Կարդա 20-րդ դարի 2-րդ կեսի հեղինակներից պատմվածքներ, մեկնաբանիր դրանք, առաջարկիր ընկերներիդ կարդալու։
Հրանտ Մաթևոսյան – Սկիզբը
Այս պատմվածքի հերոսը մի գյուղացի տղա էր: Պատմվում էր նրա առօրյան, երազանքները, նա շատ աշխատասեր էր և շատ զգացմունքային: Պատմվածքում հեղինակը ցանկացել է ցույց տալ գյուղի և քաղաքի տարբերությունները, որոնք առաջ էլ ավելի ակնհայտ են եղել: Խոսքը գնում է մտածելակերպային, մարդկանց բնավորությունների տարբերության մասին:
Աղասի Այվազյան – Ոտավորը
Այս պատմվածքումի մի գյուղացի որոշում է դուրս գալ շրջելու և հանդիպելով մի փոքրիկ հողի որոշում է, որայնտեղ թշնամու ոտք չի դիպել և մնացածին էլ համոզում է: Կարծում եմ հեղինակն ուզում էր այս պատմվածքի միջոցով ասել, որ ինչքան էլ Հայաստանը ձեռքից ձեռք անցած լինի, ինչքան էլ նրա հողին թշնամու ոտք դիպած լինի, միևնույն է այն Հայաստանն է, նույն հարազատ Հայաստանը: