծնելիության մակարդակը սերտորեն կապված է երկրի տնտեսական զարգացման հետ՝ կարևոր լուծման ուղի է համարվում նաև պետության տնտեսական զարգացմանը նպաստող միջոցառումների իրականացումը։ Սա համարվում է հիմախնդրի լուծման ինտենսիվ ուղի, որին հասնելը բավական մեծ միջոցներ և ջանքեր է պահանջում։

Համաշխարհային ժողովրդագրական հիմնախնդիրը փոխադարձ կապի մեջ է պարենային, ուրբանացման, բնապահպանական, էներգետիկական, հումքային և այլ հիմնախնդիրների հետ։ Չնայած, որ զարգացած երկրների բնակչությունը կազմում է բնակչության ընդամենը 1/4-րդ մասը, սակայն այն սպառում է համաշխարհային էներգիայի, մետաղների, փայտանյութի 80%-ը, սննդամթերքի 35%-ը, և միևնույն ժամանակ տալիս է պինդ թափոնների շուրջ 75%-ը։

Ուրբանիզացիա

Ուրբանիզացումը մեծ ազդեցություն է թողնում տարբեր սոցիալ-տնտեսական ֆորմացիաների ու պետությունների զարգացման վրա, հենց քաղաքների աճի հետ են կապված քաղաքակրթության հիմնական նվաճումները։ Ուրբանիզացման, քաղաքների զարգացումը պայմանավորված են նյութական ու հոգևոր գործունեության զանազան ձևերի ու տեսակների համակենտրոնացման ու ինտեգրացման օբյեկտիվ անհրաժեշտությամբ, արտադրության, գիտության ու մշակույթի տարբեր ոլորտների միջև կապերի ուժեղացմամբ, որն իր հերթին բարձրացնում է սոցիալական պրոցեսների ինտենսիվությունը։ Այդ պրոցեսներն առավել արդյունավետ են ընթանում խոշոր քաղաքներում, ուր առավել արգասաբեր է գիտատեխնիկական, սոցիալ-քաղաքական, տնտեսական գործոնների, մշակութային ավանդույթների, բնակչության տարբեր խավերի փոխադարձ շփումն ու ներգործությունը։ Ուրբանիզացումը նկատվում է առավելապես քաղաքներում բնակչության համակենտրոնացման, ավելի ու ավելի ընդլայնվող մերձ-քաղաքային գոտիների հետ այդ քաղաքների օրգ․ սերտաճման, դրանց հետ կապված տարաբնակեցման նոր ձևերի ու յուրահատուկ ապրելակերպի (այսպես կոչված, մետրոպոլացում) տարածման միտում։ Այդ պրոցեսում հատուկ տեղ ունի միլիոնանոց քաղաքների թվի աճը։ Ստեղծվում են պայմաններ նյութական և հոգևոր բարձրագույն նվաճումների համար։

Ուրբանիզացումի զարգացման հետ «քաղաք» հասկացությունն աստիճանաբար փոխվում է։ Գյուղատնտեսական աշխատանքի մեթոդների արդիականացումը, գյուղի ամբողջ սոցիալական նկարագրի վերափոխումը խարխլում են ըստ բնակչության զբաղմունքի բնույթի քաղաքն ու գյուղը սահմանազատելու հիմքը։ Գյուղական վայրերում մշտապես ավելանում է ինդուստրիալ բնակչությունը՝ դրանով իսկ գյուղական բազմաթիվ բնակավայրեր վերածելով ոչ գյուղատնտեսականի՝ արդյունաբերականի, տրանսպորտայինի, ծառայողականի, ինչպես նաև մոտակա քաղաքային կենտրոնների բնակելի «մասնաճյուղերի»։ Ինդուստրիալ գործունեության տարածման հետ, քաղաքամերձ գյուղական վայրերում բնակավայրերն արտաքնապես էլ քաղաքի տեսք են ընդունում, առաջանում են տրանսպորտային ուղիների երկայնքով ձգվող ուրբանիզացված գոտիներ, շրջաններ, մի շարք դեպքերում ագլոմերացիաները սերտաճում են առաջանում են, այսպես կոչված, մեգապոլիսներ։ Ուրբանիզացումի ժամանակակից փուլին բնորոշ երևույթ է բնակչության ճոճանակային միգրացիան, երբ նկատվում է մեծ քաղաքների բնակիչների զանգվածային տեղափոխություն մերձքաղաքային բնակավայրեր, «փախուստ քաղաքներից»։

Առանձնատների կուտակումների առաջացման երևույթն էլ կոչվում է ռուրբանիզացիա: Այն բնորոշ է զարգացած պետություններին (ԱՄՆ, Մեծ Բրիտանիա, Ֆրասնիա, Իտալիա և այլն): Զարգացող երկրներին բնորոշ է «կեղծ ուրբանիզացիան», երբ քաղաքային բնակչության աճը կապված է ոչ միայն քաղաքների արդյունաբերական զարգացման հետ, այլ հողազուրկ գյուղացիների ներգաղթով դեպի քաղաք՝ աշխատանք գտնելու նպատակով: Սակայն իրականում նրանք լրացնում են այդ քաղաքների տնանկների (անտունների) և գործազուրկների ստվար շարքերը՝ էլ ավելի սրելով ուրբանիզացման հիմնախնդիրները: Այս երևույթը բնորոշ է նաև Թուրքիային, որտեղ գյուղից գաղթած բնակչությունը բնակվում է անգամ մեկ գիշերվա ընթացքում ստեղծված կացարաններում, խրճիթներում:

Նկարում Ռիո դե Ժանեյրոյի ֆավելներից (ծայրամաս, «հետնախորշ») մեկն է, որտեղ բացակայում են զարգացած ենթակառուցվածքները և որոնք հռչակված են հանցավորության բարձր մակարդակով:

favely.jpg

Նկարում Լա Պասն է՝ Բոլիվիայի մայրաքաղաքը, որն ամենաբարձրադիր մայրաքաղաքն է աշխարհում (մոտ 3700 մ) և հռչակված է տրանսպորտային միջոցների հաճախակի խցանումներով

ла.jpg

Նկարում Լոնդոնն ու Պեկինն (Բեյջին) են՝ «պարուրված» սմոգով

11.jpg
smog-v-pekine4.jpg

Կեղծ ուրբանիզացի Հայաստանում

Հայաստանում կարծես թե կեղծ ուրբանիզացիա է տեղի ունենում, քանի որ գործազրկությանը զուգահեռ կա նաև թափուր աշխատեղերի խնդիրը: Օրինակ՝ Վանաձորում մոտ հարյուր աշխատողներ գտնելու խնդիր կա` աշխատավարձը սկսած յոթանասուն հազարից, որը պետք է հետաքրքրեր Երևան քաղաքի գործազուրկներից և աղքատության մատնված մարդկանց, որ կբավարարեին պահանջվող պայմաններին: Սակայն, չնայած գումարի չափին (չեղածի մոտ` դա բավական գումար է), նույնիսկ այդպիսի անհնարին պայմաններում մայրաքաղաքում ապրողները չեն համաձայնվի աշխատանք ունենալ ոչմայրաքաղաքում: Եթե նույնիսկ դա Հայաստանի երրորդ քաղաքն է: Այլ օրինակ: Վերջերս Վանաձոր մեկնած համաքաղաքացիներից մեկը զարմացած պատմում էր, որ այնտեղ թաղման արարողության կազմակերպման հետ կապված ոչի’նչ չկար. ոչ հնարավոր էր մեքենա և ոչ էլ պսակներ պատվիրել… Լավ կլիներ իհարկե, բայց դժվար է հավատալ, որ մեր երկրացիները այլ քաղաքներում այդ ծառայությունների կարիքը չունեն: Բոլորը նետվում են մայրաքաղաք` սովորելու, որովհետև այստեղ են ՙկուտակված՚ բուհերը, աշխատելու` որովհետև այստեղ են տեսնում իրենց ՙմայրաքաղաքային՚ գիտելիքների կիրառման վայրը, իսկ հետո արդեն նաև` ամուսնանալու, ապրելու: Սա գիտականորեն կոչվում է ՙկեղծ ուրբանիզացիա՚, հատուկ է զարգացող երկրներին. քաղաքի բնակչության թվի աճի ձգտումը չի ուղեկցվում աշխատատեղերի բավարար աճով, և քաղաք տեղափոխվածները համալրում են գործազուրկների ու տնազուրկների բանակը, իսկ ոչմայրաքաղաքներում փաստորեն հարյուրավոր թափուր աշխատատեղեր կան ու ամենատարբեր գործունեությաւն լայն հնարավորություններ:

Աղբյուրներ՝ https://hy.wikipedia.org/wiki/%D4%BA%D5%B8%D5%B2%D5%B8%D5%BE%D6%80%D5%A4%D5%A1%D5%A3%D6%80%D5%A1%D5%AF%D5%A1%D5%B6_%D5%B0%D5%AB%D5%B4%D5%B6%D5%A1%D5%AD%D5%B6%D5%A4%D5%AB%D6%80

https://www.panorama.am/am/news/2007/03/24/urbanizacia/1244705

https://www.imdproc.am/p/ashkharhagrutyun/7-dasaran/ashkharhi-bnakchutyuny-17914/tarabnakecum-17921/re-e326a948-68ae-4e6e-900c-b8730f2d2831

https://hy.wikipedia.org/wiki/%D5%88%D6%82%D6%80%D5%A2%D5%A1%D5%B6%D5%AB%D5%A6%D5%A1%D6%81%D5%AB%D5%A1

Posted in Էկոլոգիա

Վայրի կենդանիներն անազատության մեջ

Վայրի կենդանիներին վերաբերող մի ամբողջ հոդվածաշար կա նվիրված, որը կարծես միևնույն է մարդկանց վրա չի ազդում: Կան մարդիկ, ովքեր միայն իրենց նախասիրություններից ելնելով պահում են վայրի կենդանիների անազատ պայմաններում, անտեսելով այն փաստը, որը նրանք ամեն դեպքում իզուր չեն կոչվել վայրի:

Ըստ հոդվածի՝

Անազատ և կիսաազատ պայմաններում վայրի կենդանիները պահելու պայմանները պետք է ապահովեն դրանց կենսաբանական, անհատական և տեսակային առանձնահատկությունները, առողջությունը և կյանքի անվտանգությունը:

Արմավիրի մասնավոր կենդանաբանական այգին 8 հա տարածք է, որտեղ կան բամաթիվ հազվագյուտ, նույնիսկ կարմիրգրքային վայրի կենդանիներ: Այդ կենդանիներից որոշները բերվել են այլ երկրներից, որոշները փրկվել են մարդկանց ձեռքերից և հիմա ապահով ձեռքերում են, սնունդ ունեն, բուժվում են և այլն: Իհարկե, շատ լավ է, որ կենդանիները փրկվել են, դեռ բուժվում են, նրանց հատուկ խնամք և սնունդ է հատկացվում և այլն, բայց վայրի կենդանիներն ի սկզբանե ստեղծվել են վայրի բնության մեջ ապրելու համար, ըստ բնության օրենքների նրանք ունեն իրենց առանձնահատուկ պայմանները, որի դեպքում իրենց լավ են զգում: Բացի այդ վայրի կենդանիներն ունեն իրենք իրենց մասին հոգ տանելու, սնունդ հայթայթելու հնարավորություն և նրանք այդպես էլ ապրում են իրենց ազատության մեջ: Հնարավոր է, որ նրանց շատ լավ պայմաններով են պահում, բայց արդյոք այդ հսկայական արջին կամ առյուծներին այդքան փոքր տարածքում պահելով նրանց լավություն է արվում, կարծում եմ, որ ոչ: Մի անգամ Երևանու կենդանաբանական այգում առյուծների մոտով անցնելուց հետո յուրաքանչյուրի համար էլ պարզ կլինի, որ այդ անազատությունը, կլիմայական ոչ համապատասխան պայմանները նրանց թուլացնում են, գուցե այդ փակ տարածքում բնակվելուց հետո, երբ նրանց բաց թողնեն նրանք անգամ չկարողանան ինքնուրույն որս անել:

Վայրի կենդանիներն ի սկզանե ստեղծվել են վայրի բնության մեջ ինքնուրույն, առանց մարդկանց ապրելու համար, չեմ կարծում, որ նրանց վանդակների մեջ պահելով լավություն ենք անում:

Posted in Էկոլոգիա, Uncategorized

Կրթահամալիրային ճամփորդությամբ ուսուցուման դերը

Իրականում ճամփորդություններն ինձ համար ուսումնական տարվա անբաժան մասն են: Դրանք բնականաբար ունեն մի շարք առավելություններ՝ մտերմանում ենք ուսուցիչների հետ, ճանաչում նրանց, մեր ընկերներին ենք բացահայտում, անմոռանալի ժամանակ անցկացնում, զվարճանում, բայց այդ ամենից զատ մենք ճամփորդում ենք մի շատ կարևոր պատճառով՝ մենք ուզում ենք ճանաչել Հայաստանը՝ իր խնդիրներով: Յուրաքանչյուր ճամփորդության ծրագրում կա գոնե մեկ կետ, որտեղ այցելելով մենք ծանոթանում ենք ինչ-որ խնդրի, տեսնում ենք, թե ինչը կարող է գրավել զբոսաշրջիկներին, ինչ էկոլոգիական խնդիրներ կան, որոնք մեր ձեռքերում են և լուծելի:

Հայաստանն ունի շատ խնդիրներ, որոնք տեսնելուց հետո մենք ավելի լավ ենք հասկանում դրա էությունը և գուցե լուծումներ առաջարկում ապագայում դրանցից ազատվելու համար: Օրինակ՝ երբ այցելել էինք Ալավերդի գնացինք Նահատակ պոչամբար: Անընդհատ լսելն ու կարդալը բավարար չէ պատկերացնել, իսկ երբ տեսանք և մոտ տաս րոպե շրջեցինք մոտակայքում, արդեն հասկացանք, թե այն ինչքան վտանգավոր է, ինչպես է աղտոտում օդը և թեկուզ այդ պահին մի փոքր մնալով գլխացավ առաջացավ:

Ինչպես կարող ենք զբոսաշրջիկից պահանջել, որպեսզի նա այցելի Հայաստան և տեսնի նրա տեսարժան վայրերը, երբ մենք ինքներս մեր երկու-երեքօրյա հանգիստը չենք անցկացնում Հայաստանի որևէ անկյունում, կամ գոնե չենք ճանաչում յուրաքանչյուր մարզն իր հրաշալիքներով: Ճամփորդելով մենք ճանաչում ենք Հայաստանը, իսկ ճանաչելով այն կարող ենք ավելի լավ ներկայացնել զբոսաշրջիկին և բացի այդ աշխատել դրա բարելավվման համար, այդպիսով զբոսաշրջության ոլորտը զգալի կսկսի աճել: Կարծում եմ, որ ճամփորդությունները հիանալի տարբերակ են ուսուցման, նաև մենք բացի խնդիրները տեսնելուց, նաև այցելում ենք այնպիսի տեսարժան վայրեր, որոնք հաստատ կգրավեն նաև զբոսաշրջիկին:

Posted in Էկոլոգիա

Զբոսաշրջության ոլորտը կառավարության ծրագրում. Մաս 1

2017-2022 թվականների զբոսաշրջության հատվածում ամենակարևորը կետը կարծում եմ այս կետն էր՝

  • 2017-2022 թվականների ընթացքում ամրապնդել, զարգացնել և խթանել
    համաշխարհային շուկայում Հայաստանի` որպես ապահով և զբոսաշրջության համար գրավիչ երկրի նկարագիրը:

Շատ կարևոր կետ է, որպեսզի զբոսաշրջիկները տեսնեն Հայաստանը, որպես ապահով և խաղաղ երկիր հանգստի համար, ինչպես նաև գրավիչ երկիր, որտեղ կարող են բազմաթի վայրեր այցելել, ուրախ և հիշարժան օրեր ունենալ:

2018 թվականի ծրագրից առանձնացրեցի այս կետը՝

  • Նախատեսվում է առանձնացնել զբոսաշրջային մեծ ներուժ
    ունեցող զբոսաշրջային ենթաճյուղեր՝ էկոտուրիզմ, գաստրոտուրիզմ, էքստրիմ տուրիզմ, էթնո տուրիզմ՝ համաշխարհային շուկայում Հայաստանը թիրախավորված դիրքավորելու և համապատասխան հետաքրքրություններ ունեցող զբոսաշրջիկների համար մեր երկիրն առավել գրավիչ դարձնելու նպատակով։

Բնականաբար ոչ մի զբոսաշրջիկ չի ցանկանա այցելել մի երկիր, որտեղ ոչ մի հետաքրքիր և գրավող բան չկա, իսկ օրինակ՝ փառատոնները, մշակույթային երեկոները, ադրենալին փոխանցող էքստրիմ տուրիզմը գրաում են զբոսաշրջիկին:

2019 թվականի ծրագրից առանձնացրեցի այս կետը՝

  • Կառավարությունը կարևոր է համարում նաև Հայաստան մուտքի վիզային
    ռեժիմների ազատականացմանը և օդային տրանսպորտի գների նվազեցմանն ուղղված հարցերի կարգավորումը։

Սա շատ լավ միջոց է զբոսաշրջիկին գրավելու համար՝ մատչելի գներ, առանց վիզայի մուտք և ավելորդ խնդիրներից խուսափելու համար մարդիկ հաստատ ցանկություն կունենան այցելելու, քանի որ միշտ հեշտը կլանում է:

2021-2026 թվականների ծրագրից առանձնացրեցի այս կետը, նաև այն բանի համար, որ այն չկար նախորդներում՝

  • Ստեղծվելու է առցանց հարթակ, որի միջոցով օտարերկրյա զբոսաշրջիկներն ավելի դյուրին կկարողանան ձեռք բերել դեպի Հայաստան զբոսաշրջային փաթեները:

Շատ կարևոր դիտարկում է, քանի որ այս դարում, երբ ամեն ինչ առցանց է կատարվում կարևոր է, որ այդ հարթակում լինի ամեն ինչ հասանելի և գրավող, այդպես շատ մարդիկ կտեսնեն և կհետաքրքրվեն տվյալ փաթեթներով և գուցե այն տեսնի մարդկության քսան տոկոսը, որոշի այցելել հինգ տոկոսը, ինչը լավ ցուցանիշ է:

Բոլոր ծրագրերում գրեթե կրկնվում էր էկոտուրիզմ, էքսրեմալ տուրիզմի և այլ տուրիզմների զարգացումը, որը բնականաբար պետք է տարին տարվա վրա զարգանա, որպեսզի զբոսաշրջիկները առիթ ունենան Հայաստան այցելելու, և գրեթե բոլորում նշված էր համաշխարհին աշխարհում ճանաչման մասին կետը, որովհետև այժմ բոլոր երկրները չէ, որ ապահով են զբոսաշրջության համար և այդ հանգամանքը կարելի է որպես առավելություն օգտագործել և գրավել զբոսաշրջիկներին:

Ըստ իս կառավարության ծրագիրը լիարժեք չի իրագործվել: Վերջերս իհարկե էքստրեմալ տուրիզմն է զարգանում տարբեր ձևերով, փորձում են մարզերում հետաքրքիր փառատոններ անցկացնել, բայց դրանք ուշադրություն չի դարձվում, և դրանք դառնում են ոչ այդքան հետաքրքիր և գրավիչ փառատոններ, որոնց համար կարելի է գնալ տվյալ երկիր: Բացի այդ առցանց հարթակում պետք է լինի շատ լավ մարքեթինգային քայլերով մշակված գովազդ, որը կկարողանա գրավել մարդուն, ով փնտրում է հանգստի վայր և այնպես, որ նա բացի հետաքրքրվելն անցնի գործողության, այսինքն ընտրի Հայաստանը, որպես զբոսաշրջության վայր: Այս ամենից հետո կարևոր է, որ զբոսաշրջիկը չհիասթափվի և այցելելուց հետո իսկապես տեսնի այդ ապահովությունը, հետաքրքիր փառատոնները և այլն, որպեսզի ևս մեկ անգամ այցելի կամ թեկուզ մտերիմներին խորհուրդ տա այցելել:

Posted in Էկոլոգիա

Հանդիպում զբոսաշրջության մասնագետ Գրանտ Ալլեն Բաբայանի հետ

Հանդիպումների շարքը շարունակվում է, և այսօր մեր հյուրն էր Գրանտ Ալլեն Բաբայանը, ով Visa Concord Group զբոսաշրջության փորձագետ և խորհրդատու է։ Հանդիպումն անցավ շատ արդյունավետ և հետաքրքիր, հարց ու պատասխանի միջոցով շատ հետաքրքիր զրույց ստացվեց, որից մենք շատ ինֆորմացիա քաղեցինք։ Նա եղել էր ավելի քան 55 երկրում, և շատ հետաքրքիր էր լսել մի մարդու, ով այդքան շատ ճամփորդել էր, տեղեկացված էր։ Նա մեզ պատմեց իր սիրելի երկրների մասին, ծիծաղաշարժ կամ վտանգավոր դեպքերի մասին, որոնք տեղի են ունեցել իր հետ։ Խոսեցինք Երևան-Ալբանիա նոր տարածված չվերթների մասին, որոնք փաստորեն տարածվել են այն պատճառով, որ համաճարակի ընթացքում այդ երկիրն ամենահեշտն ու մատչելի է դարձել այցելության համար։ Նախ չվերթն է կարճ տևում, հետո այնտեղ չեն պահանջում թեստ կամ պատվաստում, ծովի ափին է և հանգստի համար իսկական տարբերակ։ Նաև զրուցեցինք զբոսավարի կարևոր հատկանիշներից, զբոսաշրջության և մարքեթինգի կապի մասին: Այնքան էինք տարվել զրույցով, որ անգամ չնկատեցինք, թե ինչպես հանդիպումը մոտեցավ իր ավարտին։

Posted in Էկոլոգիա

Քիմիական ներկեր պարունակող հագուստը գետերի թունավորման պատճառ

Նորաձևությունն ուղիղ կապ ունի էկոլոգիայի հետ, օրինակ՝ հագուստի քիմիական ներկերը, որոնք շատ թունավոր քիմիկատներ են պարունակում: Կենցաղում օգտագործվող և կապար պարունակող ներկերը շարունակում են արտադրվել, վաճառվել և օգտագործվել զարգացող երկրներում: Մինչդեռ արդյունաբերական զարգացած շատ երկրներում նման ներկերի կիրառումն արգելվեց ավելի քան 40 տարի առաջ: ԿՕԱ-ների ոչնչացման միջազգային ցանցը (IPEN) 2007-2008 թթ-ին հետազոտել է 11 զարգացող և անցումային տնտեսության երկրների շուկայում վաճառվող, կենցաղում օգտագործվող դեկորատիվ ներկերի տեսականին և պարզել, որ դրանց մի մասը պարունակում է կապարի վտանգավոր բարձր մակարդակներ (10 000 ppm (մգ/կգ)):

Արդյունքներն ահաբեկող են, քանի որ կապարը տոքսիկ (թունածին) մետաղ է, որը բացասական է անդրադառնում մարդու առողջության և շրջակա միջավայրի վրա: Երեխաների առողջության վրա առավել նվազագույն քանակներն են ազդում, որը կրում է անդառնալի բնույթ և դա կարող է դրսևորվել ողջ կյանքի ընթացքում: Հետևյալ քիմիական ներկերը նաև դառնում են գետերի թունավորման պատճառ:

«Հայ կանայք հանուն առողջության և առողջ շրջակա միջավայրի» ՀԿ-ների կողմից 2011թ. և 2016թ.-ին ուսումնասիրվել է Հայաստանի Հանրապետություն ներկրվող էմալային ներկերի տեսականին: Նմուշառվել է 49 ներկի տեսականի՝ 7 արտադրող երկրների, 20 տարբեր ապրանքանիշի (բրենդի) և 4 գույնի (սպիտակ, դեղին, կարմիր, կանաչ): Նմուշառումը կատարվել է ինչպես ներկերի մասնագիտացված խանութներից, այնպես էլ շուկաների տաղավարներից:
Նմուշները նախապատրաստվել են հետազոտման համար և ուղարկվել ԱՄՆ-ի Ֆորենսիկ Անալիտիկլ լաբորատորիա: Հետազոտությունները վկայում են այն մասին, որ Հայաստանի շուկա են ներկրվում կենցաղային օգտագործման համար ներկեր, որոնք պարունակում են կապարի բարձր քանակներ: Հետազոտվող նմուշների 59%-ում (29 նմուշում) հայտանբերվել է միջազգային ստանդարտից՝ ՍԹԽ-ից (90 ppm) բարձր կապարի պարունակություն: Բացի այդ, հետազոտվող նմուշների 18%-ում (9 նմուշում) հայտնաբերվել է կապարի վտանգավոր բարձր քանակներ (10 000 ppm –ից բարձր): Կան արտադրող երկրներ, որոնց ներկերում կապարի պարունակությունը ցածր է կապարի միջազգային ՍԹԽ-ից՝ հետազոտվող նմուշների 41%-ում (20-նմուշում) պարունակվում է 90 ppm-ից ցածր խտության կապար: Դա խոսում է այն մասին, որ հնարավոր է ստանալ կապար չպարունակող ներկեր:

Կան երկրներ, որտեղ գետը մարդկանց հիմնական ջրի աղբյուրն է, և արդեն իսկ աղտոտված է թունավոր քիմիկատներով, գործարանային թափոններով, որոնք կարող են հետագայում շատ լուրջ խնդիրների հանգեցնել:

Այդ պատճառով պետք է նորաձևության ոլորտում հստակ ուշադրություն հատկացվի, որ էկոլոգիապես հնարավորինս քիչ վնաս հասցվի: Օրինակ, նրանք պետք է հատուկ ուշադրություն դարձնեն ներկի ընտրությանը և ապահովեն, որ ներկերը ցածր պարունակությամբ ֆորմալդեհիդ են և զերծ են թունաքիմիկատներից և ծանր մետաղներից: Տեքստիլ և պատրաստի հագուստով շրջակա միջավայրի այս պահանջների հիմնական պատճառը մարդու առողջության և բնության պաշտպանությունն է:

Էկոլոգիական հագուստ

Մարդու մաշկը ունի թեթև թթվային ծածկույթ, որը կանխում է բազմաթիվ հիվանդությունների զարգացումը: Այս առումով 7 և ցածր pH արժեք ունեցող տեքստիլ արտադրանքները հարմար են մաշկի համար, և դա կարևոր է էկոլոգիական հագուստի մեջ:

Գործվածքների արտադրության վերջնական գործընթացում կիրառվում է ֆորմալդեհիդ պարունակող արհեստական ​​խեժ, որպեսզի խուսափեն նեղացումը և կնճիռին դիմացկուն և սահուն ավարտ: Այնուամենայնիվ, ֆորմալդեհիդը ունի ուժեղ նյարդայնացնող ազդեցություն և վնասակար է մարդու առողջության համար: Ֆորմալդեհիդը ալերգիայի և կարևոր քաղցկեղածին նյութի ամենակարևոր պատճառներից մեկն է: Ֆորմալդեհիդի մակարդակը վերահսկելի է էկոլոգիական հագուստի մեջ: Գործվածքների ներկերի կարևոր բաղադրիչը ծանր մետաղներն են: Ծանր մետաղները կարելի է գտնել նաև բնական մանրաթելերում: Այս մետաղները ստեղծում են առողջության համար վտանգներ, երբ կլանվում են մարդու մարմնի կողմից: Այս իրավիճակը հատկապես վտանգավոր է երեխաների համար:

Կան բազմաթիվ այլ պարամետրեր, որոնք հաշվի են առնվում տեքստիլ արդյունաբերության էկոլոգիական հագուստի արտադրության մեջ: Օրինակ ՝ պենտախլորֆենոլը (PCP) և տետրախլորֆենոլը (TCP), ազոտը, որը կարող է տարանջատվել որպես reductants azo ներկանյութերի, քլորացված օրգանական կրիչների, օզոնի քայքայիչ քիմիական նյութերի մեջ: չոր մաքրում, պայծառացուցիչներ, փափկացնող նյութեր, բոցավառող նյութեր, կենսաքիդներ, ալերգենիկ ներկեր, քաղցկեղածին ներկեր, ֆթելատներ և փաթեթավորման նյութեր:

Աղբյուրներ՝ https://www.ecolur.org/hy/news/sos/8632/

https://www.ekolojik.com.tr/hy/ekolojik-urunler/ekolojik-giysiler/

Posted in Էկոլոգիա

Էքստրեմալ տուրիզմ. էկոլոգիա

Էքստրեմալ տուրիզմը վերջին ժամանակներում շատ ակտիվ զարգանում է: Այն հանգստի ակտիվ տեսակ է, որի նպատակն է ստանալ նոր տպավորություններ և բարելավել ֆիզիկականը։ Ավելի շատ մարդիկ են ձգտում տեսնել ստորջրյա աշխարհի գեղեցկությունը, դահուկերով իջնել լեռան գագաթից և նույնիսկ ցատկել պարաշյուտով։

Էքստրեմալ տուրիզմը բաժանվում է տեսակների՝

Ջրային տեսակներ

Ջրային տեսակներից են՝ Դայվինգը, Վեյքբորդինգը, Վինդսերֆինգը, Սերֆինգը, Ռաֆտինգը: Դայվինգը շատ հայտնի է ամբողջ աշխարհում։ Սա ակվալանգով և հատուկ ջրասուզային կոստյումով սուզումն է օվկիանոսի կամ ծովի հատակը՝ ծանոթանալու ստորջրյա աշխարհին։ Վեյքբորդինգ իրենից ներկայացնում է ջրային դահուկների, սնոուբորդի սքեյթի և սեևֆինգի համադրություն։ Մոտորանավակը իր հետևից տանում է լայն սերֆ, որն էլ ալիք է ստեղծում, իսկ մարզիկն էլ պետք է ցատկ կատարի այդ ալիքի վրայով։ Վինդսերֆինգը առագաստային սպորտի տարատեսակ է։ Սա մրցույթ է սերֆերի վրա, որոնց վրա էլ ամրացված են ոչ մեծ առագաստներ։ Սերֆինգը նույնն է ինչ վինդսերֆինգը բայց առանց առագաստի։ Ռաֆտինգը լեռնային գետով իջնելն է մակույկով կամ էլ հատուկ լաստանավով։ Սա ամենաշատ հաճախվող տուրերից է և համեմատաբար անվտանգ է։ Այժմ այն դարձել է շատ հայտնի և առաջարկվում է գրեթե բոլոր երկրներում, որտեղ կան լեռնային գետեր։

Ցամաքային տեսակներ

Pro Rider Interview: Mike Hopkins - Mountain Bikes Feature Stories - Vital  MTB

Մաունթինբայքինգը վերջերս դարձել է շատ հայտնի։ Սա հեծանվավազքն է միայն լեռնոտ, քարքարոտ և վտանգավոր ճանապարհներով։ Քարանձավագիտություն. Եթե դատենք այն բանով որ քարանձավագետները այն մարդիկ են ովքեր ազատ ժամանակ գնում են քարանձավներ, սա տուրիզմ է։ Բայց միևնույն ժամանակ սա գիտություն է։ Х races – սա այն է որ էքստրեմալ զբոսաշրջիկները այնքան լավ են պատրաստված, որ կարող են ժայռեր մագլցել, ձիեր վարել, հեծանվով լեռներ բարձրանալ կամ էլ ջրվեժների վրայով իջնել…Այս մարդիկ թիմեր են կազմում և մասնակցում մրցույթների որոնց նպատակն է հնարավորինս արագ հաղթահարել արգելքները։ Սա նաև կոչվում է մուլտիսպորտ, կամ էլ արկածային մրցույթներ։

Լեռնային տեսակներ

Ալպինիզմը համարվում է ամենաէքստրեմալ հանգիստը։ Որպես կանոն ալպինիզմով զբաղվողները նախընտրում են ամառը, քանի որ եղանակը թույլ է տալիս մինիմալ ուժերով հասնել նշանակված կետին. Չնայած կան նաև մարդիկ, ովքեր նախընտրում են ձմեռը, եղանակի դժվար պայմանները միայն ավելացնւմ են ադրենալինը։ Լեռնային դահուկներն ակտիվ հանգստի ամենահին տեսակներից է։ Տարիների ընթացքում այս սպորտով զբաղվողների թիվը ոչ թե նվազեց այլ ավելացավ։ Հայաստանում էլ արդեն կան տեղեր որտեղ ցանկացողները կարող են զբաղվել լեռնադահուկային սպորտով։ Ամենահայտնին Ծաղկաձորն է։ Սնոուբորդինգը ձյան վրայով իջնելն է լեռան գագաթից հատուկ սնոուբորդով։ Սա ավելի ագրեսիվ էքտրեմալ և ակտիվ տեսակ է քան լեռնային դահուկները։ Սնոուբորդինգը որպես առանձին սպորտաձև ստեղծվել է ամերիկայում 20-րդ դարի 60-ականներին։

Օդային տեսակներ

Պարաշյուտային սպորտն իր մեջ նեռարում է երկու վարժություն։ Առաջինի նպատակն է վայրէջք կատարել կոնկրետ նշանակակետին՝ 3մ շառավղով։ Իսկ երկրորդի նպատակն է օդում կատարել տարբեր հնարքներ։ Թիմային ակրոբատիկան պարաշյուտիստներից կազմված թիմի հնարքներն են օդում։ Պարաշյուտիստների քանակը լինում է հիմնականում 4 կամ 8. Լինում են նաև 16 հոգուց կազմված թիմեր։ 4 հոգուց կազմված թիմը վայրէջք կատարելու ընթացքում կարող է կատարել մինչև 30 հնարք։ Սքայսերֆինգը դահուկներով թռիչքներն են, որոնց ընթացքում կատարվում են զանազան հնարքներ։ Բեյս ջամփինգը պարաշյուտով թռիչքնէ, որի համար բեյս ջամփերին պետք չէ ինքնաթիռ կամ էլ ուղղաթիռ։ Նրան հերիք է նույնիսկ վերելակը։ Բեյսերը բարձրանում է որևէ շենքի կտուրին և ցած նետվում։ Օդապարիկով թռիչքները հասանելի են յուրաքանչյուր հասարակ մարդու և կարող է անցկացվել գրեթե յուրաքանչյուր երկրում։ Թռիչքի երկարությունը կախված է քամու ուժից։ Քամու միջին ուժի դեպքում դա 20-30կմ է։

Էկզոտիկ տեսակներ

Տիեզերական տուրիզմը էքստրեմալ տուրիզմի ամենաթանկարժեք և ամենաէկզոտիկ տեսակն է։ Ճամփորդություն երկիր մոլորակից դուրս։ Դեռ տիեզերական զբոսաշրջիկներին կարելի է հաշվել ձեռքի մատների վրա։ Այսպիսի զբոսանքը կարժենա ավելի քան 20մլն դոլլար։ Ջայլո տուրիզմը էկզոտիկ և էքստրեմալ զբոսաշրջության տեսակներից է – կյանք նախամարդկանց ցեղերի հետ իրենց բոլոր սովորույթներով։ Այս յուրօրինակ տուրիզմի տեսակը սկսել է զարգանալ Ղրղզստանում։ Այն նախընտրում են մարդիկ ովքեր հոգնել են աղմկոտ քաղաքներից և կուզեին հայտնվել նախնադարյան կյանքում։ Տուրիզմ դեպի հյուսիսային և հարավային բևեռներ. Վերջերս սկսել են իրականացվել ճամփորդություններ դեպի Արկտիկա և Անտարկտիկա։ Եվ ավելի ու ավելի շատերն են ուզում լինել էքստրեմալ կլիմայական պայմաններում և տեսնել էկզոտիկ կենդանիների: Ջունգլիներով արշավների ընթացքում զբոսաշրջիկները հնարավորություն են ունենում ձուլվել բնությանը և ամբողջովին կտրվել քաղաքակրթությունից։ Եթե նույնիսկ արշավախումբն ունի ժամանակակից միջոցներ, արբանյակային կապ, օգնությունը կարող է գալ ժամեր կամ էլ օրեր հետո։

Էքստրեմալ տուրիզմը Հայաստանում

Հայաստանի լեռնային լանդշաֆտը մշտապես հետաքրքրել է ալպինիստներին։ Այստեղ զարգանում են ալպինիզմի բոլոր տարատեսակները՝ լեռնագագաթների հաղթահարում, ժայռամագլցում, էկոտուրիզմ։ Հայաստանի լեռնային որոշ առողջարաններում, մասնավորապես՝ Ծաղկաձորում, անցկացվում է ձմեռային հանգիստ։ Դա արտահայտվում է լեռնադահուկային սպորտի կազմակերպմամբ, ինչպես նաև՝ սնոուբորդի և այլ տարատեսակներով։ Լեռնային էքստրեմալ այս մարզատեսակները առավել հին են էքստրեմալ զբոսաշրջության մեջ։ Դեռ խորհրդային իշխանության տարիներին Ծաղկաձորում ու Ջերմուկում կառուցվել են ճոպանուղիներ՝ լեռնային էքստրեմալ տուրիզմի համար։

Հայաստանի հարավում՝ Արցախ տանող ճանապարհին՝ Երևանից 240 կմ հեռավորության վրա, գտնվում է Տաթևի վանական համալիրը։ 2010 թվականի հոկտեմբերի 16-ից այստեղ շահագործման է հանձնվել «Տաթևեր» խցիկավոր ճոպանուղին, որն օդային տրանսպորտի առավել զարգացած օրինակ է։ Ճոպանուղին կառուցվել է «Տաթևի վերածնունդ» նախագծի շրջանակներում և իրենից ներկայացնում է օդային տրամվայ՝ կապ հաստատելով Հալիձոր և Տաթև գյուղերի միջև։ Ամռան ամիսների ճոպանուղին աշխատում է 15 րոպե հաճախականությամբ՝ երկկողմանի երկու խցիկներով, ձմռանը հաճախականությունը նվազում է մինչև 30-40 րոպե։ Մեկ խցիկը տեղափոխում է 25 անձ։ Տաթևի ճոպանուղին ամենաերկարն է աշխարհում (5752 մետր), և որպես այդպիսին գրանցվել է Գինեսի ռեկորդների գրքում:

2010-ական թվականներից Հայաստանում սկսում է զարգանալ նաև օդային էքստրեմալ տուրիզմը, որը գլխավորապես ներկայացված է պարապլաներիզմով և պարաշյուտային սպորտով։ Պարապլաներիզմը ժամանցային թռիչքային մարզաձև է, որն իրականացվում է մեկ կամ երկու հոգով։ Օդային էքստրեմալ տուրիզմի տեսակներից են նաև պարաշյուտային սպորտը և օդապարիկով թռիչքները։ Դեռ 1934 թվականին Հայաստանում բացվում է աէրոակումբ, որը գործում է մինչև 1980-ականների վերջը։ 2002 թվականին պարաշյուտային սպորտի վետերանների ժողովի հիման վրա ստեղծվեց Հայաստանի պարաշյուտային սպորտի ֆեդերացիա։ Օդապարիկով առաջին կանոնավոր թռիչքներն իրագործվեցին 2014 թվականի հուլիսի 5-ից։ Մինչ այդ Հայաստանում կատարվում էին փորձեր, սակայն դրանք հիմնականում անհատների կողմից էին։

Երևանից 145 կմ հյուսիս-արևելք՝ Թբիլիսի-Երևան միջպետական ճանապարհի ուղղությամբ, տեղակայված Ենոքավան գյուղի տարածքում (Լաստիվեր), 2015 թվականի հուլիսի 26-ին տեղի ունեցավ առաջին թռիչքը զիփլայնով։ Արդեն հաջորդ տարում այցելուների քանակը գերազանցեց 10.000-ը։ Դա ոչ միայն Հայաստանի, այլև ամբողջ Հարավային Կովկասի տարածքում միակ զիփլայնն էր։ Թռիչքուղին բաղկացած է 6 ուղեգծից, որոնցից մեկը կրկնվում է։ Դրանցից ամենակարճի երկարությունը 150 մետր է, ամենաերկարը՝ 750։ Թռիչքները կազմակերպող «Յելլ Էքսթրիմ Պարկ» ընկերությունն առաջին էքստրեմալ զվարճանքի վայրն էր Հայաստանում, որը հնարավորություն էր ընձեռում թռիչքներ կատարել առանց պրոֆեսիոնալ լինելու անհրաժեշտության։ 2015 թվականի նոյեմբերից հնարավոր է եղել թռիչքներ կատարել նաև պարապլանից, զբաղվել լեռնային հեծանվասպորտով, իսկ 2016 թվականի ապրիլին բացվել է Rope Park-ը։ Էքստրեմալ սպորտի սիրահարների համար հնարավորություն է տրվում մասնակցել «Ճանապարհից դուրս» (Off-road) տուրերին։

Ինչպես նաևե Ռաֆթինգը, որը շատ վերջերս է մուտք գործել Հայաստան: Լոռու մարզում Հայաստանի ամենաջրառատ գետի՝ Դեբեդի վրա թիավարելու և էքստրեմալ սպորտաձևով՝ ռաֆթինգով զբաղվելու համար թիմ են ձևավորել, անգամ ֆեդերացիա հիմնել: Դեբեդը համարվում է միջին աստիճանի վտանգավորության գետ, բայց ավելի վտանգավոր, քան Վրաստանի գետերն են, որտեղ բավականին զարգացած է այս ճյուղը: Արկածների սիրահարները կարող են հաղթահարել Հաղպատից մինչև Ախթալա ավելի քան 10 կիլոմետրանոց հատվածը։