Posted in Uncategorized

Չբացահայտված դեպքերի հետքերով

Այս տարվա ամառային և ձմեռային ճամաբարի ընթացքում մեր ջոկատի ամենասիրելի զբաղմունքը երևի թե եղել է դետեկտիիվ խաղը, որի ընթացքում մենք բացահայտում էինք սպանություններ: Խաղը անգլերեն էր և այն խաղալով, վերլուծելով մենք նաև զարգացնում էինք մեր լսելու, խոսելու հմտությունների, միաժամանակ նաև հաճույքի էինք ստանում: Խաղի մեջ ներառված էր բոլոր նորությունները, կասկածյալներն իրենց ցուցմունքներով, նկարներով: Մեր առաքելությունն էր ուսումնասիրել ամեն բան, վերլուծել և արդյունքում հասկանալ, թե ով է մեղավորը:

Այսպիսի խաղերը շատ հետաքրքիր և տարբերվող են, բացի այդ զարգացնում են մտածողությունը, վերլուծողականությունը: Նաև ոգևորում է այն փաստը, որ մենք այնքան լավ էինք ուսումնասիրել ամեն մի մանրուք, որ ճիշտ ուղու վրա էինք և գտել էինք ճիշտ մեղավորին: Այս խաղի շնորհիվ ճամբարը դարձավ էլ ավելի հետաքրքիր: