Posted in Աշխարհագրություն, Uncategorized

Զբոսաշրջությունը Հայաստանում. առցանց ուսուցում.

1. Նկարագրել զբոսաշրջության ներկայիս վիճակը ՀՀ-ում:

Այժմ աշխարհում այնպիսի իրավիճակ է, որ ոչ ոք չի ճամփորդում, բոլորը տանն են և հետևաբար զբոսաշրջությունն անկում է ապրում: Դա նաև տեղի է ունենում Հայաստանում և դրա մասին անգամ փաստում են հենց ոլորտի մասնագետները, սակայն միաժամանակ հուսադրում, որ նվազագույն կորուստներով հնարավոր կլինի չեզոքացնել կրած վնասները: Հույս կա, որ այս ամենը կավարտվի մինչև մայիս, հատկապես, որ Եվրոպայից այցելությունների ամենաթեժ շրջանը սեպտեմբերից հոկտեմբեր ամիսներին է և կան սեպտեմբերի համար ամրագրումներ, որոնք դեռևս չեն չեղարկվել։ Դեռ առջևում է ջերմ ամառը, որի ժամանակ հուսանք այս ամենը ավարտված կլինի և Հայաստանը կունենա որոշ հոսքեր:

2. Ո՞րոնք են զբոսաշրջության նախադրյալները ՀՀ-ում:

Հայաստանում զբոսաշրջությունը կարելի է համարել որոշ չափով զարգացած: Հայաստանն ունի բոլոր նախադրյալները՝ տեսարժան վայրեր, էքստրիմալ տուրիզմ, բայց մի բան պակաս է, որը բյուջեն է, եթե բյուջեն ավելի շատ լիներ, զբոսաշրջությունն էլ ավելի կզարագանար: Բայց ամենակարևոր նախադրյալը կա, այն, որ Հայաստանը հարուստ է բնությամբ, լեռներով և գեղեցիկ պատմություն ունեցող վայրերով: Նաև այն, որ Հայաստանը հին երկիր է:

3. Նշել 5 կարևոր վայր, որոնք դուք խորհուրդ կտայիք այցելելու համար:

Ես խորհուրդ կտայի անպայման այցելել Սևան, Տաթև, Խնձորեսկ, Խոր Վիրապ և Դիլիջան (Լաստիվեր):

4. Թվային քարտեզի վրա կազմեք Ձեր նշած վայրերը այցելելու երթուղիները:

Սևան, Տաթև, Խնձորեսկ, Խոր Վիրապ, Դիլիջան (Լաստիվեր)

Ashxarh

Posted in Աշխարհագրություն, Uncategorized

Աշխարհագրություն. առցանց ուսուցում

Անասնապահություն

Որո՞նք են տվյալ ուղղության զարգացման նախադրյալները և խոչընդոտները

Անասնապահության զարգացման նախադրյալներն են՝ կլիման և աշխարհագրական դիրքը: Կարևոր է, որ երկրի գյուղատնտեսությունը զարգացած լինի, որպեսզի իր հերթին զարգացած լինի նաև անասնապահությունը: Դրա զարգացմանը կարող են խոչընդոտել՝ վատ կլիմայական պայմանները, աղտոտված օդը, շրջապատը, անբարենպաստ աշխարհագրական դիրքը և այլն:  Անասնապահությունը բուսաբուծության նման նույնպես տարածված է բնակեցված ցամաքի գրեթե բոլոր մասերում:  Աշխարհում անասնապահության տեղաբաշխումը պայմանավորված է կերային բազայով` կերի առկայությամբ, բնակչության և արդյունաբերության պահանջարկով:
Անասնապահական մթերքի հիմնական մասը տալիս են բարեխառն գոտու երկրները:

Հայաստանում անասնապահությունը ծագել է հնագույն ժամանակներում, երբ մարդը սկսել է վարժեցնել վայրի կենդանիներին, ընտերացրել դրանց և օգտագործել իր տնտեսական կարիքների բավարարման համար: Նորագույն տվյալների համաձայն՝ Հայկական լեռնաշխարհն անասնապահության սկզբնավորման կենտրոններից է: Հատկանշական է, որ Հայաստանի լեռնազանգվածներում (հատկապես՝ Վայոց ձորի և Արարատի մարզերում) ներկայում հանդիպող վայրի ոչխարը (Ovis Oph armeniana) և այծը (Carpa Aegagrus) ընտանի տեսակների նախահայրերն են: Անասնապահությունը Հայաստանում ակնառու զարգացում է ստացել 1-ին հազարամյակում՝ Արարատյան (Ուրարտու) թագավորության, Բագրատունիների օրոք, Կիլիկիայի հայկական պետությունում: Անասնապահության հետագա զարգացման համար նպաստավոր պայմաններ ստեղծվեցին 19-րդ դարում՝ Արևելյան Հայաստանը Ռուսաստանին միանալուց հետո:

ՀՀ-ի համար կարևոր դեր ունի անասնապահությունը: Անասնապահությունը բնակչությանը մատակարարում է սննդամթերք (կաթ, յուղ, միս, ձու, ճարպ և այլն), սննդի և թեթև արդյունաբերությանը՝ հումք (կաթ, միս, բուրդ, կաշի, մորթի), գյուղատնտեսությանը տալիս է բանող ուժ (ձի, էշ, եզ, ջորի, ուղտ, եղջերու), օրգանական պարարտանյութեր (գոմաղբ, թռչնաղբ):

Անասնապահությունը Հայաստանում գիտական հիմքերի վրա է դրվել խորհրդային իշխանության հստատումից հետո: 1920-30-ական թվականներին բազմակողմանի ուսումնասիրություններ են կատարվել անասնապահության բոլոր ճյուղերում, բարելավվել են կենդանիների ցեղային կազմը, կերակրման, խնամքի պայմանները:

Նրա գլխավոր ենթաճյուղերն են խոշոր եղջերավոր անասնապահությունը, խոզաբուծությունը, ոչխարաբուծությունը, ձիաբուծությունը, ուղտաբուծությունը, թռչնաբուծությունը, մեղվաբուծությունը, ինչպես նաև շերամապահությունը: Լայն առումով գյուղատնտեսության բնագավառին են վերագրում նաև ձկնաբուծությունը և գազանաբուծությունը:

Այս ճյուղը կունենա հեռանկարներ, երբ Հայաստանում Չինաստանի և Ավստրալիայի նման անապատային և կիսաանապատային շրջաններ լինեն, որտեղ ոչխարների բազմաքանակ հոտերը շուրջ տարին դրսում լինեն և օգտվեն բնական արոտներից: Դրա համար երևի թե անհրաժեշտ է բավարար բյուջե, բնական արոտավայրեր և լավ կլիմա:

Posted in Աշխարհագրություն, Uncategorized

Առցանց ուսուցում. Աշխարհագրություն

ՀՀ տնտեսությունը

Սննդի արտադրություն 

Image result for սննդի արդյունաբերություն

Սննդի արդյունաբերության զարգացման նախադրյալներն են՝ կլիման, զարգացած գյուղատնտեսությունը, իսկ խոչընդոտները՝ բյուջեն, որը չի կարող մեծ գումարներ տրամադրել օրինակ գործարաններ կառուցելու, տվյալ ապրանքները արտահանելու համար և այլն:

Մինչև 1920 թվականը Հայաստանում գործել են սննդի արդյունաբերության հումքի վերամշակման 20 համեմատաբար խոշոր և մի քանի հարյուր տնայնագործ, ձեռնարկություններ։ Առավել զարգացած էր գինու-կոնյակի ճյուղը, որտեղ գերակշռել է ռուս, կապիտալը։ Արտադրվել է նաև պանիր, պահածո, գարեջուր, օճառ, զտված բրինձ և այլն։ 1913 թվականի համեմատությամբ՝ 1940 թվականին սննդի արդյունաբերության արտադրանքի ծավալն աճել է 8 անգամ։ 1941-1945 թվականներին ձեռնարկությունները մթերք են արտադրել բանակի համար։ Արտադրանքի ընդհանուր ծավալը կրճատվել է 30 %-ով։ Միաժամանակ շարունակվել է Աշտարակի ու Կոտայքի գինու, Արմավիրի պահածոների, Սպիտակի շաքարի, Արզնիի ապակե տարաների գործարանների և այլ օբյեկտների շինարարությունները։ 1946-1960 թվականներին վերականգնվել է արտադրության 1940 թվականի մակարդակը։ Կառուցվել են Երևանի կոնյակի, մարգարինի, գարեջրի, Փարաքարի գինու, Սպիտակի կիտրոնաթթվի գործարանները, Գյումրիի հրուշակեղենի ֆաբրիկան, տարբեր շրջաններում՝ պանրագործարաններ և այլն, միաժամանակ վերակառուցվել և ընդլայնվել են հին ձեռնարկությունները։

Image result for սննդի արդյունաբերություն

Եղել է ժամանակ, երբ այս ճյուղը Հայաստանի տնտեսության առաջատար ճյուղերից է եղել: Իրական ՀՀ-ի համար շատ կարևոր դեր ունի այս ճյուղը, քանի որ այն որոշ չափով զարգացնում է պետությունը, ապահովում է սեփական սնունդով ամբողջ ժողովրդին, բանակին: Հայաստանի կոնյակներն ու գինիները միջազգային համտեսներում և ցուցահանդեսներում նվաճել են բազմաթիվ ոսկե ու արծաթե մեդալներ։ Արտադրվող գինիների ու կոնյակների, ինչպես նաև մրգի ու բանջարեղենի պահածոների, հանքային ջրերի, պանրի տեսակների մեծ մասն արտահանվում է։

Այս ճյուղը տնտեսության այլ ճյուղերի հետ կապ ունի այնքանով, որ եթե չլինեին տնտեսության մի քանի այլ ճյուղեր, ապա այս ճյուղը չէր լինի և հիմնական կարևոր ճյուղը դա գյուղատնտեսությունն է: Մրգերը, կաթնամթերքը, որոնք գյուղատնտեսության արդյունք են, դրանցից էլ ձևավորվել է տնտեսության այս ճյուղը:

Image result for սննդի արդյունաբերություն

ՀՀ-ում սննդի արդյունաբերության առավել զարգացած ճյուղերից են գինու-կոնյակի, գարեջրի, պանրի, հրուշակեղենի, հանքային ջրերի, պահածոների, մսամթերքի արտադրությունները: Ես կարծում եմ, որ հետագայում հնարավոր է այս ճյուղի հեռանկարը տեսնել: Բյուջեի բավարար լինելու դեպքում հնարավոր է կառուցվեն ավելի մասշտաբային արտադրամասեր՝ գինու, կոնյակի: Հայաստանում արտադրվող սնունդը կարող է ապագայում արտահանվել, բավական մեծ ծավալներով և ըստ դրա ապագայում Հայաստանի այս ճյուղը բավական զարգացած կլինի, որն էլ Հայաստանի համար շատ օգուտ կբերի:

Աղբյուր՝

ՀՀ սննդի արդյունաբերություն

Posted in Աշխարհագրություն, Uncategorized

Աշխարհագրություն. 03-07.02.2020

Հայաստանի և Քաթարի բնակչության համեմատում

Հայաստանի բնակչությունը՝

Հայաստանի բնակչություն

Քաթարի բնակչությունը՝

Քաթարի բնակչություն

Հայաստանի բնակչությունը ըստ տարեթվերի՝

Տարեթիվ Հայաստան

Քաթարի բնակչությունը ըստ տարեթվերի՝

Քաթար տարեթիվՀայաստանի բնակչության կանխատեսում՝

կանխատեսում Հայաստան

Քաթարի բնակչության կանխատեսում՝

Կանխատեսում Քաթար

Հայաստանի բնակչության բուրգը՝

բուրգ Հայաստան

Քաթարի բնակչության բուրգը՝

բուրգ Քաթար

Հայաստանի բնակչությունը ըստ տարիքային խմբերի՝

Տարիքային խումբ Հայաստան

Քաթարի բնակչությունը ըստ տարիքային խմբերի՝

Տարիքային խումբ Քաթար

Հայաստանի հիմնական քաղաքները ըստ բնակչության՝

Քաղաքներ Հայաստան

Քաթարի հիմնական քաղաքները ըստ բնակչության՝

Քաղաքներ Քաթար

Posted in Աշխարհագրություն, Uncategorized

Աշխարհագրություն…

Լանդշաֆտներ

Անապատակիսանապատային – Արարատյան և Վայքի գոգավորություններ՝ մինչև 1000մ, չոր խիստ ցամքային, չոր ցամաքային, լեռնային գորշ կիսանապատային, աղուտ-ալկալի, կուլտուր-ոռոգելի

Չոր լեռնատափաստանային – Արարատյան դաշտ և Վայք՝ մինչև 1800մ, չոր մերձարաևդարաձային, չափավոր ցամաքային

Լեռնատափաստանային – մինչև 2000-2400մ, բարեխառն լեռնային

Լեռնանտառային – Հյուսիս-արևելյան՝ մինչև 2000մ, իսկ հարավ-արևելք՝ Զանգեզուր՝ մինչև 2400մ, բարեխառն լեռնային և չափավոր շոգ

Մերձալպյան և ալպյան – Հյուսիում՝ 1900-2000մ, հարավում՝ 2400մ, ցուրտ լեռնային, մի քիչ ձյունամերձ

Ձյունամերձ – բարձր լեռների գագաթային մասերում ՝ 3500 մ ավելի, ձյունամերձ, ձյունամերջ գոտու (պարզագույն)

Posted in Աշխարհագրություն, Uncategorized

Աշխարհագրություն. Հայաստանի կենդանական աշխարհը

Կիսաանապատներում տարածված կենդանիներ՝

400px-Location_map_of_Armenia_with_Artsakh_in_dark_grey - Copy - Copy - Copy.png

Խոնավ անտառային և տափաստանամարգագետնային տեսակներ՝

400px-Location_map_of_Armenia_with_Artsakh_in_dark_grey - Copy - Copy.png

Լեռնատափաստանային ու մարգագետնային տեսակներ՝

400px-Location_map_of_Armenia_with_Artsakh_in_dark_grey - Copy.png

Ջրային և մերձափնյա կենդանիներ՝

400px-Location_map_of_Armenia_with_Artsakh_in_dark_grey.png

Posted in Աշխարհագրություն, Uncategorized

Աշխարհագրություն. Տնային աշխատանք

ՀՀ գետային ցանցի քարտեզ – նշել հետևյալ գետեր քարտեզի վրա՝ Ախուրյան, Քասախ, Հրազդան, Արփա, Որոտան, Ողջի, Փամբակ, Ձորագետ, Դեբեդ, Աղստև:

geter

ՀՀ ռելիեֆի քարտեզ – նշել

ա) հետևյալ լեռնաշղթաները. Վիրահայոց, Բազումի, Փամբակի, Գուգարաց, Արեգունու, Սևանի և Արևելյան Սևանի, Վայքի, Զանգեզուրի.

lernera

բ) հետևյալ հրաբխային լեռնավահանները. Եղնախաղի, Ջավախքի, Արագած, Գեղամա, Վարդենիսի, Սյունիքի

lernerb

 

Posted in Աշխարհագրություն, Uncategorized

Աշխարհագրություն. 07-11.10.19. Տնային աշխատանք

ՀՀ օգտակար հանածոներ

ՀՀ օգտակար հանածոների քարտեզ-նշել հետևյալ օգտակար հանածոների հանքավայրերը. ոսկի, պղինձ, մոլիբդեն, երկաթ, տուֆ, հանքային ջրեր: 

Ոսկի

Ոսկի աշխարհ

Ամուլսար, Մեղրաձոր, Սոտք, Մղարթ, Արմանիս, Գետիկ, Ազատեկ, Այգեձոր

Պղինձ

Պղինձ Աշխարհ

Ալավերդի, Հանքավան, Լոռի – Շամլուղ

Մոլիբդեն

Աշխարհ, Մոլիբդեն

Թեղուտ, Քաջարան, Ագարակ, Այգեձոր

Երկաթ

Երկաթ, Աշխարհ

Աբովյան, Հրազդան, Սվարանց

Տուֆ

Աշխարհ, տուֆ

Արթիկ, Ձորագետ, Գյումրի, Արարտյան դաշտ, Շիրակի դաշտ

Հանքային ջրեր

Հանքային ջրեր, Աշխարհ

Արզնի, Հանքավան, Սևան, Դիլիջան

Posted in Աշխարհագրություն, Uncategorized

Աշխարհագրություն. ՀՀ աշխարհագրական դիրքը. նախագիծ

Դասի հղումը

Քարտեզներ

Թվային քարտեզ

1. Ուրվագծային կամ թվային քարտեզի վրա նշել ՀՀ հարևան երկրներն ու նրանց հետ ունեցած ՀՀ սահմանների երկարությունը:

Location_Nagorno-Karabakh2

Վրաստան – Հայաստան – 196կմ

Իրան  – Հայաստան – 42կմ

Թուրքիա – Հայաստան – 280կմ

Ադրբեջան – Հայաստան – 930կմ

2. Թվային քարտեզի վրա նշել ՀՀ տարածքի հեռավորությունը (ուղիղ գծով) Սև ծովից, Միջերկրական ծովից, Կասպից ծովից և Պարսից ծոցից:

Հայաստան – Սև ծով – 163կմ

Հայաստան – Միջերկրական ծով – 750կմ

Հայաստան – Կասպից ծով – 193կմ

Հայաստան – Պարսից ծոց – 1000կմ

3. Բնութագրեք ՀՀ աշխարհագրական դիրքը դիտարկելով այն տնտեսական, քաղաքական և կլիմայական տեսանկյուններից:

Տնտեսական առումով ՀՀ աշխարհագրական դիրքը կարելի է ասել որոշ չափով վատ դիրքում է, որոշ չափով լավ: Օրինակ՝ վատ է այն առումով, որ հեռու է զարգացած, բարձր տնտեսություն ունեցող երկրներից, բայց լավ է այն առումով, որ մոտ է գտնվում Պարսից ծոցի և Կասպից ծովի նավթագազաբեր ավազաններին, բնական տարբեր ռեսուրսներով հարուստ Ռուսաստանին և Իրանին: ՀՀ գտնվում է կարևոր միջազգային տրանսպորտային ուղիների խաչմերուկում: Քաղաքական առումով կարծում եմ, որ Հայաստանի դիրքը ավելի շատ վատ կողմեր ունի, քան լավ, քանի որ հարևաններից մեկի հետ ունի տարածքային խնդիր: Կլիմայական առումով Հայաստանի դիրքը համեմատաբար այլ դիրքերի լավ դիրքում է կարծում եմ, իհարկե որոշ վերապահումներով: Վատն այն է, որ Հայաստանը ընկած է մերձարևադարձային գոտու հյուսիսային մասում։ Այստեղ արևը կեսօրին հորիզոնի նկատմամբ ունի համեմատաբար բարձր դիրք։ Այդ պատճառով տարվա ընթացքում ճառագայթային էներգիան (ռադիացիան) բավականին մեծ է։ Շատ բաներ ազդում են Հայաստանի կլիմայի վրա: Հայաստանում տեղումների մեծագույն մասը բաժին է ընկնում գարնան ամիսներին, մասամբ նաև աշնանը։ Արաքսի ավազանի ցածրադիր հովիտներում ամենից քիչ տեղումներ լինում են ամռան ամիսներին։ Հյուսիսային շրջաններում տեղումները մեծ մասամբ թափվում են ամռանը։ Դա բացատրվում է Սև ծովի գոլորշիներով, որոնք այստեղ են թափանցում գերազանցապես տարվա տաք ամիսներին։ Գարնանային, մասամբ նաև ամառային անձրևները հաճախ կրում են տեղատարափ բնույթ, որի հետևանքով, ինչպես նաև ձնհալի պատճառով, երբեմն տեղի են ունենում գետերի մակարդակի արտասովոր բարձրացումներ և ուժեղ հեղեղումներ։

4. Նշեք 5 երկիր, որոնց աշխարհագրական դիրքը նման է ՀՀ աշխարհագրական դիրքին:

  • Սերբիա՝ չունի ելք դեպի ծով
  • Բելառուս՝ չունի ելք դեպի ծով, սահմանակցում է 4 երկրի
  • Հունգարիա՝ չունի ելք դեպի ծով, շրջապատված է ոչ զարգացած երկրներով
  • Պարագվայ՝ ցամաքով շրջապատված երկիր է
  • Չեխիա՝ չունի ելք դեպի ծով, լեռնային է
Posted in Աշխարհագրություն

Աշխարհագրություն. 09-13.09. Տնային աշխատանք

Հարցեր և առաջադրանքներ

1. Ֆիզիկական քարտեզի վրա ցո՛ւյց տվեք Հայկական լեռնաշխարհը և նկարագրե՛ք նրա սահմանները:

Bagratuni_Armenia_1000-hy.svg (1)

Հայկական լեռնաշխարհից դեպի Արևմուտք տարածվում է Փոքրասիական բարձրավանդակը, իսկ հարավարևելյան հարևանությամբ գտնվում է Իրանական բարձրավանդակը: Նրա հյուսիսում Կովկասյան մեծ լեռնաշղթան է, իսկ հարավում գտնվում է Միջագետքի դաշտավայրը, արևելքում՝ Կուր-Արքասյան դաշտավայրը, որը հյուսիսից հարում է Կասպից ծովին, հյուսիս-արևմուտքում՝ Սև ծովը, իսկ հարավ-արևմուտքում՝ Միջերկրական ծովի ափամերձ լեռնաշղթաները:

2. Համեմատե՛ք տարբեր պատմական քարտեզներում պատկերված Հայաստան պետության սահմանները Հայկական լեռնաշխարհի բնական սահմանների հետ:

Հայաստանի տարածքի չափերն ու սահմանները տարբեր են աշխարհի ֆիզիկական, պատմական, բնակչության և քաղաքական քարտեզներում։ Հայաստանը գտնվում է Անդրկովկասի հարավային մասում: Հյուսիսում այն սահմանակից է Վրաստանին, արևելքում` Ադրբեջանին, հարավում` Իրանին և արևմուտքում` Թուրքիային: Սահմանի ընդհանուր երկարությունը 1245 կմ է: Հայկական լեռնաշխարհի հյուսիսուոմ Կովկասյան մեծ լեռնաշղթան է. արևելքում՝ Կուր-Արքասյան դաշտավայրը, հարավում՝ Միջագետքի դաշտավայարը և արևմուտքում՝ Միջերկրական ծովի ափամերձ լեռնաշղթաները:

3. Ո՞րն է «աշխարհագրական դիրք» հասկացության բովանդակությունը: Թվարկե՛ք և համեմատե՛ք դրա տարատեսակները:

Աշխարհագրական դիրքի տարատեսակներն են՝ տնտեսաաշխարհագրական, քաղաքաաշխարհագրական, մաթեմատիկաաշխարհագրական և ֆիզիկաաշխարհագրական: Մաթեմատիկաշխարհագրական դիրքը արտահայտվում է տարածքի եզրակետերի կամ կենտրոնական մասում գտնվող երկրաչափական կենտրոնի աշխարհագրական կորդինատներով: Տնտեսաշխարհագրական և քաղաքաաշխարհագրական դիրքերը տարեբրվում են մյուսներից նրանով, որ կարող են շատ արագ փոփոխվել: Տնտեսաաշխարհագրական դիրքը կարող է փոփոխվել ներքին զարգացումներից, սոցիալ-տնտեսական կարգավիճակից, հարևանների հետ հարաբերություններից և այլն:

4.Ո՞րն է պետության քաղաքաաշխարհագրական դիրքի և տնտեսաաշխարհագրական դիրքի կարևորությունը: Ինչպե՞ս կարող են դրանք լինել նպաստավոր և ոչ նպաստավոր:

Աշխարհագրական տարատեսակներից առանձնահատուկ կարևորություն ունեն տնտեսաաշխարհագրական և քաղաքաաշխարհագրական դիրքերը, որոնք կարող են ծատ արագ փոփոխվել, թե՛ ներքին, թե՛ արտաքին փոփոխություններից: Օրինակ՝  եղել է մի ժամանակ, երբ Հայաստանը եղել է ծովային պետություն, ունեցել բարեկազմ հարևաններ և լինելով կարևորագույն առևտրական-տնտեսական Մետքասի ճանապարհի վրա՝ հզորացել է և բարգավաճել, այս դեպքում նրա դիրքը շատ նպաստավոր է եղել, բայց նաև եղել է ժամանակ, երբ Հայաստանը հայտնվել է թշնամական շրջապատման մեջ, թալանվել է, զրկվել պետական անկախությունից և անցել է տևական պատերազմների միջով, այս դեպքում Հայաստանի դիրքը եղել է ոչ նպաստավոր և գրանցել մեծ կորուստներ:

5.Որո՞նք են Հայաստանի քաղաքաաշխարհագրական և տնտեսաաշխարհագրական դիրքի փոփոխման պատճառները:

Հայաստանի քաղաքաաշխարհագրական և տնտեսաաշխարհագրական դիրքի փոփոխման պատճառներն են՝ արտքաքին և ներքին: Արտաքին պատճառներ կարող են լինել՝ հարևանների հետ հարաբերությունը, նրանց հետ հարաբերությունների բարելավումը կամ վատացումը, միջազգային այլ զարգացումներ, իսկ ներքին՝ ներքին տնտեսական վիճակը, քաղաքական կողմնորոշումը, հարևանների հետ ունեցած հարաբերությունների փոփոխումը և այլ բնույթի փոփոխություններ: