Posted in Խորացված

5 տպավորող ֆոտոպորեկտներ, որոնք փոծել աշխարհը

Լուսանկարը մեզ հուզում է, տպավորում, մտածմունքների մեջ գցում։ Այն պահպանում է մեր հիշողություններ, պատմում է իր շուրջը կատարվող իրադարձությունների մասին, և երբեմն դա մնում է մեր հիշողության մեջ, չթողնելով մոռանալ ամենակարևորը: Լուսանկարչությունը ոչ միայն գեղարվեստական արտահայտման միջոց է, այլ նաև արվեստագետի համար կարող է դառնալ բարձրաձայն խոսելու, հանրային ընդվզում առաջացնելու, իրադարձություններ ցուցադրելու և տեղեկատվություն տարածելու միջոց։ Եվ եթե ցանկանանք արտահայտել ժամանակակից աշխարհի ավելի խորը խնդիրները, ապա առանց վավերագրական լուսանկարների չենք կարող։

Պարղվում է, որ որոշ վավերագրական լուսանկարիչների իսկապես հաջողվում է հետաքրքրել հանրությանը իրենց հետաքրքիր նախագծերով: Այսօր մենք կվերլուծենք մի քանի նման նախագծեր, որոնք փոխել են աշխարհը դեպի լավը:

  1. Փախստականի կյանքը սիրիացի երեխաների աչքերով

2014 թվականին մեկնարկեց մեկ տարվա նախագիծը, որը կոչվում էր «Zakira», որն արաբերենից թարգմանաբար նշանակում է «հիշողություն»։ Փախստական երեխաներին տրվել են միանգամյա օգտագործման տեսախցիկներ, որպեսզի նրանք կարողանան խոսել իրենց կյանքի մասին փախստականների ճամբարներում։

Սիրիական պատերազմը շարունակվում է երկար տարիներ, և միլիոնավոր մարդիկ լքում են իրենց երկիրը՝ փնտրելով անվտանգություն և ավելի լավ կյանք: Սիրիա-Հորդանանի սահմանին գտնվող Զաաթարի ճամբարն այն ժամանակ փախստականների մեծությամբ երկրորդ ճամբարն էր աշխարհում: Տասնյակ հազարավոր սիրիացի երեխաներ այնտեղ ապրում էին հսկայական բազմության մեջ։ ՅՈՒՆԻՍԵՖ-ի հետ համատեղ մի նախագիծ բաժանեց 500 միանգամյա օգտագործման տեսախցիկներ՝ այս երեխաներին լսելու հնարավորություն տալու համար:

  1. Բալետի ծրագիր, որը ուժ և վստահություն տվեց արվարձաններում բնակվող աղջիկներին

Ֆրեդրիկ Լերներուդը բավական քիչ ժամանակ է հատկացրել Քենիայի Նայրոբի քաղաքում բալետի դասընթացների նկարահանմանը: Ծրագիրն իրականացվել է Աֆրիկայի ամենամեծ քաղաքային արվարձանային թաղամասերում: Լուսանկարներում տեսնում ենք, թե ինչպես են աղջիկները հագնում իրենց զգեստները և ջանասիրաբար կրկնում պարային քայլերը։

Նախագիծը խթանում է ինքնավստահությունը, ֆիզիկական և մտավոր բարեկեցությունը: Փոքրիկ բալերինաների նկարները ոգևորել են հանրությանը ցույց տալով, թե ինչպես շատ պարզ թվացող բաները, ինչպես պարը, կարող են մարդկանց հույս և ավելի լավ կյանքի հնարավորություն տալ:

  1. Սեփական աչքերով

With Your Eyes Project-ը միանգամյա օգտագործման տեսախցիկներ է բաժանել Հարավային Կալիֆորնիայի փողոցներում ապրող մարդկանց: Նախագիծը նպատակ ունի ուշադրություն հրավիրել անօթևանների խնդիրների վրա, ցույց տալ սոցիալական տարբեր շերտերի մարդկանց առօրյան և հնարավորություն տալ նրանց կյանքը ցույց տալ սեփական աչքերով։

  1. Գեղեցկության սովորական ստանդարտների կոտրումը

Ջասթին Դինգվոլը ֆոտոշարք է թողարկել ալբինիզմի գեղագիտության մասին։ Հարավային Աֆրիկայում 4000-ից 1-ը ալբինիզմ ունի: Այս մարդիկ խտրականության են ենթարկվում և որոշ շրջաններում նույնիսկ բռնության զոհ են դառնում:

Լուսանկարիչներից մեկը որոշել է փոխել ամեն ինչ. նա ֆիքսել է այս մարդկանց գեղեցկությունն ու յուրահատկությունը, կարողացել է փոխանցել նրանց հոգին, ովքեր ամեն օր բախվում են նախապաշարմունքների և դաժանության հետ։

5. Լուսա-երեխաներ


Fotokids նախագիծը գրեթե 25 տարեկան է։ Ծրագիրը վարում է շահույթ չհետապնդող կազմակերպություն, որի նպատակն է կոտրել աղքատության շրջանը՝ աջակցելով երեխաներին և երիտասարդներին: Տեսանելի արվեստն ու տեխնոլոգիաները միավորվում են՝ օգնելու երեխաներին դուրս բերել աղքատությունից: Սկզբում նախագիծը կոչվում էր «Աղբավայրից» և պատմում էր վեց երեխաների մասին, ովքեր աշխատում էին Գվատեմալա քաղաքի աղբանոցում։ Այսօր այն դեռևս կարևոր է և հսկայական ազդեցություն ունի մարդկանց կյանքի վրա։

Նման նախագծերն օգնում են տեղական համայնքներին և համաշխարհային հանրության ուշադրությունը հրավիրում նրանց խնդիրների վրա։ Նրանք ապացուցում են, որ նույնիսկ մեկ լուսանկարը կարող է աշխարհին պատմել նոր գեղագիտության մասին, դուք կարող եք մարդկանց ձայն տալ՝ ձայն, որը կհնչի հեռուստաալիքներով և կայքերի էջերում՝ ստիպելով մեզ մտահոգվել միլիոնավոր մարդկանց մասին, ովքեր կռվում են իրենց իրավունքները լսելի դարձնելու համար։

Աղբյուրը՝ https://blog.depositphotos.com/ru/5-powerful-photography-projects-that-made-a-difference.html

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out /  Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Change )

Connecting to %s