Posted in Խորացված

Առցանց ուսուցում՝ առցանց ուսուցումը 21-րդ դարում, առավելություններ, թերություններ իմ փորձից

Ապրելով 21-րդ դարում անկախ մեզնից մեր կյանքի կեսը անցկացնում ենք առցանց հարթակում։ Մեր կյանքում եղավ շրջան, երբ համավարակի պատճառով որոշ շրջան ուսուցումն անցավ առցանց հարթակում, որոշների համար շատ արդյունավետ, իսկ որոշների համար` ոչ։ Կարծում եմ, որ առցանց ուսուցումը շատ մեծ հնարավորություն է ժամանակը ռացիոնալ օգտագործելու, պարզապես պետք է ընտրել ճիշտ ժամանակահատված։ Օրինակ` բնական է, որ առաջին դասարանի երեխային չես կարող առցանց ուսուցում առաջարկել, միայն այն պատճառով, որ նա նոր է մտնում դպրոցական կյանք և բացի սովորելուց երեխան նաև առաջին անգամ մարդկանց հետ է շփվում, ընկերանում, դա շատ կարեւոր շրջան է կյանքի, որը տանը անցկացնելով պարզապես կկորցնես շատ կարևոր դասեր։ Բացի այդ ես կարծում եմ, որ առցանց ուսուցումը միշտ պետք է համատեղել առկայի հետ, որպեսզի դրա պատճառով չտուժի մարդկային շփումը, սոցիալիզացիան։ Առանց այդ էլ այս շրջանում մարդիկ շատ քիչ են միասին ժամանակ անցկացնում, դուրս գալիս զբոսնելու, սրճարանում սրճելու, առցանց հարթակը գրավել է մեր կյանքը և մենք ամենահասարակ շփումը տեղափոխել ենք առցանց հարթակ։ Առցանց ուսուցումը շատ լավ հնարավորություն է այնքանով, որ դու կարող ես քո ժամանակը ռացիոնալ օգտագործել, համատեղել աշխատանքն ու ուսումը, կամ այստեղի ուսումն ու դրսի ուսումը համատեղես։ Ճիշտ է առցանց հարթակը գրավել է մեր ամբողջ կյանքը, բայց չենք կարող անտեսել այն փաստը, որ մեծ հնարավորություններ է բացել մեր առջև։ Այն ճիշտ օգտագործելու դեպքում, մենք կարող ենք հսկայական օգուտ քաղել, զարգանալ, ինքնակրթվել։ Ամեն բան հասանելի է ինտերնետում, դու կարող ես յուրաքանչյուր լեզու սովորել, մասնագիտություններ ուսումնասիրել, զրուցել մասնագետի հետ, տարբեր երկրների համալսարաններ դիմել, հեռակա սովորել։ Կարճ ասած առցանց հարթակը մեզ անսահման հնարավորություններ է տալիս, դա էլ արդեն կախված է մարդուց, արդյոք նա կօգտագործի դա ի օգուտ իրեն, թե`ոչ։

Leave a comment