Posted in Խորացված

Ինչպես լինել մոտիվացված ամեն օր. թարգմանություն

Կրճատեք ձեր անելիքների ցանկը

Նախքան նոր սովորություն ձեռք բերելը, դուք պետք է համոզվեք, որ բավականաչափ ժամանակ ունեք։ Որպես կանոն, զարգանալ սկսելու, նոր դասընթացներ անցնելու բոլոր փորձերը ժամանակի և ռեսուրսների սղության պատճառով ավարտվում են անհաջողությամբ։ Հետևաբար, ձեր ժամանակացույցում հատուկ ժամանակ հատկացրեք նոր նախասիրության համար, դա ձեզ կօգնի մշտապես մոտիվացված լինել և ամեն օր բաց չթողնել դասերը:

Տոնեք ձեր հաղթանակները

Գովեք ինքներդ ձեզ ցանկացած նվաճման համար, անկախ նրանից, թե որքան փոքր է այն: Դա ձեզ ուժ և վստահություն կտա, որ ճիշտ ուղու վրա եք։ Պարտադիր չէ ամեն անգամ շամպայն ու թխվածք գնել, կարող եք մտովի արձանագրել, որ հասել եք ձեր նպատակին։

Դրական եղեք փոփոխությունների նկատմամբ

Մտածեք նոր գործունեության առավելությունների մասին, հատկապես վատ տրամադրության կամ խափանման ժամանակ: Օրինակ՝ դուք որոշում եք առավոտյան վազել։ Դա անելու համար պետք է 2 ժամ շուտ վեր կենալ։ Ամեն առավոտ արթնանալով, ձեր գլխում պտտեք ձեր նպատակները, թե ինչու է ձեզ համար կարևոր ֆիզիկական ակտիվությունը, ինչ արդյունքների կհասնեք ի վերջո:

Անհաջողությանը վերաբերվիր հաղթանակի պես

Ոչ ոք կատարյալ չէ, մեզանից յուրաքանչյուրը սխալներ է թույլ տվել, ժամանակից շուտ է հանձնվել, թողել է մի բան առանց սկսելու: Այդ պահին կարևոր է ազնիվ լինեք ինքներդ ձեզ հետ, ընդունեք ձեր սխալները, թուլությունը կամ ծուլությունը և շարունակեք զբաղվել ձեր գործով: Թող ձեր անհաջողությունները ձեզ միայն ավելի ուժեղ և դիմացկուն դարձնեն:

Հանգստացեք

Լավագույն մոտիվացիան լավ և ժամանակին հանգիստն է։ Աշխատանքի և հանգստի մեջ հավասարակշռություն պահպանեք, այդ դեպքում ավելի շատ ուժ կունենաք ձեր նպատակներին հասնելու համար։

Ձեզ մի համեմատեք ուրիշների հետ

Միշտ կլինեն ձեզնից շատ ավելի խելացի, ավելի արդյունավետ, ավելի գեղեցիկ մարդիկ։ Եվ երբ դուք դա գիտակցեք, դուք կունենաք ներքին ազատություն։ Ձեզ համար ավելի հեշտ կլինի փորձել ձեզ ինչ-որ նոր բանում, զարգացնել և կատարելագործել ձեր հմտությունները: Մի համեմատեք ձեր արդյունքները գործընկերների, ընկերների արդյունքների հետ, կենտրոնացեք միայն ձեր սեփական փորձի վրա։

Մի վախեցեք դադարներից

Հաճախ մոտիվացիան կարող է անհետանալ, նույնիսկ եթե դուք անում եք այն, ինչ սիրում եք: Այս պահին արժե ընդմիջել և անցնել այլ գործունեության։ Օրինակ՝ դուք պարում եք և զգում եք, որ ձեր մոտիվացիան նվազում է։ Փորձեք այլ սպորտաձևերով զբաղվել:

Աղբյուրը՝ https://rsv.ru/blog/kak-motivirovat-sebya-kazhdyj-den/

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out /  Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Change )

Connecting to %s