Posted in Գրականություն

Գրականություն. 01.04.22

  1. Քննարկում Զոհրե Շա՛աբանիի «Ով Հիսուս, որտե՞ղ ես» պատմվածքի շուրջ։

Այս պատմվածքում ներկայացում էր բեմադրված, որտեղ տասներկու կին քարկոծում էին մի կնոջ՝ նրան մեղադրելով, որ կապ է ունեցել իրենց ամուսինների հետ: Պատմվածքում երևում էր, թե ինչքան նախանձով և չարությամբ է լցված առհասարակ մարդլկությունը և ինչքան է պակասում բարությունը: Բացի այդ այդ կանայք մեղադրում էին կնոջը՝ առանց հասկանալու, որ նախ և առաջ մեղքը պետք է փնտրեն իրենց տղամարդկանց մեջ, բացի այդ տղամարդիկ էլ քարկոծում էին, ավելի ճիշտ տպավորություն էին ստեղծում, թե իրենք էլ մեղադրում են կնոջը:

Պատմվածքում այդ կինը, ում քարկոծում էին իրեն համեմատում է Մարիամի հետ և ասում է, որ կցանկանար իրեն Հիսուսը փրկեր, սակայն դա էլ հետ չի պահում մարդկանց, նրանք միևնույն է քարկոծում են և նրան հասցնում մահվան: Նույնիսկ այն միտքը, որ ասվում է Աստվածաշնչում նրանց ետ չի պահում, չէ՞ որ նրանք էլ անմեղ չէին: Սա ապացույցն է նրա, որ Քրստոնեությունն էլ չփրկեց հասարակությունը, մարդկանց, միևնույն է չարությունն ու նախանձը միմյանց հանդեպ շատ է, մենք իրար մեջ թշնամիներ ենք տեսնում, իսկ դա հանգեցնում է փոքր, տհաճ կռիվներից մինչև մասշտաբային պատերազմների: