Posted in Ուսումնական Արձակուրդ-Ճամբարներ

Ճամբարային առաջին շաբաթվա ամփոփում

Ավարտվեց ճամբարային առաջին շաբաթը, որն այնքան հագեցած էր, որ չնկատեցինք էլ, թե ինչպես անցավ։ Այս շաբաթվա ընթացքում մենք արդեն հասցրեցինք բացահայտել մեր խաղի մեղավորին, որի համար մեզնից շատ ժամանակ պահանջվեց, ամեն ինչ այդքան լավ էր մտածված, բայց մենք իհարկե կարողացանք բացահայտել։ Ունեցանք խոհանոցային օր, որի ընթացքում բաժանվել էինք խմբերի և տարբեր տեսակի ուտեստներ էինք պատրաստում, ճամբարային առօրյայի ամենահիշվող պահերը լինում են թիմային աշխատանքի շնորհիվ։ Տիկին Նունեի հետ մի նախագիծ սկսեցինք, որի ընթացքում պետք է Ներսես Շնորհալու մասին տեղեկություններ թարգմանեն այլ լեզվով, որպեսզի հնարավորինս շատ տեղեկություն լինի համացանցում` օտարերկրացիներին հասանելի։ Նաև ընկեր Հասմիկի հետ ալտերնատիվ թատրոն խաղացինք։ Այսպիսով ավարտեցինք ճամբարային առաջին շաբաթը, որը լի էր տարատեսակ հետաքրքիր նախագծերով և խաղերով։

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out /  Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Change )

Connecting to %s