Posted in Գրականություն

Գրականություն. 05.04.22

Կարդում ենք տարածաշրջանային գրականություն

Այս մանրապատումները ունեին շատ հետաքրքիր ասելիք, որն էլ ծատ տարբերվող ձևով էր փորձել ներկայացնել հեղինակը: Երևույթը նկարագրված էր շատ աբսուրդ ձևով, բայց իրականում էլ այն աբսուրդ է: Խոսքը գնում էր այն երևույթի մասին, որ մարդիկ կորցնում են իրենց իրական եսը հետևելով մարդկանց կարծիքներին, կախվելով հասարակությունից, իրականում դա աբսուրդ է, երբ մարդ կարող է իր երազանքները, իր կյանքը թողնել, որ կառավարեն մարդիկ իրենց աբսուրդ և անհեթե կարծիքներով, մտքերով, այդպիսով էլ սահմանափակվում է մեր ազատությունը: Մեր ազատությունը սահմանափակվում է, երբ մենք մարդկանց կարծիքները դասում են երազանքներից, մեր կյանքից վեր և շարժվում ենք դրանցով՝ դառնալով հասարակությունից կախված: Վանոն սկզբում հակռակվում էր, իսկ հետո հաշտվեց Նիկոյի կարծիքի հետ և դարձավ թռչուն, որն էլ կործանեց իր կյանքը: Նույն հաջողությամբ էլ մենք ենք կործանվում, երբ մեր կյանքը թողնում ենք մարդկանց կարծիքներին: